TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանցի բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին

11:52 03.02.2019

2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մասնակցել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի […]

̰
Ճապոնացի ֆուտբոլիստները հանդիպումից հետո մաքրել են հանդերձարանը

16:08 02.02.2019

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ասիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Քաթարի ազգային հավաքականը 1:3 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո ճապոնացի ֆուտբոլիստները ավանդաբար մաքրել են մաքրել են հանդերձարանը, ինչպես նաև գրություն են թողել երեք տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և ճապոներեն, այնտեղ գրված է «Շնորհակալություն»: Անցյալ ամռանը «Ծագող արևի» երկրի ֆուտբոլիստները […]

̰
«Յուվենտուս»-ը Մարսելոյի համար 45 մլն եվրո կառաջարկի

12:50 02.02.2019

Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի ծառայություններով: Ըստ Tuttosport-ի` թուրինցիները մրցաշրջանի վերջում 30-ամյա բրազիլացու համար կառաջարկեն 45 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին` տարեկան 12 միլիոն աշխատավարձ: «Ռեալ»-ի հետ Մարսելոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: «Յուվենտուս»-ում մտադիր են Մարսելոյի տրանսֆերը գնելու համար օգտագործել Ալեքս Սանդրոյին, ԱՊԼ-ի թոփ ակումբներից մեկին վաճառքից ստացված գումարով: […]

̰
Շախմատի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:43 02.02.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Armenpress-ը: Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն կանանց ընտրանին: Տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում գրանցած վատ արդյունքների պատճառով իրավունք չի ստացել մասնակցելու մրցաշարին: Շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը:

̰
Ունաի Էմերին խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում Դենիս Սուարեսի` մեկնարկային կազմում հայտնվելու մասին

23:47 01.02.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ Դենիս Սուարեսը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում կարող է հայտնվել մեկնարկային կազմում: «Ես ճանաչում եմ նրան, այսօր նա մարզվել է թիմի հետ: Դա շատ լավ է, նա շատ արագ հարմարվել է: Դենիսը շատ լավ որակներով օժտված ֆուտբոլիստ է, և ես կարծում եմ, որ նա կարող է իր […]

̰
Եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ես վաղուց «Ռեալ»-ում կլինեի. Կիլիան Մբապպե

23:30 01.02.2019

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկություն է հայտնել խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է AS պարբերականը: Այդ մասին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել է անցած տարվա փետրվարի 14-ին «արքայական» ակումբի հետ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի ավարտից հետո: Հանդերձարան տանող ճանապարհին Մբապպեն մի քանի խոսք է փոխանակել «Ռեալ»-ի աշխատակից Իսադրո Դիասի հետ, ով 2013 թվականին նրան ուղեկցել […]

̰
«Փյունիկ»-ը մեկ օրում պարտվել է երկու ընկերական խաղում

23:10 01.02.2019

Ալանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ն այսօր երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում Անդրեյ Տալալաևի սաները հանդիպել են ռումինական «Յունիվերսիտատիա Կլուժին» և պարտվել 1:4 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը: Երկրորդ խաղում «Փյունիկ»-ի մրցակիցը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալեքսանդրիա»-ն էր: Խաղն ավարտվել է ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 0։2 հաշվով:

̰
Ունաի Էմերին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

22:21 01.02.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Նա այսօր սկսել է մարզվել թիմի հետ, և նա նորմալ մարզվում է: Նա հիմա մեր հետ է»,- Էմերիի խոսքերը մեջբերում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը: ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ […]

̰
Կոնտեն հրաժարվել է դառնալ «Ռեալի» մարզիչ

19:51 01.02.2019

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ աշնանն իր հետ կապ են հաստատել Մադրիդի «Ռեալից», սակայն ինքը վերջիններիս առաջարկը մերժել է։ «Ես հնարավորություն ունեի «Ռեալը» ղեկավարելու, բայց որոշում եմ կայացրել հրաժարվել դրանից: Ես նախընտրում եմ թիմերի հետ աշխատել խաղաշրջանի սկզբից սկսած, իսկ այդ շրջանում «Ռեալը» խաղաշրջանի թեժ ընթացքի մեջ էր»,- ասել է Կոնտեն:

̰
Մեկ ամսվա ընթացքում՝ երեք Էլ կլասիկո

17:46 01.02.2019

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակիչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում իրար հետ կհանդիպեն «Բարսելոնա»-«Ռեալ» և «Ռեալ Բետիս»-«Վալենսիա» զույգերը։ Թիմերը առաջին հանդիպումները կանցկացնեն փետրվարի 6-ին, իսկ պատասխան խաղերը տեղի կունենան փետրվարի 27-ին: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն մարտի 2-ին միմյանց հետ կհանդիպեն նաև Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում: Այսպիսով ՝մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա երեք Էլ կլասիկո։ Իսպանիայի գավաթի […]

