08:41 31.08.2021
«Թալիբանի» կողմից իշխանությունը զավթելուց հետո առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարողացել է դեղորայք հասցնել Աֆղանստան, հաղորդում է Associated Press- ը: Ինքնաթիռը թռիչքը սկսել է Դուբայից և վայրէջք կատարել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում (Բալհ նահանգի կենտրոն): Քաղաքը գրավվել էր օգոստոսի 14-ին՝ մայրաքաղաք Քաբուլի անկումից մեկ օր առաջ։ Երկիր է հասցվել առաջին օգնության և վնասվածքների մշակման փաթեթներ, […]
23:24 30.08.2021
Քանյե Ուեսթը թողարկեց Donda ալբոմը․ թողարկումը բազմիցս հետաձգվում էր: Donda-ն ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի թողարկած տասներորդ ստուդիական ալբոմն է։ Նրա մոր անունով հավաքածուն արդեն հասանելի է Apple Music և Spotify հոսքային հարթակներում: Սկավառակը ներառում է 26 ստեղծագործություն։ Ըստ մամուլի հրապարակումների ՝ Ուեսթն առաջին անգամ ներկայացրել է նոր հավաքածուի երգերը 2021 թվականի հուլիսի կեսերին Լաս Վեգասում […]
22:05 30.08.2021
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 97 տարեկանում: Նրա մարդ տեսակի, հեղինակած բազմաթիվ ստեղծագործությունների և երգարվեստի հարուստ ժառանգության մասին խոսել են արվեստագետ ընկերները:
19:34 30.08.2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր այցելել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։ «Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց […]
19:10 30.08.2021
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է […]
19:03 30.08.2021
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը։ Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից […]
18:43 30.08.2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և […]
18:21 30.08.2021
«Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը հերթական ռազմարշավն է անցկացրել դաշտային պայմաններում։ 44 օրյա պատերազմով անցած զինվորականները գործնականում դպրոցահասակ պատանիներին և աղջիկներին են ցուցադրել մարտական պայմաններում ինքնապաշտպանվելու, վիրավորներին առաջին օգնություն ցույց տալու հմտությունները,լեռնային պայմաններում կողմնորոշվելու կանոնները։ Ռազմարշավի մասնակիցները Գյումրիից ոտքով հասել էին Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածք, որը բաժանվել էր մի քանի հատվածների ու դարձել պայմանական մարտական […]
15:37 30.08.2021
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիին: Ութ ռաունդանոց մենամարտի մրցավարներից երկուսը հաղթանակը տվել են Պոլին (77-75, 78-74), իսկ երրորդ մրցավարը՝ Վուդլիին (77-75): Ներկայումս Փոլը Youtube-ում ունի ավելի քան 20 միլիոն բաժանորդ: 2016 թվականից սկսել է նաև դերասանական կարիերան ու մասնակցել մի շարք նախագծերի: Ռինգում […]
15:22 30.08.2021
Տատյանա և Վլադիմիր Բակալչուկ ամուսիններին, որոնք Wildberries առցանց մանրածախ առևտրի հիմնադիրներն են, Forbes ամսագիրը ճանաչել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքը: Ընտանիքը միանգամից հայտնվել է վարկանիշի առաջին հորիզոնականում: Ի սկզբանե ընկերությունը կառուցվել էր որպես ընտանիքի սեփականություն հանդիսացող ընկերություն, բայց պաշտոնապես բաժնետոմսերի ամբողջ 100% -ը պատկանում էր Տատյանային: 2019 -ի վերջին նա ամուսնուն տվեց 1%, ինչը թույլ տվել […]
14:59 30.08.2021
Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն և […]
13:41 30.08.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 12 քաղաքացիական անձինք են զոհվել ամերիկյան օդուժի հարվածից։ Այդ մասին երկուշաբթի, օգոստոսի 30 -ին հայտնել է CNN- ը: Նշվում է, որ մեքենայի վրա հարձակումը իրականացվել է անօդաչու թռչող սարքից։ Մեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը ՝ մտադրվելով ահաբեկչություն իրականացնել Քաբուլի օդանավակայանում: Հրթիռն ընկել է Հաջ Բագրայի շրջանում գտնվող բնակելի շենքի վրա, և զոհվածների […]
13:23 30.08.2021
Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողներն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք։ Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով: Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված […]
11:41 30.08.2021
97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Իր երկարատև գործունեության ընթացքում Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մաս են կազմում: Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի է ունենում այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան […]
20:22 29.08.2021
Կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ-ի «Սողունների կենտրոնի» կենտրոնի աշխատակցի վրա: Տեսանյութը հրապարակել է ականատեսներից մեկը: Ինչպես երևում է կադրերում, սողունը բռնել է կենտրոնում աշխատող կնոջ ձեռքը, իսկ հետո աշխատակցին փորձել քաշել ջրի տակ: Դրանից հետո կոկորդիլոսը սկսել է պտտվել՝ ձեռքը պոկելու համար: Տուժած աշխատակցուհին չի բղավել և վերահսկել է իր գործողությունները՝ կանխելու կենդանուն ավելի մեծ վնաս […]
14:24 29.08.2021
