TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 2 անգամ. արտահանվող հայկական ծիրանի գինը չի նվազում

16:34 07.07.2021

Հայաստանից այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 104 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել է շուրջ 2 անգամ, արդեն իսկ գերակատարվել է նախորդ ողջ տարում արտահանված ծիրանի ծավալը, ապրանքային լավ տեսքով և բարձր պահանջարկով պայմանավորված՝ արտահանվող հայկական ծիրանի գինը ևս բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի […]

̰
Ինտերպոլը նախազգուշացնում է կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու առաջարկներով կեղծ տեղեկագրերի մասին

16:10 07.07.2021

Կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու առաջարկով կեղծ փոստային տեղեկագրերը հայտնվել են համավարակի ֆոնին, ТАСС-ի փոխանցմամբ, Cyber ​​Polygon-2021 կիբերանվտանգության առցանց դասընթացին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ինտերպոլի կիբերհանցագործությունների հետաքննության տնօրեն Քրեյգ Ջոնսը: «Դրանք էլեկտրոնային փոստով տարածված տեղեկագրեր են: Մենք արձանագրում ենք, որ տեղեկագրերը շոշափում են նաև պատվաստումների թեման: Մենք տեսնում ենք նամակներ, որոնցում մարդիկ առաջարկում են պատվաստանյութ ձեռք […]

̰
Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ

14:53 07.07.2021

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, որը նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման և […]

̰
Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել է 2.7%-ով

11:34 07.07.2021

Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ-ի առաջին եռամսյակում, 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2.7 տոկոսային կետով՝ 19.7%-ի փոխարեն կազմելով 17%: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։ Միևնույն ժամանակ զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով` 45.1%-ի փոխարեն կազմելով 46.6%:

̰
Կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները

21:03 06.07.2021

Օգոստոսի 6-ից կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները, որոնք կիրականացնի գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը։ Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ։ Հայտնում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

̰
Վահե Ղազարյանը մի շարք նոր նշանակումներ է արել ոստիկանության տարբեր բաժիններում

19:49 06.07.2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մի շարք նոր նշանակումներ է արել ոստիկանության տարբեր բաժիններում: «Արմենպրես»-ը ներկայացնում է նշանակումները ստորև. Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանը: Ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը: Ոստիկանության Արագածի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը: Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել […]

̰
Լրացուցիչ տեսախցիկներ և լուսանկարահանող արագաչափ սարքեր Հանրապետության ավտոճանապարհներին․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը

19:42 06.07.2021

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր, […]

̰
Շիրակի մարզի մեղվապահներն ահազանգում են մեղուների անկման մասին

18:20 06.07.2021

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի  սարի լանջին, կողք կողքի, փայտե գունավոր տնակները գյուղում հայտնի մեղվապահ Վահրադյանների մեղուների փեթակներն են: Ամենաշատ մեղուները գյուղում իրենք են պահում, տասնամյակներով մեղվաբուծությամբ են զբաղվում։ Մինչև 100 փեթակ ունեցող այս տնտեսությունում, վերջին երեք տարիներին անկումներ են արձանագրում, մեղուները սատկում են ընտանիքներով: Մեղվապահը տասնամյակների փորձով է եզրակացնում, թե ինչը կարող է մեղուների անկման […]

̰
Ի գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուների

16:37 06.07.2021

Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով, տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից: ««Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» […]

̰
Ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հայ երեխայից անասուններ են տարել

13:59 06.07.2021

Քիչ առաջ  «Հրապարակը» ահազանգ է ստացել  Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: «Համայնքի բնակիչներից պատմեցին, որ  հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, ինչը չհաջողվեց: […]

̰
Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին է դիմել գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ

11:56 06.07.2021

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում […]

̰
Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմներն՝ անարդյունավետ․ ՄԻՊ

11:33 06.07.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով: […]

̰
Գյումրի-Երևան մայրուղին փակած Շիրակի մարզի հողօգտագործողները բացել են ճանապարհը՝ պայմանով

