11:24 27.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը տանը կընդունի «Բորնմութ»-ին: SHANTNEWS.am-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը «Բորնմութ»-ի հետ խաղում: Ըստ մեր կանխատեսումների` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
00:10 27.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսեյ Սարանայի և Ամին Տաբատաբաեի հետ: Վերջին տուրից առաջ Հայկը ևս երկու շախմատիստների հետ 6 միավորով կիսում է 1-3 տեղերը, իսկ Տիգրանը ունի 5.5 միավոր և առայժմ 6-րդն է: 5-ական միավոր ունեն Արամ Հակոբյանն ու Մանուել […]
23:45 26.02.2019
Վաղը Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բորնմութ»-ին: «Զինագործներ»-ը հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել: Լոնդոնցիների պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել երեկ կայացած մարզումից: «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
23:24 26.02.2019
Nike-ը հերթական տեսահոլովակն է հրապարակել Youtube-ի իր էջում և համացանցում սկսել են այն ակտիվ քննարկել: Տեսահոլովակը նվիրված է կանանց և ոգեշնչում է, որպեսզի ավելի խենթ արարքների դիմեն իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին: Տեսահոլովակում ոգեշնչող տողերը կարդում է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Տեսանյութը մարտահրավեր է նետում երկակի ստանդարտներին և այն խոսքերին, որոնք սովորաբար ասվում են այն կանանց […]
23:13 26.02.2019
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը Երևանի «Փյունիկ»-ից տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»: «Փյունիկ»-ը շնորհակալություն է հայտնել 23-ամյա կիսապաշտպանին ակումբում անցկացրած տարիների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
22:20 26.02.2019
Երևանում ավարտվեց բասկետբոլի ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունը: Մրցաշարի չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող «Ուրարտու»-ն։ Վերջին խաղում հայկական ակումբը 92։72 հաշվով փայլուն հաղթանակի հասավ Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալ»-ի նկատմամբ։ Վաստակելով 5 միավոր՝ նվաճեց գավաթը: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Շեյն Հենրին, որն այս խաղում վաստակել է 22 միավոր:
18:50 26.02.2019
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները երկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում: Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ վաղը կմեկնեն ԱՄՆ: Հաղորդվում է, որ Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահանգներում:
18:32 26.02.2019
«Արարատ-Արմենիա»-ն հերթական տրանսֆերն է իրականացրել ձմեռային պատուհանի ընթացքում։ Երևանյան ակումբը ձեռք է բերել Կաբո Վերդեի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մաիլսոն Լիմային: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ https://www.facebook.com/araratarmeniafc/photos/a.308333323036832/472811069922389/?type=3&permPage=1 Լիման հանդես է եկել հոլանդական «Դորդրեխտ», «Ֆորտունա Սիտտարդ» և մի քանի այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը, եղել է ռումինական «Վիտորուլ» ակումբի ֆուտբոլիստ:
08:41 26.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին: Այժմ Հայկը 5.5 միավորով Սասիկիրանի և էստոնացի Կաիդո Կուլաուտսի հետ կիսում է 1-3 տեղերը: Շարունակում է հաջող ելույթները նաև Տիգրան Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է իսրայելցի Տամի Նաբատիին և այժմ 5 միավորով 5-րդ […]
00:16 26.02.2019
Խառը մարտարվեստների վարպետ, բրազիլացի Միքելե Պերեյրան Road FC մրցումների ժամանակ ցուցադրել է ոչ ստանդարտ հնարքներ` գերելով համացանցի օգտատերերին: Պերեյրան հաղթել է հարավկորեացի Դաե- Սուն Կիմին տեխնիկական նոկաուտով: Մրցամարտի ժամանակ բրազիլացին մի քանի անգամ օգտագործել է ռեսթլինգ շոուի հնարքներ, մասնավորապես, կատարել է լուսնաձև սալտոներ և պտույտներ: pic.twitter.com/WtkjH8YFIZ — Drafts 2.0 (@drafts_2) February 25, 2019
18:57 25.02.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին կասեցվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ Բազմիցս անդրադարձել եմ, սակայն ստիպված եմ ևս մեկ անգամ, և, հուսով եմ վերջին անգամ, անդրադառնալ այս թեմային: 2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան […]
12:43 25.02.2019
Էջմիածնի քաղաքապետարանը նոր ռեկորդի մասին հայտարարություն է տարածել. «Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի սան 7-ամյա Լևոն Բարդեղյանը ՀՀ «Դյուցազնագիրք»-ի նոր ռեկորդ է սահմանել՝ 2 ժամ 24 րոպե 43 վայրկյանում 4050 անգամ կատարելով մեջքին պառկած դրությունից հարդակորում առաջ ձեռքերը վեր (պրես) վարժությունը: Գրանցված ցուցանիշը մոտ 29 անգամ գերազանցում է այս վարժության կատարման […]
12:06 25.02.2019
Sofascore.com-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Շաբաթվա թիմում է ընդգրկվել նաև Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ 27-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին: Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
11:24 25.02.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Արսենալ»-ի ֆուտբոլիստները պետք է շարունակեն նույնությամբ գործել հաջող արդյունքի համար: «Հրաշալի առաջին խաղակես ստացվեց: Մենք չէինք խփի առաջին գոլը և Լենոյի հրաշալի «սեյվ»-ը չլիներ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր դարպասապահին: Երկրորդ կեսում հակառակորդն ավելի շատ ընդգրկվեց խաղի մեջ, և մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը: Ըստ […]
10:35 25.02.2019
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը: «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արրիսաբալագան հրաժարվել է ենթարկվել մարզչին, երբ վերջինս որոշել է նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել երկրորդ դարպասապահին: Իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարրին դարպասապահի այսպիսի պահվածքից հետո հունից դուրս է եկել, սկսել է գոռալ դարպասապահի վրա, և ոչինչ չկարողանալով փոխել, ուղղակի դուրս է […]
09:52 25.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-6 տեղերը: Հայկը տարել է 3 հաղթանակ և 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Վատ չեն հանդես գալիս նաև մեր մյուս շախմատիսները: Տիգրան Պետրոսյանը 6 տուրից հետո ունի 4 միավոր, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն […]
20:59 24.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոն»-ին, և շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Whoscored կայքը ներկայացրել է «Արսենալ»-«Սաութհեմփթոն» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր Լակազետը, նա 10 բալանոց համակարգով ստացել է 8.6 բալ: «Զինագործներ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի […]
20:17 24.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոն»-ին: «Զինագործներ»-ի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը նախ 6-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ալեքսանդր Լակազետին, ապա 17-րդ րոպեին ինքը գրավեց մրցակցի դարպասը: «Արսենալ»-ն այս հաղթանակից հետո շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և բարձրացավ մրցաշարային […]
19:06 24.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոն»-ին: Առաջին խաղակեսից հետո «զինագործներ»-ը 2:0 հաշվով հաղթում են մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Արսենալ»-«Սաութհեմփթոն» խաղի ուղիղ հեռարձակումը
17:36 24.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Սաութհեմփթոն»-ին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Լենո, Լիխտշտայներ, Սոկրատիս, Մուստաֆի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի, Լակազետ։ «Արսենալ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով […]
13:00 23.02.2019
Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Մրցագորգ է դուրս եկել 95 մարզիկ: Ձեզ ենք ներկայացնում մրցանակակիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել` Հարություն Մանուկյան (57 կգ), Մեժլում Մեժլումյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Արման Անդրիասյան ( 70կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Լյովա […]
22:44 22.02.2019
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը: Գերմանացի ֆուտբոլիստը գոլը խփել է տուգանային հարվածից, 1/8 եզրափակչի «Շալկե 04»-ի հետ խաղում (3: 2): ⚽️ #UCL Goal of the Week ? ? Leroy Sané Agree with the order? ?@NissanFootball #GOTW pic.twitter.com/gPHiTWcFwA — UEFA Champions League (@ChampionsLeague) […]
16:57 22.02.2019
Շվեյցարիայի Նիոն քաղաքի ՈՒԵՖԱ-ի շտաբ-բանակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմրցի ֆրանսիական «Ռենն»-ի հետ: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը. «Չելսի»-«Դինամո» Կիև «Այնտրախտ»-«Ինտեր» «Դինամո» Զագրեբ-«Բենֆիկա» «Նապոլի»-«ՌԲ Զալցբուրգ» «Վալենսիա»-«Կրասնոդար» «Սևիլիա»-«Սլավիա» Պրահա «Արսենալ»-«Ռենն» «Զենիթ»-«Վիլյառեալ» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները տեղի […]
16:08 22.02.2019
Վրացական «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, որոնք մարզական հավաքների մասնակցելիս են եղել Թուրքիայում, Անթալիայում սուպերմարկետներից մեկում կատարված գողության մեջ են մեղադրվում։ Թուրքական ոստիկանությունը նախ ձերբակալել է նրանց, ապա ազատ է արձակել՝ երկրից չհեռանալու պայմանով։ Նրանց գողությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ սուպերմարկետում նկատել են որոշ ապրանքների կորուստը։ Տեսախցիկների տեսագրությունները ուսումնասիրելիս նրանք տեսել են, թե ինչ […]
14:35 22.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Բորիսովի ԲԱՏԷ-ի նկատմամբ, և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ: Whoscored կայքը ներկայացրել է «Արսենալ»- ԲԱՏԷ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնցիների կիսապաշտպան Գրանիտ Ջական, նա 10 բալանոց համակարգով ստացել է 8.8 […]
14:24 22.02.2019
Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ և գրել, որ ֆուտբոլիստի հետ քննարկում են մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` Մովսիսյանը պատրաստվում է Հայաստանում մարզիկների վերականգնողական կենտրոն բացել:
10:29 22.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի երկրորդ տուրում A խմբում հանդես եկող մեր 5 շախմատիստներից 4-ը ոչ-ոքի են խաղացել: Հայկ Մարտիրոսյանը միավորը կիսել է Հարիկա Դրոնավալիի, Տիգրան Պետրոսյանը՝ Արաշ Թահբազի, Շանթ Սարգսյանը՝ Սեմյոն Լոմասովի և Արամ Հակոբյանը՝ Դավիդ Գավրիլեսկուի հետ: Միակը մեր շախմատիստներից, ով հաղթանակ է տարել, Մանուել Պետրոսյանն է: Նա առավելության է հասել Շամսիդին Վոխիդովի […]
00:22 22.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին: «Արսենալ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Ինքնագոլի հեղինակ է դարձել ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ Զախար Վոլկովը։ Այսպիսով՝ «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: