TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

«Լոռի» ֆուտբոլային ակումբը մեկնել է Թուրքիա

10:20 12.02.2019

Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին մեկնեց Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը կբնակվի Miracle հյուրանոցում և Անթալիայում կանցկացնի  ընկերական 4 հանդիպում: Փետրվարի 15-ին «Լոռի»-ի մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը: Փետրվարի 18-ին կհանդիպի ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմի հետ: 2 օր անց կխաղա ղազախական «Կայրաթի» դեմ: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի […]

̰
«Լոռի»-ն երկու նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

22:40 11.02.2019

Վանաձորի «Լոռի»-ն պայմանագրեր է ստորագրել հարձակողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի և մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանց»-ում, «Իմպուլս»-ում, «Ալաշկերտ»-ում, «Փյունիկ»-ում:«Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական […]

̰
«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ

20:14 11.02.2019

Երևանի «Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ: Այս մասին հայտնում է ալաշկերտցիների պաշտոնական կայքը: Նախորդ տարվա ամռանը «Ալաշկերտ»-ի կազմը համալրած 23-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 7 պաշտոնական հանդիպման է մասնակցել թիմի կազմում:

̰
Քաղաքապետն այցելել է Ալբերտ Ազարյանին և շնորհավորել 90-ամյակի կապակցությամբ

17:29 11.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն,  մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին և շնորհավորել վերջինիս 90-ամյա հոբելյանի առթիվ: «Այցելեցինք հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին՝ նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը, որն այսօր տոնում է ծննդյան 90-ամյա հոբելյանը, մեզ վարակեց իր կենսուրախությամբ ու ապագայի ծրագրերի հանդեպ անխախտ հավատով»,- գրել է […]

̰
«Փյունիկ»-ը ՖԱԼ-ի գավաթում երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

17:11 11.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի Ազգային լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը մրցեց ռուսական «Մորդովիա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում երկրորդ խաղն անընդմեջ աչքի ընկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Երիտասարդ ֆուտբոլիստն այս խաղում կարող էր դառնար դուբլի հեղինակ, սակայն առաջին խաղակեսում չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Խմբային փուլի վերջին […]

̰
Ժոզե Մոուրինյոն նոր հեռուստաշոու կվարի

16:13 11.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շուտով կվերադառնա հեռուստատեսություն` աշխատանքի: Մարտին պորտուգալացի մասնագետը RT հեռուստաընկերության եթերում նոր շոու կվարի, որը կանվանվի «Ժոզե Մոուրինյոյի տեսադաշտում»: Հաղորդման մեջ Մոուրինյոն առաջիկա խաղերի համար կանխատեսումներ կանի, ինչպես նաև որպես փորձագետ կվերլուծի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: «2018 թվականի Աշխարհի առաջնությունը լուսաբանելը հիանալի փորձ էր ինձ համար, և ես […]

̰
«Փյունիկ»-«Մորդովիա». ուղիղ հեռարձակում

14:45 11.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը մրցում է «Մորդովիա»-ի հետ: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը ընդգրկված է A խումբում, որտեղ հանդես են գալիս նաև «Մուրոմ»-ը և «Ռոտոր»-ը: Առաջին տուրում «Փյունիկ»-ը ոչ-ոքի 1:1 է խաղացել «Մուրոմ»-ի հետ: «Փյունիկ» – «Մորդովիա»՝ ուղիղ հեռարձակում:

̰
XX դարի Հայաստանի լավագույն մարզիկը դարձավ 90 տարեկան

13:04 11.02.2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված: 1953 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է […]

̰
Մուհամեդ Սալահը սափրել է մորուքը

20:40 10.02.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը փոխել է իմիջը։ 26-ամյա եգիպտացին Instagram-ում հրապարակել է  սելֆի, որտեղ նա երևում է առանց մորուքի, մեքենայի սրահում նստած։ Արտաքինի հարցում մշտապես պահպանողական Սալահն իր այդ քայլով ապշեցրել է երկրպագուներին։

̰
«Գանձասար-Կապանը» 4:2 հաշվով հաղթել է «Լոռիին»

20:15 10.02.2019

«Գանձասար-Կապանն» այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է ունեցել Վանաձորի «Լոռիի» հետ և 4:2 հաշվով հաղթանակ գրանցել: «Գանձասար-Կապանից» դուբլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը, մեկական գոլեր են հեղինակել Մարտին Գրիգորյանը և Աշոտ Կարապետյանը։

̰
Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել վերադարձի կապակցությամբ

