TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին մրցանակ է ստացել

23:42 04.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրված է եղել ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին: Երեկույթին ներկա է եղել նաև Յուրի Ջորկաեֆը։ Հենրիխ Մխիթարյանին ուղեկցել են մայրը, քույրը և գործարար Միքայել Վարդանյանի դուստրը: Միջոցառմանը Հենրիխ Մխիթարյանին մրցանակ են շնորհել։

̰
Նիդերլանդներում ֆուտբոլային խաղն ընդհատվել է մերկ երկրպագուհու պատճառով

23:32 04.11.2018

Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ռինգսբուրգ Բոյս» -«Ամստերդամ» խաղն ընդհատվել է խաղադաշտում հայտնված մերկ կնոջ պատճառով։ Տեսանյութը տեղադրվել է Ultrassnl-ի Twitter-ի էջում։ Երկրպագուհին դրոշով վազել է խաղադաշտով մեկ՝ փորձելով հպվել ֆուտբոլիստներին։ Կնոջը ոչ ոք չի կանգնեցրել, նա ինքնուրույն է լքել մարզադաշտը։ Խաղն ավարտվել 6:2 հաշվով՝ «Ամստերդամ»-ի հաղթանակով։

̰
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ «Արսենալ»-«Լիվերպուլ»

20:52 03.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ին, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղը։ Արդեն հայտնի են մեկնարկային կազմերը։ «Արսենալի» մեկնարկային կազմը՝ Լենո, Բելերին, Մուստաֆի, Հոլդինգ, Կոլաշինաց, Տորեյրա, Ժակա, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ։ «Լիվերպուլ»-ի մեկնարակային կազմը՝ Ալիսոն, Ալեքսանդր Առնոլդ, Գոմես, Վան Դյուկ, Ռոբերտսոն, Ֆաբինիո, Միլներ, Վեյնալդում, Մանե, Սալահ, Ֆիրմինո։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն այս պահին մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է, «Արսենալ»-ը՝ 4-րդ:

̰
Ժարդիմը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը

17:52 03.11.2018

«Մոնակո»-ի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: Ըստ Marca-ի տվյալների` 44-ամյա պորտուգալացին համալրել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների ցուցակը: Ժարդիմը չորս տարի մարզել է «Մոնակո»-ն: Նրա օրոք թիմը հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, 2016/17 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Հոկտեմբերին na հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնիցԯ անբավարար արդյունքների համար: […]

̰
111 ոսկե մեդալ, 43 համաշխարհային ռեկորդ. լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի առաջին գավաթը Գյումրիում է

17:35 03.11.2018

Տիկին Թամարայի ձեռքում Յուրի Վարդանյանի առաջին գավաթն է, այն 45 տարի է` հպարտությամբ պահում է իր տանը։ 1973թ. առաջին անգամ Յուրին դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող ու գավաթը Լենինական վերադառնալուց հետո նվիրել իր քավորին։ «Էս գավաթը տվեց քավորին, ասաց՝ սա քեզ ինձանից հիշատակ, իմ առաջին գավաթը քեզ եմ նվիրում, պահի՛ր ու ինձ միշտ հիշի՛ր»,- […]

̰
Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում. Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

16:36 03.11.2018

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել հայ անվանի ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ, ուղերձում ասված է. «Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության […]

̰
Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին

16:07 03.11.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին: «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի […]

̰
Մարադոնան երգ ու պարով է նշել իր թիմի հաղթանակը

15:11 03.11.2018

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի գլխավորած «Դորադոս»-ը Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի 13-րդ տուրում հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 1-0 հաշվով առավելության հասնելով «Վենադոս»-ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Դորադոս»-ը երաշխավորել է իր տեղը մրցաշրջանի եզրափակիչ հատվածում, որի հաղթողը դուրս կգա բարձրագույն խումբ: 58-ամյա արգենտինացին իր թիմի ֆուտբոլիստների հետ հաղթանակը նշել է երգ ու պարով: ✅ ¡Ya se […]

̰
Գեղամ Հարությունյանն առաջին գոլն է խփել «Շախտյոր»-ի կազմում

14:46 03.11.2018

«Գանձասար-Կապան»-ի նախկին ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը, որը հիմա հանդես է գալիս Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կարագանդայի «Շախտյոր»-ում, իր առաջին գոլն է խփել ղազախական ակումբի կազմում: Հարությունյանը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Շախտյոր»-«Տոբոլ» խաղի 37-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Այս պահին ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը:

̰
ՀՖՖ գործկոմի նիստում մրցավարին հարվածած Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ»

13:38 03.11.2018

ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում է եղել հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, […]

