TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մյանմայում զինվորականները խոստովանել են 164 ցուցարարների մահը

15:47 23.03.2021

Մյանմայի զինվորականները խոստովանել են անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում առնվազն 164 ցուցարարների մահը: Այս մասին, երեքշաբթի՝ մարտի 23-ին, Reuters գործակալության փոխանցմամբ, ասել է ռազմական գերատեսչության պաշտոնական խոսնակ Զո Մին Տունը: Նա նշել է, որ «ցավում է նրանց մահվան կապակցությամբ, քանի որ նրանք նույնպես այս երկրի քաղաքացիներ են»: Նրա խոսքերով՝ բողոքի ցույցերի հետևանքով սպանվել է նաև […]

̰
Իշխանությունը զիջեց ընդդիմությանը. ռազմական դրությունը վերացնելու մասին առաջարկին կողմ կքվեարկի

14:06 23.03.2021

Երկրում ռազմական դրության ռեժիմը պահպանելու հիմքեր այլևս չկան, այն պահպանվում է միայն քաղաքական նպատակով, այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որ այսօր ԱԺ լիագումար նիստի ընթացքում ներկայացրել է Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: Գլխադասայաին հանձնաժողովում այն բացասական եզրակացություն էր ստացել, սակայն դրանից հետո քաղաքական իրավիճակը փոխվել է, հետևաբար, ժամանակն է այն չեղարկել: Իշխանությունը նախ […]

̰
Միացյալ Նահանգներում կսկսվեն փոխհատուցում վճարել ռասիզմից տուժածներին

13:13 23.03.2021

Իլինոյսի նահանգի Էվանստոն քաղաքը երկրում առաջինն է, որ երբևէ խտրականությունից և հետապնդումից տուժած աֆրոամերիկացի ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար գումար տրամադրելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ գումարը կհատկացվի հատուկ ֆոնդից, որը ստեղծվել է 2019-ին՝ կանեփի օրինականացված վաճառքից ստացված գումարների հաշվին: Ենթադրվում է, որ 10 տարվա ընթացքում […]

̰
ԱՀԿ ղեկավարը քննադատել է երիտասարդությանը COVID-ի դեմ պատվաստելը

12:23 23.03.2021

Պետությունները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստում են երիտասարդներին, դա անում են այլ երկրների ռիսկային խմբերի քաղաքացիների հաշվին: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: «Երիտասարդ և առողջ մարդկանց պատվաստող երկրներն այժմ դա անում են առողջապահության աշխատակիցների, տարեցների և այլ երկրներում ռիսկի խմբում գտնվող այլ անձանց կյանքի հաշվին», – ասել է նա: Գեբրեյեսուսի […]

̰
Ինչ են ֆիքսել տեսախցիկները դեպքի վայրում. նոր մանրամասներ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունից

20:00 22.03.2021

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում: Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Դատավարությունը ապացույցների հետազոտման փուլում է:   Այսօր հրապարակվել են դեպքի վայրում՝ Գյումրիի Մայակովսկի փողոցում տեղադրված […]

̰
Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

19:01 22.03.2021

Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ։ Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ դիմել է իրավապահներին։

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ

18:56 22.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ […]

̰
Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում կվիրահատեն պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

18:15 22.03.2021

Գյումրիում տեղի է ունեցել  բժիշկների հայ-ֆրանսիական համատեղ կոնֆերանս, որին մասնակցել են օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտի առաջատար մասնագետները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այն  նորագույն մեթոդները, որոնց ներդրմամբ հնարավոր է տեղում կազմակերպել պատերազմում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների ու կամավորականների բուժումն ու վերականգնումը։ «Հոկտեմբերից սկսած, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք արդեն Հայաստան ենք ուղարկել 24 բժիշկների, նաև նորագույն բժշկական […]

̰
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարներն այլևս չեն գործելու

15:07 22.03.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարներն այլևս չեն գործելու։ «Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում և անհրաժեշտ տեղեկատվություն իմանալու համար կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն. Արցախից՝ 119 կարճ համարին, իսկ Հայաստանից և արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարին: Զանգերի կենտրոնն աշխատում է աշխատանքային օրերին (երկուշաբթիից […]

̰
Իսրայելը պատվաստել է երկրի բնակչության կեսին

13:37 22.03.2021

Իսրայելում, մարտի 22-ի դրությամբ, երկրի բնակիչների կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ՝ երկրում կատարվել է 9 711 316 պատվաստում, գրում է Bloomberg-ը: Հրապարակման համաձայն՝ COVID դեղամիջոցի մեկ ներարկում կատարվել է բնակիչների 57.1%-ին, իսկ երկու դեղաչափ ստացել է քաղաքացիների 50.2%-ը: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 133 երկրներում կատարվել է ավելի քան 447 միլիոն պատվաստում:

̰
Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ

12:53 22.03.2021

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով: Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել […]

̰
Ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

10:34 22.03.2021

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», […]

̰
Ամստերդամում ձերբակալել են կարանտինի դեմ բողոքող տասնյակ ցուցարարների

20:39 21.03.2021

Ամստերդամում կարանտինի սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 58 մարդ: Այս մասին հաղորդում է NOS- ը: «Ոստիկանությունը բերման է ենթարկել 58 մարդու, որոնք բողոքել են Ամստերդամում համավարակի պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցների դեմ», – նշված է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, իսկ որոշ ձերբակալություններ կատարվել են ուժի գործադրմամբ:

̰
Փորձագետը նշել է, թե ինչ վտանգներ է պարունակում խելացի կենցաղային տեխնիկան

18:24 21.03.2021

Պավել Մյասոեդովը, Интеллектуальный Резерв- ի տնօրեն և տնօրենը, նշեց, որ «խելացի» առարկաներն օգնում են բարելավել մարդկանց կյանքի որակը, բայց իրենց հետ բերում են մի շարք կիբերսպառնալիքներ: Օրինակ, որոշ կենցաղային սարքեր վերահսկվում են ձայնի միջոցով, ստանում մարդկանց պատկերներ և տվյալներ ուղարկում սերվերներին, որտեղ կատարվում են հաշվարկներ: Սա կարող է հնարավորություն տալ գաղտնալսելու կարևորագույն տվյալները: Այս մասին […]

̰
«Ես սփյուռք չեմ». Վրաստանի էթնիկ փոքրամասնություններն՝ ընդդեմ իշխանության որոշումների

16:22 21.03.2021

Վրաստանի իշխանություններն արդեն օրեր շարունակ էթնիկ փոքրամասնությունների կողմից մեղադրվում են  խտրականություն ցուցաբերելու մեջ: Սրա պատճառը խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու որոշումն  է: «Ես սփյուռք չեմ» խորագրով սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է մեկնարկել դեռևս շաբաթվա սկզբին: Անկախ Նովրուզ Բայրամի շուրջ զարգացումներից Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունները նաև դժգոհում են Խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից […]

̰
Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» միջազգային օրն է. Արման Թաթոյան

16:04 21.03.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» միջազգային օրն է: Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում: Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն […]

̰
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ եթե չպահպանվեն անվտանգության կանոնները 7 օրվա ընթացքում կարձանագրվի կորոնավիրուսի մոտ 6 820 նոր դեպք

14:34 21.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181 165 դեպք, որից 9 830-ը (5.4%) ստանում են բուժում, 167 186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է […]

̰
ՀՀ-ում բնակվում է տեղահանված 24 456 արցախցի

13:24 21.03.2021

2021 թվականի մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարել է նախնական հաշվարկ՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի վերաբերյալ. Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ Ասկերան. […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

12:43 21.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ: Նոր տարին և գարնան զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը բերում է հույսերով լի նոր սպասումներ: Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները […]

̰
BioNTech- ի ղեկավարը հայտարարել է՝ մինչև ամռան ավարտ Եվրոպայում և ԱՄՆ-ում լոքդաուն այլևս չի պահանջվի

10:32 21.03.2021

BioNTech- ի գլխավոր տնօրեն Ուգուր Շահինը կարծում է, որ ամռան ավարտին եվրոպական շատ երկրներ և Միացյալ Նահանգները կարիք չեն ունենա լոքդաունը պահելու: Այս մասին հայտնում է Welt am Sonntag հրատարակությունը: «Եվրոպական շատ երկրներում և Միացյալ Նահանգներում մենք, հավանաբար, կգտնվենք մի իրավիճակում, երբ այլևս լոքդաուն չի պահանջվի», – ասել է Շահինը: Միաժամանակ, նա ավելացրել է, որ […]

