TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդիում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել

19:07 28.06.2021

Հունիսի 22-ին՝ կեսգիշերն անց, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալին։   Հունիսի 24-ին տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդի քաղաքի 36-ամյա մի բնակիչ Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում ինքնաձիգից կրակահերթ է արձակել։ Խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 36-ամյա […]

̰
«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձը, նախնական տվյալներով, հափշտակել է 2.730.990 ՀՀ դրամ և դիմել է փախուստի

18:48 28.06.2021

2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող […]

̰
«Արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ»․ բաց նամակ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

18:33 28.06.2021

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ բժիշկներ բողոքի ակցիա են անցկացրել և այս անգամ էլ բաց նամակով դիմել են հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Նրանք նշել են, որ Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել և եթե նա շարունակի մնալ անազատության մեջ, կառաջանան նոր բարդություններ։ Բժիշկները երաշխավորել են, որ եթե Արմեն […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան

18:19 28.06.2021

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։   Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ […]

̰
Կյանքից հեռացել է ակնաբույժ, դոցենտ Սվետլանա Ալեքսանդրի Բախշինովան

17:48 28.06.2021

Հունիսի 26-ին կյանքից հեռացել է ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Ալեքսանդրի Բախշինովան: Սվետլանա Բախշինովան ծնվել էր 1936թ․-ի փետրվարի 20-ին՝ Թբիլիսիում։ 1955թ․-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան։ 1961-ին ավարտել է այդ համալսարանի բուժական ֆակուլտետը։ 1964-2020թթ․-ին աշխատել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես ակնաբույժ, աչքի ֆունկցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի […]

̰
Հերթական այրված աղբամանները մայրաքաղաքում

16:29 28.06.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել. «Առանց մեկնաբանության»:

̰
Կայացել է սահմանամերձ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը

13:44 28.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը: Համերգային ծրագրին մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի և Վերիշեն, Վայոց ձորի Արենի համայնքի և Խաչիկ գյուղի, Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Ստեփանավանի […]

̰
Աջափնյակում 24 ժամ ջուր չի լինի

13:39 28.06.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 29-ին՝ ժամը 00։00-24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աբելյան, Հասմիկի, Էստոնական, Արզումանյան, Շինարարներ, Առաքելյան, Ջանիբեկյան, Ա.Սարգսյան, Սպորտի, Մելիքյան, Թերլեմեզյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Լևոնյան, Եղիազարյան, Միրաքյան, Լուկաշինի, Հակոբյանց, Շահումյանի 18-րդ փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, […]

̰
Հունիսի 21-ից մեկնարկել է ամառային զորակոչը

22:19 26.06.2021

Հունիսի 21-ից մեկնարկել է ամառային զորակոչը. նորակոչիկները մեկնում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան

̰
Անձրև և ամպրոպ, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:05 26.06.2021

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Հունիսի 26-ից հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում […]

̰
Շենգավիթի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

12:54 26.06.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան: Գողոնը վերցվել է: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում […]

̰
Ավտոմեքենայի սրահից կրակահերթեր էր արձակել. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

12:50 26.06.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը […]

̰
Հետախուզվողը Մոսկվայից կամավոր ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

11:34 26.06.2021

Ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Վովիկ Զ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ […]

̰
Արևմտյան Վրաստանում զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել

09:55 26.06.2021

Նավահանգստային Փոթի քաղաքի «Աջարիա տեքստիլ» կարի արտադրամասի ավելի քան 50 աշխատակից սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց մի մասին դուրս են գրել, հիվանդանոցում է շարունակում մնալ 17 մարդ։ Նշվում է, որ գործարանի անձնակազմին կերակրում են օրը մեկ անգամ: Ընկերության ղեկավարությունը պարզում է միջադեպի պատճառները: «Աջարիա տեքստիլ»-ը համագործակցում է բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում`այնպիսի […]

̰
Ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան

23:30 25.06.2021

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 25-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]

̰
Շաքիի ջրվեժի «սևանալու»  կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ ՇՄ նախարարություն

22:55 25.06.2021

Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ «Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ […]

̰
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Կառնուտ գյուղի երկու տնտեսություններին