21:08 05.07.2021

Ոռոգման ջրի պահանջով շուրջ 5 ժամ Ազատանի, Բենիամինի, Գետքի, Ախուրյանի և հարակից մի քանի համայնքների հողօգտագործողները  Գյումրի-Երևան մայրուղին փակ պահելուց հետո բացել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բողոքավորները պահանջում էին հանդիպում Շիրակի մարզպետի կամ ՋՕ ընկերության որևէ պատասխանատուի հետ, սակայն վերջիններիս հետ ոչ մեկն այդպես էլ հանդիպման չի եկել։ Ճանապարհը բացելու հորդորներով […]

̰
«Rotary International»-ի տարածաշրջանային ղեկավար է նշանակվել Աշոտ Կարապետյանը

19:58 05.07.2021

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Rotary International» միջազգային կազմակերպության տարեկան ասամբլեան։ Ինը երկրներից բաղկացած կառույցում ամեն տարի հուլիսի մեկին տեղի է ունենում ղեկավարության փոփոխություն։ Տարածաշրջանային կազմակերպությունը մեկ տարով առաջին անգամ կառավարելու է Հայաստանի ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանը։ «Rotary International» միջազգային կազմակերպությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ և հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով։ Ամբողջ աշխարհում պոլիոմելիտի […]

̰
Բաթումում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել

19:15 05.07.2021

Բաթումում բացվել է ևս մեկ լողափ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության՝ լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա: Բացի դրանից, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։ Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է: Սա […]

̰
Ոռոգման ջրի պահանջով Շիրակի մարզի մի քանի համայնքների հողագործները կրկին փակել են Գյումրի-Երևան մայրուղին

18:26 05.07.2021

Ոռոգման ջրի պահանջով Ազատան, Բենիամին, Գետք, Ախուրյան և հարակից մի քանի համայնքների բնակիչները կրկին փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Հողագործները SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ օրեր առաջ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ իրենց հետ հանդիպման եկած պատասխանատուները խոստացել էի ոռոգման ջուր բաց թողնել, բայց այդպես էլ խոստացած ջուրը ցանքատարածքներ չի հասել։ Փակ ճանապարհահատվածում ավտոմեքենաներ ու բեռնատարներ են կուտակվել, առաջացել […]

̰
Գյումրիում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը դեռ պարզված չէ

18:11 05.07.2021

  Գյումրիում նախօրեին հայտնաբերված նորածին տղայի մոր ինքնությունը դեռ պարզված չէ: Այս մասին Shantnews-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Շիրակի մարզի քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ օպերատիվ գործողություններ են ընթանում երեխայի մորը հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 3-ին։ Նորածին երեխան գտնվել էր Գյումրիի Շահումյան […]

̰
Ծնվել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի որդին

16:52 05.07.2021

Լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի որդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել զույգի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում: «Ջավահիրի ցանկությամբ երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ»,- նշված է գրառման մեջ։ Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են 2020-ի հոկտեմբերի 1-ին։

̰
ՀՀ քաղաքացիների համար Գերմանիան չեղարկել է մուտքի սահմանափակումները

15:54 05.07.2021

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ուրախալի լուր է հայտնում ճամփորդների համար։ «ՀՀ քաղաքացիների համար Գերմանիան չեղարկել է մուտքի սահմանափակումները»,- ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Ռուսաստանում ահաբեկչությունների շարք է կանխվել

12:10 05.07.2021

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ, որոնք ծրագրվել էին Մոսկվայում, Կաբարդինո-Բալկարիայում և Աստրախանի շրջանում: Երկու ահաբեկիչ բերման է ենթարկվել: «Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է 2021 թվականի ամռանը Ռուսաստանի տարածքում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջների կողմից պլանավորված մի շարք ահաբեկչական գործողություններ», – հաղորդում է ԴԱԾ-ն։ Մայրաքաղաք Մոսկվայում կանխվել է երկու ահաբեկչություն, երկու […]

̰
Բանգկոգի արվարձանում գտնվող քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել 

11:27 05.07.2021

Գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել Բանգկոգից ոչ հեռու գտնվող Բանգֆլի քաղաքի քիմիական գործարանում, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ 5 կմ շառավղով տարհանում է իրականացվում։ Այս մասին հաղորդում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 03.20-ին (Մոսկվայի ժամանակով 23.20-ին)։ «Ինձ արթնացրեց սարսափելի պայթյունը, […]

̰
Ղարաբաղը մե՞րն է, թե՝ ձերը. միջադեպ Բաթումում

00:09 05.07.2021

Բաթումում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Аliq.ge-ն։ Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումում ազգությամբ հայերին […]

