TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում 30-50%-ով կբարձրանա․ Նիկոլ Փաշինյան

19:24 17.03.2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում։ Վարչապետի կարծիքով՝ այդ ոլորտում բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թեև կրթության բարեփոխումները ընթանում են դժվարություններով՝ բովանդակային լրջագույն փոփոխություններն ակնհայտ են։ Ըստ վարչապետի՝ բովանդակային, ֆիզիկական միջավայրի […]

̰
Արդարադատության փոխնախարարը չի՞ հիշում Տիգրան Ավինյանի ներկայացրած հայցը. բանավեճ Ալեն Սիմոնյանի և կառավարության անդամի միջև

19:10 17.03.2021

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ալեն Սիմոնյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Սրանով առաջարկվում է խստացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը: Հեղինակը նշել է, որ առաջին ընթերցումից հետո որոշել է փոքր-ինչ նվազեցնել դրանք: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ հիշատակելով ԵԽԽՎ, Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումները, […]

̰
«Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել ևս 31 անհետ կորած զինծառայողների ընտանիքների

17:00 17.03.2021

Մարտի 17-ին «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել ևս 31 անհետ կորած զինծառայողների ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով՝ «Կամուրջ» ծրագրի շահառուների ընդհանուր թիվը 1164 է: Մանրամասները` այստեղ։

̰
Ո՞ւմ գրպանն է մտնում ԱՊՊԱ-ն. քննարկում ու բանավեճ ԱԺ հանձնաժողովում

16:25 17.03.2021

Այսօր եթե կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կամ լիցենզավորված տաքսի ծառայության վարորդը վթարի է ենթարկվում, ապահովագրական ծառայությունն ավելացնում է ոչ թե վարորդի, այլ տնտեսվարողի ապահովագրական վճարի տոկոսները: Պատգամավոր Արթուր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է բոնուս-մալուսային համակարգը կիրառվի հենց վարորդի նկատմամբ: Օրինագծին դեմ է արտահայտվել ԿԲ փոխնախագահը, հարցի շուրջ  բանավեճից հետո հեղինակը որոշել է […]

̰
10-ամյա տղան փրկել է Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը․ նրան խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհվել

15:55 17.03.2021

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, որն այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: «Դրսևորած  վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել […]

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը մեկ տարի է՝  նվիրատուներ չունի

19:58 16.03.2021

Համավարակն ու հետպատերազմական իրավիճակը Գյումրիում ներդրումների նվազման պատճառ են դարձել: Խոսքը ոչ միայն գործարար, այլև բարեգործական ծրագրերում ներդրումների ու նվիրատվությունների մասին է: 2015-ին ստեղծված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը տարբեր նվիրատուների աջակցությամբ 36 բնակարան է նվիրել տնակներում ապրողներին: Վերջին մեկ տարում ծրագիրը չի գործել՝ նվիրատուներ չկան, հիմնադրամը միջոցներ չունի: Տնակային թաղամասերում կատարած ուսումնասիրությունները և նոր ծրագրերն […]

̰
ՊՆ-ում քննարկվել են ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպման հարցերը

19:37 16.03.2021

  Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպմանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։

̰
Զինհաշմանդամների համար փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն․ Երևանի ավագանու որոշումը

19:15 16.03.2021

Երևանի ավագանու նիստում որոշվել է զինհաշմանդամների համար փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանել: Երևանի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ հարկային օրենսդրությամբ՝ արտոնություն տրամադրվում է որոշակի զինծառայողների, նաև զոհվածների ընտանիքների անդամներին՝ սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի մասով: 2020 թվականի պատերազմի հետևանքով զինհաշմանդամների թիվն աճել է, սակայն նրանց համար գույքահարկի արտոնության տրամադրում սահմանված չէր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն

19:06 16.03.2021

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով […]

̰
Մառախուղ և մերկասառույց Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին․ Լարսը փակ է բեռնատարների համար

