TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

17:24 25.09.2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում:

̰
Ինչո՞ւ է Իլոն Մասկը հեռացել երգչուհի Գրայմսից

12:22 25.09.2021

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և կանադացի երգչուհի Գրայմսը հեռացել են միմյանցից, հայտնում է Page Six-ը: Նրանց սիրավեպը տևել է երեք տարի: Մասկի խոսքերով՝ իրենք լավ հարաբերությունների մեջ են և շարունակում են միասին դաստիարակել իրենց մեկ տարեկան որդուն ՝ X Æ A-Xii Musk- ին: Մասկը հավելել է, որ ինքն ու Գրայմսը սիրում են միմյանց, բայց աշխատանքը […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ

12:21 25.09.2021

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի […]

̰
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը

11:40 25.09.2021

Բաշկիրիայի Աբզելիլովսկի շրջանի բնակիչները վախեցել են 5G «ճառագայթումից» և տրակտորով տապալել օպերատորներից մեկի բջջային կապի աշտարակը: Համապատասխան կադրերը հայտնվել են «Release the Kraken!» տելեգրամյան ալիքում։ Տեղի բնակիչների խոսքերով՝ իրենք աշտարակի տեղադրման թույլտվություն չէին տվել: Մետաղական կոնստրուկցիան տապալելու համար նրանք տրակտոր են վարձել և գործն ավարտին հասցրել։  

̰
Հայաստանում կներդրվի աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակ

20:26 24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ […]

̰
Սպանության փորձի ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16:21 24.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Շերամի փողոցի 39-ամյա մի բնակչի։ Նա սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […]

̰
̰
Երևանում 82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

12:38 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան […]

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

12:34 24.09.2021

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։ Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության […]

̰
ՄԻՊ աջակցությամբ կինն անհայտ կորած ամուսնու փոխարեն կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը

11:44 24.09.2021

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային […]

̰
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակահարել էր Կապանի ռեստորաններից մեկի մատուցողը

11:35 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։ Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի […]

̰
Լրացուցիչ ծախս վարորդների համար, թե՞ ոլորտը վերահսկելու փորձ․ փոխվելու  է մեքենաների  գազաբալոնների տեղադրման կարգը

20:53 23.09.2021

Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման, պարբերական վկայագրման կարգը շուտով կփոխվի: Գազաբալոնները կտեղադրեն լիցենզավորված կազմակերպություններ, իսկ գազաբալոններով աշխատող բոլոր մեքենաների համար կստեղծվի էլեկտրոնային շտեմարան: Լրացուցիչ ծախս ու հոգսեր վարորդների համա՞ր, թե ոլորտը վերահսկելու փորձ: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
152 ստուգայց, արձանագրված 41 խախտում․ ԱԱՏՄ-ն Covid-անվտանգության նորմերը դիտարկել է 9 քաղաքներում

19:00 23.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ, իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։ Արձանագրվել է 41 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։ Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և […]

̰
Թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել Թբիլիսիի բնակչի մոտ

18:45 23.09.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Թբիլիսիի ոստիկանության բաժնի Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները անցկացված որոնողական և քննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում բերման են ենթարկել նախկինում դատապարտված և այժմ պայմանական պատիժ կրող 1981 թվականին ծնված Մ. Պ.-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։   Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի առք ու պահեստավորման մեջ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը […]

̰
Հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղուն կապող հանրապետական նշանակության 10 կմ երկարության ճանապարհը

18:38 23.09.2021

Հայ-վրացական սահման տանող միջպետական նշանակության Գյումրի- Բավրա մայրուղում անցած տարի հիմնանորոգված ճանապարհի նոր ասֆալտաշերտը վերջանում է ճիշտ այն հատվածում, որը հարում է Ցողամարգ-Ամասիա հանրապետական ճանապարհին: Մեկ ամիս առաջ ճանապարհն անանցանելի էր, հողային ու գրունտային ծածկույթով, երթևեկել գրեթե անհնար էր։ Այժմ այլ ճանապարհ է ու բաց երթևեկությամբ։ Ճանապարհը միակ կապն է տասնյակ գյուղերի հետ։ Այն նաև […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