19:40 25.06.2021

Երեկ երեկոյան ուժեղ քամին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում վնասներ է հասցրել շինություններին։ Ամենաշատ վնասը կրել են Մանուկյանները։ Քամին պոկել է մեկ տարի առաջ կառուցված շինության տանիքը։ Քամու հետևանքով երկաթե ծանր կոնստրուկցիաներով կառուցված թիթեղյա ծածկն ամբողջությամբ պոկվել է, ուժեղ քամու հետևանքով պոկված տանիքը հայտնվել է հարևան տան բակում։ «Գիշերվա քամին շատ ուժեղ էր, մտել է կրիշ […]

̰
Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում․ Հայկ Մարության

16:59 25.06.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: «Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց […]

̰
Արդյո՞ք խմելու ջրի թունավորման փորձ է եղել. ՔԿ-ի պարզաբանումը

15:57 25.06.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն […]

̰
Համավարակի ֆոնին կանեփի օգտագործման աճ է գրանցվել. ՄԱԿ

12:53 25.06.2021

Անցյալ տարի աշխարհում մոտ 275 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործել: Միևնույն ժամանակ, ավելի քան 36 միլիոն մարդ տառապել է թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից: Այս մասին ասվում է Թմրանյութերի վերաբերյալ համաշխարհային զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 24-ին, Վիեննայում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից: Փաստաթղթում նշված է, որ համավարակի ֆոնին երկրների […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

22:20 24.06.2021

Հունիսի 23-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների տասնյակ խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 3 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ […]

̰
Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը

18:07 24.06.2021

Ժամը 16։30-ին ակցիան նախաձեռնող Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նստացույցը դադարեցնում են, քանի որ կառավարությունից ներս են հրավիրել, ունեցել են հանդիպում, քննարկել իրենց առաջարկած պայմանները։ Մասնավորապես, ըստ Տիգրան Ամբարդարյանի, պայմանների կետերից մեկով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Տիգրանը նշել է նաև, որ եթե […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել

17:35 24.06.2021

Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի Մելս Ամբարդյանի եղբայրը հայ գերիների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել։ Նրան միացել են նաև գերեվարված մյուս տղաների ծնողները, հարազատները և իշխանություններից պահանջում են, որ Ադրբեջանին ստիպեն՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։ Մանրամասները՝ […]

̰
«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»․ Էդմոն Մարուքյան

15:52 24.06.2021

«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»,- ասուլիսին ափսոսանքով հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, այս պահին աշխատանք չի փնտրում և համարում է, որ իրենց կուսակցությունն էլ դադարի կարիք ունի։ Էդմոն Մարուքյանն իր գոհունակությունն է հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, իսկ իրենց ձայն տված ընտրողներին վստահեցրել է, որ […]

̰
Գործարկվելու է Դողս համայնքի շչակը

15:35 24.06.2021

Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Դողս համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից անհետացել է 21 թափոնաման, վնասվել՝ 5-ը

14:51 24.06.2021

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։ «Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր […]

̰
Արցախում ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ

13:56 24.06.2021

ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ […]

̰
ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը ՍԴ-ում

13:42 24.06.2021

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։ «Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են, այսպես կոչված, «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը, ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։ Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող […]

̰
Միգրանտների բունտը Լիտվայում. սահմանապահներն արցունքաբեր գազ են օգտագործել

13:15 24.06.2021

Լիտվական Պաբրադայում գտնվող օտարերկրացիների գրանցման կենտրոնում հունիսի 23-ի երեկոյան միգրանտները չեն ենթարկվել սահմանապահների պահանջներին և փորձել են գնալ դեպի ելք, հայտնում է Delfi-ն: Նշվում է, որ սահմանապահները ապստամբներին խաղաղեցնելու համար արցունքաբեր գազ են օգտագործել և երկու անգամ ռետինե փամփուշտներ են արձակել օդ: Շուտով միգրանտները վերադարձել են իրենց վրաններն ու հանգստացել: Իրենց տվյալները սխալ նշած երկու […]

̰
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 180 միլիոն մարդ

12:50 24.06.2021

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 180 միլիոնը՝ համաձայն Worldometers -ի հունիսի 24-ի տվյալների: Այսպիսով, այսօր առավոտվա դրությամբ՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 180 373 641 մարդ: Առողջացել է ավելի քան 165 միլիոն մարդ, իսկ ավելի քան 3,9 միլիոնը՝ մահացել: ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը համավարակի հետ կապված հիվանդացության և մահվան […]

̰
BACK_TO_TOP