12:49 25.01.2025
Գեորգի Հարությունյանը պայմանագիր է ստորագրել հունգարական «Պուշկաս Ակադեմիայի» հետ։ «Մեր ընտրանու պաշտպանը Ժոլտ Հորնյակի գլխավորած թիմում հանդես կգա մինչև 2028 թվականը։ Հաջողություն ենք մաղթում Ժորային իր նոր թիմում»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
20:40 24.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»: «Առյուծը վերադարձել է»,- ասվում է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է […]
20:23 24.01.2025
Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 թվականը։ 37-ամյա մասնագետը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրա նախկին պայմանագիրը թիմի հետ գործում էր մինչև 2026 թվականի ամառը։ Նագելսմանի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ անցկացրել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որտեղ Գերմանիան դուրս […]
19:55 24.01.2025
Բելգիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Ռուդի Գարսիան: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 60-ամյա մասնագետն արդեն պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ Ռուդի Գարսիան 2023-ին էր հեռացվել «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում», իտալական «Ռոմայում», ֆրանսիական «Լիոնում», «Մարսելում» ու «Լիլում»:
19:16 24.01.2025
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը: «Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին խոսակցությունները միշտ մտացածին են եղել: Մենք գիտենք. քանի որ նա տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, նա շատ թանկ խաղացող է։ Նեյմարն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է, երբ լավ մարզավիճակում է։ Նա սպասված խաղացող կլիներ ցանկացած ակումբում: Ոչինչ […]
18:46 24.01.2025
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի է դարձել տղամարդկանց մենախաղի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակչի երկրորդ խաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2, 6-1 հաշվով հաղթել է ամերիկացի Բեն Շելթոնին (20-րդ ռակետ): Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակչում կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ, ով հաղթել էր Նովակ Ջոկովիչին:
18:11 24.01.2025
Իտալական «Նապոլին» հերքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Գարնաչոյի մասին նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին վերագրվող խոսքերը: Spazio Napoli-ն հայտնել էր, որ Դե Լաուրենտիսը հետևյալ պատասխանն է տվել հավանական տրանսֆերի մասին հարցին. «Ով ինձ երաշխիք կտա, որ նա 20 գոլ կխփի»: Ալեխանդրո Գարնաչոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 3 […]
17:20 24.01.2025
Պորտուգալացի անվանի մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ֆեներբահչեի» ու «Լիոնի» միջև Եվրոպա լիգայի հիմնական փուլի հանդիպմանը հայտնվել է զավեշտալի իրավիճակում: Թուրքական թիմի գլխավոր մարզիչը մոտեցել է՝ իր գործընկերոջը ողջունելու, սակայն «Լիոնի» գլխավոր մարզիչ Պյեր Սաժին ողջունելու փոխարեն սեղմել է նրա օգնականի ձեռքը: Վերջինը մատնացույց է արել գլխավոր մարզչին: Ժոզեն գլխի է ընկել, որ այն մարդուն չի մոտեցել, […]
16:35 24.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է կրկին մենամարտել նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրայի դեմ, հաղորդում է JAXXON-ը։ «Նման մենամարտ անցկացնելու իմաստ կլինի։ Օլիվեյրան չի կարող չեմպիոնի հավակնորդ լինել, քանի որ հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն ցանկանա նման մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ […]
16:12 24.01.2025
Հայտնի են դարձել հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայացած UFC 311-ի մասնակիցների հոնորարները: Այս մասին հաղորդում է Sporty Salaries-ը: Թեթև քաշային կարգի չեմպիոնությունը չորրորդ անգամ պաշտպանած դաղստանցի Իսլամ Մախաչևը միայն մենամարտելու համար ստացել է 1 միլիոն դոլար, 100 հազար` հաղթանակի համար, 42 հազար` հովանավորչության ու նաև 2,5 միլիոն` հեռարձակումներից: Գոտու համար մենամարտում հայ մարտիկ Արման Ծառուկյանին […]
15:52 24.01.2025
