21:20 26.10.2024
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է իսպանական ակումբի լեգենդ, արգենտինացի հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ով հանդես է եկել 1953-1964 թթ.։ Երկրորդ տեղում «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու (450 գոլ), «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, եռյակը եզրափակել է ֆրանսիացի Զինեդին Զիդանը։ FourFourTwo. «Ռեալի» […]
20:53 26.10.2024
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Հուսով եմ` կդառնանք MLS-ի հաղթող ու կնվաճենք տիտղոս։ Դա շատ կարևոր է «Ինտեր Մայամիի» առաջընթացի համար»։ Ցանկանում ենք «Ինտեր Մայամին» դարձնել MLS-ի ու աշխարհի լավագույն ակումբներից մեկը։ Ակումբի ղեկավարներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծել։ Դա նրանց փիլիսոփայությունն […]
20:28 26.10.2024
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Թոփուրիան ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտից առաջ կայացած ասուլիսին դժգոհություն է հայտնել, որ Լա լիգան իր մենամարտի ժամին է նշանակել մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոն»: Թոփուրիան սպառնացել է նոկաուտի ենթարկել այն մարդուն, որը պատասխանատու է «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման ժամի ընտրության համար։ «Հոլոուեյին […]
20:05 26.10.2024
Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ «Իսպանական ֆուտբոլի համար ավելի մեծ նվեր չի կարող լինել, քան Վինիսիուսի հաղթանակը։ Նա պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ Վինիսիուսի նախորդ մրցաշրջանը բացառիկ էր, և ես կարծում եմ, որ նա բոլորից արժանի է այդ մրցանակին»,- Տեբասի խոսքերը մեջբերում […]
19:36 26.10.2024
UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն պատմել է, թե PFL Super Fights հեղինակավոր մրցաշարի մենամարտից առաջ ինչի մասին է զրուցել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: «Նա շատ շփվող տղա է: Կրիշը սիրում է խառը մենամարտերը: Ռոնալդուին շատ հարցեր էին հետաքրքրում այս ոլորտի մասին: Հետո նա ասաց, որ լավ էներգիա […]
19:18 26.10.2024
Իտալական C սերիան ներկայացնող «Պեսկարայի» ֆուտբոլիստները տարօրինակ ձևով են մարզվում, հայտնում է Rete 8-ը: Թիմի 66-ամյա գլխավոր մարզիչ Սիլվիո Բալդինին անսովոր մեթոդ է կիրառել: Խաղացողները մարզվել են մեկ աչքը փակ: Իտալացի մասնագետը կարծում է, որ աչքը կապող սև կտորը մարզումների ժամանակ ֆուտբոլիստներին օգնում է կենտրոնանալ և թեթևացնել հոգնածությունը: Սիլվիո Բալդինին մարզչական կարիերան սկսել է 1984 […]
18:55 26.10.2024
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր ապագայի մասին: «Երբ հեռանամ «Ֆեներբահչեից», ապա լավագույն տարբերակը կլինի աշխատել այնպիսի ակումբում, որը չի խաղա եվրագավաթներում: Այնպես որ, եթե 2 տարի անց Անգլիայում հետնապահներից մեկը մարզչի կարիք ունենա, ապա ես պատրաստ եմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուի վերջին անգլիական ակումբը եղել […]
18:30 26.10.2024
«Լոս Անջելես Լեյքերսի» աշխարհահռչակ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն ու նրա որդի Բրոնին տհաճ իրավիճակում են հայտնվել, հայտնում է TMZ Sports-ը: Ջեյմս ավագն ու կրտսերն ավտոպատահարի պատճառ էին դարձել: Տուժված կանայք դիմել են դատարան՝ պահանջելով փոխհատուցել վնասված ավտոմեքենայի և մարմնական վնասվածքների համար: Հիշեցնենք, որ վերջերս պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի միաժամանակ մասնակցել էին NBA-ի հանդիպման:
18:05 26.10.2024
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք Մուհամետ Կարավուսին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գրանցվեց 11-8 հաշիվը: Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին:
17:42 26.10.2024
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբը չէր վճարել Մբապեի երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները: Ավելի վաղ նույն LFP-ն ֆրանսիական ակումբին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել, սակայն ՊՍԺ-ի փաստաբանները բողոքարկել էին որոշումը: Այժմ ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և […]