19:00 16.03.2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ […]

̰
Պատերազմում զոհված կամ վիրավորված որևէ շահառու չի զրկվելու հասանելիք գումարից. ՊՆ տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին

18:47 16.03.2021

ԱԺ-ում քննարկվել է կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանել են ուժային կառույցների ղեկավարները: ՊՆ տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ չի կարող բաց ռեժիմով ներկայացնել աշխատանքների ամբողջ ծավալը, անդրադարձել է 2020-ի անվտանգության միջավայրի և ռազմական միջավայրի գնահատման նախագծի, բանակում մարդու իրավունքների, կրթության ծրագրերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ Շիրակում և Վայոց ձորում

18:35 16.03.2021

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը: Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել […]

̰
Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցների տեղափոխություն կկատարվի

18:07 16.03.2021

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 18-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։

̰
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի

17:04 16.03.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի: Մոտ 3 տարի դատական երկու ատյաններում քննվում էր «Ցայգ» ՍՊԸ-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած հայցը: «Ցայգ» հեռուստաընկերությունը պահանջում էր, որ «Շանթը» Գյումրիում դադարեցնի տարբերվող հեռուստաեթերի թողարկումը։ Դատավարության ընթացքում «Շանթ»-ի ներկայացուցիչը ոչ մեկ անգամ ներկայացրել էր, որ հեռուստաընկերությունը հանրապետական սփռման իրավունք է ստացել և որ […]

̰
ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին

12:45 16.03.2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Խորհրդարանում պատգամավորների հարցերին են պատասխանում ուժային կառույցների ղեկավարները: Առաջին զեկույցը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը մասնավորապես բարձրացրել է պաշտոնատար անձանց ու պետական կառույցների մասին կեղծ տեղեկատվության տարածման, դրա դեմ պայքարի միջոցների հարցը: […]

̰
Գյումրիում ռուսական համայնքը նշել է ազգային տոնը՝ Մասլենիցան

18:20 15.03.2021

Գյումրիի ռուսական տանը նշվել է ռուսական ազգային տոնը՝ Մասլենիցան, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։ Տոնի ավանդույթը ուղղափառ եկեղեցու հետևորդները չեն խախտում։ Ազգային երգ ու պար, ազգային կերակրատեսակներով հյուրասիրություն, նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ ծիսակարգեր․ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Մասլենիցայի մասին։ Գյումրիում տոնը նշվել է ռուս-հայկական ազգային գույների միաձուլումով։ Ռուսական  Մասլենիցան  […]

̰
Հաագայում շներ են արձակել հակակարանտինային ցույցի մասնակիցների վրա

14:40 15.03.2021

Նիդեռլանդներում՝ Հաագա քաղաքում, ոստիկանությունը ծառայողական շներ է օգտագործել՝ ցրելու կարանտինը երկարացնելու դեմ բողոքը: Այս մասին Страна-ն հաղորդել է երկուշաբթի՝ մարտի 15-ին: «Կադրերում երևում է, որ ոստիկանության երկու աշխատակիցներ մահակներով ծեծում են ցուցարարներից մեկին, երբ նա պառկած է մայթին և կռվում է հարձակվող շան հետ»,- ասված է զեկույցում: Ավելի քան 200 մարդ մասնակցել է պարետային ժամը […]

̰
Թափոնները վերամշակվում են․ Երևանի 135 հասցեներում 400 թափոնաման է տեղադրված

14:33 15.03.2021

Երևանի 135 հասցեներում արդեն 400 թափոնաման է տեղադրված: Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի զարգացած շատ քաղաքների նման Երևանը համայնքի մակարդակով սկսել է թափոնների տեսակավորման գործընթացը: Քաղաքապետի նախաձեռնությանն աջակցեցին նաև միջազգային գործընկեր կառույցները, ինչն էլ հնարավորություն տվեց հաջողությամբ կյանքի կոչել ծրագրի առաջին՝ փորձնական փուլը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՃՈ-ն հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետում

