TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.83 oC

ՍՊՈՐՏ

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց առաջնության հաղթողները

14:54 30.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող և 3 մրցավար: Հաղթողի կոչմանն արժանացել է Անդրանիկ Քոչարյանը, փոխչեմպիոն է դարձել Վահան Դիշլանյանը, իսկ լավագույն […]

̰
Կվարացխելիայի հերթական գոլն ու «Նապոլիի» հաղթանակը

12:55 30.10.2024

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Նապոլին» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Սան Սիրո» ստադիոնում կայացած հանդիպման գոլերը խփել են բելգիացի Ռոմելու Լուկակուն ու վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 25-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

̰
«Ռեալը» պատահականություն չի համարում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում տեղի ունեցածը

12:32 30.10.2024

Մադրիդի «Ռեալը» այլևս արժեքավոր մրցանակ չի համարում «Ոսկե գնդակը»։ Marca-ն գրում է, որ «Ռեալում» այլևս ոչինչ չեն ցանկանում լսել այդ մրցանակի մասին։ Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբը պատահական չի համարում այն, ինչ տեղի է ունեցել մրցանակաբաշխության ժամանակ։ «Ռեալի» ղեկավարներն ու ֆուտբոլիստներն իրենց խաբված են զգում։ Չնայած դրան` ակումբն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի դեմ ոչինչ չունի։ […]

̰
«Ինտերը» բարելավել է իր ֆինանսական ցուցանիշները

12:11 30.10.2024

«Ինտերը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։ Միլանյան ակումբը կարողացել է կորուստները կրճատել 49 միլիոն եվրոյով։ «Ինտերը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ բարելավել է իր ֆինանսական ցուցանիշները։ 2021/22 մրցաշրջանում թիմի վնասը կազմել է 140 միլիոն եվրո։ Միլանյան ակումբի եկամուտը առանց տրանսֆերների ավելացել է 48 միլիոնով և կազմել 473 միլիոն։ Գործառնական ծախսերը փոքր-ինչ նվազել են՝ 465,5 միլիոն եվրոյից […]

̰
Ո՞րքան աշխատավարձ կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը

11:46 30.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվ բանակցություններ է վարում «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Անգլիական ակումբը 2+1 տարվա պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետին: Այ մասին գրում է CaughtOffside-ը: Ամորիմն ընդունել է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը: Գործարքը կկայանա, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» 10 միլիոն եվրո վճարի մարզչի հրաժարագնի համար: Անգլիական ակումբը պաշտոնանկ է արել Էրիկ Տեն […]

̰
Ո՞վ է Ասիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստը

11:21 30.10.2024

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը չորրորդ անգամ ճանաչվել է Ասիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակին հավակնում էին նաև Իրանի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Մեհդի Տարեմին և Հորդանանի հավաքականի և «Մոնպելյեի» ֆուտբոլիստ Մոուսա Ալ Տամարին։ Սոնը հաղթել էր այս անվանակարգում նաև 2015, 2017 և 2019 թվականներին։

̰
Հայ բռնցքամարտիկները երկուական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Բահրեյնում

10:55 30.10.2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող բռմցքամարտիկները չորս մեդալ են նվաճել։ Տիգրան Կիրակոսյանը (46 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) հասել են եզրափակիչ, սակայն պարտվել են և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին ու արժանացել արծաթե մեդալի։ Տիգրան Մակիչյանը (60 կգ) և Սամվել Ասլանյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։ Համաշխարհային գիմնազիադային մասնակցում […]

̰
Ինձ համար նման «Ոսկե գնդակը» հեղինակություն և իմաստ չունի. Ռոդրի

10:29 30.10.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին անարդար է համարում, որ «Ոսկե գնդակը» ստացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին: «Ինձ համար նման «Ոսկե գնդակը» հեղինակություն և իմաստ չունի: Ասեք ինձ, թե ինչ չափորոշիչներով է ընտրվում հաղթողը: Առաջին անգամ եմ տեսնում, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը ընդգրկված չլինի իր երկրի առաջնության ու Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում: Դա շատ բանի […]

̰
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել. բռնցքամարտի երիտասարդական ԱԱ

09:40 30.10.2024

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվաճել է առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ռայահ Աբդալահին։ Հայաստանը քառորդ եզրափակչում ունի ևս 6 ներկայացուցիչ, որոնք ռինգ դուրս կգան այսօր՝ հոկտեմբերի 30-ին։

̰
Արթուր Միրանյանը գոլ է խփել Ռումինիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում

09:25 30.10.2024

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը գոլ է խփել ու Ռումինիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում հաղթանակ պարգեվել «Ունիվերսիտատիա Կլուժին»: Միրանյանի ակումբը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բոտոշանիի» նկատմամբ։ 28-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին և աչքի ընկել 2 րոպե հետո՝ 88-րդ րոպեին։ Նա նոր ակումբի կազմում երկրորդ գնդակն է հեղինակել։ «Ունիվերսիտատիա Կլուժը» միավորների […]

̰
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի ATP-1000 շարքի մրցաշարում