17:22 26.10.2024
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ, 70 կգ. քաշային Տիգրան Ղազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը մրցել է ամեիկացի Ջոն Վիլեյի հետ և հաղթել 5-3 հաշվով: 1/4 եզրափակչում Տիգրանը կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Ելտեմիրովի հետ:
17:00 26.10.2024
«Մայնց» – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղով մեկնարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրը: Գրանցվել է 1-1 հաշիվը: 55-րդ րոպեին հյուրերից սեփական դարպասը գրավել է ավստրիացի պաշտպան Շտեֆան Լայները, երկու րոպե անց հաշիվը հավասարեցրել է Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմ Կլյանդինսթը: «Բորուսիայի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չեկավ: «Բորուսիան» 10 միավորով 9-րդն է […]
16:38 26.10.2024
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկոլաս Բուզակիսին, այնուհետև 7-1 հաշվով՝ թուրք Էմրե Քուրալին, սակայն քառորդ եզրափակչում 0-11 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին, որը հետագայում դուրս էր եկել […]
16:16 26.10.2024
Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Բոլոնիա» – «Միլան» խաղը ջրհեղեղի պատճառով հետաձգվել է, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Բոլոնիա քաղաքում աշխատանքներ են իրականացվում ջրհեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Խաղը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին: Այժմ միայն հայտնի է, որ հանդիպումը տեղի կունենա 2025 թվականին: Ա սերիայում «Միլանը» 14 միավորով չորրորդն է, «Բոլոնիան»` 9 միավորով 12-րդը:
15:50 26.10.2024
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: Գրանցվել է 12-2 հաշիվը, հայ ըմբիշը հաղթանակ է տարել ժամանակից շուտ: 1/8 եզրափակչում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Մուհամետ Կարավուսի հետ:
15:30 26.10.2024
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, «Ռեալը» կամային հաղթանակի էր հասել 5-2 հաշվով: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի […]
15:06 26.10.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար գրավիչ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը: «Ռեալը» նույնպես հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Կողմերի միջև եղած փոխադարձ հետաքրքրությունը կարող է հետագայում հեշտացնել բանակցային գործընթացը: Նորվեգացու գործող պայմանագրում հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները պատրաստ են հաջորդ տարվա ամռանը վճարել այդ գումարը: Էրլինգ […]
14:49 26.10.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակման են ենթարկվել Ստամբուլում, հայտնում է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» Եվրոպա լիգայի երրորդ տուրի խաղից առաջ: Թուրքական ակումբի ուլտրասի շուրջ 50 ներկայացուցիչ հարձակվել է հյուրերի մի քանի երկրպագուի վրա: «Ֆեներբահչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր […]
14:17 26.10.2024
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում աշխարհի 24-րդ ռակետը վստահ հաղթանակի է հասել իտալացի Մատեո Բերետինիի նկատմամբ` 6-1, 6-4: 28-ամյա Խաչանովն աշխարհի 41-րդ ռակետին հաղթելուց հետո եզրափակչի ուղեգիրը կվիճարկի չեխ Յակուբ Մենշիկի (51-րդ ռակետ) և ավստրալացի Ալեքս դե Մինաուրի (10-րդ ռակետ) […]
13:48 26.10.2024
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական ընկերական խաղերը կանցկացնի: Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում կընդունի Բրունեի հավաքականին, իսկ չորս օր անց Վոլգոգրադում՝ Սիրիայի ազգային թիմին: Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում:
11:47 26.10.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» անպարտելի խաղերի ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta-ն։ Երրորդ տուրում Պրահայի «Սպարտայի» նկատմամբ 5-0 հաշվով վստահ հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը գլխավոր եվրագավաթում անպարտելի շարքը հասցրել է 26-ի։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը 2007-2009-ին չէր պարտվել 25 խաղ անընդմեջ։ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 7 միավորով […]
