TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Ծանրաձողը միշտ հետն էր. ընկերը՝ Յուրի Վարդանյանի մասին

19:50 13.11.2018

ՄՀՀ-ում այսօր աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել նրա պատանեկության ընկերները: Նրանցից մեկը՝ Մացակ Փոլադյանը, պատմել է, որ Վարդանյանն իր բոլոր աշխատավայրերում ծանրաձող է ունեցել: «Նախագահականում, երբ աշխատում էր, ես եղել եմ իր գրասենյակում, սպորտի նախարարությունում էլ, Վրաստանում դեսպանի իր աշխատասենյակում էլ՝ կաբինետի հետևի կողմում, մի փոքր սենյակ գտնում էր ու էդ ձողը պահում: […]

̰
Յուրիկ Վարդանյանին համապատասխանը չի եղել. Ծառուկյանը հերքել է լեգենդար ծանրորդի հետ հակասություններ ունենալու լուրերը

18:58 13.11.2018

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այսօր վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Գագիկ Ծառուկյանին այն խոսակցությունների մասին, ըստ որի՝ Յուրի Վարդանյանը, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, անհամաձայնություններ է ունեցել ՀԱՕԿ-ի հետ, և Ծառուկյան-Վարդանյան համատեղ աշխատանքը չի ստացվել: «Միշտ էլ ստացվել է, ավել-պակաս խոսակցություններ […]

̰
Ափսոս, որ Յուրի Վարդանյանին թույլ չտվեցին դրսևորվել որպես սպորտի նախարար. Արթուր Գևորգյան

18:29 13.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Մինչ այդ Երևանում՝ ՄՀՀ-ում, վերջին հրաժեշտն են տվել լեգենդար մարզիկին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Յուրի Վարդանյանին նախարարի պաշտոնում խանգարել են՝ թույլ չտալով դրսևորվել: «Ամենամեծ ափսոսանքս է, որ խանգարեցին և […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը

18:10 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը:  

̰
9 տուրից հետո Արոնյանը երրորդն է. Tata Steel Chess India Blitz 2018

17:48 13.11.2018

Հնդկաստանում ընթանում է Tata Steel Chess India Blitz 2018 շախմատային մրցաշարը, որին, Լևոն Արոնյանից բացի, մասնակցում են ևս մի քանի առաջատար շախմատիստներ, մասնավորապես՝ Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Պենթալա Հարիկրիշնան: Մրցաշարը կտևի երկու օր: Յուրաքանչյուր օր անցկացվում է արագ շախմատի 9 պարտիա: Այսօր  տեղի են ունեցել առաջին 9 պարտիաները, որոնցից 3-ում Լևոն […]

̰
Եթե սպորտում ասում ենք լեգենդ, ապա դա Յուրի Վարդանյանն է. քաղաքական գործիչները՝ Յուրի Վարդանյանի մասին

17:24 13.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Յուրի Վարդանյանի մասին իրենց հիշողություններն են պատմում նաև քաղաքական գործիչները, որոնք մասնակցել են լեգենդար մարզիկի հրաժեշտի արարողությանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Յուրի Վարդանյանի մասին հուշեր են պատմել նաև նրա ընկերները: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը հուղարկավորվել է Երևանի Կոմիտասի […]

̰
«Շիրակ»-ը բաց նամակով դիմել է ՀՖՖ-ին

16:56 13.11.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բաց նամակ է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Գյումրիի ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին ուղղած նամակում կոչ է արել Բարձրագույն խմբի առաջնության խաղերի անցկացման համար մրցավարներ ընտրելու գործընթացում պահպանել անաչառություն ու մրցավարներին ընտրել ո՛չ այդ ակումբները ներկայացնող քաղաքներից: «Հարգելի՛ պարոն Մելիքբեկյան Զերծ մնալու հնարավոր շահարկումներից և հնարավորինս ապահովելու […]

̰
Հայ մարզական տեսուչն ու մրցավարները Եվրոպայում նշանակումներ են ստացել

16:44 13.11.2018

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինը, հայ տեսուչն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից: ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Սլովենիա-Նորվեգիա հանդիպման տեսուչ։ Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը, որին […]