11:40 15.03.2021

Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական […]

̰
Եվգենի Պետրոսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

22:17 14.03.2021

Երեկ երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և Տատյանա Բրուխունովայի երեխան դարձավ մեկ տարեկան: Եվգենի Պետրոսյանը որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել։ Նկարը հավաքել է գրեթե 20 հազար հավանում: Զույգը չէր հրապարակում տղայի ծննդյան ամսաթիվը: Համացանցում հայտնվել էր Վահանի ծննդյան ամսաթիվը՝ մարտի 13-ը, սակայն ծնողներն այն չէին հաստատել: Այդուամենայնիվ, 2020-ի մարտի 13-ին Բրուխունովան սոցկայքում արձագանքել էր որդու ծննդյան […]

̰
Ձերբակալված ռուս նախարարի զուգարանում հայտնաբերվել է միլիոնավոր ռուբլիներով թաքստոց

21:26 14.03.2021

COVID-19- ի դեմ պայքարի բժշկական սարքավորումներով խաբեության գործով ձերբակալված ՌԴ Ալթայի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Կովալենկոյի բնակարանի թաքստոցում իրավապահները հայտնաբերել են 6 մլն ռուսական ռուբլի: Հայտնում է REN TV- ն: Նախկին պաշտոնյան ինքն էր ցույց տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կապոցներով փաթեթավորված փողի գաղտնարանի տեղը: Հետաքննության համաձայն ՝ Կովալենկոն և նրա օգնական Ռուստամ Տույունչենկովը, միավորվելով կազմակերպված […]

̰
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել

18:45 13.03.2021

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների: Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։ Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»։  

̰
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

21:00 12.03.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության   «Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է․ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Տաթև-Աղվանի և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձորի, Դիլիջանի, Արագածի, Ստեփանավանի, Սևանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են […]

̰
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք բերման են ենթարկվել․ՀՀ ոստիկանություն

20:46 12.03.2021

Փետրվարի 19-ին’ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել:   Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով’ մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը […]

̰
2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ․ԱԱՏՄ

20:40 12.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ տարի աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նաև խոսել է Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներից, […]

̰
Շիրակի մարզպետը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ԵՄ  ծրագրի քննարկմանը

19:55 12.03.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն առցանց ձևաչափով այսօր մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկ-քննարկմանը, որն ազդարարել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ակնկալվող արդյունքները […]

̰
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

19:47 12.03.2021

Մարտի 12-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Տոմսկում միանգամից 11 դպրոց է «ականապատվել»

12:55 12.03.2021

Տոմսկի իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում 11 դպրոցներում։ Վաղ առավոտյան ահազանգ էր ստացվել միանգամից 11 դպրոցների «ականապատմասն» մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իշխանություններին։ Զանգերը ստացվել են վաղ առավոտյան ՝ նախքան դասերի սկսվելը, ուստի՝ շատ դեպքերում տարհանման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չի եղել: Այժմ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում: Ըստ առկա բոլոր նշանների՝ […]

̰
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատության ներկայացուցչի հետ

23:49 11.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի հետ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, աննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը՝ տարեցների խնամքի կազմակերպման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին սննօգնության տրամադրման վերաբերյալ։

̰
Եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, միլիոնավոր մարդիկ կհայտնվեն սովի և մահվան եզրին․ Գուտերեշ

23:35 11.03.2021

Աշխարհում սովից տառապող մարդկանց թիվը կարող է աճել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: «2020 թվականի վերջի դրությամբ՝ հակամարտությունների և անկայունության պատճառով ավելի քան 88 միլիոն մարդ տուժել է սովից. թիվն աճել է 20 տոկոսով մեկ տարվա ընթացքում: 2021 թվականի կանխատեսումները ցույց են տալիս այս վախեցնող միտումների շարունակությունը»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP