TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Արմեն Գյուլբուդաղյանցն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերից առաջ հրապարակել է հավաքականի հայտացուցակը

21:46 11.11.2018

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու խաղերին նախապատրաստվելու նպատակով հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
Ի՞նչ է սպորտ սնունդը և ինչպե՞ս գրագետ սնվել մարզումների ընթացքում

23:45 10.11.2018

Հաճախ մարդիկ մարզվում են, սակայն սխալ սննդակարգի պատճառով չեն հասնում ցանկալի արդյունքի, ի՞նչ է սպորտ սնունդը, ինչպե՞ս սնվել մարզումների ընթացքում, այս ամենի մասին SHANTNEWS.AM-ը խոսել է «Վլադ» ֆիթնես մարզասրահի և FitFood դիետիկ սննդի ընկերությունների հիմնադիր Վլադ Խառատյանի հետ: -Ի՞նչ է սպորտ սնունդը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական սննդից։ -Ֆիթնես սնունդը  առողջ ապրելակերպի հիմքն է, որովհետև […]

̰
Ինչի՞ մասին էր մտածում Սիմոն Մարտիրոսյանը, երբ մոտեցավ 240 կգ-անոց ծանրաձողին

19:20 10.11.2018

Հայաստանը երեկվանից ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի: Թուրքմենստանի մայրաքաղաքում  ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  հավաքականի ներկայացուցիչը՝ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 230 կգ-ն արդեն աշխարհի չեմպիոնի արդյունք էր: Չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը հրեց  240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Երկամարտում ընդհանուր՝ 435 […]

̰
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

18:35 10.11.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխահի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը  բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացրնել: Այս […]

̰
Գոռ Մինասյանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում

17:39 10.11.2018

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, մեր մարզիկը պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել: Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 […]

̰
Սերխիո Ագուերոն մանչեսթերյան դերբիից առաջ փոխել է իմիջը

17:00 10.11.2018

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումից առաջ փոխել է իմիջը: 30-ամյա արգենտինացին մանչեսթերյան դերբիից առաջ մազերը ներկել է մոխրագույն: Համապատասխան նկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:   Посмотреть эту публикацию в Instagram   Thank you @alan_beak and @georgie.mathers ! ???? Публикация от Sergio Leonel Agüero (@10aguerosergiokun) […]

̰
Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ կապված լուրերը

16:21 10.11.2018

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ կապված մամուլում հայտնված տեղեկությունները: «Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե իմ գործակալը շփվել է արդյոք «Ռեալ»-ի հետ: Դա անտեղին և անհարգալից է: Կասեմ այն, ինչ ասել եմ առաջ. Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, Բելգիայի հավաքականն է»,- Մարտինեսի խոսքերը մեջբերել է […]

̰
Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի ԱԱ արծաթե մեդալակիր

15:46 10.11.2018

Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Եզրափակիչում հայ սամբիստը մրցեց Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկի հետ։ Գոտեմարտն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին ռուս մարզիկին։ Ռուսաստանի  հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել Դավիդ Հովհանիսյանը: 90 կգ քաշային կարգում հայազգի սամբիստը եզրափակչում առավելության է […]

̰
Մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

15:32 10.11.2018

Լոնդոնում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը: Շախմատային թագի համար պայքարում են գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը և ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Առաջին պարտիան ավարտվել է ոչ ոքի, և տևել է մոտ 7 ժամ: Մրցակիցները կատարել են 115 քայլ: Նշենք, որ շախմատիստները կանցկացնեն 12 պարտիա, հավասար հաշվի դեպքում կանցկացվի թայ-բրեյք:

̰
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին

15:15 10.11.2018

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Սիմոն Մարտիրոսյանի փառահեղ հաղթանակի առթիվ»,- ինչպես նշված է ֆեյսբուքյան էջում, ասել է Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը նոյեմբերի […]

̰
Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով

13:00 10.11.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայ անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով, տեղեկացնում են ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Նոյեմբերի 9-ին լրացել է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Բոնդարենկոյի 70-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» […]

̰
Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին

12:04 10.11.2018

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում են Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից: Աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: […]

̰
Արոնյանը առաջատարների թվում է. Tata Steel India Rapid Chess 2018

10:30 10.11.2018

Հնդկաստանում շարունակվում է  Tata Steel India Rapid Chess 2018  շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Կայացել են արդեն առաջին երեք տուրի հանդիպումները: 3 հնարավորից Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և Պենթալա Հարիկրիշնայի ու Շահրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-3 տեղերը:  Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան […]

