TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՍՊՈՐՏ

Անչելոտին՝ տարվա լավագույն մարզիչ

11:43 29.10.2024

Մադրիդի «Ռեալը» գլխավորող իտալացի Կառլո Անչելոտին France Football-ի վարկածով ճանաչվել է տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ: Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» նվաճել էր Իսպանիայի Լա լիգայի տիտղոսը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը: Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչ ճանաչվել է ԱՄՆ-ի հավաքականը գլխավորող անգլիացի Էմմա Հեյզը, որը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Չելսիի» հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն: France Football-ն առաջին […]

̰
«Ռեալը»`  լավագույն ակումբ

11:18 29.10.2024

France Football-ի վարկածով Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն ակումբ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Լա լիգայի տիտղոսը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը: Հիշեցնենք, որ «Ռեալի» պատվիրակությունը բոյկոտել և չի մասնակցել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը: Կատալոնական «Բարսելոնան» էլ լավագույնի մրցանակը ստացել է կանանց ֆուտբոլում: Կատալոնական ակումբի կանանց թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի […]

̰
Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր

11:00 29.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին France Football-ի վարկածով ճանաչվել է այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է պատմության միակ «Ոսկե գնդակի» աֆրիկացի դափնեկիր Ջորջ Վեան: Ռոդրին նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել էր Անգլիայի Պրեմիեր […]

̰
Ֆլիկը՝ Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

10:35 29.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: «Բարսելոնան» հոկտեմբերին Իսպանիայի առաջնությունում անցկացրած երեք խաղերում հաղթել է, այդ թվում` 4-0 հաշվով «Էլ կլասիկոյում» առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ: Մրցանակի համար պայքարում Ֆլիկն առաջ է անցել Կառլո Անչելոտիից («Ռեալ») և Իմանոլ Ալգուասիլից («Ռեալ Սոսյեդադ»):

̰
Հայ ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել Բահրեյնում

10:15 29.10.2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստները երեք մեդալ են նվաճել։ Այսմասին հաղորդել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։ Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

̰
Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

21:40 28.10.2024

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: «Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին «Բարսելոնայի» Instagram-յան էջի հրապրակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում։ «Բարսելոնան» 11 տուրից հետո 30 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ամենամոտ հետապնդողից՝ Մադրիդի «Ռեալից», ակումբն առաջ է 6 միավորով։ «Բարսելոնայի» հաջորդ […]

̰
Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

20:35 28.10.2024

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին։ «Որպես մարզիչ պետք է ասեմ, որ մենք արժանի էինք յոթ կամ ութ գոլ խփել մի թիմի, որը մինչ այդ բաց էր թողել միայն մեկը: Գլուխներս կախ են, և ես առաջինն եմ, ով դա զգում է, բայց […]

̰
Էրիկ  Տեն Հագը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդից»

20:10 28.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ «Մենք երախտապարտ ենք Էրիկին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում աշխատելու ընթացքում: Մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Տեն Հեգը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ապրիլից։ […]

̰
Սական գերազանցել է Անրիի ռեկորդը

19:35 28.10.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական գրավել է «Լիվերպուլի» դարպասը և գերազանցել ակումբի նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը։ Opta-ի փոխանցմամբ` անգլիացին 23 տարեկան և 52 օրականում դարձել է լոնդոնյան ակումբի կազմում Պրեմիեր լիգայում 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Անրին այդ ցուցանիշին հասել էր 24 տարեկան 128 օրականում։ 23-ամյա Սական Պրեմիեր լիգայի […]

̰
Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Շարաբուտդին Մագոմեդովի հետ

19:10 28.10.2024

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Շարաբուտդին Մագոմեդովի հետ: «Ցանկանում եմ անհապաղ ռևանշ մենամարտ անցկացնել: Պետք է չեղարկել այս մենամարտը, ես չեմ պարտվել: Ես հաղթեցի առաջին ռաաունդում: Երկրորդ ռաունդում բոլորը, կարծես, լուսավոր պահի էին սպասում պայքարը դադարեցնելու համար։ Սա ինձ համար առեղծված է»,- Պետրոսյանի խոսքերը […]

̰
«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

19:00 28.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար […]

̰
«Բարսելոնայից» 0-4 հաշվով կրած պարտությունից «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել

18:30 28.10.2024

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» 0-4 հաշվով կրած պարտությունից Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հուսահատվել։ El Chiringuito-ն գրում է, որ այդ խաղից հետո «Ռեալի» հանդերձարանում հանգիստ մթնոլորտ է եղել. ֆուտբոլիստներն իրենց նվաստացած չեն զգում։ Խաղացողները կարծում են, որ նման արդյունք գրանցվել է մեծապես գոլային պահերը վատ իրացնելու պատճառով։ Բացի դրանից, աղբյուրին հայտնի է դարձել, թե […]

̰
Ա սերիան հրապարակել է 9-րդ տուրի բոլոր գոլերը

18:10 28.10.2024

Իտալիայի Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 9-րդ տուրի բոլոր գոլերը։ 9 խաղում ակումբները խփել են 34 գոլ։ Հիշեցնենք, որ գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը Միլանի «Ինտերի» կազմում գրավել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասը։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-4 հաշվով։ Ա սերիայի առաջատարը 22 միավորով «Նապոլին» է, որին հաջորդում են «Ինտերը» (18) և […]

̰
Մխիթարյանը եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբներում խփել է 100-րդ գոլը

17:47 28.10.2024

Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում գրավելով Թուրինի «Յուվենտուսի» դարպասը՝ հոբելյանական նվաճման է հասել։ 35-ամյա ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբներում խփել է 100-րդ գոլը։ Հայ կիսապաշտպանը 41 գոլ խփել է Դորտմունդի «Բորուսիայում», 29 գոլ` «Ռոմայում»։ Անգլիական ակումբներում` «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում», Մխիթարյանը դարձել է համապատասխանաբար 13 ու 9 գոլի հեղինակ, իսկ «Ինտերի» կազմում […]

̰
«Աթլետիկոն» Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշն է գրանցել

17:24 28.10.2024

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հավով պարտվել է «Բետիսին» և ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշը գրանցել։ Նշվում է, որ «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ առաջին անգամ 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարին զիջում է 10 միավորով։ 30 միավորով Իսպանիայի առաջնության առաջին տեղում կատալոնական «Բարսելոնան» է, իսկ «Աթլետիկոն» չորրորդ տեղում […]

̰
Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

17:05 28.10.2024

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (9016), երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալուհի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։ Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացել […]

̰
Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

16:45 28.10.2024

Բրազիլիայի առաջնությունում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Ռաֆա Սիլվան կարմիր քարտ է ստացել հանդիպման երրորդ վայրկյանին թույլ տված խախտման համար։ Դեպքը տեղի է ունեցել 31-րդ տուրի «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում (0-3)։ 32-ամյա հարձակվողը հանդիպման հենց մեկնարկում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կայկե Ռոշայի նկատմամբ։ Ռաֆա Սիլվան անակնկալի է եկել և չի համաձայնել հեռանալ դաշտից, սակայն հանդիպման […]

̰
Խաչանովը 3 տեղով բարելավել է դիրքը․ ATP

16:30 28.10.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11420 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7120), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6805), «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6210) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5230)։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն Ավստրիայի մայրաքաղաք […]

̰
Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի եզրափակչում

16:05 28.10.2024

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) պարտվել է Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակչում։ Ավստրիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի եզրափակչում 28-ամյա Խաչանովը մրցել է Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա, 18-րդ ռակետ) դեմ և պարտվել 4-6, 5-7 հաշվով։ 22-ամյա Դրեյփերը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել։

̰
Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել դպրոցականների մարզական խաղերում

15:45 28.10.2024

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել։ ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` Տիգրան Կիրակոսյանը (46 կգ), Տիգրան Մակիչյանը (60 կգ), Սամվել Ասլանյանը (63 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել նվազագույնը բրոնզե մեդալ։

