22:25 05.02.2019
Երևանի «Ալաշկերտ»-ը հաղթանակով ավարտեց Անթալիայում ընթացող առաջին արտասահմանյան հավաքը: Երրորդ ստուգողական խաղում ալաշկերտցիների մրցակիցն էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 6-7 հորիզոնականները բաժանող «Մարիուպոլ»-ը: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գլաուսիոն և սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Այսպիսով, Հայաստանի գործող չեմպիոնը 3 ստուգողական հանդիպում անցկացրեց առաջին արտասահմանյան հավաքի ընթացքում, […]
19:25 05.02.2019
Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ: Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը. 1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: […]
18:30 05.02.2019
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին: Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը: […]
13:07 05.02.2019
Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հեռանում է մեծ սպորտից: Այս մասին մարզիկը գրել է Twitter-ի միկրոբլոգում: Նա նաև տեղեկացրել է՝ այսուհետ իր կարիերան կշարունակի որպես մարզիչ: «Ես դեռ ունեմ ավելին սպորտին տալու համար, բայց ես ավելի երիտասարդ չեմ դառնում: Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիչ կդառնամ՝ շնորհիվ Դոն Քինգի»,- գրել է մարզիկը: https://twitter.com/VanesBoxing/status/1092470607600472065?fbclid=IwAR1bmnZ2a2_JI1owJNSCWgLGVQ-VtOuoBxa1RLDoEiOWvBIH_p5CQbMCkKU
12:40 05.02.2019
Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա հրավիրված է եղել Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպմանը: Նրան է վստահվել խաղի մեկնարկին տափօղակի խորհրդանշական նետումը: Տափօղակը նետելուց հետո, սակայն, մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունը, սայթաքել է և վայր ընկել: Նրան, իհարկե, անմիջապես օգնել են բարձրանալ: Տեսանյութն անմիջապես հայտնվել է համացանցում: Youtube-ում մեկ […]
11:34 05.02.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի «Վեսթ Հեմ Մ-23»-ի հետ հանդիպմանը: Մխիթարյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ ժամանակ լոնդոնցիները հաշվի մեջ առաջ են եղել՝ […]
08:45 05.02.2019
Իսպանական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի յուրահատուկ ռեկորդ է սահմանել. նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որ Իսպանիայի առաջնության ամեն մրցաշրջանում խփել է նվազագույնը 21 գոլ՝ 11 մրցաշրջան շարունակ: 2018-2019 թվականների մրցաշրջանի ընթացքում նա արդեն 21 արդյունավետ հարված է կատարել մրցակիցների դարպասներին: Վերջին խաղի ընթացքում Մեսսին միանգամից երկու գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ «Բարսելոնա»-ն […]
02:01 05.02.2019
Կեսգիշերն անց Երևան են ժամանել ֆրանսիական Նիս քաղաքում ըմբշամարտի միջազգային մրցաշարին 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանը ներկայացնող հունահռոմեկան ոճի ըմբիշները: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և Արսեն Ջուլֆալակյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Գևորգ Ղարիբյանը և Արթուր Շահինյանը։
22:14 04.02.2019
Երևանի «Ալաշկերտ»-ը Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղում ուժերը չափել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ակտոբե»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից հետո: Հայաստանի գործող չեմպիոնները խաղն ավարտվել են ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երևանցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը: «Ալաշկերտ»-ը […]
22:02 04.02.2019
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է: Հայ ֆուտբոլիստի անվան դիմաց հիմա գրված է 30 միլիոն եվրո: Մինչդեռ նախորդ գրանցման ժամանակ թիվը 35 միլիոն եվրո էր: Այս մասին տվյալներ են հրապարակված transfermarkt.com կայքում: Այստեղ նաև կա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի փոփոխությունների դինամիկան: Ըստ այդմ` Մխիթարյանի ամենաբարձր արժեքը կազմել է 37 միլիոն եվրո: Դա 2016 թվականի վերջերին էր, […]
21:27 04.02.2019
«Լոս-Անջելես»-ի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին: -Դուք հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի եք, ԱՄՆ-ում երկու երկիր եք ներկայացնում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկ ստացե՞լ եք։ – Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, […]
13:15 04.02.2019
Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]
07:34 04.02.2019
Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]
23:40 03.02.2019
Ֆրանսիական Նիս քաղաքում այսօր ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը ներկայացնում էին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ)։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և […]
22:42 03.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին: «Քաղաքայիններ»-ը Սերխիո Ագուերոյի հեթ-տրիկի շնորհիվ առավելության հասան 3:1 հաշվով: Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց Լորան Կոսիելնին: 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն 59 միավորով 2-րդ տեղում է, «Արսենալ»-ը 47 միավորով 6-րդն է:
22:29 03.02.2019
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Երկու տարի առաջ այստեղ կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի: Այս հունվարին Լեռնանիստը մոտ 1000 հյուր է ընդունել Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից: Ավանդական հայկական խոհանոց, գիշերակաց՝ հյուրընկալ ընտանիքներում. Լեռնանիստում առկա են նաև […]
