TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիրը

20:33 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]

̰
Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

12:48 26.08.2021

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը դրվել է քվեարկության։ 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվել է։ Այսպիսով՝ ավարտվել է ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը։ ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսել է Սյունիքում փակված ճանապարհահատվածից

12:45 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը նախորդ օրն արտահայտել էին իրենց տեսակետը, մնացած 4-ը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի 3 խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ ծրագրի քվեարկությանը չեն մասնակցելու, […]

̰
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլլիոն դրամը գերազանցող վնաս

11:23 26.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի։ Քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր […]

̰
Ընդհատվող նիստ, վիճաբանություն, քաշքշուկ․ ԱԺ-ում այսօր ևս մթնոլորտը լարված անցավ

21:00 25.08.2021

Ելույթներ ունեցող պատգամավորներն այսօր խորհրդարանում նիստը սկսեցին երեկվա միջադեպը քննադատելով։ Մեկ -երկու պատգամավորի ելույթներից հետո խորհրդարանում կրկին միջադեպ գրանցվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում։ Վիճաբանությունը Հայկ Սարգսյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև էր։ Կրքերը բորբոքվեցին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ նիստը ընդհատվեց մինչև ժամը 12-ը։ Կեսօրից նիստը կրկին շարունակվեց։ «Քաղաքացիական […]

̰
«Իմ հայ երեխաները»․Գյումրիում կայացել է գերմանուհի գրող Լոիզ Ֆիշեր Ռուգեի  հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը

18:55 25.08.2021

«Իմ հայ երեխաները»․ այսպես է կոչվում գերմանացի գրող, հրապարակախոս Լոիզ Ֆիշեր Ռուգեի գրիքը, որը 88-ի երկրաշարժից տուժած այն երեխաների մասին է, որոնք բուժում են ստացել Մոսկվայի մանկական կլինիկայում։ Հեղինակն այդ տարիներին Մոսկվայի հիվանդանոցին բժշկական սարքավորումներ է նվիրաբերել ու հենց այստեղ էլ ծանոթացել է հայ երեխաներին ու գրի առել նրանց փրկության պատմությունները: Գիրքը գերմաներենով լույս է […]

̰
ՄԱԿ-ը միլիոնավոր աֆղանների համար կանխատեսել է «դժոխք երկրի վրա»

14:00 25.08.2021

Աֆղանստանում «Թալիբան» արմատական ​​ահաբեկչական շարժման զինյալների կողմից իշխանությունը զավթելուց հետո երկրում կարող է լուրջ ճգնաժամ առաջանալ: Reuters-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ -ի  Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին: Ըստ փորձագետի՝ մոտ ապագայում հանրապետության ավելի քան 14 միլիոն բնակիչ կարող է բախվել սովի։ Նա նշել է, որ չորային եղանակը, տնտեսական անկումը, ներքին […]

̰
Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց

13:18 25.08.2021

Հայկ Սարգսյանի ելույթից հետո մտքեր են փոխանակել «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ մթնոլորտը կրկին լարվել է: Նորից հայտարարվել է ընդմիջում, իսկ րոպեներ անց նիստը վերսկսվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը

13:15 25.08.2021

Կեսօրից ԱԺ-ում նիստը կրկին շարունակվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր ընդհատված ելույթը շարունակել է, խոսել միջադեպի մասին և որոշ պարզաբանումներ տվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ում մթնոլորտը դարձյալ լարվեց

11:19 25.08.2021

Խորհրդարանում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը նվիրված նիստը։ Պատգամավորները ծրագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթի ընթացքում  վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Պատգամավորների փոխադարձ վիրավորանքների և ստեղծված լարված իրավիճակի պատճառով նիստը ընդհատվել է մինչև ժամը 12-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դիտավորյալ վրաերթով սպանության փորձ Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

10:34 25.08.2021

2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետևանքով բուժօգնության է դիմել Մասիսի քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցական փողոցների խաչմերուկում: Դեպքի […]

̰
Ի՞նչ պայմաններում է քննարկվել Կառավարության գործունեության ծրագիրը

20:39 24.08.2021

Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվեց 21 պատգամավոր։ Նախ հերթը «Պատիվ ունեմ» խմբակցությանն էր։ Առաջինը վարչապետին հարց ուղղեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Գեղարքունիքի մարզում տիրող իրավիճակի և ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ։ Այնուհետև հարց ուղղելու նպատակով միացվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բարձրախոսը։ Պատգամավորը մինչ վարչապետին կուղղեր հարցը, այդ ընթացքում նրա օգտագործած բառապաշարը դահլիճում աղմուկ […]

̰
44 օրյա պատերազմում զոհված գյումրեցի երկու զինծառայողների ընտանիքները  բնակարանամուտ են տոնել

19:12 24.08.2021

44-օրյա պատերազմում զոհված, պայմանագրային զինծառայող Հովհաննես Խաչատրյանի որդիները նոր բնակարանում են ապրելու։ Ամուսնության 7 տարիների ընթացքում նախ հայրական տնակում են ապրել, ապա վարձակալած, սեփական տնակն անգամ չեն ունեցել: Ընտանիքն ընդգրկվել է բարեգործական ծրագրի շահառուների ցանկում: Նոր տանն են ապրելու և մեծանալու հայրենիքի երկու պաշտպանները՝ Հովհաննեսի որդիները։ Հովհաննես Խաչատրյանը 9 տարի ծառայել է հայրենիքին ու մինչև […]