11:17 26.10.2024
Իտալացի հանրահայտ մասնագետ Ռոբերտո Մանչինին հեռացվել է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզել է 59-ամյա մասնագետի հետ պայմանագիրը և սկսել նոր մարզչի փնտրտուքը: Մանչինին նախորդ տարվա օգոստոսին էր նշանակվել Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա գլխավորությամբ ազգային թիմն անցկացրել է 18 […]
10:46 26.10.2024
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է ավստրիական «Ռապիդի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի արտագնա խաղը: Հայկական թիմը Վիեննայում պարտվել էր 0-1 հաշվով: «Աստիճանաբար մենք կարողացանք «Ռապիդին» ստիպել նահանջել սեփական կիսադաշտ, մի քանի գոլային պահ ունեցանք, սակայն, ցավոք, չկարողացանք գոլ խփել: Կարծում եմ՝ շատ մրցակցային ու դիտարժան խաղ էր: […]
10:18 26.10.2024
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիստական ատելության քարոզի ենթադրյալ կազմակերպիչներին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Լա լիգան բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին: Ձերբակալվածները Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիից առաջ սոցցանցերում կոչ էին արել «Աթլետիկոյի» երկրպագուներին գնալ ստադիոն և ռասիստական ակցիա […]
21:50 25.10.2024
«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը «Ֆիլադելֆիայի» դեմ Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ: 39-ամյա հոկեյիստը 58-րդ անգամ է տափօղակն ուղարկել դատարկ դարպասը և թարմացրել է սեփական ռեկորդը: NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 56 գոլով:
21:22 25.10.2024
Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Բրայան Ռիմերին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին 46-ամյա դանիացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։ Բրայան Ռիմերը նախորդ երկու մրցաշրջաններում գլխավորել էր բելգիական «Անդերլեխտը»: Դանիացիների գլխավոր մարզչի պաշտոնում Ռիմերը փոխարինել է Լարս Կնուդսենին, որը պաշտոնակատար էր նշանակվել Եվրո-2024-ին ավարտին Յուլմանի հեռանալուց հետո։ Դանիայի […]
21:03 25.10.2024
Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ գրանցած ոչ-ոքին (1-1)։ «Մբապեի հեռանալուց հետո նրանք ասում էին, թե ավելի կայուն և համախմբված են դարձել։ Սկզբում դա աշխատում էր. ՊՍԺ-ն նման էր թիմի։ Նման խաղերում Կիլիանը կարող էր բեկել հանդիպման […]
20:35 25.10.2024
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է հանդիպումներից հետո վերաբերվում գարեջրի օգտագործմանը: «Գարեջո՞ւր հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ, եթե թիմով հավաքվում ենք և մարզչական կազմը թույլ է տալիս, ապա ինչու ոչ: Ես խմիչքների սիրահար չեմ, հատկապես՝ թունդ ալկոհոլի, բայց երբ թիմով հավաքվում ենք, մեկ բաժակ գարեջրից կամ գինուց չեմ հրաժարվում»,- […]
20:05 25.10.2024
Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» մամուլի խոսնակը հայտնել է, թե երբ է 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվելու ակումբի հանդիպումների հայտացուցակում։ «Նա շարունակում է մարզվել ու ապաքինվել։ Զախարյանը հայտացուցակում կարող է ընդգրկվել արդեն հաջորդ շաբաթ, երբ հանդիպումներ կունենանք Իսպանիայի գավաթում ու Լա լիգայում։ Բայց դա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն իրեն լավ զգա ու կարողանա պահել մարզումային […]
19:45 25.10.2024
Ֆաբիանո Կարուանան դարձել է շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն։ Սենթ Լուիսում կայացած առաջնությունում իտալացի գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։ 6 շախմատիստներ, այդ թվում՝ ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 5,5-ական միավորով բաժանել են 2-7-րդ տեղերը: Chess.com-ի համաձայն՝ լրացուցիչ ցուցանիշներով Սևյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Արոնյանը 6-րդն է։ Հաղթողը ստացել […]