«Ռոման» Ֆրանչեսկո Ֆարիոլիին դիտարկում է որպես ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին փոխարինողի: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ 73-ամյա Ռանիերին արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզչական կարիերան, այդ պատճառով թիմը պետք է նոր գլխավոր մարզիչ նշանակի։ Հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Ֆլորան Գիսոլֆին ու Ռանիերին կապվել են Ֆարիոլիի հետ և […]
15:18 24.01.2025
Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը տհաճ պատմության մեջ է հայտնվել: 26-ամյա ֆուտբոլիստը գիշերային ակումբից դուրս գալիս նկատել է իրեն նկարահանող լրագրողին և հարվածել է նրան: «Մենք 3 գործընկերներով նկատեցինք, թե ինչպես է Օսիմհենը դուրս գալիս գիշերային ակումբից և նկարեցինք: Նա հարձակվեց մեզ վրա և փորձեց խլել տեսախցիկը, սակայն մենք դիմադրեցինք: Վիկտորը հարվածեց գլխիս, իսկ հետո […]
14:30 24.01.2025
Եվրոպա լիգայի 7-րդ տուրի «Լացիո» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման նախօրեին տհաճ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է Rai News-ը: Հռոմի կենտրոնում հավաքված շուրջ 70 բասկ երկրպագուների վրա հարձակում է գործել «Լացիոյի» ուլտրասի 80-հոգանոց մի խումբ: Նրանք դիմել են փախուստի, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Իրավապահ մարմինները տեղում հայտնաբերել են մուրճեր, դանակներ, երկաթյա շղթաներ […]
14:03 24.01.2025
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում լեհ թենիսիստուհին համառ պայքարում պարտվել է Մեդիսոն Քիզին (ԱՄՆ, 14-րդ ռակետ)։ Գրանցվել է 7-5, 1-6, 6-7 (8-10) հաշիվը։ 29-ամյա Քիզը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակչին։ Նախորդ անգամ նա այդպիսի հաջողության հասել էր […]
13:37 24.01.2025
ՈՒԵՖԱ-ի ԵԼ Լիգայի փուլում ավարտվեց նախավերջին` 7-րդ տուրը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփած գոլով հաղթանակ պոկեց Գլազգոյի «Ռեյնջերսից»: Իտալական «Լացիոն» Հռոմում 3-1 հաշվով առավելության հասավ բասկյան «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում: Հյուրերի հայտացուցակից բացակայում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էլ տանը 2-0 հաշվով հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշին»: «Լացիոն» 19 միավորով առաջատարն […]
12:55 24.01.2025
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, Ռիադը ներկայացնող ակումբի մինչև 15 տարեկանների թիմի կազմում տպավորիչ խաղ է անցկացրել: Ջիդայի «Ալ Իթիհադի» դեմ Սաուդյան Արաբիայի մինչև 15 տարեկանների առաջնության խաղում «Ալ Նասրը» հաղթել է 5-4 հաշվով, 14-ամյա Ռոնալդուն խփել է իր թիմի բոլոր գոլերը, այսպիսով ձևակերպելով պենտա-տրիկ:
12:35 24.01.2025
Ֆուտբոլի Նորվեգիայի բարձրագույն երկու դիվիզիոնների ակումբները կոչ են արել չշարունակել տեսակրկնապատկերների համակարգի կիրառությունը: Այս մասին հաղորդում է Norsk Toppfotball-ը: Այս հարցով քվեարկություն է անցկացվել, 32 ակումբներից 19-ը դեմ է VAR-ի հետագա կիրառությանը, 13-ը` կողմ: «Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիան ներուժ ունի, բայց այսօրվա քննարկման և հետագա քվեարկության հիման վրա մեր ակումբներից շատերը կարծում են, որ […]
12:13 24.01.2025
Կատալոնական «Բարսելոնան» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ նոր պայմանագիր է կնքել: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Արաուխոն 2020 թվականի հոկտեմբերից է հանդես գալիս կատալոնական ակումբում:
11:40 24.01.2025
Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչն ավարտել է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի Ավստրալիայի Բաց առաջնությունում: 37-ամյա թենիսիստը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի դեմ կիսաեզրափակչում առաջին սեթից հետո, որն ավարտվել է 6-7 հաշվով, որոշել է չշարունակել պայքարը: Զվերևը եզրափակչում կմրցի Յանիկ Սիներ – Բեն Շելթոն զույգի հաղթողի հետ:
11:18 24.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարվա ընթացքում 1.3 միլիարդ ֆունտ գումար է ծախսել՝ տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար, հայտնում է The Athletic-ը: Ակումբը դեռ 319 միլիոն ֆունտի տրանսֆերային պարտավորություն ունի: Այդ գումարից նվազագույնը 154 միլիոնը պետք է վճարի մեկ տարվա ընթացքում: Նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբը գրանցել է 118 միլիոն ֆունտ շահույթ, ինչը մոտավորապես 2 անգամ պակաս […]