19:45 03.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների նորեկ Դենիս Սուարեսը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դուրս է մնացել հայտացուցակից: «Արսենալ»-ի մեկնարային կազմը՝ Լենո, Լիխտշտայներ, Կոլաշինաց, Մուստաֆի, Մոնրեալ, Կոսիելնի, […]
19:39 03.02.2019
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում ուժերը այսօր ուժերը չափեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն:
14:59 03.02.2019
Բրիտանական «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր նախախաղային մարզում է անցկացրել թիմակիցների հետ, ինչը կապված է այսօր սպասվող կարևոր խաղի հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության 25-րդ փուլում «Արսենալն» այս երեկո հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մխիթարյանը «Արսենալի» խաղերին չի մասնակցում դեկտեմբերից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ գավաթային խաղում: «Արսենալի» թվիթերյան էջն այսօր հրապարակել է […]
12:32 03.02.2019
Փետրվարի 19-ին մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային մրցաշարը, որին ի թիվ այլ հայ շախմատիստների, կմասնակցի նաև հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը: Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի ունենալիք մրցաշարը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A […]
11:52 03.02.2019
2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մասնակցել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի […]
16:08 02.02.2019
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ասիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Քաթարի ազգային հավաքականը 1:3 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո ճապոնացի ֆուտբոլիստները ավանդաբար մաքրել են մաքրել են հանդերձարանը, ինչպես նաև գրություն են թողել երեք տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և ճապոներեն, այնտեղ գրված է «Շնորհակալություն»: Անցյալ ամռանը «Ծագող արևի» երկրի ֆուտբոլիստները […]
12:50 02.02.2019
Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի ծառայություններով: Ըստ Tuttosport-ի` թուրինցիները մրցաշրջանի վերջում 30-ամյա բրազիլացու համար կառաջարկեն 45 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին` տարեկան 12 միլիոն աշխատավարձ: «Ռեալ»-ի հետ Մարսելոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: «Յուվենտուս»-ում մտադիր են Մարսելոյի տրանսֆերը գնելու համար օգտագործել Ալեքս Սանդրոյին, ԱՊԼ-ի թոփ ակումբներից մեկին վաճառքից ստացված գումարով: […]
11:43 02.02.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Armenpress-ը: Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն կանանց ընտրանին: Տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում գրանցած վատ արդյունքների պատճառով իրավունք չի ստացել մասնակցելու մրցաշարին: Շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը:
23:47 01.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ Դենիս Սուարեսը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում կարող է հայտնվել մեկնարկային կազմում: «Ես ճանաչում եմ նրան, այսօր նա մարզվել է թիմի հետ: Դա շատ լավ է, նա շատ արագ հարմարվել է: Դենիսը շատ լավ որակներով օժտված ֆուտբոլիստ է, և ես կարծում եմ, որ նա կարող է իր […]
23:30 01.02.2019
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկություն է հայտնել խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է AS պարբերականը: Այդ մասին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել է անցած տարվա փետրվարի 14-ին «արքայական» ակումբի հետ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի ավարտից հետո: Հանդերձարան տանող ճանապարհին Մբապպեն մի քանի խոսք է փոխանակել «Ռեալ»-ի աշխատակից Իսադրո Դիասի հետ, ով 2013 թվականին նրան ուղեկցել […]
23:10 01.02.2019
Ալանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ն այսօր երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում Անդրեյ Տալալաևի սաները հանդիպել են ռումինական «Յունիվերսիտատիա Կլուժին» և պարտվել 1:4 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը: Երկրորդ խաղում «Փյունիկ»-ի մրցակիցը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալեքսանդրիա»-ն էր: Խաղն ավարտվել է ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 0։2 հաշվով:
22:21 01.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Նա այսօր սկսել է մարզվել թիմի հետ, և նա նորմալ մարզվում է: Նա հիմա մեր հետ է»,- Էմերիի խոսքերը մեջբերում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը: ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ […]
19:51 01.02.2019
Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ աշնանն իր հետ կապ են հաստատել Մադրիդի «Ռեալից», սակայն ինքը վերջիններիս առաջարկը մերժել է։ «Ես հնարավորություն ունեի «Ռեալը» ղեկավարելու, բայց որոշում եմ կայացրել հրաժարվել դրանից: Ես նախընտրում եմ թիմերի հետ աշխատել խաղաշրջանի սկզբից սկսած, իսկ այդ շրջանում «Ռեալը» խաղաշրջանի թեժ ընթացքի մեջ էր»,- ասել է Կոնտեն:
17:46 01.02.2019
Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակիչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում իրար հետ կհանդիպեն «Բարսելոնա»-«Ռեալ» և «Ռեալ Բետիս»-«Վալենսիա» զույգերը։ Թիմերը առաջին հանդիպումները կանցկացնեն փետրվարի 6-ին, իսկ պատասխան խաղերը տեղի կունենան փետրվարի 27-ին: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն մարտի 2-ին միմյանց հետ կհանդիպեն նաև Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում: Այսպիսով ՝մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա երեք Էլ կլասիկո։ Իսպանիայի գավաթի […]