̰
Հզոր ժողովրդի հզոր զավակ․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին

23:04 09.11.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ: «Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային […]

̰
Լուիս Սուարեսը ճանաչվել է Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

20:00 09.11.2018

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Անցած ամսվա ընթացքում ուրուգվայցին մասնակցել է 3 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սուարեսը հեթ-տրիկ է ձևակերպել «Ռեալ»-ի հետ խաղում, ինչը օգնել է կատալոնական ակումբին ջախջախիչ հաղթանակ տոնել 5:1 հաշվով: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սուարեսը 11 խաղում […]

̰
Մեկնարկում է Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունը

18:57 09.11.2018

Նոյեմբերի 10-ին և 11-ին մեկնարկում են Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունները Ա և Բ խմբերում: Ա խմբում ընդգրկված են «Անի-1», «Անի-2», «Արփի» «ԱՖԴ-Հոմենմեն», «Գյումրի» և «Գոլզ-Գորիս» թիմերը: Բ խմբում կմրցեն «Անի-3», «Գոլզ-Եղեգնաձոր», «Գյումրի-2», «Գյումրի-3», «Թեղենիս» և «Թխաձոր-աղջիկներ» թիմերը: Առաջնություններն անցկացվելու են շրջանաձև մրցակարգով՝ երկու շրջանով և կավարտվեն 2019 թվականի ապրիլին:  

̰
Հայկ Մարությանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ոսկե մեդալով

18:35 09.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով. Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն

18:30 09.11.2018

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Մարտիրոսյանը վաստակեց փոքր արծաթ` 195 կգ բարձրացնելով։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ և ընդհանուր` 435 կգ։ Մարտիրոսյանի արդյունքը երկրորդ տեղում գտնվող չինացի Յանգ Ժեի արդյունքին գերազանցում է 16 կգ-ով: https://www.youtube.com/watch?v=uOtLhHsByIM&fbclid=IwAR2jIhjoYwhD1gIxjVYEDHCV4C-l7UEAB9OSkPiRFpX5KnKnsLrzh68d9FU

̰
Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

18:29 09.11.2018

Ազգերի լիգայի խմբային փուլի Ջիբրալթարի և Լիխտեյնշտեյնի հավաքականների դեմ հանդիպումներից առաջ պորտուգալական «Շավիշի» հարձակվող Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 16-ին մեր ընտրանին կմրցի Ջիբրալթարի հավաքականի հետ, նոյեմբերի 19-ին՝ Լիխտեյնշտեյնի։

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

17:11 09.11.2018

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ: 33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղում ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Նշենք, որ «Յուվենթուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել է անգլիական ակումբի հաղթանակով՝ 1:2 հաշվով: Голы Роналду – искусство. Приятного просмотра.#ЮвентусМЮ pic.twitter.com/J1MQobuAS9 — Матч ТВ (@MatchTV) 7 ноября 2018 г.

̰
Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է

16:56 09.11.2018

Shantnews․am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և անվանի հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթին, նշանվել են: LosArmNews-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է․ «Մխիթարյանը և Բեթին նշանվել են, չնայած դրա մասին դեռ չեն հաղորդում»,- ասված է հրապարակման մեջ: Նշվում է, որ լոնդոնյան «Արսենալ»-ի ֆուտբոլիստը և Grand Holding ընկերության սեփականատիրոջ […]

̰
«Լիվերպուլ»-ի սեփականատերը պատրաստ է վաճառել ակումբը

15:49 09.11.2018

«Լիվերպուլ»-ի ամերիկացի սեփականատեր Ջոն Հենրին պատրաստ է վաճառել անգլիական ակումբը 2 մլրդ դոլարով, հաղորդում է New York Post-ը: 2017 թվականի վերջին և 2018-ի սկզբին ակումբը փորձել է ձեռք բերել արաբ շեյխ Խալեդ բին Զայեդ Ալ Նահյանին իր չինացի գործընկերոջ հետ: Սակայն գործարքը տեղի չի ունեցել, քանի որ չինացի գործարարը չի կարողացել հավաքել անհրաժեշտ գումարը: Գործարքի […]

