TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քութայիսի բնակչությունն ընդդեմ թուրքական ընկերության կողմից Ռիոնի կիրճում ՀԷԿ-ի կառուցման

16:50 28.02.2021

Քութայիսի կենտրոնական հրապարակում բողոքի ցույց են իրականացնում Ռիոնի կիրճում  Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ: Արդեն 126-րդ օրն է  Ռիոնի կիրճի բնակիչները չեն դադարեցնում բողոքն ընդդեմ ՀԷԿ -ի կառւոցման ծրագրի։ Այսօր Նամախվանի գյուղից մեկ օրով ցույցը  տեղափոխել է  Քութայիսի: Ակցիան  կրում է խաղաղ բնույթ, թեև բնակիչները  սպառնացել են փակել քաղաքի մուտքը , եթե նրանց  պահանջները չբավարարեն։ Բողոքի […]

̰
Համաճարակի կողմնակի ազդեցությունը. Ֆրանսիան ծնելիության ռեկորդային անկում է գրանցել

12:15 28.02.2021

Եվրոպան շարունակում է հաշվարկել կորուստները համաճարակից՝ և ոչ միայն ֆինանսական: Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը հայտարարել է, որ երկրում կարանտինը հանգեցրել է նորածինների թվի նվազման: Հայտնում է ՝ НТВ.Ru լրատվականը։ 2021 թվականի հունվարին, այսինքն՝2020 թվականի մարտից ՝ առաջին կարանտինային ռեժիմի կիրառումից  9 ամիս անց,երկրում  ծնելիության մակարդակը նվազել է 13% -ով՝ համեմատած 2020 թվականի հունվարի հետ: Վիճակագրության […]

̰
ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել

17:24 27.02.2021

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների և իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՃՈ տեսուչներ «Հ»-ն և «Վ»-ն հանդիսանալով պաշտոնատար անձիք, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նախնական համաձայնության գալով ստացել են կաշառք, որն արտահայտվել է կաշառքի դիմաց ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելով, վարորդական վկայական չունեցող վարորդի փոխարեն […]

̰
Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց 12 տարեկան դստերը՝ որդու բուժման ծախսերը հոգալու համար

12:49 27.02.2021

Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց 12 տարեկան դստերը չափահաս տղամարդու՝ ավագ երեխայի բուժման համար վճարելու նպատակով, գրում է The Times of India-ն: Ըստ թերթի՝ աղջկա ընտանիքը 10 հազար ռուփիի գործարք է կնքել 46-ամյա հարևանի հետ, որը ամուսնության վերաբերյալ առաջարկություններ է արել աղջկա ծնողներին: Նախկինում նա ամուսնացած է եղել: Հարսանիքից հետո տղամարդը աղջկան տարել է իր […]

̰
Սկանդալ Հնդկաստանում. մարդկանց վրա պատվաստանյութի անվան տակ հայրենական դեղամիջոց են փորձարկել

23:02 26.02.2021

Հնդկաստանի Բհոպալ քաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստման պատճառով սկանդալ է բռնկվել: Այնտեղ նոր դեղամիջոցը փորձարկվել է տեղի բնակիչների վրա, մինչ մարդիկ կարծում էին, որ պատվաստվում են կորոնավիրուսի դեմ, ուրբաթ, փետրվարի 26-ին, հայտնում է CNN- ը: Նշվում է, որ մի քանի օր առաջ քաղաքի կենտրոն է ժամանել մի ֆուրգոն, որում բոլորին առաջարկվում էր պատվաստվել COVID-19- ի դեմ […]

̰
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները

19:59 26.02.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Մասնակցել են ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ […]

̰
Ռուսաստանում գրեթե չորս միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:12 26.02.2021

Ռուսաստանում գրեթե չորս միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտարարել է Սեչենովի համալսարանի համաճարակաբանության և ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն: «Գրեթե 4 միլիոն մարդ պատվաստում է ստացել»,- ասել է նա «Բժշկական վերականգնումը COVID-19-ի դեպքում. փորձ և ձեռքբերումներ» գիտագործնական համաժողովի ընթացքում: Բրիկոն նշել է, որ Ռուսաստանում […]

̰
Տարածաշրջանային խմորումներին, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ զրույց Ալեքսանդր Լապշինի հետ

16:44 25.02.2021

Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]

̰
Անձնական վիրավորանքները, վրեժխնդրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն են. Լապշին

15:52 25.02.2021

«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։ «Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում […]

̰
Առաջիկա ժամանակահատվածում Լապշինն Արցախ այցելելու ծրագրեր չունի

14:50 25.02.2021

Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]

̰
Պեկինի դատարանը տղամարդուն պարտավորեցրել է կնոջը վճարել տանը կատարած հինգ տարվա աշխատանքի համար

23:00 24.02.2021

Պեկինի դատարանը տղամարդուն պարտավորեցրել է վճարել իր կնոջը կատարած այն աշխատանքի համար, որը նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50 000 յուան ​​(մոտ 7,7 հազար դոլար) հինգ տարվա աշխատանքի համար, հայտնում է BBC News- ը: Նշվում է, որ տղամարդը ամուսնալուծության դիմում է ներկայացրել 2020 թվականին: Նրա կինը պահանջում էր ֆինանսական փոխհատուցում տան աշխատանքի […]

