23:57 21.02.2019
ԱՄՆ-ի Օհայո նահանգում «Կոլամբուս Բլյու Զեկետս» և «Տամպա Բեյ Լայթնինգ» հոկեյի թիմերի հանդիպման ժամանակ արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Հանդիպման մեկնաբան 57-ամյա Պիեր Մակգուայրը հրաշքով է փրկվել դեպի իրեն մեծ արագությամբ սլացող տափօղակի հարվածից: Տափօղակը, որը գլխից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա է անցել, Մակգուայրը չի նկատել: Այն դիպչել է տեսախցիկի օբյեկտիվին, իսկ պատահաբար […]
21:15 21.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին։ Արսենալի մեկնարկային կազմը՝ Չեխ, Լիխշտայներ, Մուսթաֆի, Կոսիելնի, Մոնրեալ, Գենդուզի, Ջակա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Օբամեյանգ։ «Արսենալ»- ԲԱՏԷ հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում այսօր՝ ժամը 21:55-ից:
11:10 21.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի մեկնարկը հայ շախմատիստների համար հաջող չստացվեց: Ուժեղագույնների A խմբում հանդես եկող մեր հինգ շախմատիստներից երեքը՝ Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն առաջին տուրում պարտվեցին: Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց և միայն Հայկ Մարտիրոսյանին հաջողվեց հաղթել: Մեր շախմատիստն առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող Շարդուլ Գագարեի նկատմամբ: Այսօր կկայանա մրցաշարի երկրորդ տուրը: Հաղթողները հայտնի կդառնան […]
10:03 21.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ն դրամատիկ խաղում հաղթել է «Շալկե-04»-ին: Պեպ Գվարդիոլայի սաները մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության են հասել գելզենկիրխենցիների նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ և 45-րդ րոպեներին Բենտալեբը 11 մետրանոց հարվածներով առաջ է մղել իր թիմին: Երկրորդ խաղակեսում անգլիացիները մնացել են […]
08:35 21.02.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուս»-ին: Իսպանական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Խոսե Մարիա Խիմենեսը և Դիեգո Գոդինը։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին:
00:21 21.02.2019
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ»-ը հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանի գործող չեմպիոնների կազմը համալրել է ճանաչված ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում` Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Անժի»-ում, «Ռուբին»-ում, «Դինամո»-ում, «Ալանիա»-ում, «Օրենբուրգ»-ում, «Ամկար»-ում: […]
23:39 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում իսպանական «Սևիլյա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիո»-ին և երկու խաղերում, ընդհանուր 3:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, դուրս եկավ հաջորդ փուլ:
23:23 20.02.2019
Վանաձորի «Լոռի»-ն Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Արթուր Պետրոսյանի սաները ուժերը չափել են ղազախական «Կայրաթ»-ի հետ և պարտվել 2:4 հաշվով: Խաղը դադարեցվել է 77-րդ րոպեին բախումների պատճառով: Վանաձորցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Դեու Դոսան և Ջոնել Դեսիրեն: «Լոռի»-«Կայրաթ» հանդիպման գոլերի տեսությունը։
23:15 20.02.2019
Հայաստանի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող «Արարատ-Արմենիա»-ի բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: 29-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Ժետսու»-ում, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Sport.inform.kz կայքի հաղորդմամբ` Դիմիտրովն այսօր ղազախական ակումբի կազմում կմասնակցի բելառուսական «Իսլոչ»-ի հետ ընկերական խաղին, ինչից հետո ակումբի մարզչական շտաբը որոշում կկայացնի: Իվայլո […]
22:30 20.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել: «Զինագործներ»-ի մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
21:43 20.02.2019
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Եվրասիական միության երկրների ֆուտբոլիստները շուտով կարող են դադարել լեգիոներ համարվել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: «Կարելի է սպասել, որ Բելառուսին կհետևեն նաև Ղազախստանը և Եվրասիական միության մյուս երկրները»,- Պրյադկինի խոսքերը մեջբերել է ТАСС գործակալությունը: Նշենք, որ փետրվարի 15-ին ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտնել […]
20:55 20.02.2019
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Աբրահամ Խաշմանյանի սաները մրցել են կիպրական ԱԷԶ-ի հետ: Արարտցիները հաղթել են 5:0 հաշվով: Առաջին խաղակեսում Անդրեյ Յակովլևը դարձել է մեկ գոլի հեղինակ: Երկրորդ կեսում մի քանի փոփոխություններից հետո «Արարատը» ևս 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Քոչարյանը, մեկական անգամ […]
20:30 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին: «Զինագործներ»-ը առաջին խաղում անակնկալ պարտություն են կրել 1:0 հաշվով: Բելառուսական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Դրագունը: Չնայած առաջին խաղում կրած պարտությանը՝ բուքմեյքերական ընկերությունները շարունակում են «Արսենալ»-ԲԱՏԷ զույգի ֆավորիտ համարել լոնդոնցիներին, որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս […]
19:20 20.02.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Առաջին խաղում բելառուսցիները սեփական հարկի տակ անակնկալ հաղթանակ են տարել 1:0 հաշվով: SHANTNEWS.am-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը՝ ԲԱՏԷ-ի հետ խաղում: «Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում փետրվարի 21-ին՝ ժամը 21:50-ին:
12:43 20.02.2019