̰
Յուրի Վարդանյանը լեգենդ էր, նվիրյալ. ընկերները՝ Յուրի Վարդանյանի մասին

15:41 13.11.2018

Այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Ընկերները հիշել են լեգենդար մարզիկին ու պատմել են այն ուրախ պահերի մասին, որոնք հայ ազգին պարգևել է Յուրի Վարդանյանը:

̰
Ինքս իմ դեմ փակած դռները բացեցի. Յուրի Վարդանյանի մասին բացառիկ ակնարկը «Շանթ»-ի և SHANTNEWS-ի եթերում

15:36 13.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Յուրի Վարդանյանը Հայաստան վերադարձավ 2008 թվականին, ապրեց ու աշխատեց հայրենիքում: Հենց վերադարձի տարում հերթական ֆիլմն էր նկարահանվում լեգենդար մարզիկի մասին: Այդ ֆիլմի նկարահանումներին 2008 թվականի աշնանը հետևել էր «Շանթ» ՀԸ «Հորիզոն» լրատվականի նկարահանող խումբը: Ստորև մեկ հատված ներկայացնենք Յուրի Վարդանյանի հետ […]

̰
Երևանը վերջին հրաժեշտն է տալիս Յուրի Վարդանյանին

13:48 13.11.2018

Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին: Մեծ մարզիկի քաղաքացիական հրաժեշտը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Երեկ Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Յուրի Վարդանյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լեգենդար մարզիկը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ջիբրալթար

11:44 13.11.2018

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները  չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով ուղևորվելու են Ջիբրալթար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
Երևանում ժամանակակից ազգային մարզադաշտ կկառուցվի․ Վանեցյան

23:53 12.11.2018

Առաջիկայում Երևանում նոր ժամանակակից մարզադաշտ կկառուցվի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա հայտնել է, որ շուտով ներդրողներ կժամանեն Հայաստան։ Վանեցյանն այդ թեմայով խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որն ասել է՝ մարզադաշտի կառուցման պարագայում ՖԻՖԱ-ն կաջակցի, որպեսզի Երևանում մեծ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեն։ Մարզադաշտը նախատեսված կլինի 33 հազար հանդիսականի […]

̰
Հայկ Մարությանը քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոնի կառուցման հարցը

19:40 12.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում: Հայկ Մարությանը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ […]

̰
Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին

18:01 12.11.2018

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր կեսօրին տեղափոխվել է իր հայրենի քաղաք Գյումրի: Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում հարազատներն ու բարեկամները, մարզաշխարհի ներկայացուցիչները և շարքային գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարզիկին: Գյումրեցիները աշխարհահռչակ մարզիկի հաղթանակներն ու հաջողությունները համարում են բոլորինը: Երեկոյան՝ ժամը 18։00-ին, ի հիշատակ լեգենդար մարզիկի, մատուցվելու է […]

̰
Միջադեպ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո

14:10 12.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումիան […]

̰
Խուան Մատան կարող է միանալ Հենրիխ Մխիթարյանի թիմին

13:15 12.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան, հավանաբար, այս մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից: 2019 թվականի ամռանն ավարտվում է իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիական ակումբի հետ, և կողմերը համաձայնության չեն եկել պայմանագրի երկարաձգման հարցում: Ըստ TalkSPORT-ի՝ Մատան արդեն որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան: Կիսապաշտպանի հաջորդ ակումբը կդառնա Լոնդոնի «Արսենալ»-ը: Մատան լավ ծանոթ է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի […]

̰
Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ. ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոնը Հայաստանում է

12:33 12.11.2018

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը վերադարձել են Հայաստան: Օդանավակայանում ծանրամարտի աշխարհի 2018թ. փոխչեմպիոն Գոռ Մինասյանը զրուցել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով: «Շատ լավ, հիշվող, հետաքրքիր առաջնություն էր, լավ էր կազմակերպված: Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ: Խանգարող ոչ մի բան չկար, հիմա քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունն ավելացել է, այն շատ կարևոր է ինձ համար, որովհետև […]

̰
Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

12:23 12.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Բոնդարենկոյին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և […]

̰
Ադրբեջանցիները ՌԴ-ում փորձել են խլել Արցախի և Հայաստանի դրոշները, սակայն թողնելով սեփական դրոշը, հեռացել են