̰ ̰
Սերգեյ Մարկեդոնովը՝ «Մոսկովյան» պայմանագրի,  ռուս-թուրքական հարաբերությունների ու արցախյան կոնֆլիկտի մասին

18:31 20.03.2021

Ինչպե՞ս կնքվեց Մոսկովյան պայմանագիրը, ինչու՞ հայկական հողերը տվեցին Թուրքիային, արդյո՞ք Ղարաբաղյան հարցը հարյուր տարին մեկ կրկնվող կարմա է,  ինչու՞ է Ալիևը կարծում, որ արցախյան կոնֆլիկտն արդեն անցյալ է, և այդ հարցում ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա առաքելությունը ։ Այս  ու նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ, Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է Մոսկվայի […]

̰
Բացվել է Արտավազդ Փելեշյանի աստղը

16:00 20.03.2021

Երևանի Թումանյան 31 հասցեում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս խաչմերուկից է սկսվել մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո: Աստղի բացումը նախաձեռնել է «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Արտավազդ Փելեշյանը, նրա հարազատները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջոցառման կազմակերպիչներն […]

̰
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց արոտավայրերն ու խոտհարքները

20:09 19.03.2021

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան   համայնքի ենթակայության տակ եղած արոտավայրերն ու խոտհարքները հարևան՝ Արևշատ գյուղին են անցել  դեռ 2007 թվականին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այժմ իրենց արոտավայրերի  70-80 տոկոսն օգտագործում են հարևան համայնքի բնակիչները ։  Արոտավայրեր չունենալու  պատճառով գյուղացիները ստիպված անասնագլխաքանակն են պակասեցրել  ։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպմաը հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչներն  առաջինն այս հարցն […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲԴԽ-ին դատավորների ընտրության լիազորություն տալու մասին նախագիծը

13:13 19.03.2021

ԱԺ-ն ավարտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Նիստին «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցել: Մինչ քվեարկությունը «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում է խնդրել պատգամավորների ներկայությունն ապահովելու համար: Սահմանադրական օրենքի ընդունման համար պահանջվում է պատգամավորների ձայների առնվազն 3/5-ը: Ընդմիջումից հետո 80 կողմ, […]

̰
ԱԺ-ն առաջարկում է ԲԴԽ-ին օժտել նոր լիազորություններով՝ առանձնակի բարդության գործերի քննության համար դատավոր ընտրելու իրավունք տալ

12:30 19.03.2021

ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Նախագծի հեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է նախագծի էությունը: «Առաջարկվող հիմնական փոփոխություններն ու առաջարկությունները հետևյալն են. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրացման սահմանափակումը, որ առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի […]

̰
Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում կենդանիների բրուցելոզով վարակման դեպքեր են գրանցվել

18:40 18.03.2021

Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում արձանագրվել են  բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման  դեպքեր։ Փետրվար-մարտ ամիսներին կատարված արյան նմուշառումների փորձաքննությամբ 59 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հաստատվել է հիվանդությունը, դրանք այժմ  ենթարկվում են հարկադիր մորթի։ Ըստ գյուղացիների՝ լաբորատորիայից ստացված նմուշառումների պատասխանները արժանահավատ չեն։ 4 ամիս առաջ նույն կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությամբ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել։ «Գոմս դատարկվել […]

̰
Ուսուցիչների 47 տոկոսը նշել է առցանց ուսուցման հոգեբանական բացասական ազդեցությունների մասին

14:56 18.03.2021

121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել նրանց վրա: Մասնավորապես` ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, սոցիալական կյանքի, առողջության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Մանկական զարգացման […]

̰
Այս ու նման այլ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը․ Մեսրոպ Առաքելյան

23:34 17.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի։ Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին մասնագիտական տարբեր ուղղությունների ծանոթացնելու նպատակով։ «Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հետաքրքրությունների, երազանքների ու նախընտրած մասնագիտությունների մասին։ Խոսեցինք մասնագիտության ճիշտ ընտրության և շարունակական ինքնակրթության կարևորության մասին՝ ընգծելով, որ երկրի հզորացման […]

̰
Գեղարքունիքի մարզպետը զոհված զինծառայողների «Արիության» մեդալները հանձնել է ծնողներին

19:47 17.03.2021

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել […]

̰
BACK_TO_TOP