̰
«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ

15:25 28.10.2024

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը հետաքննություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի միջադեպի վերաբերյալ: «Ռեալի» երկրպագուները Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած «Էլ կլասիկոյի» ժամանակ ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Եվրոպայի չեմպիոնի հասցեին: ««Ռեալը» խստորեն դատապարտում է ցանկացած վարքագիծ, որը հուշում է ռասիզմի, այլատյացության կամ բռնության մասին ֆուտբոլում և սպորտում: Խորապես մտահոգված ենք երեկ […]

̰
Իլիա Թոփուրիան հաղթել է նոկաուտով և պաշտպանել չեմպիոնությունը UFC-ում

13:58 28.10.2024

Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած UFC 308-ի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մաքս Հոլոուեյին: Մենամարտելի ելքը վճռվել է երրորդ ռաունդում: Թոփուրիան այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է կիսաթեթև քաշային կարգում իր չեմպիոնությունը: Սա 27-ամյա վրացու 16-րդ հաղթանակն է օկտագոնում:  

̰
«Սլովանը» հաղթել է առանց Բարսեղյանի

13:17 28.10.2024

Բրատիսլավայի «Սլովանը» դուրս է եկել Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Մայրաքաղաքային ակումբը մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել երրորդ լիգան ներկայացնող «Սպիշկա Նովա Վեսի» նկատմամբ։ «Սլովանից» հանդիպմանը չի մասնակցել հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը հայտավորված չի եղել։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 1/8 եզրափակչում կմրցի «Տրենչինի» դեմ։

̰
Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ  գավաթային մրցավեճում

12:56 28.10.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն: «Արսենը մարզվում է, ամեն ինչ լավ է, պատրաստվում է խաղալ: Կարծում եմ, որ հաջորդ գավաթային խաղում նա կլինի կազմում»,- Metaratings.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։ «Ռեալ Սոսյեդադը» հոկտեմբերի 31-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում սեփական հարկի տակ […]

̰
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

11:28 28.10.2024

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում: Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության […]

̰
ՊՍԺ-ն հաղթել է «Մարսելին» և գլխավորել մրցաշարային աղյուսակը

10:40 28.10.2024

Ֆրանսիական Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Մարսելին»։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել Ժոաու Նևեշը, Բրեդլի Բարկոլան, Լեոնարդո Բալերդին էլ գրավել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակելով 23 միավոր և օգտվելով «Մոնակոյի»` «Նիսից» կրած պարտությունից գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 20 […]

̰
Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» դեմ խաղում

10:16 28.10.2024

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի գլխավոր դերբիում գործող չեմպիոն Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը» գրանցել են 4-4 հաշիվը։ Այս խաղում գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը: 35-րդ րոպեին թիմի գեղեցիկ գրոհը նա եզրափակել է տպավորիչ հարվածով: Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում խփել է առաջին գոլը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 18-ի […]

̰
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

21:50 27.10.2024

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը  (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկել է 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 105 և 115 կգ: Երկամարտի 200 […]

̰
Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե․ Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

20:30 27.10.2024

Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է armsport.am-ը։ 55 կգ քաշայինների պայքարում Ժորա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 233 կգ արդյունք (103+130)։ 61 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ երկամարտի արդյունքում գրանցելով 264 կգ և մեկ միավոր զիջելով ոսկի նվաճած մոլդովացի Իոն Բադանևին։

̰
Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

21:45 26.10.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» մասին, նաև անդրադարձել մրցակցի նախկին և ներկայիս մարզիչներին: «Նրանք խաղի շատ հստակ ծրագիր ունեն: Պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը: Նրանք իսկապես լավ են գործում, դժվար է «Էլ կլասիկոյում» ֆավորիտ նշել: Կլինեն պահեր, երբ մենք կվերահսկենք խաղի ընթացքը, իսկ երբ նրանք […]

̰
BACK_TO_TOP