̰
Հայ կինոյի հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը փլուզվում է․օրակարգում է հայտնվել վերակառուցման նոր նախագիծ

20:35 24.02.2021

«Մեր մանկության տանգո» ֆիլմով հավերժացած  հայտնի դրվագը  Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերպարներով փոխեց շենքի  անունը։ Բոլորն այն ճանաչում են որպես «վառեմ-մարեմ»-ի  բալկոնով շենք:Պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին  ու Խոյեցյաններին:Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը: Քաղաքի հարուստ պատմության թանկ ժառանգությունը   վտանգված է: Գյումրիի Աճեմյան փողոցի, «Կումայրի» պատմամշակութային արժեք […]

̰
Դատարաններ դիմելու համար պետական տուրքը կբարձրացվի. նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել

17:27 24.02.2021

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սրանով նախատեսվում է բարձրացնել դատարաններ դիմելու պետական տուրքը, որը տարբեր կլինի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար: Նախագիծը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Առավելագույն չափեր սահմանված են շատ երկրներում. Չեխիայում՝ 36 հազար եվրո, ինչը […]

̰
Ինչո՞ւ են դատավորները ընդհանուր հիմունքներով կենսաթոշակ ստանում. պատգամավորները օրենսդրական առաջարկությամբ են հանդես եկել

16:32 24.02.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկում են կարգավորել դատավորների կենսաթոշակի չափը: Նախկինում նախատեսված է եղել, որ դատավորների կենսաթոշակը պետք է համարժեք լինի իրենց աշխատավարձի 55 տոկոսին: Հետագայում ՍԴ-ն այս կարգավորումը ճանաչել է հակասահմանադրական, ինչի արդյունքում վերջին տարիներին դատավորները ստիպված են ընդհանուր հիմունքներով դիմել կենսաթոշակ ստանալու: Կարգավորման վերաբերյալ առաջարկությունների շուրջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երկար ու […]

̰
Պակիստանում ոստիկանները հետապնդում կիրականացնեն անվաչմուշկներով

12:27 24.02.2021

Պակիստանում իրավապահները փորձում են տիրապետել հանցագործներին հետապնդելու անսովոր եղանակի, հայտնում է ТСН- ն: Նշվում է, որ ոստիկանության երկու տասնյակ աշխատակիցներից կազմված հատուկ ջոկատը մարզվում է՝ հետագայում 20 միլիոնանոց Կարաչի քաղաքում իրավախախտներին անվաչմուշկներով հեշտությամբ հետապնդելու համար: Հնարքները, որոնց պետք է տիրապետեն ոստիկանները, ներառում են արագ տեղաշարժվելը, աստիճանների վրայով ցատկելը, տեղաշարժվելիս զենք օգտագործելը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում […]

̰
Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ

11:34 24.02.2021

Փետրվարի 19-ին’ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել, նախնական տվյալներով, մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը փակել է Ռուսթավելի պողոտան ու վրաններ տեղադրել

22:58 23.02.2021

Վրաստանում «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, ի նշան բողոքի,  ընդդիմությունն անցել է ակտիվ գործղությունների, ինչի հետևանքով կան տուժածներ ու հոսպիտալացվածներ: Ավելի ուշ Կառավարության վարչության առջև հավաքված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի շենքի առջև: Նրանք փակել են Ռուսթավելի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունն ու վրաններ տեղադրել փողոցում։ Ակտիվիստները պահանջում […]

̰
Բացահայտվել է հերթական «թմրաշղթան»․ մեկ անձ կալանավորվել է

19:28 23.02.2021

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։ 2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ […]

̰
Իրականացվելու է արցախցիների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր

16:41 23.02.2021

ԱՀ աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ արցախցիներ Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով […]

̰
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի

15:30 23.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վարժանք. օգնություն փլուզված շենքում գտնվող քաղաքացուն

15:18 23.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության մասնագետները համատեղ վարժանք են իրականացրել: Պայմանական տուժածի հայտնաբերման, երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրսբերման և առաջին բուժօգնության ամբողջ գործողությունը տևել է 10 րոպե:

̰
«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր բողոքի ցույց է անցկացրել

14:25 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարական 3-րդ շենքի մոտ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը» և պատ են կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Ոստիկանները պուրակի կենտրոնական հատվածներում նկարահանումներ իրականացնելու համար տարածք են […]

̰
Անհայտ անձինք վթարել են Շորշոր-Երևան ջրատարը․ վաղը Երևանում, Արմավիրի և  Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի

21:42 22.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը: Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի […]

̰
Կարանտինից հետո Գերմանիայում վարսավիրանոցի առաջին հաճախորդին ընտրել են աճուրդով

