13:11 15.02.2019
Երևանի «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է թիմի նախապատրաստության, ստուգողական հանդիպումների կարևորության և իր մարզավիճակի մասին:
00:54 15.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտվեց Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Whoscored կայքը ներկայացրել է ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելառուսական ակումբի կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը, որը դարձել հաղթական գոլի հեղինակ. նա 10 բալանոց համակարգով ստացել է 8.3 բալ: Հայաստանի ազգային հավաքականի և […]
23:51 14.02.2019
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտվեց Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Բելառուսական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Ստանիսլվ Դրագունը: «Զինագործներ»-ը խաղն ավարտել են 10 հոգով: Հանդիպման 84-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել է Ալեքսանդր Լակազետը: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Արսենալ»-ԲԱՏԷ պատասխան հանդիպումը […]
23:05 14.02.2019
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է, 1:0 հաշվով հաղթում են տան տերերը: Հանդիպման 45-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Դրագունը:
20:49 14.02.2019
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Հանդիպումից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը։ «Արսենալ»՝ Չեխ, Կոսիելնի, Մխիթարյան, Լակազետ, Մեյթլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Գենդուզի, Կոլաշինաց, Ջակա ԲԱՏԷ՝ Շերբիցկի, Ֆիլիպովիչ, Դրագուն, Գլեբ, Սկավիշ, Ռիոս, Ֆիլիպենկո, Ստասևիչ, Վոլկով, Բագա, Միլիչ: ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների […]
18:17 14.02.2019
Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը 1:0 հաշվով պարտվեց Վոլգոգրադի «Ռոտոր»-ին: Անդրեյ Տալալաևի սաները A խմբում վաստակեցին 2 միավոր և զբաղեցրին 3-րդ տեղը: Նշենք, որ «Փյունիկ»-«Ռոտոր» հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
15:18 14.02.2019
Այսօր` Երևանի ժամանակով 21:55-ին, «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը: Անգլիացիները բելառուսական ակումբի հետ խաղին մեկնել են մարտական կազմով: Մինսկ մեկնած ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բուքմեյքերական ընկերությունները ԲԱՏԷ-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու […]
15:06 14.02.2019
Երևանի «Փյունիկ»-ը Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում մրցում է Վոլգոգրադի «Ռոտոր»-ի հետ: A խումբում երկրորդ տուրից հետո «Ռոտոր»-ը վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկ»-ը 2 միավորով գտնվում է երկրորդ տեղում: «Ռոտոր»-«Փյունիկ»՝ ուղիղ հեռարձակում:
12:22 14.02.2019
«Ալաշկերտ»-ի պաշտպան Դենիս Թումասյանը, ով վերջերս է ՌՊԼ-ի ներկայացուցիչ «Ուֆա»-ից տեղափոխվել երևանյան ակումբ, հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Հայազգի ֆուտբոլիստը պատմել է թիմի մասին իր տպավորությունների և Հայաստանի գործող չեմպիոնների նպատակների մասին: «Թիմն ինձ շատ է դուր եկել, կոլեկտիվը լավն է, ֆուտբոլիստները փորձառու են: Մարզչական կազմը շատ լավն է, շատ հետաքրքիր մարզումներ են: Անկեղծ […]
12:04 14.02.2019
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Ենիսեյ»-ն ընկերական խաղում մրցել է ղազախական «Շախտյորի» հետ ու հաղթել 4:0 հաշվով: Կրասնոյարսկցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի է ընկել 71-րդ, 76-րդ, 87-րդ րոպեներին:
09:20 14.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ խոշոր՝ 3:0 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: Լոնդոնցիների կազմում գոլի հեղինակ դարձան Սոն Հյուն-Մինը (47-րդ րոպե), Յան Վերտոնգենը (83-րդ րոպե) և Ֆերնանդո Լյորենտեն (86-րդ րոպե): «Բորուսիա»-«Տոտենհեմ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին:
08:54 14.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ: «Արքայական» ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Կարիմ Բենզեման (60-րդ րոպե) և Մարկո Ասենսիոն (87-րդ րոպե): Ամստերդամցիների կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Հակիմ Զիեշը (75-րդ րոպե): «Ռեալ»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին:
21:21 13.02.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Երկու թիմերի առաջին հանդիպումը կկայանա «Բորիսով-Արենա»-ում: Այսօր «զինագործներ»-ը մեկնել են Բելառուս: Թիմի հետ մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալ»-ի հայտացուցակը ԲԱՏԷ-ի հետ խաղում. Լենո, Չեխ, Էլնենի, Կոսիելնի, Մխիթարյան, Լակազետ, Տոռեյրա, Լիխշտայներ, Օբամեյանգ, Միտլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Սուարես, Գենդուզի, Կոլաշինաց, Ջակա, […]
20:30 13.02.2019
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեշը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: «Մեր նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում: Ամեն օր աշխատում ենք դրա վրա: Մենք լուծում ենք մեր առջև դրված խնդիրները, լինի դա գավաթ, Չեմպիոնների լիգա կամ առաջնություն: Բայց եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգայում, դա հիանալի կլինի: […]
17:29 13.02.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանշանը նոր տեսք է ստացել իրանական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ITASportPress-ը, հեռուստաընկերության ղեկավարությունն անընդունելի է համարել սատանայի կերպարն անգլիական ակումբի խորհրդանշանի վրա` երկրում ընդունված կրոնական գրաքննության պատճառով: «Կարմիր սատանաների» սովորական խորհրդանշանի փոխարեն հեռուստաընկերությունն օգտագործել է նախորդ դարի կեսերի նմուշը, […]
17:00 13.02.2019