Մոսկվայում այսօր մեկնարկում է «Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարը: Այն անցկացվում է երեք խմբերում՝ A, B, C: A-ն համարվում է ուժեղագույնների խումբը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են մեծ թվով մարզիկներ: Մասնավորապես A խմբում մրցաշարին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: B խմբում Հայաստանը ներկայացնողների թվում են Էլինա Դանիելյանը և մեր […]
10:37 20.02.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում […]
20:07 18.02.2019
Փետրվարի 22-26-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշար: Միջազգային մրցաշարին կմասնակցեն հայկական «Ուրարտու»-ն, բելառուսական «Բորիսֆեն»-ը , ռուսական «Արսենալ»-ը և ղազախական «Բարսի»-ն: «Նպատակն այն է, որ ԵԱՏՄ երկրների միությունը կայանա ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ նաև սպորտի: Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ թիմերը այս երկրներից մրցելու են միմյանց դեմ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ երկրները 5-ն են, […]
23:14 17.02.2019
Այսօր արտասահմանում միջմրցաշրջանային հավաք անցկացնող մի շարք հայկական ակումբներ ընկերական հանդիպումներ են անցկացրել: Երևանի «Փյունիկ»-ը Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ՖԱԼ գավաթի փլեյ-օֆֆ փուլում 1։4 հաշվով զիջել է լատվիական «Ռիգա»-ին: Փյունիկցիներից գոլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը: Կիպրոսում հավաք անցկացնող հայկական ակումբներից մյուսը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ոչ մի շանս չտվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմին: Վարդան Մինասյանի սաները առավելության հասան […]
19:50 17.02.2019
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Անգլիական ակումբի համար թագավորական ընտանիքի անդամը կարող է վճարել 3.8 միլիարդ ֆունտ ստերլինգ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բին Սալմանը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը: Եթե գործարքը կայանա, թիմի ներկայիս սեփականատերերը՝ ամերիկացի գործարարներ Գլեյզերները, կստանան […]
18:50 17.02.2019
Երևանի «Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել ռուսական «Խիմկի»-ի կիսապաշտպան Դենիս Տալալայի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ռուս ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 7 հանդիպման է մասնակցել մերձմոսկովյան ակումբի փոխարինողների կազմում: Նշենք, որ Տալալայը 2015 թվականին հանդես է եկել Երևանի «Միկա»-ում:
17:52 17.02.2019
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների առաջնությունում գրանցելով 16.71 մետր արդյունք՝ դարձել է մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է հաղթում այս մրցաշարում: Աղասյանին հաջորդում են Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները: https://www.facebook.com/aspram.zurabyan/videos/vb.100003285622569/2009314699188031/?type=2&video_source=user_video_tab
15:54 17.02.2019
Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստան Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն […]
16:45 16.02.2019
FourFourTwo պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում երբևէ չհաղթած լավագույն 12 մարզիչների ցանկը: Առաջին տեղում Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է, ում գլխավորությամբ մադրիդցիները երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց երկու անգամն էլ զիջել են «Ռեալ»-ին: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է, նա մեկ անգամ «զինագործներ»-ին դուրս է […]
14:50 16.02.2019
Երևանի «Փյունիկ»-ի 7 պատանի ֆուտբոլիստներ ուղևորվել են Իսպանիա՝ փորձ հավաքելու «Լեգանես» թիմի ակադեմիայում, ուր մեր տղաները կանցկացնեն մեկ շաբաթ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
13:20 16.02.2019
Երևանի «Բանանց»-ի շարքերը կարող են համալրել երկու նոր ֆուտբոլիստներ: Ըստ Moldfootball.com կայքի` երևանյան ակումբում փորձաշրջան է անցնում մոլդովացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իլյա Դամաշկան: Ըստ աղբյուրի` 23-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի մրցաշրջանի վերջում հեռացել է մոլդովական «Զիմբրու»-ից, որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: «Բանանց» կարող է […]
09:10 16.02.2019
Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի «Спорт Юг» մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ սպորտեսմենները մարզվելիս են եղել: Պուտինը ոչ միայն զրուցել է ՌԴ ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մարզվել նրանց հետ: ՌԴ […]
18:07 15.02.2019
«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը իր տարեդարձը նշել է Մայորկայում: Այդ մասին գրել է գերմանական Bunte պարբերականը: Նշվում է, որ մարզիկին դեկտեմբերի 20-ին տեղափոխել են ժնևյան լճի առանձնատնից Մայորկայի Yasmín շքեղ առանձնատուն: Ամանորյա բոլոր տոները նա նշել է այստեղ, ընտանիքի անդամների հետ: Պարբերականը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նրա ապաքինման ճանապարհին: Շումախերի […]
14:27 15.02.2019
ՈւԵՖԱ «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացան առաջին հանդիպումները: Երեքշաբթի առաջին խաղում թուրքական «Ֆեներբախչե»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին: Խաղային օրվա սենսացիան եղավ Բելառուսում, որտեղ տեղի ԲԱՏԷ-ն նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալ»-ին: «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ բոլոր հանդիպումների տեսությունները. ԲԱՏԷ-«Արսենալ» 1:0 Գոլ՝ Դրագուն 45 «Գալաթասարայ»-«Բենֆիկա» 1:2 Գոլեր՝ Լուինդամա 54- Սալվիո 27, Սեֆերովիչ […]