09:00 30.10.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (21-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել Փարիզի ATP-1000 շարքի մրցաշարում։ Մրցաշարի առաջին փուլում Խաչանովը 6-4, 3-6, 7-6 հաշվով պայքարից դուրս է թողել Քրիստոֆեր Օ’Քոնելին (Ավստրալիա, 71-րդ ռակետ)։ Երկրորդ փուլում 28-ամյա թենիսիստը կմրցի Ջովանի Մպեշի-Պերիկարի (Ֆրանսիա, 31-րդ ռակետ) հետ։

̰
Հայտնի է ամփոփիչ մրցաշարի 5-րդ մասնակիցը

08:35 30.10.2024

Աշխարհի 6-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն իրավունք է ստացել մասնակցելու տարվա Ամփոփիչ մրցաշարին, հայտնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքը։ Ամերիկացի թենիսիստը կարիերայում երկրորդ անգամ է մասնակցելու Ամփոփիչ մրցաշարին։ Առաջին փորձից նա հասել էր կիսաեզրափակիչ։ 27-ամյա Ֆրիցը 2024 թ. առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ և մասնակցել US Open-ի վճռորոշ մրցախաղին և […]

̰
Կարեն Ասլանյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր

08:15 30.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Ասլանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից ու 5-2 հաշվով պայքարից դուրս թողել քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, վրացի Լերի Աբուլաձեին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը գոտեմարտել էր Մ23 աշխարհի նորընծա չեմպիոն, մոլդովացի Վիտալի […]

̰
Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն 2024․ Հայաստանից մասնակցում է 4 շախմատիստ

21:12 29.10.2024

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանից մասնակցում է 4 շախմատիստ՝ ՄՎ Արսեն Դավթյան՝ Մ18 տղաներ ՖՎ Ալեքս Սահակյան՝ Մ18 տղաներ Գոռ Ասկանազյան՝ Մ14 տղաներ Սոնա Կրկյաշարյան՝ Մ14 աղջիկներ Խաղերը մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 22:00-ին:

̰
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

20:35 29.10.2024

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ […]

̰
Ինչպես միշտ, հաղթանակի էինք տրամադրված․ Սպերցյան

19:00 29.10.2024

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» նկատմամբ հաղթանակը: Այդ մրցավեճում Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել: «Ինչպես միշտ, հաղթանակի էինք տրամադրված: Բարդ խաղ էինք սպասում: Ընդմիջմանը մեզ ասացին, թե ինչում պետք է ավելացնենք: Ստանդարտների շուրջ աշխատանքը տվեց իր արդյունքը, իսկ Ջոն Կորդոբան խելահեղ գոլ խփեց: Գիտեինք, […]

̰
Սա ֆուտբոլային քաղաքականություն էր, դու աշխարհում լավագույնն ես․ Կամավինգան՝ Վինիսիուսին

18:37 29.10.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան աջակցության խոսք է ասել իր թիմակից Վինիսիուս Ժունիորին, որը «Ոսկե գնդակի» համար պայքարում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին: «Սա ֆուտբոլային քաղաքականություն է: Եղբայրս, դու աշխարհում լավագույնն ես, որևէ մրցանակ չի կարող դա չեղարկել»,- X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիացին՝ հրապարակելով Ժունիորի հետ լուսանկար: «Ոսկե գնդակի» քվեարկությունում Վինիսիուսը գրավել է […]

̰
«Ռեալը» անամոթաբար ոտնահարել է սպորտային արժեքները․ L’Équipe

18:10 29.10.2024

Ֆրանսիական L’Équipe պարբերականը սուր քննադատության է ենթարկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության չմասնակցելու Մադրիդի «Ռեալի» որոշումը։ Հոդվածը կոչվում է «Ընտրական և բարոյական պարտություն»: «Մադրիդի «Ռեալը», որը չի ընդունում, որ հաղթողը նախապես անհայտ է, և որ դա Վինիսիուսը չէ, ի վերջո հրաժարվել է գալ բրազիլացու պարտության մասին լուրերից հետո՝ պատանդ վերցնելով մյուս հաղթողներին, մասնավորապես՝ Կառլո Անչելոտիին և Կիլիան […]

̰
Սա իսպանական ֆուտբոլի հաղթանակն է․ Ռոդրի

17:45 29.10.2024

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո իր հաղթանակը նվիրել է իսպանական ֆուտբոլին: «Այս հաղթանակը ոչ թե ինձ համար է, այլ իսպանական ֆուտբոլի: Այնքան շատ խաղացողներ են արժանի եղել մրցանակին, բայց չեն ստացել՝ Ինյեստան, Չավին, Կասիլյասը, Բուսկետսը և շատ ուրիշներ: Սա իսպանական ֆուտբոլի և կիսապաշտպանների հաղթանակն է: Իմ շատ ընկերներ գրեցին ինձ, որ այսօր […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ է ընտրել

17:18 29.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Ռուբեն Ամորիմին: Ինսայդեր Դևիդ Օրնշտեյնի տեղեկությամբ՝ անգլիական ակումբը սկսել է աշխատանքները «Սպորտինգի» գլխավոր մարզչին հրավիրելու ուղղությամբ: 39-ամյա մասնագետը համաձայն է տեղափոխվել Անգլիա: «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Ամորիմի 10 միլիոն եվրո հրաժարագինը վճարել «Սպորտինգին»: Ամորիմի գլխավորած թիմը նախորդ մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնությունում զբաղեցնում […]

̰
Հայ բռնցքամարտիկները ևս 4 հաղթանակ են տոնել Բուդվայում․ երիտասարդական ԱԱ

16:38 29.10.2024

Հայ բռնցքամարտիկները ևս 4 հաղթանակ են տոնել Բուդվայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք Ֆիդան Սակռիին, որից հետո մրցավարը արձանագրել է տեխնիկական նոկաուտ` հօգուտ Առստամյանի։ Բացահայտ առավելությամբ հաղթանակ է տոնել նաև 80 կգ քաշային Արմեն Պետրոսյանը։ Նա պարտության է մատնել Մոնտենեգրոյի ներկայացուցչին։ Իրենց մենամարտերը հաղթանակով […]

̰
Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

16:17 29.10.2024

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 2023 թվականի Եվրոպայի Մ23 չեմպիոն Գառնիկ Չոլակյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է տիտղոսը: Տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը երկամարտում գրանցել է 275 կգ (125+150) արդյունք: Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը՝ երկամարտի 233 կգ […]

̰
«Ռեալում» պարզել են «Ոսկե գնդակի» համար պայքարում Վինիսիուսի պարտության գլխավոր մեղավորին

16:00 29.10.2024

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Մադրիդի «Ռեալի» մյուս ղեկավարները համոզված են, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեծ ազդեցություն է ունեցել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հարցում: Նրանց համոզմամբ պատճառն այն է, որ Պերեսն ու մադրիդյան ակումբը պաշտպանում են ֆուտբոլային Սուպերլիգա ստեղծելու գաղափարը, իսկ Չեմֆերինը կտրականապես դեմ է նման մրցաշարին։ Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր […]

̰
Ժունիորը անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

15:42 29.10.2024

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ոսկե գնդակը» մրցանակաբաշխությունում Իսպանիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին զիջելուց հետո գրառում է կատարել: «Կանեմ 10 անգամ ավելին, եթե հարկավոր է: Նրանք պատրաստ չեն»,- X սոցիալական ցանցում գրել է բրազիլացին: 24-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակ» ստանալու գլխավոր ֆավորիտն էր համարվում, բայց քվեարկությունում գրավել է երկրորդ տեղը:

̰
3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

15:17 29.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Կարեն Ասլանյանը (63 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 1-6 հաշվով պարտվել է ադրբեջանցի Նիհաթ Զահիդ Մամադլիին: Ասլանյանը այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակիչում իրանցի Պոյա Սուլաթ Դադ Մաարզին պարտվելուց […]

̰
Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Կրասնոդարի» կազմում

13:28 29.10.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ արտագնա խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարի» ավագը 49-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստային: «Կրասնոդարի» առաջին գոլն էլ խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան: Հյուրերը հաղթել են 2-1 հաշվով: Սպերցյանը փոխարինվել է 82-րդ րոպեին: Հյուրերի պահեստայինների […]

̰
Լամին Յամալը` տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

13:00 29.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 17-ամյա ֆուտբոլիստն ամռանն Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Յամալն առաջին ֆուտբոլիստն է, որը 17 տարեկանում նվաճել է Կոպայի անվան մրցանակը:

̰
Էմիլիանո Մարտինեսը 2-րդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն դարպասապահն է

12:40 29.10.2024

Անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ France Football-ից ստացել է Լև Յաշինի անվան մրցանակը: Մարտինեսը ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահ: Նա Արգենտինայի ազգային հավաքականի հետ ամռանը նվաճել էր Ամերիկայի գավաթը:

̰
Երկրորդ տարին անընդմեջ կանանց «Ոսկե գնդակը» նվաճել է Այտանա Բոնմատին

12:21 29.10.2024

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին երկրորդ տարին անընդմեջ France Football-ից ստացել է կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակը»: 26-ամյա Բոնմատին կատալոնական ակումբի հետ նախորդ մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում: 2021 և 2022 թվականներին էլ կանանց «Ոսկե գնդակը» նվաճել էր «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ալեքսիա Պուտելյասը:

̰
Հարի Քեյնը և Կիլիան Մբապեն` տարվա լավագույն հարձակվողներ

12:06 29.10.2024

Մյունխենի «Բավարիայից» Հարի Քեյնը և Մադրիդի «Ռեալից» Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով ճանաչվել են տարվա լավագույն հարձակվողներ ու արժանացել Գերդ Մյուլերի անվան մրցանակին: Երկուսն էլ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել են 52 գոլ: Անգլիայի հավաքականի ավագ Քեյնը Փարիզում կայացած մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել է բեմահարթակ և ստացել մրցանակը, իսկ «Ռեալի» նորեկը ներկա չի եղել արարողությանը: «Ռեալի» […]

̰
BACK_TO_TOP