̰
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա Ստեփանակերտում

13:39 01.02.2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` նախնական տեղեկությունների համաձայն, խաղերն ամբողջապես պետք է անցկացվեին Արցախում, սակայն դեռևս միայն բացման պաշտոնական արարողությունն է պլանավորված Ստեփանակերտում, որը կկայանա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 7-ին թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան, որտեղ էլ կտրվի խաղերի մեկնարկը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին:

̰
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում մնացել է նույն տեղում

13:05 01.02.2019

ՖԻԴԵ-ն հրապարակել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով մնացել է 10-րդ տեղում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2845 միավոր Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)  2828 Դին Լիրեն (Չինաստան) 2812 Անիշ Գիրի (Հոլանդիա) 2797 Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 2790 Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) […]

̰
ՌԴ-ից Հայաստան ֆուտբոլային տրանսֆերները թվով աշխարհում իններորդ հորիզոնականում են

12:46 01.02.2019

Աշխարհում ամեն տարի ավելանում են ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերները: ՖԻՖԱ-ն տարեցտարի նոր ռեկորդներ է գրանցում: 2018 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է 16553 միջազգային գործարք (չհաշված ներքին առաջնություններում կատարված գործարքները), սա 5.6 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին: Տեղափոխությունները կատարվել են 175 երկրում, ՖԻՖԱ-ի անդամ 211 երկրներից: Տրանսֆերների 65.4 տոկոսը կատարվում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների […]

̰
Արոնյանը ձախողեց մրցաշարի ավարտը. Gibraltar Chess Masters 2019

10:42 01.02.2019

Ավարտվեց  Gibraltar Chess Masters 2019 մրցաշարը: Վերջին տուրն անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի նամար: Սպիտակ խաղաքարերով 10-րդ տուրում նա զիջեց անգլիացի Դևիդ Հոուելլին: Ի վերջո, 6.5 միավորով Արոնյանը զբաղեցրեց 24-րդ տեղը: Ի դեպ, հիշեցնենք, որ Արոնյանը Gibraltar Chess Masters նախորդ մրցաշրջանի հաղթողն էր, իսկ այս մրցաշարում իր վարկանիշով երկրորդն էր: Արոնյանից անհամեմատ ավելի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը

23:30 31.01.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ԱՊԼ-ի 25-րդ տուրում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: «Զինագործների» պաշտոնական կայքը հանդիպումից առաջ տեղեկություն է տրամադրել վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին: Ըստ հաղորդագրության` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, և նրա մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղին կորոշվի հանդիպումից առաջ: «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

21:50 31.01.2019

Շվեդիայում ընթացող ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Բելգիայի ընտրանու հետ: Մեր ընտրանին երկրորդ խաղում անընդմեջ պատություն է կրել՝ այս անգամ զիջելով մրցակցին 2:6 հաշվով: Գոլերի հեղինակներն են՝ 11. Լեո՝ 0:1 (07:22), 0:2 (15:39), 17. Անդրանիկ Կարապետյան՝ 0:3 (22:36), ինքնագոլ, 2. Հակոբ Ուզունյան՝ 1:3 (26:28), 7. Քարիմ […]

̰
«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տարել

20:43 31.01.2019

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ Բեկաբադի «Մետալուրգ»-ի հետ: Հայաստանի գործող չեմպիոնները 3 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ տարել: Առաջին խաղակեսում հաշիվը բացել է «Ալաշկերտ»-ի նորեկ, բրազիլացի հարձակվող Գլաուսիոն, իսկ այնուհետև դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին: Այս հավաքի ընթացքում […]

̰
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

17:28 31.01.2019

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի  հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և  մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այնտեղ 10 օր պարապելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը: Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ-մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10 -ին: Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում՝ մասնակցելու ապրիլի 5-ին […]

̰
Դենիս Սուարեսը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»

17:17 31.01.2019

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: «Մենք շատ երջանիկ ենք, որ մեզ է միացել Դենիս Սուարեսը: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա իմ ղեկավարությամբ խաղացել է «Սևիլիա»-ում: Նա մեզ նոր որակ և հնարավորություններ կտա հարձակման տարբեր դիրքերում, նա կարող է օգնել թիմին»,- ասել է լոնդոնցիների […]

̰
Շվեդիա-Հայաստան հանդիպման գոլերի տեսանյութը

15:00 31.01.2019

Երեկ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայում ընթացող Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրում 1-3 հաշվով պարտվեց տանտերերի ընտրանուն: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Սարո Գալստյանը: Ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան հանդիպման գոլերի տեսանյութը:  