10:54 24.01.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Արգենտինացի ֆուտբոլիստը Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում դուբլի հեղինակ էր դարձել և օգնել էր իր թիմին 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել։ 24-ամյա Ալվարեսը քվեարկության արդյունքում առաջ է անցել Վինիսիուսից («Ռեալ Մադրիդ»), Ռաֆինյայից («Բարսելոնա») և […]
21:58 23.01.2025
Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշն «Այնտրախտից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մրցաշրջանում թոփ լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 75 մլն եվրո: Այսպիսով սա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։
21:30 23.01.2025
Հունվարի 22-ին կայացած Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են եվրոպական գլխավոր մրցաշարից ժամանակից շուտ դուրս մնացած թիմերը։ Այսպիսով, իսպանական «Ժիրոնան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Շտուրմը» յոթ խաղից հետո վաստակել են ընդամենը երեք միավոր և կորցրել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Բացի դրանից, մրցաշարի հաջորդ փուլի […]
20:46 23.01.2025
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […]
20:22 23.01.2025
Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է հանրահայտ բլոգեր «IShowSpeed» Ուոթկինսի 20-ամյակը: Սթրիմերը սոցցանցերում լուսանկար է տեղադրել ծննդյան արարողությունից: Տորթերից մեկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն էլ անտարբեր չի մնացել և մեկնաբանությունների բաժնում բարեմաղթանք է գրել: «Բարի տարեդարձ, Speed, հուսով եմ, որ օրդ հիանալի է անցել: Մնա անկասելի և արագ, ինչպես որ կաս»,- գրել […]
19:55 23.01.2025
Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալան Շիրերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2034 թվականը: «Ինը տարի անց նա կլինի 34 տարեկան: Վստահ եմ, որ Էրլինգը կգերազանցի Պրեմիեր լիգայի արդյունավետության ռեկորդը: Բայց չեմ կարծում, որ նա այդքան ժամանակ կմնա Անգլիայում: Այո՛, ակումբի և ֆուտբոլիստի համար […]
19:26 23.01.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի»՝ Լիգայի փուլից դուրս մնալու հնարավոր տարբերակը: «Ինձ համար լավ նորություն կլիներ նրանց դուրս մնալը, որովհետև «Մանչեսթեր Սիթին» առայժմ գլխավոր հավակնորդներից մեկն եմ համարում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
19:04 23.01.2025
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է այլ ակումբների կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության և պայմանագիրը երկարաձգելու մասին լուրերը: «Թիկնիզյանն այժմ հավաքների է մասնակցում: Նա կենտրոնացած է մարզումների վրա: Ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը: Վերջերս մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ և քննարկեցինք պայմանագիրը երկարաձգելու […]
18:12 23.01.2025
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» և փոխչեմպիոն «Միլանը» ևս հասել են հաղթանակի: «Ինտերը» հյուրընկալվելիս արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթել է չեխական «Սպարտային»: Իտալական ակումբի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: Իսկ «Միլանը» 1-0 հաշվով առավելության է հասել կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ: «Ինտերը» 16-ա միավորով բաժանում է 3-4-րդ […]
17:38 23.01.2025
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ու կիսապաշտպան Պեդրին կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ, գրում է Marca-ն։ Երկու ֆուտբոլիստի համաձայնագիրն էլ ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը ներառյալ։ Կատալոնական ակումբը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին։ Ուրուգվայցի Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից, 155 խաղում խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Իսպանացի Պեդրին […]