08:36 22.02.2021

Գերմանիայի Բայրոյթ քաղաքի վարսավիր Անդրեաս Նույսլը էլեկտրոնային աճուրդի է դրել կարանտինից հետո առաջին հաճախորդի գրանցումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Լոքդաունի 10 շաբաթից հետո, 2021 թվականի մարտի 1-ի ժամը 08․00-ին սպասարկվելու համար գրանցման լոտի մեկնարկային արժեքը կազմել է 288 եվրո։ 8 օրում լոտի արժեքը հասել է 422 եվրոյի։ Սանրվածքի համար նման գին է վճարել […]

̰
Թբիլիսիում վրաններ տեղադրելու փորձ կատարելու համար ձերբակալվել է ութ մարդ

20:34 21.02.2021

Վրաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները 8 մարդու են ձերբակալել, որոնք փորձում էին վրաններ տեղակայել Թբիլիսիում օրենսդիր մարմնի շենքի մոտ: Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է ՆԳՆ-ն։ «Այսօր կայացած բողոքի ցույցի ժամանակ իրավապահները 8 մարդու են ձերբակալել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել)«-նշված է հայտարարության մեջ: Գերատեսչությունը հանրահավաքի կազմակերպիչներին կոչ […]

̰
Ինչո՞ւ են Լեհաստանում առաջարկում ստեղծել «լացի սենյակներ»

20:20 21.02.2021

2020 թվականի հոկտեմբերին Լեհաստանի Սահմանադրական դատարանը անօրինական ճանաչեց կանանց՝ աբորտ անելու իրավունքը, եթե պտուղն ունի անբուժելի հիվանդություն կամ լուրջ արատ: Արգելքն ուժի մեջ մտավ 2021 թվականի հունվարից: Դրանից հետո կաթոլիկ պահպանողական «Միացյալ Լեհաստան» կուսակցությունը առաջարկեց ստեղծել հատուկ հյուրատներ, որտեղ կծննդաբերեն այդպիսի կանայք, որոնց պտուղը, ըստ նախնական հետազոտությունների, ունի արատ կամ անբուժելի հիվանդություն: Այդ  հյուրատներում կլինեն […]

̰
Բրիտանիան նպատակադրվել է պատվաստել բոլոր մեծահասակներին մինչ հուլիսի 31-ը

19:29 21.02.2021

Բրիտանիայի կառավարությունը կիրակի օրը՝ փետրվարի 21-ին, հայտարարել է, որ մտադիր է մինչ հուլիսի 31-ը երկրում պատվաստել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժնով յուրաքանչյուր չափահաս մարդու՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Նոր նպատակը նաև ուղղված է նրան, որ 50-ից բարձր տարիքի կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող բոլոր մարդիկ պատվաստումներ ստանան մինչև ապրիլի 15-ը: Մեծ Բրիտանիայի կողմից օգտագործված երկու պատվաստանյութերի արտադրողները՝ […]

̰
Հոգեբանը նշել է ամուսնության ամենահարմար տարիքը

18:37 21.02.2021

Ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան նշել է կանանց այն տարիքը, որն ամենահարմարն է ամուսնության համար։ Փորձագետի կարծիքով՝ ամուսնանալալու համար չարժե շտապել, միևնույն ժամանակ շատ ուշացնել ևս ցանկալի չէ։ Մինչև քսանհինգ տարեկան կինը պետք է կրթություն ստանա և միայն դրանից հետո առաջնահերթություններ սահմանի կարիերայի և ընտանիքի համար։ «Դրանից  հետո  նա սկսում է պատկերացնել իր տեղը հասարակության մեջ. […]

̰
Գիտնականները ընտանիքում առաջինը ծնված աղջիկ երեխային համարել են ընտանիքների ամուսնալուծության պատճառներից մեկը

17:32 21.02.2021

Գիտնականները պարզել են, որ ընտանիքում առաջնեկ դուստրեր ունենալը մեծացնում է ամուսնալուծության հավանականությունը, ասվում է The Economic Journal- ում հրապարակված ուսումնասիրության մեջ: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Մելբուռնի համալսարանի և Ջորջիա նահանգի համալսարանի մասնագետները եզրահանգել են, որ առաջնեկ աղջիկ ունեցող զույգերն ավելի շատ են ամուսնալուծվում, քան առաջնեկ որդիներ ունեցող զույգերը: Ըստ նրանց՝ դա վերաբերում է […]

̰
Մարդկությունը կորոնավիրուսի պատճառով կորցրել է քսան միլիոն տարվա կյանք

16:56 21.02.2021

Մարդկությունը միլիոնավոր տարիների կյանք է կորցրել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին նշվում է իսպանացի գիտնականների ուսումնասիրության մեջ: Այն հրապարակվել է Scientific Reports ամսագրում: Այսպիսով, հաշվարկների համար տվյալներ են վերցվել 81 երկրներում COVID-19- ի զոհերի մասին: Գիտնականները համեմատել են տարիքային տարբերությունը, երբ մարդը մահացել է COVID-19- ից տուժած երկրներում կյանքի միջին տևողության հետ: Փորձագետները կիրառել են […]

̰
BACK_TO_TOP