11:13 23.09.2021

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, […]

̰
22 կմ երկարության ջրագծերի անցկացում և օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցում. Գյումրիի Անի թաղամասի ջրացանցի նորացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ

19:45 22.09.2021

88-ից հետո կառուցված Անի թաղամասը, քաղաքի հին բնակֆոնդի հետ համեմատ, պետք է որ ունենար շահագործելի, գուցեև վթարներից ապահովագրված ներքին ենթակառուցվածքների ցանց։ Բայց փողոցներում և նկուղներում կուտակվող ջրերն այլ բանի մասին են խոսում։ 30 տարվա թաղամասի ջրագծերը մաշված են, ջրահեռացման ցանցը որոշ հատվածներում չի գործում։ Ջրաշինարարներն արդեն 4 ամիս է աշխատում են թաղամասի տարբեր հատվածներում։ «Հին, […]

̰
Չթեստավորված, չպատվաստված աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

18:37 22.09.2021

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային վիճակը գնահատվում է լարված՝ մասնագետների գնահատականն է։ Ըստ այդմ, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, վերջին 14 օրում գրանցվել է նոր դեպքերի 18% աճ, դրական թեստերի մասնաբաժնի 11․1% բարձրացում և 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշի 1․2% աճ։ Հոկտեմբերի 1-ից աշխատակիցը գործատուին է ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ հավաստագիրը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության […]

̰
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

15:23 22.09.2021

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծեց ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական […]

̰ ̰
Հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում

12:59 22.09.2021

Թեստավորում կամ պատվաստում. հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, պետություն-գործատու-աշխատակից իրավահարաբերությունները հստակեցնելու և սահմանված նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով միասնական ասուլիսով են հանդես եկել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՊԵԿ-ը սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

12:39 22.09.2021

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։ Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի […]

̰
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ-ը նախագծերի փաթեթ է ուղարկել ԱԺ հանձնաժողով և ՊՆ

12:15 22.09.2021

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն […]

̰
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է

11:02 22.09.2021

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել: «Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, […]

̰
Պռոշյան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

19:47 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

̰ ̰
Անկախության 30-ամյակի առիթով Գյումրիի քաղաքապետարանը պարգևատրել է 44-օրյա պատերազմի մասնակիցներին

18:43 21.09.2021

Պարգևների հասցեատերերը 44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներն էին, որոնք արդեն զորացրվել են, տուն վերադարձել, բայց իրենց պատերազմական հիշողություններում դեռ պայթող արկի ձայներն են ու կորցրած ընկերները: Պատերազմի մասնակիցներից միայն մեկի պարգևը տարբերվում էր մյուսներից: Սերժանտ Ռաֆայել Չախալյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացավ «Մարտական ծառայություն» մեդալի: Ռաֆայելը այս պարգևին է ներկայացվել պատերազմի 25-րդ օրը, այն այսօր […]

̰
Անկախության 30-ամյակի առիթով պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակից Շիրակի մարզի գյուղապետները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները

18:10 21.09.2021

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները Շիրակի մարզում սահմանափակվել են դասական և  ազգագրական համերգով։ Շիրակի մարզպետարանը պարգևատրման արարողությունն անցկացրել է Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Հավաքվել էին մարզի տարբեր բնակավայրերի գյուղապետները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները: Աշխատանքում, մասնագիտական գործունեությունում նրանց պարտականությունները տարբեր են, բայց դրանք նույնն էին դարձել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ բոլորը տուն, ընտանիք ու […]

̰
Մի խումբ զինծառայողներ և կամավորականներ հետմահու պարգևատրվել են

15:59 21.09.2021

ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում […]

̰
Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին

15:55 21.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և […]

̰
BACK_TO_TOP