22:55 29.01.2019
Լաս Վեգասում տեղի է ունեցել Նևադա նահանգի Աթլետիկ հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ի UFC 229-ում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագամեդովը նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի հետ մարտից հետո ինքնակամ դուրս է եկել օկտագոնից և զանգվածային ծեծկռտուք հրահրել: Կարգապահական լսումների արդյունքում որոշում է ընդունվել ռուսաստանցի մարզիկին […]
11:11 29.01.2019
Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը, ով առաջատարների թվում է, մրցակից չուներ: Այդ դեպքերում մասնակցին մեխանիկորեն հաշվարկվում է 0.5 միավոր: Այսպիսով՝ Արոնյանը 7 տուրից հետո ունի 5.5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ կիսում է 2-13 տեղերը: Իսկ Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին և […]
18:25 28.01.2019
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացել է մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են մարզչական աշխատանքները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշել է, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակի […]
16:00 28.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության է մատնել անգլիացի Նայջլ Շորթին և այժմ 5 միավորով կիսում է 1-8 տեղերը: Մեր մյուս մասնակիցը՝ Հրանտ Մելքումյանը, 6-րդ տուրում անհաջողության է մատնվել: Հրանտը սև խաղաքարերով զիջել է Մարիա Մուզիչուկին: Մրցաշարը կավարտվի հունվարի 31-ին: Հիշեցնենք, որ Gibraltar Chess Masters 2019-ին մասնակցում է 250 շախմատիստ:
15:48 28.01.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել այն մասին, թե որ արգենտինացի ֆուտբոլիստն է ավելի լավը՝ Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Դիեգո Մարադոնան: «Մեսսին Մարադոնայից լավն է, քանի որ Դիեգոն ամենաբարձր մակարդակի վրա անցկացրել է իր կարիերայի մի քանի տարիները»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է The Times:
14:13 28.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ: «Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 30-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում:
13:53 27.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայ երկու շախմատիստներն էլ հաղթանակ տոնեցին: Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ արգենտինացի Ֆերնանդո Պերալտայի, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով՝ մոնղոլացի Սումիյա Բիլգունի նկատմամբ: Հինգերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով կիսում է 3-20-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանն ունի 3.5 միավոր: 4.5-ական միավորով մրցաշարի առաջատարներն են Դավիթ Նավարան և Վլադիսլավ Արտեմևը: […]
21:19 26.01.2019
Հայաստանի հյուսիսային բնակավայր Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի զարգացման վայր: Այսօր` հունվարի 26-ին, Աշոցքում բացվեց դահուկավազքի կենտրոն: Այն կառուցվել է ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 2 կիլոմետր և ավելի երկարության մրցուղում ոչ միայն պրոֆեսիոնալ դահուկորդները, այլև ձմեռային մարզաձևերի սիրահարները կարող են մարզումներ անցկացնել: Այսօր Աշոցքում էին հավաքվել Հանրապետության այլ […]
19:44 26.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով: Լոնդոնցիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին հետագայում 35 մլն ֆունտով ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է BBC-ի լրագրող Դևիդ Օռնշտեյնը: Arsenal have made an approach to sign Inter Milan winger Ivan Perisic. #AFC want loan with £35m option to […]
18:22 26.01.2019
Ռուսական «Զենիթ»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը առաջիկա ժամերին կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ըստ RMC Sport պարբերականի՝ Արգենտինայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը արդեն ժամանել է Փարիզ `4.5 տարի պայմանագիր կնքելու համար: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու տրանսֆերի համար փարիզցիները կվճարեն 40 մլն եվրո, ինչպես նաև 5 մլն կվճարվի բոնուսների տեսքով: Պարեդեսը «Զենիթ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմա»-ից 23 մլն եվրոյով: […]