̰
«Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ

14:08 31.01.2019

Երևանի «Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի Վուն-Սուբ Սիմի հետ: 28-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբ է տեղափոխվել մալայզիական «Պոլիս ԴՌՄ» ֆուտբոլային ակումբից:

̰
Մելքումյանը կրկին հաղթեց, Արոնյանը կրկին խաղաց ոչ-ոքի. Gibraltar Chess Masters 2019

13:39 31.01.2019

Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի նախավերջին՝  9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով  ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը կրկին հաղթեց: Այս անգամ նրա մրցակիցը հնդիկ Ռաունակ Սադհվանին էր: Արոնյանն ու Մելքումյանն այժմ ունեն հավասար՝ 6.5 միավոր ու ևս 11 շախմատիստների հետ կիսում են 5-17 տեղերը: Առաջատարը 7.5 միավորով ռուսաստանցի Վլադիսլավ […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց ԱԱ որակավորման փուլի առաջին խաղում

00:14 31.01.2019

Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում, կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի Շվեդիա-Հայաստան հանդիպումը: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Սարո Գալստյանը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ մեկնարկային կազմով՝ 12.Սարգիս Ասկաջյան 2.Հակոբ Ուզունյան 8.Գարեգին Մաշումյան 10. Սարո Գալստյան 17. Անդրանիկ Կարապետյան Պահեստայիններ՝ 1. Դեյվիդ Ռիկարդո […]

̰
Դենիս Սուարեսը տեղափոխվել է «Արսենալ»

23:18 30.01.2019

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Արսենալ»-ում: Կատալանացիները 25-ամյա կիսապաշտպանի հետ երկարաձգել են պայմանագիրը մինչև 2021 թ. ամառ և վարձավճարով տվել լոնդոնյան ակումբին: Վարձակալության ժամկետի ավարտից հետո «զինագործներ»-ն իրավունք կունենան գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 20 մլն եվրոյով: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Սուարեսի տեղափոխության դեպքում Մխիթարյանը կհեռանա «Արսենալ»-ից:

̰
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողը վերադարձել է Մոսկվայի «Արարատ»

20:57 30.01.2019

Հարձակվող Ռոման Պավլյուչենկոն վերադարձել է Մոսկվայի «Արարատ»: «Տոտենհեմ»-ի և «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է «Էքսպրես»-ի հետ ընկերական խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով: 37-ամյա հարձակվողը 2017 թվականին հանդես է եկել «Արարատ»-ի կազմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Արարատ»-ը վերադարձել է Ռուսաստանի առաջնություն և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա երկրորդ լիգայում:

̰
Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք «Եվրո-2019»-ին

19:29 30.01.2019

Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը` հղում անելով Gundemkibris.com.tr կայքին: Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք […]

̰
Բրազիլացի հարձակվող Գլաուսիոն տեղափոխվել է «Ալաշկերտ»

18:59 30.01.2019

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ»-ը երկրորդ ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանի գործող չեմպիոնների կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվան: Հաջող բուժզննումից հետո բրազիլացի հարձակվողի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը 24-ամյա […]

̰
ՀՖՖ-ն այս պահին չունի որոշակի դիրքորոշում «լեգեոներների» սահմանափակման հետ կապված. Արթուր Ազարյան

18:35 30.01.2019

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող Հայաստանի Բարձրագույն խմբում «լեգեոներների» քանակի սահմանափակմանը, և մի շարք այլ հարցերի: «ՀՖՖ-ն այս պահին չունի որոշակի դիրքորոշում օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հետ կապված: Մենք ցանկանում ենք առողջ քննարկում ծավալել ակումբների ղեկավարների հետ և ձևավորված կարծիքների հիման վրա կայացնել որոշում»,- ասել է Արթուր Ազարյանը:

̰
Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց. Gibraltar Chess Masters 2019

10:31 30.01.2019

Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 8-րդ տուրում հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ռենիեր Իգարզա Վասկեսին և այժմ ունի 5.5 միավոր: Մելքումյանը տեղ […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Քարդիֆֆ սիթի»-ի դեմ խաղում

23:02 29.01.2019

Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Քարդիֆֆ սիթի»-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվաքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հայտնվել է թիմի հայտացուցակում։ Հայ ֆուտբոլիստը չի ընդգրկվել մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը՝ Լենո, Լիխշտայներ, Մուստաֆի, Մոնրեալ, Կոլաշինաց, Էլնենի, Գուենդուզի, Տորրեիռա, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: «Արսենալ»-«Քարդիֆֆ սիթի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ […]

̰
BACK_TO_TOP