̰
Դիդիե Դրոգբան ավարտել է կարիերան

13:40 09.11.2018

Կոտ դ’Իվուարի հավաքականի և «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան պաշտոնապես ավարտել է կարիերան: 40-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ամերիկյան «Ֆինիկս Ռայզինգ»-ն էր: «Չելսի»-ից բացի՝ Դրոգբան Եվրոպայում ելույթ է ունեցել Մարսելի «Օլիմպիկ»-ում և թուրքական «Գալաթասարայ»-ում: Նա չորս անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում, ճանաչվել Ֆրանսիայի Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և երկու անգամ ճանաչվել Աֆրիկայի լավագույն […]

̰
Հայ ծանրորդուհիներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում

11:34 09.11.2018

Հայ ծանրորդուհիներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում: Վերջինն այսօր առավոտյան մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը: Նա հանդես եկավ C խմբում և զբաղեցրեց 3-րդ տեղը: Արփինեի ցուցանիշն էր 239 կգ (101+138): B և A խմբերում մրցապայքարի ավարտից հետո Արփինեն լավագույն դեպքում տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի երկրորդ տասնյակի վերջում: Հիշեցնենք, որ մեր […]

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ «Սպորտինգ»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

10:17 09.11.2018

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 0:0 խաղաց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ և ապահովեց իր տեղը 1/16 եզրափակչում: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը whoscored.com կայքի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի խաղը գնահատվել է 7.5 միավոր:

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Սպորտինգ»-ի հետ խաղում

23:05 08.11.2018

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: Հանդիպումից առաջ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հրապարակել է թիմի մեկնարկային կազմը` Չեխ, Պապաստատոպուլոս, Մխիթարյան, Ռեմզի, Լիխշտայներ, Հոլդինգ, Իվոբի, Ուելբեկ, Ջենկինսոն, Գուենդուզի, Սմիթ-Ռոու: «Արսենալ»-«Սպորտինգ» հանդիպումը կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում՝ ժամը 23:55-ից: 🚨 TEAM […]

̰
Երեք հայ պատանիներ ՌԴ հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն

21:49 08.11.2018

Իտալիայում անցկացվել է խառը մենապայքարային ձևերի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են նաև Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներ: Նրանցից երեքը դարձել են աշխարհի չեմպիոն: Պատանիների տարբեր տարիքային խմբերում չեմպիոններ են դարձել Գրիգոր Հակոբյանը և Աշոտ Սարգսյանը: Մխիթար Ավետիսյանը հաղթել է 18-ից բարձր տարիքի մարզիկների առաջնությունում: Աշխարհի առաջնությանը մասնակցել է մոտ 6000 մարզիկ 103 երկրից:  

̰
ՖԻՖԱ-ն կարգելի Սուպերլիգայում խաղացող ֆուտբոլիստներին մասնակցել Աշխարհի առաջնություններին

20:51 08.11.2018

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն հայտնել է, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց ակումբները կլինեն Սուպերլիգայի մասնակիցների թվում: Անցյալ շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ եվրոպական մի քանի առաջատար ակումբներ, այդ թվում`«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը և «Յուվենտուս»-ը, գաղտնի քննարկում են 2021 թվականին ՈւԵՖԱ-ից հեռանալու և նոր մրցաշար ստեղծելու նախագիծը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆանտինոն […]

̰
«Արսենալը» «Սպորտինգ»-ի հետ խաղում բացահայտ ֆավորիտ է. բուքմեյքերական ընկերություններ

19:41 08.11.2018

Այսօր կկայանան ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: «Զինագործները» երեք տուրից հետո վաստակած ինը միավորով գլխավորում են E խմբի մրցաշարային աղյուսակը: Բուքմեյքերական ընկերություններն «Արսենալ»-«Սպորտինգ» զույգի բացահայտ ֆավորիտ են համարում լոնդոնյան ակումբին, նրանց հաղթանակը գնահատվում է 1.29 գործակցով, […]

̰
Հայտնի դարձան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը

19:10 08.11.2018

Նոյեմբերի 7-ին և 8-ին կայացան Հայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ պատասխան հանդիպումները: «Ալաշկերտ»-ը երկու խաղերի արդյունքում (1:0, 2:1) առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ: «Արարատ-Արմենիա»-ն առաջին խաղում ոչ-ոքի խաղալով «Գանձասար-Կապան»-ի հետ, պատասխան խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ (1:0, 1:1) դուրս եկավ ½ եզրափակիչ: «Բանանց»-ը «Արարատ»-ի հետ երկու խաղում էլ հաղթանակ տոնեց (1:0, 3:1): «Լոռի»-«Փյունիկ» զույգում ուժեղ […]

̰
BACK_TO_TOP