15:55 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և […]
12:55 21.09.2021
Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր են անցկացվում։ Քայլերթը կեսօրից անցկացվում է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ապա անցկացվելու է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում և Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում։ Այս մասին նշված է կառավարության հաղորդագրության մեջ։ Ավելին քիչ անց՝ տեսանյութում։
10:52 21.09.2021
Եգիպտոսի ոստիկանությունն ընդհատել է անչափահասների պսակադրությունն ու բերման ենթարկել նրանց ծնողներին: Երեխաների հարսանիքի մասին հայտնի է դարձել սոցցանցերից: Նշվում է, որ երեխաների ծնողները բնակվում են մայրաքաղաք Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ում-Հենան գյուղում։ Եգիպտոսում անչափահասների ամուսնությունները պատժվում են օրենքով: Երկրում ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Անչափահասների հարսանիքի մասին իշխանություններն իրազեկվել էին […]
09:14 21.09.2021
Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն տեսանելի ապագայում կարող է դառնալ երրորդ աշխարհի երկիր: Նման տեսակետ է արտահայտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: «ԱՄՆ-ն շուտով կհամարվի երրորդ աշխարհի երկիր: Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին, նախկինում երբեք չի եղել: Միլիոնավոր մարդիկ արդեն ներթափանցել են, բայց ավելի շատ մարդիկ դեռ ճանապարհին են», – ասված է նրա մամուլի […]
22:04 20.09.2021
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև ԶՈւ ստորաբաժանումները։ Մասնավորապես՝ ժամը 12-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14։00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, 14։30-ից՝ Մաշտոցի պողոտայում։ Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում։
20:37 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն […]
22:47 19.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային […]
20:06 19.09.2021
Գերմանական ընկերությունը թողարկել է արջուկների հատուկ խմբաքանակ՝ Անգելա Մերկելի՝ կանցլերի պաշտոնը թողնելու կապակցությամբ, հաղորդում է Stern- ը: «Անձնական արջուկներ» ընկերության ավելի քան 100 տարվա ընտանեկան բիզնեսի ավանդույթ է. ընկերությունը նման խաղալիքներ է պատրաստել Բարաք Օբամայի և Լյուդվիգ թագավորի պատվին: «Մերկել» փափուկ արջուկների արժեքը կկազմի 189 եվրո: «Սրանք խաղալիքներ չեն երեխաների համար, դրանք հավաքածուներ են», – […]
16:37 19.09.2021
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Նշվում է, որ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են, պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։
13:44 19.09.2021
Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։ «Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել […]
13:09 19.09.2021
Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության երրորդ եզրափակիչ օրը ՌԴ սուբյեկտների մեծ մասում սկսվել է կիրակի: Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին յուրաքանչյուր տարածաշրջանում, ընդ որում, Կամչատկայի երկրամասում եւ Չուկոտսկի ինքնավար օկրուգում ընտրատեղամասերը կրկին բացվել են ընտրողների համար տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Մոսկվայի ժամանակով շաբաթ օրը՝ ժամը 23:00-ին): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետդումայի պատգամավորների ընտրություններին […]
12:33 19.09.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սլովակիայից վերադառնալուն պես հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ միասեռ զույգերը չեն կարող ամուսնանալ: Այդ մասին հայտնում է ТАСС- ը: «Ամուսնությունն արարողություն է, դա պարզ է, և եկեղեցին իրավունք չունի փոխելու արարողությունները: Բայց այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց անհրաժեշտ է օգնել, կարևոր է օգնել՝ առանց փոխելու եկեղեցու բնույթը», – ասել է Հռոմի կաթոլիկ […]
11:41 19.09.2021
Bloomberg- ը կազմել է 2020 թվականի ավարտին աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ցանկը և հրապարակել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 18 -ին: Ըստ վարկանիշի՝ առաջին տեղը զբաղեցնում է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը, որին պատկանում է Walmart սուպերմարկետների աշխարհում ամենամեծ ցանցը: Առաջատարների կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 23 միլիարդ դոլարով և գնահատվում է 238,2 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Մարսերի […]
19:59 18.09.2021
«Գյումրիի օր» միջոցառումներն այսօր ավարտվել են ամենամյա դարձած՝ Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչման և «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրման արարողությամբ։ Պարգևների են արժանանում հայտնի անձինք, ովքեր տարբեր ոլորտներում իրենց ավանդն են բերել քաղաքի զարգացման գործում։ Նրանց թվում և՛ բժիշկներ են, և՛ ճարտարապետներ, և՛ քանդակագործներ։ Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1964-1977 թթ․Գյումրիի գլխավոր ճարտարապետ […]
19:35 18.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: […]
19:00 18.09.2021
Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար […]
18:45 18.09.2021
Այսօր Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ ««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ […]
18:07 18.09.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Որոտան գյուղի մոտակայքում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի գործունեությանն ու երեկ Գորիս -Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։ «Երեկ Որոտոնի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի կադրերը տեսել եմ, կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, […]
11:02 18.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են […]
09:44 18.09.2021
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության հյուպատոսական բաժինը ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին և 21-ին քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու։
08:46 18.09.2021
ԱՄՆ Տեխաս նահանգում 15-ամյա դեռահասը գնդակահարել է իր ընտանիքի երեք անդամներին, իսկ հետո ինքնասպան եղել, գրում է KWTX-ը: Միջադեպը տեղի է ունեցել Կորպուս Քրիստի քաղաքում սեպտեմբերի 15-ին։ Ծնողների և 13-ամյա քրոջ սպանությունից հետո դեռահասը լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում։ Լուսանկարներին կից նա գրառում է կատարել՝ սպառնալով հարձակվել տեղի դպրոցի վրա: Դրանից հետո իրավապահները սկսել են աշակերտի […]
23:32 17.09.2021
Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։30-ը, բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված) եւ Իսահակյան փողոցներում։ «Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» էջում տարածած հաղորդագրության մեջ […]
21:00 17.09.2021
Այսօր ավարտվեց հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը: Սեպտեմբերի 2-12-ը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով հայտ էին ներկայացրել 10 քաղաքական ուժեր ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, ավագանու 33 մանդատի համար կպայքարեն 290 թեկնածուներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ փաստաթղթերը […]
20:36 17.09.2021
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։ Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին:
19:40 17.09.2021
Այսօր գյումրեցի լեզվաբան Գայանե Աղաբալյանը ներկայացրել է իր առաջին գիրքը, որը կոչվում է «Արևոտ խոհարարը»։ Այն իրական պատմություն է, որի գլխավոր հերոսը Դաունի համախտանիշ ունեցող 28 ամյա Հովհաննեսն է, որը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներգրավվել է հասարակական կյանքում, սովորել ու աշխատում է «Արեգակ» փուռ-սրճարանում։ «Հաճախ էի այցելում «Արեգակ» փուռ-սրճարան, բրոշուրներից մեկում կարդացի Հովհաննեսի մասին ու […]
16:59 17.09.2021
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
16:56 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
14:15 17.09.2021
«ՀայՓոստ»-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ այսուհետև մայրաքաղաքի բնակիչները կարող են հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների ու պարտքերի մասին տեղեկանալ փոստային շուրջ 90 բաժանմունքներից ցանկացածում և տեղում վճարում կատարել: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։