13:24 17.08.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները զվարճանում են ատրակցիոններում և մարզասրահում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Կադրերում երևում է, թե ինչպես են Քաբուլը գրաված թալիբները վայելում ատրակցիոնները։ Նախագահական պալատում էլ թալիբները մարզվում են մարզասարքերի օգնությամբ: ?? · #Taliban playing bumper cars, I think it is the most surreal image we can see of the conflict in […]
13:22 17.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ է Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան […]
12:59 17.08.2021
2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է […]
12:25 17.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ կասեցվել են անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների և անհատ ձեռնարկատեր Վարդուշ Մարտիրոսյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասերի (ք. Մեղրի) արտադրական գործընթացները: Կասեցման հիմք են ծառայել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի՝ արտադրական գործունեության հետ անհամատեղելի խախտումները: Մասնավորապես՝ սահմանազատված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, […]
23:52 16.08.2021
Հարավային Կորեայի բնակիչը 95,000 դոլար է գտել օգտագործված սառնարանում, որը գնել էր առցանց խանութի միջոցով: Այս մասին հաղորդում է Mothership-ը: Նշվում է, որ տղամարդը սառնարանը մաքրելիս գտել է 2200 թղթադրամ ՝ 110 մլն վոնի չափով, ինչը կազմում է մոտ 95 հազար դոլար: Ներկայումս իրավապահ մարմինները փորձում են պարզել սառնարանի նախկին տիրոջ ինքնությունը: Եթե վեց ամսվա […]
21:21 16.08.2021
Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից, նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի […]
19:43 16.08.2021
Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, […]
19:11 16.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել: Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում […]
18:52 16.08.2021
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշել է կարգապահական պատասխանատվության չենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և մերժել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի հիմքում դատավորի հարցրազրույցն էր, որը նա տվել էր 2021-ի մարտին ԶԼՄ-ներից մեկին: Արդարադատության նախարարության կարծիքով դատավորը թույլ էր տվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն էր եղել արդարադատության […]
15:51 16.08.2021
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում […]
15:23 16.08.2021
Աֆղանստանում այժմ ՌԴ դեսպանատան 100 աշխատակից կա, մի մասը արձակուրդ կուղարկվի և կտեղափոխվի Քաբուլից: Աֆղանական ծագմամբ ռուսները, որոնց թիվը մի քանի հարյուր է, առայժմ չեն տեղափոխվի, հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը: «Իրավիճակն այսպիսին է՝ ունենք դեսպանատուն, մոտ 100 աշխատակից կա. նրանց մի մասը կտեղափոխվի՝ պարզապես որպեսզի չծանրաբեռնեն իրենց ներկայությամբ»,- ասել է Քաբուլովը: Ինչ […]
13:11 16.08.2021
Թալիբները (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպության՝ «Թալիբանի» զինյալները) հաղորդել են, որ եկել է աֆղանների կյանքում խաղաղություն հաստատելու ժամանակը: Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, ասել է շարժման առաջնորդներից մոլլա Ախունդը: «Հիմա եկել է փորձարկումների ժամանակը. Մենք կծառայենք ժողովրդին, խաղաղություն կբերենք ժողովրդի կյանք, հնարավորինս հեռու կգնանք մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն: Նա […]
12:43 16.08.2021
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հսկող աֆղան զինծառայողները հեռացել են, այժմ դեսպանատունը գտնվում է թալիբների պաշտպանության ներքո («Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում): Այս մասին օգոստոսի 16 -ին հայտարարել է Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը: «Մեր դեսպանատունն արդեն վերահսկվում է թալիբների կողմից: Այսօր տեղի ունեցավ հանձնում. Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի զինվորականները, որոնք մեզ պաշտպանում էին, գնացել […]
12:23 16.08.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 է: Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:15 16.08.2021
Կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված մարդկանց շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել Հունաստանում ՝ Սալոնիկում։ Այս մասին ասել է Պապանիկոլաուի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Նիկոս Կարավելոսը: «Իմ բաժանմունքում մենք ունենք լիովին պատվաստված հիվանդի առաջին մահը։ Նա չի ունեցել ուղեկցվող հիվանդություն: Սա բացառություն է: 13000 -ից առաջին մահը», – ասել է նա՝ OPEN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չպատվաստվածներին […]
21:35 14.08.2021
Ծաղկաձորում անցկացվել է սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։ Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:40 14.08.2021
Ավարտվել է սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:Տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար: Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգել են, պարել, […]
12:16 14.08.2021
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
10:50 14.08.2021
Նոր մասնագիտություն ձեռք բերել՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ. հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել, աշխատաշուկայում մրցունակ լինել։ Զբաղվածության ապահովման ծրագիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ, մայրիկները նոր մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունեն՝ վարսահարդարումից մինչև կարուձև և խոհարարություն։
09:33 14.08.2021
Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաք զգալի թվով ամերիկյան զորքերի տեղափոխումը կարող է նշանակել «ուղերձ Ռուսաստանին»: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հրատարակչությունը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան ցամաքային ուժերը վայրէջք են կատարել նշված տարածաշրջանում «Defender Europe» զորավարժությունների շրջանակներում: «Դա արվում է իբր Ռուսաստանի սպառնալիքներին հակազդելու համար, մինչդեռ սարքավորումները՝ ամենագնացները, տանկերն ու ուղղաթիռներ, ավելի շատ կրում են հարձակողական, քան պաշտպանական […]
19:40 13.08.2021
Վրաստանում երկու մարդ է ձերբակալվել COVID-19-ի ՊՇՌ կեղծ բացասական թեստեր վաճառելու համար: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: «Մեղադրյալը Իմերեթի տարածաշրջանում գտնվող բուժհաստատության անունից, առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, գումարի դիմաց կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստեր է պատրաստել և փոխանցել շահագրգիռ անձանց»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Քննչական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների […]
15:15 13.08.2021
Ս/թ օգոստոսի 16-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում։ Գեղարքունիքի մարզպետարանից բնակչությանը խնդրում են խուճապի չմատնվել:
14:41 13.08.2021
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, […]
13:19 13.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ. Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ […]
12:23 13.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։ 215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։ Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։
12:06 13.08.2021
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են […]
09:53 13.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին […]
09:12 13.08.2021
1790 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակիչների թիվը նվազել է: Այս մասին հայտնում է The Wasington Post- ը ՝ վկայակոչելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալները: Նշվում է, որ ըստ 2020 թվականի մարդահամարի արդյունքների՝ սպիտակ բնակչությունը նվազել է մինչև 204,3 միլիոնի: 2010 թվականից ի վեր անկումը կազմել է 8,6%: Սպիտակամորթներն առաջին անգամ ներկայացնում են ԱՄՆ-ի […]
21:00 12.08.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են Կապանում և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում, որի նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները: Քննարկման հիմնական թեմաները […]