20:55 09.03.2021
Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը, վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ «Հիշեցնում ենք, […]
19:57 09.03.2021
Շիրակի մարզում ինժեներական նորարարության իրենց մտահղացումները փորձարկելու հարթակ է տրամադրված պատանի ավիամոդելավորողներին։ Ներուժն այստեղ կիրառվում է անօդաչու թռչող սարքերի նախագծումների, փորձարկումների համար։ Տարբեր տարիքային խմբերի դպրոցականներ դասերից հետո ամեն օր գալիս են ավիամոդելային խմբակ: Այստեղ բոլորի ձգտումն ինքնաթիռ կամ անօդաչու թռչող սարքեր ստեղծելն է: 17 տարեկան Աղասի Թորոսյանն այս խմբակում է սովորել, հիմա արդեն շրջանավարտ […]
19:25 09.03.2021
Կողոպուտի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց մարտի 7-ի ցերեկը: Մազմանյան փողոցի 37-ամյա բնակչուհին հայտնում էր, որ մարտի 6-ին՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մի անծանոթ տղամարդ հրել-կոտրել էր տան դուռը և փորձել հափշտակել ննջասենյակի սեղանին դրված նոութբուքը: Այդ պահին ինքը վրա էր հասել և նրա ձեռքից խլել նոութբուքը: Քաշքշոցի ընթացքում տղամարդն իր […]
18:20 09.03.2021
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է․ Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։ Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի […]
15:59 09.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակը մարզի ժողովրդական երգարվեստի ժառանգության գույքագրումն ու տարածումն է: Այսօր այդ ժառանգության հիմնական կրողներն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Շիրակի մարզի Արթիկ և Անի տարածաշրջանների […]
14:30 09.03.2021
Բրիտանացիների մոտ կեսը կարծում է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, իրենց պատշաճ չեն դրսևորել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքները: Հարցումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի 2 100 քաղաքացիների շրջանում: Նրանցից 47% -ը հարցազրույցն անտեղի է համարել, հարցվածների միայն 21% -ն է […]
12:45 09.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 8-ին հայտարարել են կորոնավիրուսային համավարակի ընթացքում շատ երկրներում կանանց վիճակի վատթարացման մասին: Այսպիսով, Ժնևում կայացած ճեպազրույցում Գեբրեյեսուսը նշել է, որ համավարակի հետևանքներն ավելի վատ են ազդել կանանց վրա, քան տղամարդկանց, և նշել է նրանց առանցքային դերը բուժման և կյանքեր […]
15:17 08.03.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։ […]
14:53 08.03.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի գարնանային տոնի՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ։ Այս ծանր ժամանակահատվածում հայ կանայք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև […]
14:24 08.03.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Նա գրել է. «Անցյալ տարի հակամարտության ժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ անդրադարձ կատարվի այս խնդիրներին»: Azerbaijan committed […]
21:49 07.03.2021
Ամերիկացիների մեծ մասը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտեցմանը նոր կորոնավիրուսային համավարակին՝ սահմանափակումների «ագրեսիվ» մեղմացման վերաբերյալ հասարակության մտավախությունների ֆոնին, այդ մասին վկայում են ABC News- ի և Ipsos- ի հարցումները: Այսպիսով, պետության ղեկավարի գործողություններին հավանություն է տալիս երկրի քաղաքացիների 68% -ը: Միևնույն ժամանակ, դեմոկրատների կողմնակիցների շրջանում աջակցությունն 98% է, անկախների շրջանում՝ 67%: Բացի […]
21:34 07.03.2021
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակի ռումբի պատճառով, որը հայտնաբերվել է շինհրապարակում, ժամանակավորապես տարհանվել է ֆրանսիական Լիոնի թաղամասերից մեկի մոտ 4,5 հազար բնակիչ: Այս մասին հայտնում է France 3 հեռուստաալիքը: Ըստ եղած տվյալների՝ մինչ այժմ սակրավորներն արդեն հաջողությամբ վնասազերծել են պայթուցիկ սարքը: Անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են Վեզ թաղամասը: Ինչպես նշում են […]
17:17 07.03.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրեին կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրաք կատարած այցի ընթացքում նա քարոզով հանդես է եկել Բախդիդա քաղաքում, որը համարվում է քրիստոնեության տեղական կենտրոն: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, որոնք, չնայած բոլոր վերքերին, շարունակում են […]
14:59 07.03.2021
Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների, մասնավորապես ՝ «պարետային ժամի» դեմ, որը նախատեսում է ազատ տեղաշարժի արգելք երեկոյան իննից հետո: Ցուցարարների պահանջը եղել է անփոփոխ՝ երեկոյան ժամերին սահմանափակումների վերացում: Հերթական բողոքի ակցիան, որ կազմակերպվել էր սոցցանցերի միջոցով, այսօր կայացել է Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ակցիան եղել է […]
13:37 07.03.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված՝ արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»: Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են […]