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը պայմանագիր է ստորագրել Մինսկի «Լուչ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա դարպասապահը նախկին մրցաշրջանում հանդես էր գալիս լատվիական «Լիեպայա»-ում: Բեգլարյանը Կրասնոդարի «Կուբան» և «Կրասնոդար» ակումբների մանկապատանեկան դպրոցների սան է: Նախկինում հանդես է եկել «Գանձասար»-ում, «Շիրակ»-ում, «Ուլիս»-ում, «Միկա»-ում և «Ալաշկերտ»-ում:
16:52 13.02.2019
Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լակարստը, խոսելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի միջև Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման մասին, ասել է հետևյալը. «Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթերում» առաջին մրցաշրջանում ավելի շատ բան է արել, քան Ալեքսիսը: Միևնույն ժամանակ, փոխանակումից հետո Հենրիխը «Արսենալ»-ում ավելի լավ է խաղում, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Եվ խոսքը միայն գոլերի և գոլային փոխանցումների մասին […]
16:01 13.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին նախնական պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ և ամռանը կտեղափոխվի իտալական ակումբ: Ըստ պայմանագրի` Ռեմսին շաբաթական կվաստակի 400 հազար ֆունտ ստեռլինգ: Այս ցուցանիշով ուելսցի ֆուտբոլիստն ընդգրկվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում: Բացի դրանից՝ 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստը:
12:44 13.02.2019
Բրիտանական Skotsman կայքի հաղորդմամբ` Երևանի «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով հետաքրքրված են Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի 3 ակումբներ: Ըստ պարբերականի` 23-ամյա դարպասապահի թեկնածությունը դիտարկում են «Մադրվել»-ը, «Սենթ Միրեն»-ը և «Հիբերնիան»-ը: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը երևանյան ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո, և խաղացողը ցանկություն ունի կարիերան շարունակելու Շոտլանդիայում։ Հենրի Ավագյանը […]
12:04 13.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին (0:2): Մանկունիացիները Չեմպիոնների լիգայում 14 տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ խաղում մրցակցի դարպասին կատարել են ընդամենը մեկ հարված: Նման բան վերջին անգամ եղել է 2005 թվականի փետրվարի 23-ին 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» (0:1) առաջին խաղում:
11:18 13.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի «Պորտու»-ի նկատմամբ: Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել 19-ամյա հարձակվող Նիկոլո Ձանիոլոն՝ աչքի ընկնելով 70-րդ և 76-րդ րոպեներին: Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Ադրիանը: «Պորտու»-«Ռոմա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին:
10:23 13.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Թոմաս Տուխելի սաները հաղթեցին 0։2 հաշվով, և ընդհատեցին Ուլե Գունար Սուլշերի թիմի անպարտելիության շարքը։ Փարիզցիների կազմում գոլի հեղինակ դարձան Պրեսնել Կիմպեմբեն և Կիլիան Մբապեն: 90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է Պոլ Պոգբան։ ՊՍԺ-«Մանչեսթեր […]
10:01 13.02.2019
Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 15-ից 16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Փետրվարի 16-ին մեր թիմը կմեկնի Կիպրոս, որտեղ նույնպես կանցկացնի մարզական հավաք: Հայաստանի Մ19 հավաքականը Կիպրոսում կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: Հայաստանի […]
20:55 12.02.2019
«Սանդեցյա»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Դավիթ Մանոյանի հետ: Հայ կիսապաշտպանը լեհական ակումբ էր տեղափոխվել ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով: Մրցաշրջանի առաջին հատվածում Մանոյանը Լեհաստանի Առաջին լիգայի առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման: Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: «Սանդեցյա»-ն Լեհաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկրորդ տեղում է:
19:27 12.02.2019
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կկիրառվի VAR համակարգը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը կսպասարկեն իտալական մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն, իսկ նրա վիդեոօգնականները Մարկո Գվիդան և Մասիմիլիանո Իրատին: «Ռոմա»-«Պորտու» հանդիպման համար ընտրվել են հոլանդացի մրցավարները Դանի Մակելիի գլխավորությամբ, իսկ վիդեոօգնականները լինելու […]
18:32 12.02.2019
ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի այս շաբաթվա հանդիպումները կսկվեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Էմիլիանո Սալայի: «ՈւԵՖԱ-ի անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել Էմիլիանո Սալայի ընտանիքին և ընկերներին: Ողբերգություն է, որ նրա կյանքը ընդհատվեց այդքան երիտասարդ տարիքում և նման դաժան հանգամանքներում: Կոչ եմ անում ամբողջ Եվրոպայի երկրպագուներին մոտակա օրերին հարգել նրա […]
15:23 12.02.2019
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարիքային բոլոր հավաքականներում կներմուծվի միևնույն խաղային մոդելը: «Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն: Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական մուտք գործելը: Անհրաժեշտ է թիմային շահերի համատեքստում գործածել անհատական տաղանդը: Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային […]
14:53 12.02.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը խոսել է հայկական ֆուտբոլում կատարվելիք փոփոխությունների մասին: «Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Ֆուտբոլիստի աճի համար սկզբունքային դեր ունի մարզիչը, ինչի համար պետք է կրթել և պատրաստել լավ մարզիչների: Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք […]
14:48 12.02.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնեց Հայաստանի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Մինչև 21 տարեկանների հավաքականը կգլխավորի իսպանացի Անտոնիո Ֆլորեսը, որը երկար տարիներ եղել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի օգնականը: