TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելքում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից․ Էրդողան

16:02 29.09.2021

Մերձավոր Արևելքում խաղաղությունը կախված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններից: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սոչիում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: «Ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը մեծ օգուտ կբերի: Սիրիայում մեր համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն: Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից»,- ասել է Էրդողանը:

̰
ՀՀ-ում առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի

15:59 29.09.2021

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի` ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը` Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը: ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորում (499), ուսման (1 295), […]

̰
Փոքր Վեդի համայնքում շչակ է գործարկվելու

15:10 29.09.2021

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ

14:33 29.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.   «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:   Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված […]

̰
Պուտինը դուրս է գալիս ինքնամեկուսացումից. նա կհանդիպի Էրդողանի հետ

13:55 29.09.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը չորեքշաբթի անձամբ հանդիպելու է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, դե ֆակտո դուրս է գալիս ինքնամեկուսացման ռեժիմից, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, նման շփումներին նախորդում է համապատասխան ծառայությունների կողմից տեղեկատվության փոխանակումը, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Ինչ վերաբերում է ռեժիմից դուրս գալուն (ինքնամեկուսացում)` դե ֆակտո, […]

̰
Amazon-ը թողարկել է տնային ռոբոտ

13:00 29.09.2021

Ամերիկյան Amazon ընկերությունը երեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Աստրո անունով ընտանի շան նմանվող ռոբոտի՝ շուկա դուրս գալու մասին: Ռոբոտը մշակվել է Alexa-ի`«խելացի» ձայնային «օգնականի» տեխնոլոգիաների հիման վրա: Ինչպես հայտնում է Reuters-ը, տնային ռոբոտը նախատեսված է այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, ինչպիսիք են տան մոնիթորինգը, ռեժիմների և հիշեցումների ստեղծումը: Բացի դրանից, Աստրոն կարող է երաժշտություն հնչեցնել և […]

̰
Մահացել է երգիչ, երգահան Հայկոն

12:34 29.09.2021

«Հրապարակ»-ը գրում է․ «Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել […]

̰

11:36 29.09.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

11:19 29.09.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են։

̰
2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՄԻՊ աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 դիմում-բողոք

11:07 29.09.2021

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն: Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների […]

̰
Հրազդան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

20:09 28.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ի ժամը 07.00-14.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքի Կոստանյան, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

̰
Հայաստանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը

19:16 28.09.2021

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։ Վարժանքներին, որոնց […]

̰
Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում երթևեկության աջ բաց գոտի ունեցող և առանց գծանշումների փողոցներում

18:35 28.09.2021

Երևանի քաղաքապետարանի տարեկան հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Արզումանյան, Աբովյան-Մոսկովյան փողոցներում […]

̰
Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման նախագծով կձևավորվի 4 խոշորացված համայնք

18:10 28.09.2021

Վարչատարածքային բաժանման մասին նախագծով նախատեսված է Հանրապետության 441 գյուղ խոշորացնել ու ձևավորել 37 համայնք: Ազատանն ընդգրկված է Ախուրյանի փնջում: Ախուրյան խոշորացված համայնքն, ըստ նախագծի, ներառելու է արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները, ինչպես նաև ևս 10 գյուղ: Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման մասին նախագծով կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ՝ Ախուրյան, Աշոցք, Ամասիա և Արթիկ: Խորհրդային տարիներին […]

̰
Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը

13:39 28.09.2021

Հասկանալու համար, թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մեր իմուն համակարգի հիմնական գործը իմունիտետի ձևավորումն է և մեզ պաշտպանելն այն ամենից, ինչը թափանցում է մեր օրգանիզմ և չի պատկանում մեր օրգանիզմին: Իմունիտետն օրգանիզﬕ անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, […]

̰
Պարեկներն ապօրինի զինամթերք են հայտնաբերել

12:30 28.09.2021

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները, ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով, «Հաղթանակ» զբոսայգուց ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել երկու անչափահասների: Բաժնում նրանցից մեկը ծխախոտի տուփից ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք գտել է Հաղթանակ զբոսայգուց: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

̰ ̰
Զգուշացե՛ք բոտուլիզմից. ԱԱՏՄ

11:32 28.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` ☑ Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, ☑ Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, ☑ Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման […]

̰
Կրակոցներ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր, հայտնաբերվել է 15-ից ավելի կրակված պարկուճ

09:51 28.09.2021

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայյում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, […]

̰
Արաբկիր վարչական շրջանում վաղը գազանջատումներ կլինեն

20:53 27.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 30, 32, Կոմիտասի պողոտայի թիվ 31, 33, 33ա, 35, 35ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ

19:46 27.09.2021

Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել […]

̰
Փորձի փոխանակում հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների միջև

19:04 27.09.2021

ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են […]

̰
Հայկ Մարությանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հերոսների հիշատակին

18:52 27.09.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։ Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա […]

̰
Մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին․ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

18:44 27.09.2021

 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հաղորդագրություն է տարածել: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին մենք […]

̰
Ջավախքում խաչքար է բացվել՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի

18:07 27.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում է jnews.ge-ն։ Արարողությունը ներկա են գտնվել  Հայ եկեղեցու հոգևոր այրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ […]

̰
Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին

15:29 27.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, […]

̰
Երևանում և Կոտայքի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

15:22 27.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ զանգվածի, Բանավան և Մայակ թաղամասերի, 2. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Բնակարանային գողություն Թաիրով գյուղում. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

15:15 27.09.2021

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Թաիրով գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 51-ամյա մի տղամարդ սեպտեմբերի 9-ի լուսադեմին մտել էր գյուղի Մայրաքաղաքային փողոցի տներից մեկն ու գողացել տանտիրուհու պայուսակը։ Քրեական հետախույզները սեպտեմբերի 24-ին կասկածվողին ներկայացրին բաժին, որտեղ պարզվեց, որ գողությունից հետո տղամարդը, փողը […]

̰
Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

14:21 27.09.2021

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և […]

̰
Ճանապարհը չզիջելու պատճառով կրակել էր «Օպելի» ուղղությամբ. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

14:15 27.09.2021

Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, նախ պարզեցին «Լեքսուսի» համարանիշերը, ապա հայտնաբերելով ավտոմեքենան՝ տեղափոխեցին բաժնի […]

̰
BACK_TO_TOP