Twitter- ի օգտատերերը ակտիվորեն քննարկել են Ջո Բայդենի անսովոր պահվածքը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպմանը: Շատերը համաձայնել են, որ ԱՄՆ նախագահը քնել է հենց բանակցությունների ընթացքում: «Աղետ». Բրիտանացիներին ցնցել է Բենեթի հետ հանդիպման ժամանակ Բայդենի լուսանկարը: «Բայդենը քնած էր, մինչ նրա իսրայելացի գործընկերը խոսում էր», – գրել է Հանդե Գյուլբահարը: «Պարոն Բայդեն, ինչպե՞ս եք […]
13:32 29.08.2021
Վիլնյուսի Ռուսական կայսրության Լուկիսկայի բանտը պաշտոնապես փալվելուց երկու տարի անց դարձել է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների գրավչության կենտրոնը: Վիլնյուսի կենտրոնում գտնվող Լուկիսկայի բանտի շենքերի համալիրը կառուցվել է դեռևս 1905 թվականին: Այնուհետև այն այն ժամանակվա Ռուսական կայսրության ամենամեծ և ժամանակակից բանտերից մեկն էր: Երկար ժամանակ շենքն օգտագործվում էր հանցագործներին բերման ենթարկելու համար: 2019 թվականին, բանտը փակվել է: […]
11:21 29.08.2021
ԱՄՆ զինված ուժերը հասել են Աֆղանստանից մարդկանց տարհանման գործողության վերջին փուլին: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ հղում անելով աղբյուրին: Գործակալության տվյալներով՝ ներկայումս Քաբուլի օդանավակայանում մոտ հազար մարդ սպասում է ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով տարհանմանը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել հավանական նոր ահաբեկչությունների մասին, օդանավակայանի դարպասների դիմաց […]
23:02 28.08.2021
Շուրջ 160 հազար մարդ շաբաթ օրը մասնակցել է Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցերին, հաղորդում է BFMTV- ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Արդեն յոթերորդն օրն է, ինչ ամբողջ երկրում սանիտարական անցաթղթերի հակառակորդները դուրս են եկել փողոցներ: Ֆրանսիայում նախատեսված էր ավելի քան 200 բողոքի ակցիա, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել Փարիզում: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ […]
20:22 28.08.2021
Արենի բնակավայրում խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում: Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայնքապետարանը: «Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է […]
20:00 28.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ […]
17:45 28.08.2021
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը: Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ` […]
17:36 28.08.2021
Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքները մասնակի կատարված են։ Քաղաքի միջով անցնող հեղեղատարներն ամբողջությամբ լցված էին Արթիկի նախկին քարհանքի թափոններով, որոնք 2016 թվականին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի հետ հոսեցին դեպի քաղաք։ Պետական միջոցներով, բայց անավարտ ու մասնակի աշխատանքներ էին կատարվել, հետևանքները լիարժեք վերացված չէին: Մեկ տարի առաջ […]
19:46 27.08.2021
3 օր առաջ Գյումրիում բնակարանամուտ տոնեց երկու անօթևան ընտանիք: Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով են բնակարանները գնվել: Իսկ շահառու ընտրվել են զոհված զինծառայողների ընտանիքները: Շահառուներից մեկը, որը 3 անչափահաս երեխա ունի, ներկայացել էր որպես զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի այրին: Բնակարանամուտի մասին տեսանյութերի հեռարձակումից հետո Արա Մկրտչյանի մայրը […]
17:00 27.08.2021
Ոստիկանությունն ավանդույթի համաձայն՝ այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ էլ սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված հատուկ ծառայության, որի թիվ մեկ նպատակն է ապահովել աշակերտների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների, մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մինչ ուսումնական տարվա սկիզբը ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն ու ոստիկանները հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինության հետ, քննարկում ուսումնական հաստատություններում դպրոցական տեսուչների ծառայությանն ու անվտանգությանը […]
16:45 27.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Առողջապահության նախարարությունը առաջարկում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. • խուսափել արևի ուղիղ […]
16:18 27.08.2021
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ 1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ) 2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ) 3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ) 4. Մահարու փ․ հ․82 հասցեի […]
15:16 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]
13:49 27.08.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 700 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնել է նաև, որ այս պահին քովիդով վարակվածներին բուժող 14 բժշկական կենտրոններում առկա 1500 մահճակալից զբաղված է 1143-ը։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր հիվանդների թվի համամասնությունը նախարարը մտահոգիչ է համարել: Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ նախարարը տեղեկացրել […]
12:53 27.08.2021
Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ […]