20:13 09.07.2021
Վրաստանի դատախազությունը ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել` հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ կազմակերպված հակակցիայի ընթացքում անկարգությունների ու ծեծկռտուքի գործով: Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ գերատեսչության տվյալի` ձերբակալվածներից 5-ը մեղադրվում է խմբակային բռնություն կիրառելու, նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ՝ խտրական վերաբերմունքից ելնելով: Եվս 3 անձի մեղադրանք է ներկայացվել` ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող` «Tbilisi […]
19:40 09.07.2021
Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այսօր բնակարանամուտ է նշել 30 տարի տնակում ապրած Տերտերյանների ընտանիքը։ 2 տարի առաջ Շիրակի մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության հարցի լուծման երկու տարբերակ ներդրվեց՝ բնակարանաշինություն և բնակարանային գնման վկայագրերի տրամադրում։ Վերջինի դեպքում ծրագիրն առայժմ չի գործում, իսկ բնակարանների կառուցման բաղադրիչը ընթացքի մեջ է։ Շիրակի մարզի 7 գյուղերի անօթևան 25 ընտանիքների համար տներ են […]
16:11 09.07.2021
Հայաստանում համաճարակային վիճակը վերջին 3 ամիսներին կառավարելի է։ Ասուլիսին այն կարևոր ձեռքբերում է համարել առողջապահության նախարարի պաշտոնակատարը և նշել, որ ամբողջ աշխարհում կա պատվաստանյութի դեֆիցիտ, սակայն Հայաստանում քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել։ Հուլիսի 7-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 97․711 պատվաստում կամ պատվաստվել է քաղաքացիների 3․3 տոկոսը։ Մինչև հուլիսի 7-ը Հայաստան է ներկրվել պատվաստանյութի 279․460 դեղաչափ, […]
16:03 09.07.2021
Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ և այլն) հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։ Մարդու իրավունքների […]
15:51 09.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ: Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ […]
15:37 09.07.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։
12:32 09.07.2021
Վաղը՝ հուլիսի 10-ին, Սևանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Հանրային 8 լողափներից կահավորված են 3-ը։ Հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ։ Աննախադեպ շոգը և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են, որ Սևանա լճում հանգստացողների թիվն այս տարի շատ է լինելու։ Ջրափրկարարներն […]
12:28 09.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 9-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մետաղապլաստե պատուհանը հրելու ու բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Հրազդան քաղաքում գտնվող բնակարան և հարձակում գործել տանտիրուհու […]
20:41 08.07.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհին հատվող Տեր Գաբրիելյան փողոցը բեռնատար մեքենաների հարմար ճանապարհն է կենտրոնական փողոցները շրջանցելու համար։ Բաց միայն այս կարևորության համար չէ, որ ընդգրկվել է ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրում։ Այն հիմնային նորոգում է անցնում զբոսաշրջային ուղղությունը դեպի Մայր Հայաստան և Սև Բերդ զարգացնելու համար։ Փողոցի ընդհանուր երկարությունը 500 մետր է, բայց տարիներով միայն փոսալցումներով են […]
20:34 08.07.2021
Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց: Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու […]
20:20 08.07.2021
Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրմանը։ Այնուհետև անդադարձ է կատարվել կորոնավիրուսային իրավիճակին ու պատվաստումների ընթացքին: Առողջապահության նախարարի պատոնակատարը նշել է, որ ավելացել են թեսթավորման, հետևաբար նոր հայտնաբերված հիվանդների թիվը, զուգահեռ նաև աճել է պատվաստումների քանակը: Մանրամասները՝ տեսանյութում․
19:43 08.07.2021
Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, պարզաբանումներ է ներկայացրել Արփիի ջրամբարի տեխնիկական վիճակի մասին և նշել, թե ինչու 2019 թվականին ջրամբարը գրեթե մեռյալ ծավալի հասցնելուց և մոտ 90 միլիոն խորանարդ մետր ջրային պաշարը դատարկելուց հետո այդպես էլ պատվարի վերանորոգման աշխատանքներ չկատարվեցին։ «Այստեղ կա մի թյուրըմբռնում՝ ոչ թե դատարկվեց ջուրը, որպեսզի […]
19:00 08.07.2021
Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել ու զբոսաշրջային ակտիվ այս սեզոնին գրություններով ու կպչուն ժապավեններով փակել են թանգարանի մուտքը։ Գործադուլի պատճառը պատկերասրահի էքսկուրսավարներից մեկի և տնօրենի միջև օրեր առաջ ծագած անձնական բնույթի կոնֆլիկտի պատճառով հասունացած միջադեպն է, որից հետո շուրջ երկու տարի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Միքայել Վարդպարոնյանը ներկայացրել էր աշխատանքից ազատման դիմում, […]
18:52 08.07.2021
Վրաց-գերմանական համաֆինանսավորմամբ՝ վերականգնվել է Բոլնիսի պատմական մասում գտնվող հին գերմանական շենքը, որտեղ տարիներ առաջ հայկական դպրոց էր գործում: aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Բոլնիսի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ծրագրի շրջանակներում, առաջին փուլում, գերմանական կողմի ֆինանսավորմամբ շենքը փակվել է, հիմքը կառուցվել, վերականգնվել է ճակատային մասն ու գնվել է շենքի համար անհրաժեշտ գույքը: Վերականգնված հին […]
18:40 08.07.2021
Հայաստանի երկաթուղու կառուցման պատմությունը սկսվում է Հանրապետության երկրորդ քաղաքից։ Ալեքպոլում, տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ առաջին շոգեքարշը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է հասել 1899 թվականին։ Առաջին շոգեքարշը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ։ Առավոտվանից կարևոր ու հետաքրքիր իրադարձության կենտրոնում կոլորիտային ու արհեստավորների քաղաք Գյումրիում հայտնվել էր երկաթուղային կայարանը։ Հայկական երկաթուղու […]
16:38 08.07.2021
Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաևը և Կուրմանբեկ Բակիևը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ՝ կապված «Կումտոր» ոսկու հանքի գործունեության հետ: Այս մասին հինգշաբթի օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը: «Նախկին նախագահներ Ակաևը և Բակիևը հայտնվել են հետախուզման մեջ՝ Կումտորի գործի քննության արդյունքում»,- ասել է նա: Ըստ նրա՝ […]
16:16 08.07.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած կամ ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներն ունեն պարգևավճարի իրավունք՝ 1) «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը՝ 250,000 դրամ 2)առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով […]
15:05 08.07.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակակից պայմաններում պատերազմը կարող է սկսվել ոչ թե դրսից ագրեսիայով, այլ մարդկանց «ուղեղի քայքայմամբ»՝ Բելառուսում քաոս սերմանելու համար, և միայն հետո, անհրաժեշտության դեպքում, օտարերկրյա զորքեր հանրապետություն մտցնելով։ Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում մասնակցել է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն սպայական անձնակազմի մեծարման արարողությանը: Միջոցառման մասնակիցներին ուղղված պետության ղեկավարի […]
14:26 08.07.2021
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր […]
14:16 08.07.2021
Երևանի քաղաքապետարանը ներդնում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Նպատակը՝ բարձրացնել հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը: «Շարունակական կրթությունը մեր ժամանակներում պարտադիր պայման է, մեր աշխատակիցները նոր գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն համայնքի զարգացման և մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին […]
13:31 08.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրապետությունում Ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկին և կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 թվականի հուլիսի […]
13:21 08.07.2021
Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը։
12:50 08.07.2021
ԱՄՆ ռազմածովային ուժերի տրանսպորտա-դեսանտային արագընթաց Yuma նավը սկսել է շարժվել Սև ծովի ուղղությամբ ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում անցկացվում են Sea Breeze 2021 (Ծովային զեփյուռ) զորավարժությունները։ […]
11:55 08.07.2021
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։ Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները: Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն տալով տղա երեխաներին: […]
11:39 08.07.2021
«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի կյանքում: Իր գործունեությունն է սկսել Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում, բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոսստիկաններ, ու անձնակազմի 70 […]
11:18 08.07.2021
Հուլիսի 7-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական վնասվածք պատճառելու […]
16:59 07.07.2021
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։ Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ […]
16:53 07.07.2021
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական […]
16:40 07.07.2021
Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց թվայնացման գործընթացը։ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, որոնք մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն: Արդեն իսկ թվայնացված աշխատանքային […]