̰
Լիոնել Մեսսիի և նրա հոր դեմ կարող է քրեական գործ հարուցվել

13:02 03.11.2018

«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Մեսսին, կասկածվում են փողերի լվացման մեջ. այս մասին հաղորդում է արգենտինական Todo Noticias կայքը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի և նրա հոր դեմ մեղադրանք է առաջադրել տնտեսական գործերով դատախազ Պաբլո Տուրանոն: Դատախազը մանրամասն ստուգել է Մեսսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը, և պարզել, որ հիմնադրամը կարող էր […]

̰
«Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպանին

12:47 03.11.2018

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ում: Ըստ Marca-ի՝ մադրիդցիները մտադիր են ձեռք բերել Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանի վերջում, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Քաղաքայիններ»-ը արդեն մի քանի ամիս է՝ փորձում են համոզել Դիասին երկարաձգել պայմանագիրը: Հինգշաբթի իսպանացին Ագլիայի լիգայի գավաթի՝ «Ֆուլհեմ»-ի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել:

̰
ՊՍԺ-ն և Մբապպեն նոր ռեկորդներ են սահմանել

11:55 03.11.2018

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում ՊՍԺ-ը Կիլիան Մբապպեի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ «Լիլլ»-ի նկատմամբ: Փարիզցիները առաջնության մեկնարկային 12 խաղերում էլ հաղթանակներ են տոնել և այս ցուցանիշով եվրոպական թոփ-5 առաջնությունների ռեկորդ են գրանցել: Նախկին ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմ»-ին, ովքեր 1960/61 մրցաշրջանի մեկնարկում 11 անընդմեջ հաղթանակներ է տարել: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, […]

̰
Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին». Վլադիմիր Պուտինը` աշխարհի չեմպիոն դարձած հայ մարզիկին

23:20 02.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի մարմնամարզիկ, 22 -ամյա Արթուր Դալալոյանին, որն այսօր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կատարում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը: «Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին», որը  չենք ունեցել շուրջ 20 տարի:  Սա շատ մեծ ու նշանավոր իրադարձություն է  Ռուսաստանի մարմնամարզության դպրոցի և ընդհանրապես մարզաշխարհի համար»,-  գրված է Վլադիմիր Պուտինի […]

̰
Ադրբեջանցի բռնցքամարտիկը ցանկանում է Երևանում մենամարտել հայ մարզիկի  հետ

23:00 02.11.2018

Ադրբեջանցի բռնցքամարտիկ Ֆարիզ Մամեդովը մեծ ցանկություն ունի մենամարտել Դավիթ Ավանեսյանի հետ: Ի դեպ,  Մամեդովը դեռ երկու տարի առաջ է ավարտել բռնցքամարտիկի կարիերան և հիմա ցանկություն ունի վերադառնալ մեծ ռինգ ու առաջին մենամարտն անցկացնել հենց Դավիթի հետ: «Ֆարիզ Մամեդովը ցանկանում է մրցել Դավիթ Ավանեսյանի հետ,  քանի որ նրանք պայմանավորվել են միմյանց հետ մրցել, սակայն ինչ-որ պատճառներով […]

̰
Խոր ցավով տեղեկացա Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին. Բակո Սահակյան

19:34 02.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։ Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ […]

̰
«Վիվարո»-ի շնորհիվ «Էմիրեյթս» մարզադաշտում պատվավոր տեղ հատկացվեց հայկական եռագույնին և Armenia գրությանը

16:42 02.11.2018

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտում այսուհետ մշտապես իր տեղն ունի Armenia գրվածքով և հայկական եռագույնով պաստառը: Այս նախաձեռնությունը, որի շնորհիվ Հայաստանը ստացել է իր հատվածը «Արսենալ»-ի մարզադաշտում, իրականացվել է SoftConstruct ընկերության և իր «Վիվարո» բրենդի  ջանքերով: Նման պատվի արժանանում են Անգլիայից դուրս գործող՝ «Արսենալ»-ի խոշորագույն ֆան-ակումբները: «Արսենալ»-ն Անգլիայում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից է, որի տնային […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

16:29 02.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել հայազգի լեգենդար ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները և Հայաստան բերում […]

̰
Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց. մարզիչը՝ շախմատի աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոնի մասին

14:00 02.11.2018

«Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց, նա վերելքում էր: Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր մրցաշար էր, և կարծում եմ՝ մեր մասնակիցները հանգիստ անցկացրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի մարզիչ Արման Փաշիկյանը: Չեմպիոն, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ շատ լարված պայքար […]

̰
Ուսեին Բոլտը հեռացել է ավստրալական «Ցենտրալս Կոստ Մարիներս» ակումբից

13:36 02.11.2018

Թեթև աթլետիկայի 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը հեռացել է ավստրալական «Ցենտրալս Կոստ Մարիներս» ֆուտբոլային ակումբից: Ակումբի հետ նախնական պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկարաժամկետ պայմանագրի հարցում: Բոլտը «Ցենտրալս Կոստ Մարիներս»-ին էր միացել օգոստոսին, ընկերական խազում դարձել է երկու գոլի հեղինակ, սակայն պաշտոնական հանդիպումների չի մասնակցել: Ավստրալական ակումբի ղեկավարությունը գոհ է […]