18:18 26.01.2019
Ճապոնուհի Նաոմի Օսական դարձել է Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարի հաղթող: 21-ամյա թենիսիստուհին վճռորոշ խաղում երեք սեթում (7:6 (7:2), 5:7, 6:4) հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովային: Հանդիպումը տևել է 2 ժամ 30 րոպե: Սա Օսակայի կարիերայի երկրորդ հաղթանակն է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Ավելի վաղ ճապոնուհին հաղթել է US Open-ում:
16:54 26.01.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանձնարարել է արտգործնախարար Խորխե Ֆորիին կապվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ և խնդրել նրանց չդադարեցնել «Քարդիֆֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Clarin-ը: Երկրի ղեկավարը տվել է այդ հանձնարարականն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի ծնողներից նամակ է ստացել, որում խնդրել են աջակցել որդու որոնողական աշխատանքներին: Նշվում […]
15:50 26.01.2019
Ալանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ը ընկերական հանդիպում են անցկացրել բուլղարական «Մոնտանա»-ի հետ: Անդրեյ Տալալաևի սաները հաղթել են 2-1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ալիկ Առաքելյանը և փորձաշրջան անցնող խաղացողներից մեկը: Այս մասին հայտնում «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
12:26 26.01.2019
Ֆուտբոլի պատմության մեջ քիչ դեպքեր են եղել, երբ եվրոպական թոփ ակումբներում հայկական ծագումով ֆուտբոլիստներ են ելույթ ունեցել: Ամենահայտնի դեպքը, երբ Հին աշխարհամասի գրանդ ակումբներում իր խաղով աչքի է ընկել, Հենրիխ Մխիթարյանն է, ով խաղացել է Դորտմունդի «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և Լոնդոնի «Արսենալ»-ում: Սակայն քչերը գիտեն, որ 20-րդ դարի 70-ական թվականներին իսպանական երկու թոփ ակումբներից մեկում՝ […]
11:11 26.01.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիայի 37-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց: Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է […]
10:13 26.01.2019
Մինսկում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության մենասահորդուհիների պայքարը։ Անաստասիա Գալուստյանը եզրափակչի երկու ծրագրերի արդյունքում 132․63 միավոր է ստացել՝ 24 մասնակիցների մեջ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆյա Սամոդուրովան։
23:30 25.01.2019
Անգլիայի Գավաթի առաջնության 1/16 տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմն է՝ Չեխ, Մեյթլենդ Նայլս, Սոկրատիս, Կոսիելնի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Իվոբի, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմն է՝ Ռոմերո, Յանգ, Լինդելոֆ, Բայի, Շոու, Էռեռա, Մատիչ, Պոգբա, Լինգառդ, Լուկակու, Ալեքսիս։ Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։
19:39 25.01.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան բաց կթողնի «Արսենալ»-ի հետ կայանալիք Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ հանդիպումը: Manchester Evening News-ի հաղորդմամբ` իսպանացի դարպասապահը չի հայտնվել Լոնդոն մեկնած ֆուտբոլիստների ցուցակում: Ըստ աղբյուրի` Դե Խեային հանգիստ է տրվել: «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
18:18 25.01.2019
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը օրեր առաջ տոնում էր իր ծննդյան 30-ամյակը, այսօր շնորհավորել է իսպանացի ֆուտբոլիստ Չավիի ծնունդը: Այս մասին մենք տեղեկացանք Հենրիխ Մխիթարյանի Instagram-ից: Ֆուտբոլիստը Չավիի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ծնունդդ շնորհավո՛ր, ընկե՛ր»:
17:26 25.01.2019
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հեռացման մասին: «Ես զարմացած չէի հեռացումով, որովհետև կարծում եմ, որ նրանք կարողանում են պարբերաբար հաղթել: Այս թիմում շատ են ուժեղ ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են հաղթել Պրեմիեր լիգայում: Նրանք կարող են պայքարել տիտղոսի համար, բայց իրականությունը այնպիսին է, որ նրանք շատ […]