̰
Գյումրիի երաժշտական դպրոցների աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոսի աշխատանքային օրերի դիմաց

18:19 24.08.2021

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության գործող բոլոր վեց երաժշտական դպրոցների աշխատակիցները բողոքում են օգոստոս ամսվա աշխատավարձերի թերի վճարումներից։ Օգոստոսի 19-ից բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, բայց տնօրինությունը փոխանցել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը աշխատանքային օրերի համար երաժիշտ-մանկավարժները չեն վարձատրվելու։ Այս մասին աշխատակիցներին տեղյակ են պահել ու պահանջել են, որ  իրենց   հաշվից արձակուրդ գնալու դիմումներ ներկայացնեն: Խնդիրը […]

̰
Կիևում անցկացվում է Ուկրաինայի պաշտպանների երթը

15:44 24.08.2021

Երեքշաբթի՝ օգոստոսի 24 -ին, Կիևի կենտրոնում մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանների երթը՝ ազգայնական կազմակերպությունների և վետերանների մասնակցությամբ: Երթը սկսվել է Շևչենկոյի անվան զբոսայգուց և կընթանա մինչև Անկախության հրապարակ:

̰
Միջադեպ ԱԺ-ում․ Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս են հրավիրել

15:11 24.08.2021

Հայտարարված ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Հերթագրված պատգամավորները եղել են 21-ը։ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավորների կողմից հարց ու պատասխանի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ։ Հայտարարվել է 20 րոպե ընդմիջում, իսկ «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Աննա Մկրտչյանին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացումներից հետո դահլիճից դուրս է հրավիրել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Բայդենը ծնկի է իջել NBA-ի չեմպիոններին ընդունելիս

14:00 24.08.2021

ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը ծնկի է իջել Սպիտակ տանը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սիեթլ Սթորմ» թիմի չեմպիոն սևամորթ կանանց հետ հանդիպման ժամանակ։ Նախագահը ձեռքերում պահել է ակումբի նվիրած մարզաշապիկն՝ իր ազգանունով և 46 համարով (Բայդենը Միացյալ Նահանգների 46 -րդ նախագահն է): Համատեղ լուսանկարվելու ժամանակ նա ծնկի է իջել: Ծնկի գալու ավանդույթը ձևավորվել է Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ […]

̰
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ

13:25 24.08.2021

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: Պաշտպանության նախարարությունը […]

̰
Պետք է լուծվեն 2016թ. և 2020թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

13:07 24.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության հնգամյա ծրագիրը

12:17 24.08.2021

Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման նիստը: Նիստին ներկա է Կառավարության ամբողջական կազմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է` ի նշան բողոքի դահլիճը լքելու մասին: Վարման կարգով ելույթներ են հնչեցրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Արմեն Չարչյանի` դատարանի կայացրած կալանավորման որոշմանը: […]

̰
Օգոստոսի 20-ից 22-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփ

13:48 23.08.2021

Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 3 […]

̰
Բեռնատարը բարձած էր ապօրինի բեռով. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

13:26 23.08.2021

Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։ Իջևանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության […]

̰
16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել

13:17 23.08.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել: Ստուգվեց տեղեկության հավաստիությունը, ճշտվեց պատանիների ինքնությունը: Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում էին, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանեցին: Պարզվեց, որ հունիսին Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին […]

̰
Թալինի բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել

12:37 23.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ՝ ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում Արագածավան գյուղի բնակիչ, ծննդկան, 31-ամյա Անահիտ Գ․-ի մահվան փաստով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում Անահիտ Գ․-ն գինեկոլոգիական բաժանմունքում կեսարյան […]

̰
Մեծ Բրիտանիայում սննդի պակաս է սկսվել

21:35 22.08.2021

Բրիտանական սուպերմարկետները մթերքի կանոնավոր մատակարարման խնդիր ունեն: Պատճառը բանվորական ուժի պակասն է: Բանն այն է, որ հարյուրավոր աշխպատակիցներ ստիպված են եղել ինքամեկուսանալ, քանի որ հատուկ ծրագիր կա, որը հսկում է նրանց շփումները կորոնավիրուսով հիվանդների հետ: Այժմ բրիտանացիները մտավախություն ունեն, որ սննդի պակաս կլինի, գրում է Reuters-ը: Քաոս է սկսվել նաև տրանսպորտային ընկերություններում, հյուրանոցային համակարգում: Մեծությամբ […]

̰
Instagram-ը՝ թերարժեքության բարդույթի պատճառ

19:52 22.08.2021

Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն երիտասարդ կանայք ավելի մեծ հավանականությամբ կցանկանան պլաստիկ վիրահատություն կատարել, եթե մի քանի ժամ անընդմեջ թերթեն Instagram-ի լուսանկարները: Այդ մասին հետազոտությունը հրապարակվել է Body Image-ում: Սուրրեյի համալսարանի հոգեբան Ֆրանչեսկո Գիցցոն և իր գործընկերները 19-32 տարեկան 247 իտալուհիների հարցրել են, թե որքանով է Instagram-ն ազդում իրենց ինքնագնահատականի վրա: Այնուհետև ցուցադրել են մի […]

̰
ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել

19:30 22.08.2021

ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։ Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։ […]

̰
ՃՈ վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ

14:47 22.08.2021

Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

11:02 22.08.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը. ՄԻՊ

10:50 22.08.2021

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել «Ֆիզգարադոկ»ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է. «Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում […]

̰
BACK_TO_TOP