00:55 10.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալ»-ը 1:2 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ: Լոնդոնցիների կազմում, 2 ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո, առաջին հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել վերադարձի կապակցությամբ։ «Շատ ուրախ եմ երկու ամսվա դադարից հետո վերադառնալ, այնպես որ կշարունակեմ աշխատել և […]

̰
Ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ, ես շատ ոգևորված էի. Հենրիխ Մխիթարյան

00:28 10.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Հադերսֆիլդ»-ին հաղթելուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ: «Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ: Վերջին արտագնա հաղթանակը տարել էինք երկու ամիս առաջ, այնպես որ սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Ուրախ ենք, որ 3 միավորը վաստակեցինք: Կարծում եմ, որ […]

̰
«Ռեալ»-ը մադրիդյան դերբիում վստահ հաղթանակ տարավ

22:10 09.02.2019

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ»-ին: Մադրիդյան դերբին ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 3:1 հաշվով: «Սերուցքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Կազեմիրոն, Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը: «Ատլետիկո»-ի կազմում միակ գոլը խփեց Անտուան Գրիզմանը: Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը վաստակեց 45 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Ատլետիկո»-ին՝ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

̰
«Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպման գնահատականները՝ ըստ Whoscored-ի

21:42 09.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդ»-ին: Whoscored-ը ներկայացրել է «Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «զինագործներ»-ի երիտասարդ պաշտպան Ալեքս Միտլենդ-Նայլսը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8 միավորով: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7.2 միավոր:

̰
2019-ին «Արսենալ»-ի առաջին արտագնա հաղթանակին մասնակցեց Մխիթարյանը

21:14 09.02.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ։ «Զինագործների» կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքս Իվոբին ու Ալեքսանդր Լակազետը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված էր լոնդոնցիների մեկնարկային կազմում և փոխարինվեց 76-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակած 50 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում։  

̰
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Արսենալ»-ի մեկնարկային կազմում

18:17 09.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Հադերսֆիլդ»-ին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է լոնդոնցիների մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը` Լենո, Մեյթլենդ-Նայլս, Կոլաշինաց, Մուստաֆի, Մոնրեալ, Կոսիելնի, Տորրեիրա, Գենդուզի, Իվոբի, Մխիթարյան, Լակազետ: «Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով […]

̰
Մարոկկացիները արգենտինացիներին ընկերական խաղի համար 441 հազար եվրո ավել գումար են առաջարկում, եթե Մեսսին մասնակցի խաղին

16:20 09.02.2019

Մարոկկոյի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղում Լիոնել Մեսսիի մասնակցության շուրջ: Արգենտինացիները մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնեն՝ Մադրիդում Վենեսուելայի հավաքականի հետ և Տանժերում Մարոկկոյի ընտրանու հետ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին, որը ԱԱ 2018-ից հետո դադար էր վերցրել, պատրաստվում է մասնակցել […]

̰
Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել «Արսենալ»-ի մեկնարկային կազմում. լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը՝ ըստ  SHANTNEWS.am-ի

15:33 09.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Հադերսֆիլդ»-ին: SHANTNEWS.am-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը՝ «Հադերսֆիլդ»-ի հետ խաղում: «Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

̰
Հայաստանի բասկետբոլի գավաթ. «Գյումրին» ապահովեց իր տեղը փլեյ օֆֆ-ում

12:06 09.02.2019

Գյումրի քաղաքի համանուն բասկետբոլային թիմը ապահովել է տեղը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայրին Ջոնսը(Գյումրի), ով վաստակեց 44 միավոր:

̰
Մեսսիի գեղեցիկ հնարքը գովազդի նկարահանման ժամանակ

10:50 09.02.2019

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նկարահանվել է գազավորված ըմպելիքներից մեկի նոր գովազդային հոլովակում: Մեսսին նկարահանման հրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ նա գեղեցիկ հնարք է ցուցադրում գնդակով և գազավորված ըմպելիքի շշով:  

̰
«Նանտ»-ը տեսանյութ է հրապարակել Էմիլիանո Սալայի հիշատակին

10:43 09.02.2019

«Նանտ» ֆուտբոլային ակումբը տեսանյութ է հրապարակել՝ ի հիշատակ հունվարի 21-ին ավիավթարում զոհված Էմիլիանո Սալայի։ ?#RIPSala pic.twitter.com/xj078AvVms — FC Nantes (@FCNantes) February 8, 2019 Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս արգենտինացի ֆուտբոլիստը։ Էմիլիանո Սալան «Նանտ»-ում հանդես է եկել 2015-19 թվականներին։ Այդ ընթացքում մասնակցել է 117 հանդիպման, որոնցում դարձել է 42 […]