23:30 06.03.2021
Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում ադրբեջանցիները ծեծի են ենթարկել հայ երիտասարդների՝ ազգությամբ պայմանավորված: Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը՝ Տիգրանուհի Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է միջադեպից մանրամասներ: «Այդ բարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մեկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրվածք, մյուս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասվածքներ և այտոսկրի կոտրվածք»,- […]
19:02 06.03.2021
Մարտի 6-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
17:00 05.03.2021
Մարտի 4-ին Գետք համայնքում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով՝ պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում հանրության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Գետք համայնքի էլեկտրաշչակը: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է միջնակարգ դպրոցի անձնակազմի և […]
13:45 05.03.2021
Ժամանակավորապես դադարեցվել է Էջմիածնի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 5-ին՝ ժամը 10։20-ից մինչև ժամը 16։00-ն, դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:42 05.03.2021
ԱԺ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամիս երկարաձգելու մասին հարցը: Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդել են հերթական արձակուրդն […]
13:24 05.03.2021
Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից։ Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու […]
12:32 05.03.2021
14-րդ հնգամյա ծրագրի ընթացքում (2021-2025) Չինաստանի կառավարությունն աստիճանաբար կբարձրացնի կենսաթոշակային տարիքը և կբարելավի սոցիալական ապահովության համակարգը, ասվում է կառավարության աշխատանքի վերաբերյալ զեկույցում: «Մենք աշխատելու ենք համարժեք ծնելիության հասնելու համար: Կենսաթոշակային ստանդարտ տարիքը կբարձրանա փուլերով` հիմնական ծերության կենսաթոշակային ապահովագրության ծածկույթով բնակչության 95% -ի համար», – ասված է զեկույցում, որը Ազգային խորհրդի նախագահ Լի Կեցյանը ներկայացրել է […]
20:15 04.03.2021
Համացանցը ի վիճակի է ներսից ոչնչացնել հասարակությունը, եթե այն չի ենթարկվում բարոյական օրենքների, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինտերնետն արդեն ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտներ, և մեծ հաշվով այն դեռ պետք է ենթարկվի ոչ միայն օրենքներին, ֆորմալ իրավական կանոններին, այլև այն հասարակության բարոյական օրենքներին, որում մենք ապրում ենք: Հակառակ դեպքում, այս […]
19:05 04.03.2021
Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի թավջութակի կոնցերտ՝ նվիրված լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին։ Արամ Խաչատրյանի համերգասրահում այսօր նվագախմբի վերջին փորձն էր։ Վաղը երեկոյան՝ ժամը 19-ին, Հախնազարյանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ […]
17:39 04.03.2021
44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց որդիների ծառայությունը կիսով չափ կրճատվի: Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշել են, որ զինվորները հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեն: Նրանց հավաստիացմամբ՝ այս հարցը բարձրացրել են կառավարության անդամների հետ հանդիպմանը, սակայն մինչ օրս խնդիրների լուծման տեսանկյունից տեղաշարժ չեն տեսնում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:47 04.03.2021
Այսօր ԱԺ-ում շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել: Հարցի քննարկումը սկսվել էր մարտի 2-ին, շարունակվել՝ երեկ ամբողջ օրն ու ավարտվել այսօր: Ավելի քան 7 ժամ քննարկման ընթացքում պատգամավորների հարցերն ուղղվել են ոչ թե թեկնածուներին, այլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որն այսօր արդեն չի […]
11:33 04.03.2021
ԱԺ-ն այսօր վերսկսել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Հիշեցնենք՝ առաջադրված թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, պատգամավորները ընտրություն են կատարելու մյուս երկուսի՝ Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի միջև: Այսօր պատգամավորները վերջինիս հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նիստին ներկա չի գտնվել: Ըստ կանոնակարգի՝ պատգամավորները նրան այլևս հարցեր չէին կարող տալ, […]
11:31 04.03.2021
2021 թ. մարտի 3-ին կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Վարդանի Աբրահամյանը։ Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է: Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր […]
23:25 03.03.2021
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գների ամենամեծ աճը 2021 թվականի հունվարին եղել է շաքարավազի, կարտոֆիլի և արևածաղկի ձեթի համար։ Այդ մթերքները 2020 թվականի հունվարի համեմատ թանկացել են համապատասխանաբար 56,9% -ով, 33,5% – ով և 29,5%-ով, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան: «Եթե այս տարվա հունվարին գները համեմատենք 2020 թվականի հունվարի հետ, ապա […]