̰
Հյուսիսային Կորեան խոստովանում է, որ Կիմ Չեն Ինը նիհարել է

19:27 04.07.2021

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը խոստովանել է Կիմ Չեն Ինի քաշի ակնհայտ կորուստը՝ Փհենյանում իր առողջական մտահոգությունների մասին պատմությունների ֆոնին։Այս թեմայով հարցազրույց է հայտնվել Հյուսիսային Կորեայի պետական ​​հեռուստատեսությունում, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: «Մարդիկ շատ սրտացավ էին՝ տեսնելով, որ հարգարժան գլխավոր քարտուղարը ավելի նիհար է թվում: Ասում են, որ բոլորը լաց էին լինում », – այս […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:01 04.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Շիրակի մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելին է եղել, բայց ցանքատարածություններին ոռոգման ջուրը չի բավարարել

19:58 03.07.2021

Հունիսից սկսված չոր, երաշտային պայմանները մեծ վնասներ են հասցրել մարզի ավելի քան 3000 հա ցանքատարածություններին, արդյո՞ք այս դեպքում ոռոգումը կարող էր փրկել բերքը, եթե ժամանակին տնտեսությունները կարողանային ոռոգել։ Shantnews-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետը։ Վերջինս ներկայացրել է, որ ոչ միայն ջրի պակասի, այլև ֆերմերների անուշադրության հետևանքով է, որ  բոլոր […]

̰
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՍԴ դիմումի, ներքաղաքական իրավիճակի մասին

18:59 03.07.2021

«Այս ընտրությունները Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու, մենք էլ չենք դադարելու պայքարել»․ այս տեսակետն է հայտնել խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, ընտրություններն անցկացվել են 7-10 տոկոս խախտումներով, որն էլ իրենց դաշինքին հիմք է տվել դիմելու ՍԴ և վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Աշոտյանը խոսել է երկրում […]

̰
Ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ

18:47 03.07.2021

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը,  քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղությամբ իրականացված գործունեության արդյունքները ըստ 2021թ. […]

̰
Շիրակի մարզում այս տարի ավելացել են ցանքատարածքները․ տարիներով անմշակ հողերը գյուղացին վարել է, բայց բերքը սպասվածից քիչ է

17:30 03.07.2021

  Շիրակի մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային ցանքատարածքներն ավելացել են։ Այն հողակտորները․ որոնք տարիներով անմշակ էին, այս տարի գյուղացին վարել է, ցանել, միայն թե բերք կամ ընդհանրապես չի ստացվել, կամ սպասվածից քիչ է։ Այս մասին է նշում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։ «2021 թվականը Շիրակի մարզի առումով կարելի է հատուկ շեշտել և համարել […]

̰
Գյումրիի Ավտոկայան թաղամասում նորածին երեխա է գտնվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

13:45 03.07.2021

Այսօր առավոտյան Գյումրիի Շահումյան 188/11 տարածքից նորածին փոքրիկ է գտնվել։ Նորածնին թողել են փողոցին մոտ տներից մեկի պարիսպների խոտածածկ տարածքում՝ առանց հագուստի։ Փոքրիկին ժամը 10։30-ի սահմաններում գտել են անցորդները՝ լացի ձայնը լսելով ու շտապ բուժօգնություն կանչել։ Նրանք ու տարածքում գործող խանութի աշխատակիցները մինչ շտապօգնության հասնելը ծածկոցով փաթաթել են փոքրիկին։ Նորածնին տեղափոխել են Գյումրիի մոր և […]

̰
ԱՀԿ-ն նշել է, թե որ ըմպելիքներից է անհրաժեշտ խուսափել շոգ եղանակին

22:59 02.07.2021

Ուժեղ շոգի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս խուսափել ալկոհոլից, կոֆեինից և քաղցր ըմպելիքներից, ուրբաթ ճեպազրույցում ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը: «Մարդիկ պետք է խուսափեն շոգից, պահեն մարմինը զով, բավականաչափ խմեն: Գլխապտույտ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել բժշկի: Եվ երբ մենք խոսում ենք խմելու մասին, ապա մենք հաստատ խոսում ենք ջրի՝ […]

̰
BACK_TO_TOP