23:08 11.11.2018

Նախօրեին Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։ Այս մասին գրառում է կատարվել First Armenian Front (FAF) երկրպագուների խմբի ֆեյսբուքյան էջում: Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական […]

̰
Մխիթարյանն «Արսենալ»-ին փրկեց պարտությունից

22:42 11.11.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոն»-ին։ Խաղի 13-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Կավալեյրուն։ Լոնդոնցիներին գրեթե ամբողջ խաղի ընթացքում չէր հաջողվում արդյունավետ գրոհ կազմակերպել։ «Արսենալ»-ին պարտությունից փրկեց 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը։ 88-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց «Վուլվերհեմփթոն»-ի դարպասում։ Խաղն […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերից առաջ հրապարակել է հավաքականի հայտացուցակը

21:46 11.11.2018

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու խաղերին նախապատրաստվելու նպատակով հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
Ի՞նչ է սպորտ սնունդը և ինչպե՞ս գրագետ սնվել մարզումների ընթացքում

23:45 10.11.2018

Հաճախ մարդիկ մարզվում են, սակայն սխալ սննդակարգի պատճառով չեն հասնում ցանկալի արդյունքի, ի՞նչ է սպորտ սնունդը, ինչպե՞ս սնվել մարզումների ընթացքում, այս ամենի մասին SHANTNEWS.AM-ը խոսել է «Վլադ» ֆիթնես մարզասրահի և FitFood դիետիկ սննդի ընկերությունների հիմնադիր Վլադ Խառատյանի հետ: -Ի՞նչ է սպորտ սնունդը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական սննդից։ -Ֆիթնես սնունդը  առողջ ապրելակերպի հիմքն է, որովհետև […]

̰
Ինչի՞ մասին էր մտածում Սիմոն Մարտիրոսյանը, երբ մոտեցավ 240 կգ-անոց ծանրաձողին

19:20 10.11.2018

Հայաստանը երեկվանից ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի: Թուրքմենստանի մայրաքաղաքում  ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  հավաքականի ներկայացուցիչը՝ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 230 կգ-ն արդեն աշխարհի չեմպիոնի արդյունք էր: Չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը հրեց  240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Երկամարտում ընդհանուր՝ 435 […]

̰
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

18:35 10.11.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխահի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը  բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացրնել: Այս […]

̰
Գոռ Մինասյանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում

17:39 10.11.2018

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, մեր մարզիկը պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել: Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 […]

̰
Սերխիո Ագուերոն մանչեսթերյան դերբիից առաջ փոխել է իմիջը

17:00 10.11.2018

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումից առաջ փոխել է իմիջը: 30-ամյա արգենտինացին մանչեսթերյան դերբիից առաջ մազերը ներկել է մոխրագույն: Համապատասխան նկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:   Посмотреть эту публикацию в Instagram   Thank you @alan_beak and @georgie.mathers ! ???? Публикация от Sergio Leonel Agüero (@10aguerosergiokun) […]

̰
Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ կապված լուրերը

16:21 10.11.2018

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ կապված մամուլում հայտնված տեղեկությունները: «Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե իմ գործակալը շփվել է արդյոք «Ռեալ»-ի հետ: Դա անտեղին և անհարգալից է: Կասեմ այն, ինչ ասել եմ առաջ. Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, Բելգիայի հավաքականն է»,- Մարտինեսի խոսքերը մեջբերել է […]

̰
Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի ԱԱ արծաթե մեդալակիր

15:46 10.11.2018

Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Եզրափակիչում հայ սամբիստը մրցեց Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկի հետ։ Գոտեմարտն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին ռուս մարզիկին։ Ռուսաստանի  հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել Դավիդ Հովհանիսյանը: 90 կգ քաշային կարգում հայազգի սամբիստը եզրափակչում առավելության է […]

̰
Մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

15:32 10.11.2018

Լոնդոնում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը: Շախմատային թագի համար պայքարում են գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը և ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Առաջին պարտիան ավարտվել է ոչ ոքի, և տևել է մոտ 7 ժամ: Մրցակիցները կատարել են 115 քայլ: Նշենք, որ շախմատիստները կանցկացնեն 12 պարտիա, հավասար հաշվի դեպքում կանցկացվի թայ-բրեյք:

̰
BACK_TO_TOP