21:01 21.08.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։ Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպվել էր ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցել են նաև զոհերի հարազատները: ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եռաբլուրում կառուցապատման աշխատանքները սկսվել են օգոստոսի 6-ից: […]
18:59 21.08.2021
Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները: Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված […]
12:52 21.08.2021
Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամապանակը, որի մեջ 62000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան […]
12:50 21.08.2021
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։ Կատարվում է քննություն։
20:51 20.08.2021
Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Արշակ […]
20:43 20.08.2021
Փոխվել է ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը։ Օգոստոսի 16-ից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պարտադիր տեխզննում են անցնելու լիցենզավորված կայաններում, որից հետո միայն վարորդներին կտրամադրվի համապատասխան քարտ։Այն փոխարինելու է մինչ այս գործածության մեջ եղած տեխզննության կտրոններին։ Առանց արատորոշման քարտի առկայության տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է։ Մինչ այդ բանկային կազմակերպություններից տարեկան մեկ անգամ ձեռք բերված տեխզննության կտրոնի առկայությունը […]
20:18 20.08.2021
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ 2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 աջակցություն տրամադրել մինչև երեխայի 6 […]
16:51 20.08.2021
«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցությունները Աֆղանստանում նոր` ներառական կառավարության ստեղծման շուրջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է աֆղանական TOLONews հեռուստաալիքը ՝ հղում անելով շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինի հայտարարությանը: «Մենք վերսկսել ենք Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները»,- մեջբերում է նրան հեռուստաալիքը: «Այժմ կառավարությունը որոշելու համար ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ։ Մենք […]
16:44 20.08.2021
Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի […]
16:04 20.08.2021
«Թալիբան» արմատական շարժման մարտիկները թույլ չեն տալիս Աֆղանստանի քաղաքացիներին հասնել Քաբուլի օդանավակայան, հայտնում է al-Arabiya հեռուստաալիքը: Իրավիճակը Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են սկսել ամբողջ երկրում և գրավել սահմանային բոլոր անցակետերը: Օգոստոսի 15 -ին զինյալները մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին […]
15:28 20.08.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ […]
13:38 20.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է […]
13:17 20.08.2021
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ […]
12:56 20.08.2021
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում […]
12:11 20.08.2021
Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: […]
12:10 20.08.2021
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան […]
11:51 20.08.2021
Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ […]
10:23 20.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության […]
21:43 19.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի Պետրովի, Կարեյան, Բուռնազյան,Ազատամարտիկների, Հ.Աբրահամյան, Սազայու, Գ.Միքայելյան, Ս.Աղեկյան, Կ.Հայրապետի, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Բարեկամության, Զ.Անդրանիկի, Կաբելագործների, Դաշտոյան, Բունիաթյան, Բոշնաղյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:59 19.08.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը փոխանցում է, որ ՓԲ ընկերությունը իրազեկում է քաղաքի ներքոհիշյալ փողոցների ջրօգտագործողներին, որ 2021թ. օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև 18:00 կջրազրկվեն հետևյալ փողոցները. 1. Առ. Առաքելյան 1-ին փակուղի 2. Առ. Առաքելյան 2-րդ փակուղի 3. Հովհ. Թումանյան նրբանցք 4. Հովհ. Թումանյան փակուղի 5. Գեն. Իվանյան փ. 6. Գեն. Իվանյան 2-րդ նրբանցք 7. Գեն. Իվանյան 3-րդ […]
19:50 19.08.2021
Այսօր հուշագիր է ստորագրվել Գյումրիի քաղաքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջև, համաձայն որի՝ նախատեսվում է Անի թաղամասում սկսել սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը։ Տնակներում ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բնակապահովման այն ծրագրերից մեկն է, որը վերջին տարիներին իրականացվում է ոչ միայն Գյումրիում։ Առաջին սոցիալական բնակարանները կառուցվեցին Անի թաղամասի անավարտ […]
18:15 19.08.2021
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը և նրա ամուսինը՝ կատակերգու Քոլին Ժոստը որդի են ունեցել: Նորաթուխ հայրը բարի լուրը հայտնել է Instagram-ում: «Մենք երեխա ունենք: Նրա անունը Կոսմո է: Մենք նրան շատ ենք սիրում»,- գրել է Ժոստը: Դերասանուհին հղիության մասին իմացել է միայն հուլիսի սկզբին, սակայն ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ Կոսմոն Սքարլեթի […]
14:55 19.08.2021
Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նախարարը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե […]
12:56 19.08.2021
Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, Աֆղանստանում հումանիտար օգնության անհապաղ կարիք ունի, մոտ 4 միլիոն մարդ դարձել է ներքին փախստական: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Զարգացման հանձնաժողովի ղեկավար Թոմաս Թոբեն՝ ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ արտակարգ լսումների ժամանակ: «Երաշտների, COVID -19 համավարակի և Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների […]
12:27 19.08.2021
Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբին առաջին հայացքից էլ պարզ էր, որ վնասվածքները դանակահարության հետքեր են. ոստիկանների […]
19:14 18.08.2021
Մոտ երկու շաբաթ է՝ դադարեցված է Բուլվարային թաղամասի Դուդկո փողոցի շինարարությունը։ Շինհրապարակից տեխնիկան տարվել է, հիմնական աշխատանքները մնացել են անավարտ։ Ընդամենը 500 մետր երկարության փողոցի նորոգումն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում, հիմնանորոգման ավարտը նախատեսված է նոյեմբերին։ Ապրիլին է սկսվել Դուդկո փողոցի շինարարությունը, 700 մետր երկարության փողոցի 490 մետրն է, ըստ հաստատված նախագծի, ծրագրում ընդգրկված։ Թաղամասի […]
16:17 18.08.2021
Չորեքշաբթի՝ օգոստոսի 18 -ին, Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Քաղաքացիներին կոչ է արվել դադարեցնել կուտակումները օդանավակայանում, եթե չունեն անձնագիր և վիզա: Ինչպես արդեն հայտնել ենք, «Թալիբան» շարժումը հայտարարել է Քաբուլի օդանավակայանում բոլոր չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։
15:54 18.08.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հաճախ տրվող հարցերի շրջանակում առանձնացրել է հետևյալ հարցը. «Իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն ու չեն վարակվի, կամ ինքնըստինքյան կրկնավարակը թեթև ընթացք կունենա»: Պատասխանն այսպիսին է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած անձանց մոտ հակամարմինները հնարավոր է որոշ ժամանակ պահպանվեն, այնուհետև գնալով կնվազեն, և անձը պաշտպանված չի լինի կրկնավարակից, ինչպես նաև դրան […]
13:53 18.08.2021
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։ Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»։