̰
Էմիլիանո Սալայի հայ մարզիչը արձագանքել է ֆուտբոլիստի մահվանը

10:21 09.02.2019

«Քարդիֆֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև ֆրանսիական «Մոնպելյե»-ի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, ով 2015/2016թթ․ մրցաշրջանում Սալայի հետ աշխատել է «Նանտ»-ում։ «Սա ողբերգություն է։ Իմ բոլոր մտքերը նրա ընտանիքի և հարազատների հետ են։ Նա հեռացավ չափազանց վաղ, շատ վաղ։ Էմիլիանոն պարզ ֆուտբոլիստ էր, ազնիվ և առատաձեռն»,- ասել է Տեր-Զաքարյանը։

̰
Հայտնի են ԱՊԼ-ի` հունվարի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

22:56 08.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնել է հունվարի լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի անունը: Ըստ մրցաշարի մամուլի ծառայության հաղորդման՝ անցած ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Նորվեգացին հունվարին տարել է երեք հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: Մրցանակին հավակնում էին նաև Շոն Դիչը («Բերնլի») և Ռալֆ Խազենխյուտելը («Սաութհեմփթոն»): Who else? ?‍♂️ Ole has […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը

21:13 08.02.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը նախապատրաստվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Հադերսֆիլդ»-ի հետ հանդիպմանը: «Զինագործներ»-ը հերթական մարզումն են անցկացրել հանդիպումից առաջ: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալ»-ի լրատվական ծառայությունը հրապարակել է թիմի մարզման տեսանյութը։ «Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

̰
Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Լոռի»

17:07 08.02.2019

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է Վանաձորի «Լոռի»-ի շարքերը: Իշխանյանը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, «Իմպուլս»-ում և «Գանձասար-Կապան»-ում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում:

̰
«Փյունիկ»-ը ՖԱԼ-ի գավաթի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց

17:00 08.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի Ազգային լիգայի Գավաթի խաղարկության առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցեց Ռուսաստանի երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Մուրոմ»-ի հետ: Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: «Փյունիկ»-ն ընդգրկված է A խումբում, որտեղ հանդես են գալիս նաև «Մորդովիա»-ն (Սարանսկ) և «Ռոտոր»-ը (Վոլգոգրադ): Հաջորդ տուրում՝ փետրվարի 11-ին, «Փյունիկ»-ը կմրցի […]

̰
ՈւԵՖԱ-ն ցավակցություն է հայտնել Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ

13:52 08.02.2019

ՈւԵՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: «Տխուր օր: Հիմա ՈՒԵՖԱ-ի և ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մտքերը և անկեղծ ցավակցությունները Էմիլիանո Սալայի ընկերների և հարազատների հետ են»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: A sad day. The thoughts and sincere condolences of UEFA and the whole European […]

̰
«Նապոլի»-ն ամռանը 200 մլն եվրո կծախսի, որպեսզի պայքարի «Յուվենթուս»-ի հետ

13:40 08.02.2019

Իտալական «Նապոլի»-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մինչև 200 մլն եվրո ծախսել: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Նեապոլցիները ցանկանում են ուժեղացնել կազմը, որպեսզի «Յուվենթուս»-ի հետ պայքարեն Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսի համար: Ակնկալվում է, որ ակումբի բյուջեն կավելանա Մարեկ Համշիկի, Դրիս Մերտենսի և Ալլանի վաճառքից ստացած եկամուտներով: «Նապոլի»-ն վերջին երեք տարում երկու անգամ դարձել է […]

̰
Լիոնել Մեսսին Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

13:33 08.02.2019

Ֆրանսիական L’Equipe պարբերականը հրապարակել է Եվրոպայի թոփ առաջնություններում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որն ամսեկան վաստակում է 8.3 մլն եվրո: Հաջորդը «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի աշխատավարձը գրեթե երկու անգամ քիչ է արգենտինացուց՝ 4.7 մլն եվրո: Եռյակը եզրափակում է «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3.3 մլն եվրո աշխատավարձով: Ամենաբարձր […]

̰
«Փյունիկ»-«Մուրոմ». ուղիղ հեռարձակում

12:31 08.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի Գավաթի խաղարկության առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցում է ռուսական «Մուրոմ»-ի հետ: «Փյունիկ»-ը ընդգրկված է A խումբում, որտեղ հանդես են գալիս նաև «Մորդովիան» (Սարանսկ) և «Ռոտորը» (Վոլգոգրադ): «Փյունիկ»-«Մուրոմ»` ուղիղ հեռարձակում:

̰
BACK_TO_TOP