̰
Մահացել է օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը

13:14 02.11.2018

Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Մահվան պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշենք, որ Յուրի Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում: Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի […]

̰
Մեսսիի հետ համեմատություններն ահավոր էին. Ժերար Դեուլոֆեու

13:04 02.11.2018

«Ուոտֆորդ»-ի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն, որը «Բարսելոնա»-ի սան է, պատմել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի հետ համեմատության մասին: «Դա դժվար էր: Երբ ես երիտասարդ էի, այդ ամենը ահավոր էր: Ամեն օր լրատվամիջոցները գրում էին, որ ես նոր Մեսսին եմ: Դա այդքան էլ լավ չէ երիտասարդ ֆուտբոլիստի համար: Ես «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ եմ, բայց, հնարավոր է, իմ […]

̰
Վրաստանը, Բելառուսը և Ուկրաինան հավակնում են անցկացնել 2021թ. եվրագավաթների եզրափակիչները

16:44 01.11.2018

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2021 թվականի եվրագավաթների եզրափակիչների հավակնորդների ցուցակը: Չեմպիոնների լիգայի 2021 թ. եզրափակիչին հավակնում են Ռուսաստանը՝ Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը, և Գերմանիան՝ Մյունխենի «Մյունխեն Արենա» մարզադաշտը: Եվրոպա լիգայի 2021թ. եզրափակիչն անցկացնելու նախնական հայտ են ներկայացրել Ավստրիան՝ Վիեննայի «Էռնստ Հապպել» մարզադաշտը, Վրաստանը՝ Թբիլիսիի «Բորիս Պայճաձե» մարզադաշտը, և Իսպանիան, որը դեռ չի որոշել մարզադաշտը, բայց […]

̰
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգաման աղյուսակում նահանջել է վեց տեղով

14:04 01.11.2018

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ զիջել է իր դիրքերը և 5-րդ հորիզոնականից իջել 11-րդ հորիզոնական: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մագնուս Կարլսեն 2835 Ֆաբիանո Կառուանա 2832 Շախրիար Մամեդյարով 2817 Լիրեն Դինգ 2816 Անիշ Գիրի 2780 Մաքսիմ Վաշիեր-Լագրավ 2778 Վլադիմիր Կրամնիկ 2777 […]

̰
Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում առաջին անգամ կհանդիպեն «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը»

13:24 01.11.2018

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում արգենտինական «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը» առավելության հասան բրազիլական «Պալմեյրաս»-ի և «Գրեմիո»-ի նկատմամբ: «Բոկա Խունիորսը» երկու խաղերի արդյունքում 4-2 (2-0, 2-2) հաշվով հաղթեց մրցակցին, իսկ «Ռիվեր Փլեյթ»-«Գրեմիո» զույգում երկու խաղերի արդյունքում գրանցվել էր 2-2 (0-1, 1-2) հաշիվը, մրցակցի դաշտում խփած գոլի հաշվին եզրափակչի ուղեգիր է նվաճել արգենտինական ակումբը: Այսպիսով, Լիբերտադորեսի գավաթի […]

̰
Ոչ մի վնասվածք չի կարող ինձ կանգնեցնել. Արթուր Ալեքսանյան

12:50 01.11.2018

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, կիսաեզրափակչում զիջելով ռուս Մուսա Եվլոևին, վնասվածքի պատճառով չէր մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Ալեքսանյանը սոցցանցերից մեկի իր էջում գրառում է կատարել և ափսոսանք հայտնել, որ վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարել: «Ափսոս, վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել մրցել, բայց հավատացեք, ոչ […]

̰
Ինչպես են «Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնել Հելոուինը

18:40 31.10.2018

«Արսենալի» ֆուտբոլիստները Հելոուինի կապակցությամբ նմանակել են հայտնի սարսափ ֆիլմերի հերոսների ամենահայտնի արտահայտությունները: https://www.facebook.com/Arsenal/videos/354172855335878/  

̰
Բուենոս Այրեսում տեղադրել են Դիեգո Մարադոնայի արձանը

17:37 31.10.2018

Արգենտինայի մայրաքաղաքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ, տեղադրել են Դիեգո Մարադոնայի արձանը: Այս մասին գրում է TASS-ը: Ի դեպ, դա հենց այն մարզադաշտն է, որտեղ իր ֆուտբոլային կարիերան է սկսել հայտնի ֆուտբոլիստը: 4-մետրանոց արձանի հեղինակը քանդակագործ Խորխե Մարտինեսն է: Արձանը տեղադրվել է՝ որպես հայտնի ֆուտբոլիստի նկատմամբ  հարգանքի և երախտագիտության նշան: Հեղինակները կարծում են, որ […]

̰
Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

16:02 31.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

11:34 31.10.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին: Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 […]

̰
BACK_TO_TOP