17:16 25.01.2019
2018 թվականի Աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Ռուսաստան այցելած երկրպագուներից մոտ 5,5 հազարը դեռևս չեն լքել երկիրը: Այս մասին հայտնում է «Эхо Москвы»-ն: Fan-ID-ների ժամկետը երկարացվել է մինչև տարեվերջ, դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Ռուսաստանում մնացել էր մոտ 12 հազ. երկրպագու: ԱԴԲ-ի և ՆԳՆ-ի համատեղ աշխատանքի արդյունքում այդ թիվը կրճատվել է մինչև 5,5 հազար: Իրավապահները կարծում են, […]
16:40 25.01.2019
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-19 հավաքականը հունվարի 27-ից փետրվարի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում «Ալաշկերտ-2» թիմի, իսկ փետրվարի 2-ին՝ «Փյունիկ-2»-ի հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Լևոն Տեր Մինասյան, «Փյունիկ» Հարություն […]
16:19 25.01.2019
Կիևի «Դինամո»-ի Մ-19 թիմում փորձաշրջան է անցնում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դիրան Բեբեքյանը: Այս մասին հայտնում է 1927.kiev.ua կայքը: Ըստ աղբյուրի՝ Լոս-Անջելեսում ծնված 18-ամյա հայ ֆուտբոլիստը դեկտեմբերին պետք է փորձաշրջան անցներ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ում, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով այն չի կայացել: Հետագայում նա փորձաշրջան է անցել գերմանական մի քանի թիմերում:
16:10 25.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Elf Voetbal-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանում խաղալիս իր նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածության, ինչպես նաև «Բեշիքթաշ» տեղափոխության մասին: «Ստամբուլն իմ ծննդավայրն է, այն հրաշալի մեգապոլիս է Բոսֆորի վրա, սակայն եթե ընդհանրապես խաղադաշտ դուրս չեմ գալիս, այնտեղ մնալու իմաստ չկա: «Բեշիքթաշ» տեղափոխվելուց առաջ, քանի որ ես […]
13:27 25.01.2019
Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել […]
12:50 25.01.2019
«Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն, որը հիմա գլխավորում է Ժոդինոյի «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը թիմի մարզումը անցկացրել է սառույցի վրա: «Չնայած եղանակային պայմանները Բելառուսում նպաստավոր չեն ֆուտբոլիստների հավաք անցկացնելու համար, սակայն Ժոդինոյում կան բավարար սպորտային կառույցներ, որտեղ կարելի է ոչ միայն ինտենսիվ, այլ նաև բազմազան մարզումներ անցկացնել»,- գրված է բելառուսական ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Անցած մրցաշրջանի արդյունքներով […]
11:02 25.01.2019
Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
10:39 25.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Իսպանիան ներկայացնող Խոսե Ֆերնանդո Կուենսա Հիմենեսին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան դարձյալ Իսպանիան ներկայացնող Ռուիս Միգել Սանթոսի հետ: Երրորդ տուրից հետո մեր երկու շախմատիստներն էլ ունեն 2.5-ական միավոր և գտնվում են առաջատարներին հետապնդողների խմբում: 5 շախմատիստներ ունեն 3-ական միավոր: Մրցաշարին […]
22:35 24.01.2019
ՌԴ Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքում բնակվող Տիգրան Թոփուզյանը կներկայացնի Ռուսաստանը շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Տիգրանը սովորում է երրորդ դասարանում, բայց արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: Վերջերս նա խոշոր մրցաշարի մրցանակակիր է դարձել: Տիգրանի մարզիչը՝ Սերգեյ Գորբունովը, նշել է, որ իր սանը սերը դեպի իմաստուն խաղը ժառանգել է իր պապից: Շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունը տեղի կունենա […]
16:20 24.01.2019
Deloitte վերլուծական ընկերությունը ներկայացրել է 2017/18 մրցաշրջանի եվրոպական ֆուտբոլային ակումբների եկամուտների մասին զեկույց: Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը՝ 750․9 մլն եվրո ռեկորդային եկամուտով: «Արքայական» ակումբը առաջ է անցել «Բարսելոնա»-ից (690.4 միլիոն) և «Մանչեսթեր Յունայթեդ»-ից (666 միլիոն), որոնք նախորդ տարվա համեմատ առաջին տեղից հայտնվել են երրորդ հորիզոնականում: «Ռեալ»-ը, 2014/15 մրցաշրջանից սկսած, առաջին անգամ գլխավորում է աղյուսակը: […]