TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 81 զինծառայողի ընտանիքի հատուցում է կատարել

15:17 02.07.2021

Հուլիսի 2-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ «Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,- հայտնում […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրենն այցելել է Սյունիքի մարզ

15:03 02.07.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնի հետ համատեղ այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտության և ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը համայնքի վրա»։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։

̰
Կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ․ ՄԻՊ

23:59 01.07.2021

Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել […]

̰
Պետդեպարտամենտը Ռուսաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղ զբաղվում են մարդկանց թրաֆիքինգով

23:37 01.07.2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում մեղադրել է  Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի աշխատավորների հարկադիր շահագործմանն «ակտիվորեն օժանդակելու» մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ պատճառով ՌԴ-ն ընդգրկել է այն 11 երկրների ցանկում, որտեղ իշխանությունները խախտում են ԱՄՆ հակաթրաֆիքինգի նորմերը: Պետդեպը պնդել է, որ Ռուսաստանը 2020 թվականին շարունակել է ընդունել Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին՝ նրանց տրամադրելով գրեթե 3000 նոր տուրիստական ​​և […]

̰
Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով Ադրբեջանն ընդհանրապես չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

21:36 01.07.2021

Արցախի անվտանգությանը, ջրային ռեսուրսներին, ֆինանսական հիմնախնդիրներին և կարևոր այլ ոլորտներին առնչվող հարցերին առցանց ասուլիսի ձևաչափով պատասխանել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ի՞նչ գործողություններ են իրականացվում Արցախի ինքնորոշման շուրջ․ Արտակ Բեգլարյանին ուղղված այս հարցին զուգահեռ, օգտատերն ավելացրել էր` կարո՞ղ եք վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախից արտագաղթը կանխելու լավագույն լուծումները, […]

̰
Ճամբարակում նռնակով շրջող տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել

19:32 01.07.2021

Հունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն կատարելիս Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու։ Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 […]

̰
Դալարիկ համայնքում շչակ է գործարկվելու

15:40 01.07.2021

Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- հորդորում են ԱԻՆ-ից:

̰
Կարկտահարություն Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում․ վնասվել է 400 հա ցանքատարածք

13:32 01.07.2021

Երեկ տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղին։ Կարկտահարությունից տուժել են գյուղի հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Լուսակերտ համայնքի ղեկավարի նախնական տվյալներով՝ կարկտահարվել է մոտ 400 հեկտար ցանքատարածք։ Վնասված ցանքերում ուսումնասիրություն են իրականացնում գյուղապետարանի  և մարզպետարանի մասնագետները։ Հանձնաժողովը գնահատում է կարկուտի հասցրած վնասի չափը։ Լուսակերտ գյուղի տարածքում տեղադրված վեց հակակարկտային կայանները ժամանակին  […]

̰
Նոր վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն․ Հայկ Մարության

11:49 01.07.2021

Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 […]

̰
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը

21:19 30.06.2021

Հունիսի 30-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու […]

̰
Համակեցության կանոնները խախտած երիտասարդը տուգանվել է

20:25 30.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքով մեկնած օպերատիվ խումբը փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, թե ով էր հրավառությունն իրականացրել։ Երիտասարդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք համակեցության կանոնները»,- հորդորում են ոստիկանությունից։

̰
Գյումրիի տրանսպորտային ցանցի նորացման ծրագիրը դեռ գործնական փուլ չի մտել

19:12 30.06.2021

  Գյումրիում գործում է 8 միկրոավտոբուսային երթուղի: 8 երթուղին 90 միկրոավտոբուս է սպասարկում: Տրանսպորտային միջոցները երթուղիների միջև անհամաչափ են բաշխված: Կախված է երթուղու ուղղությունից ու ուղևորների քանակից: Ամբողջ Գյումրիի երթուղային ցանցը սպասարկում է մեկ ընկերություն, որն էլ ամենաշատ տրանսպորտային միջոցներ հատկացրել է այն երթուղուն, որտեղ ուղևորահոսքը մեծ է: Կանգառներում ուղևորների կուտակումներ չկան, ըստ այդմ էլ՝ […]

̰
Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

18:47 30.06.2021

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին. այսպիսով՝ ապահովվեց 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։   Վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն): Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով. ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ […]

̰
Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Թուրքիայում

16:04 30.06.2021

Թուրքիայի բնակիչ Սեկեր Արսլանը 2021 թվականի հունիսի 27-ին դարձել է 120 տարեկան. եթե դա պաշտոնապես հաստատվի, նա կդառնա աշխարհի ամենատարեց կինը: Այս մասին հայտնում է The U.S. Sun-ը։ Նրա հարազատների խոսքով՝ նա երկարակեցությունը ժառանգել է մորից, որն ապրել է 110 տարի: Ըստ վարորդական իրավունքի տվյալների՝ Արսլանը ծնվել է 1902 թվականի հունիսի 27-ին: Թուրքիայի բնակիչն ունի […]

̰
Յոթ հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

15:45 30.06.2021

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով, տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը։ «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական […]

̰
ԿԽՄԿ-ն կշարունակի աշխատանքը ԼՂ-ում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ

13:36 30.06.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ։ Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի: «Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, […]

̰
Կոլումբիայում ցուցարարները քարեր են նետել տրանսպորտի նախարարի մեքենայի ուղղությամբ

13:13 30.06.2021

Բոգոտայում մի խումբ ցուցարարներ հարձակվել են Կոլումբիայի տրանսպորտի նախարար Անխելա Մարիա Օրոսկոյի մեքենայի վրա՝ մայրաքաղաքային մետրոյի երկրորդ գծի բացումից հետո, «РИА Новости»-ին հայտնել են նախարարությունից։ «Թեպետ ես լավ եմ, ինձ համար ցավալի է տեսնել, որ ոմանք բողոքի ցույցերով արդարացնում են վանդալիզմը, շրջափակումներն ու ավերածությունները: Կառույցների վրա հարձակումը վնասում է ժողովրդավարությանը, այս տեսակի վանդալիզմը ազդում է […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:31 29.06.2021

Հունիսի 29-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի […]

̰
Արցախից տեղահանված և Գյումրիում ապրող 85 ընտանիքներ սպասում են բնակարանային փոխհատուցման

20:59 29.06.2021

  44 օրյա պատերազմի օրերին Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մեծ մասը վերադարձել է Արցախ՝ իրենց բնակավայրեր: Իսկ նրանց, ում բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ստեփանակերտի հարակից գյուղերում են նոր բնակարաններ առաջարկվել: Այժմ Հայաստանում տեղահանվածների համար գործող սոցիալական ծրագրերից օգտվում են նրանք, որոնք հրաժարվել են Արցախ վերադառնալ:   Գյումրիի նախկին թիվ 1 գիշերօթիկի դատարկ մնացած […]

̰
Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության երկրորդ մասնակցին

19:37 29.06.2021

Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանությունը իր  թողարկումներից մեկում ներկայացրել էր, թե Երևանի Մոլդովական փողոցի 36-ամյա մի բնակիչ ինչպես էր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մի ամառանոցից հեռուստացույց, կենցաղային իրեր ու գործիքներ գողացել։ Մարտի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում կասկածյալը Երևանի […]

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել անհայտ կորածների հիշատակին

18:41 29.06.2021

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է […]

̰
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը

18:35 29.06.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից  քաղաքացիները կկարողանան բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և դրանք ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։ Ոստիկանությունը ներկայացրել է խախտումների արձանագրման կարգը։

̰
Երուսաղեմում նոր անկարգություններ են սկսվել արաբական շրջանում տների քանդման հետ կապված

15:45 29.06.2021

Արևելյան Երուսաղեմի բնակիչների և իսրայելական ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել առավելապես արաբական Սիլուան շրջանում գտնվող շենքի քանդման վայրում: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել երեք պաղեստինցիների, որոնք կասկածվում են խուլիգանություն կատարելու և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների մեջ. նրանք ժամանել էին Սիլուան՝ տեղական իշխանությունների կողմից շենքը քանդելու հրաման […]

̰
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

15:25 29.06.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները: «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է […]

̰
Աբովյան քաղաքում 15 ժամ ջուր չի լինի

15:24 29.06.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 7.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները

13:13 29.06.2021

Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը, գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մատաղիսի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

23:48 28.06.2021

Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ […]

̰
Բողոքի ակցիա ՀՔԾ-ի մոտ․ մի խումբ բժիշկներ պահանջել են ազատ արձակել Արմեն Չարչյանին

22:51 28.06.2021

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ բժիշկներ բողոքի ակցիա են անցկացրել և բաց նամակով այս անգամ էլ դիմել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Նրանք նշել են, որ Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, և եթե նա շարունակի մնալ անազատության մեջ, կառաջանան նոր բարդություններ։ Բժիշկները երաշխավորել են, որ եթե Արմեն […]

̰
Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան. ԱՀ ՄԻՊ

20:39 28.06.2021

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Գրռւմը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ, Յոթ ամիս է անցել այն […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ

19:47 28.06.2021

Սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ: Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
BACK_TO_TOP