Ի՞նչ է սպորտ սնունդը և ինչպե՞ս գրագետ սնվել մարզումների ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ է սպորտ սնունդը և ինչպե՞ս գրագետ սնվել մարզումների ընթացքում

23:45 10.11.2018

Հաճախ մարդիկ մարզվում են, սակայն սխալ սննդակարգի պատճառով չեն հասնում ցանկալի արդյունքի, ի՞նչ է սպորտ սնունդը, ինչպե՞ս սնվել մարզումների ընթացքում, այս ամենի մասին SHANTNEWS.AM-ը խոսել է «Վլադ» ֆիթնես մարզասրահի և FitFood դիետիկ սննդի ընկերությունների հիմնադիր Վլադ Խառատյանի հետ:

-Ի՞նչ է սպորտ սնունդը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական սննդից։

-Ֆիթնես սնունդը  առողջ ապրելակերպի հիմքն է, որովհետև առողջ ապրելակերպը սկսվում է սպորտային սննդից, այնուհետև մարզումներից: Սովորական սննդակարգից տարբերվում է նրանով, որ այն ամբողջությամբ հաշվարկված է սպիտակուցների և ածխաջրերի այնպիսի քանակի վրա, որ մարզումների ժամանակ մարդը կարողանա էներգիա ունենալ և մարզումներից հետո վերականգնվի օրգանիզմը:

-Հնարավո՞ր է միայն օգտագործել սպորտ սնունդ, բայց չմարզվել և քաշ կորցնել, կամ էլ չօգտագործել սպորտ սնունդ՝ միայն մարզվելով նիհարել։

-Եթե մարդը մարզվում է, ապա պարտադիր պետք է հետևի որոշակի կանոնների, որոշակի սննդամթերքներ պետք է ավելացվեն իր սննդակարգի մեջ, և դա կօգնի, որ կորցնի քաշը: Միայն սննդակարգով և միայն մարզումներով հնարավոր է հասնել արդյունքի, բայց այն կլինի ավելի քիչ: Երբ 2-ը միասին է լինում, մենք կարողնում ենք արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունը: Գոյություն ունի ընդհանուր սննդակարգի հիմք՝ դա ճիշտ սնվելու կարգն է, բայց յուրաքանչյուր օրգանիզմի համար մոտեցումը պետք է անհատական լինի, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր առանձնահատկություններն ունի։

-Սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, ինչպիսի՞ հարաբերակցություն պետք է լինի։

-Եթե ցանկանում եք նիհարել, ապա օրվա ընթացքում պետք է սննդի մեջ գերակշռեն սպիտակուցները՝ անհրաժեշտ մկանները զարգացնելու համար, այնուհետև պետք է բալանսավորվի ածխաջրերի քանակը՝ հատկապես առավոտյան ժամերին և հատկապես բարդ ածխաջրերի օգտագործումն է խրախուսվում: Պետք է նաև չմոռանանք ճարպերի մասին, քանի որ մեր օրգանիզմին չափավոր քանակությամբ ածխաջրերով հարուստ սնունդ է պետք: Հեղուկի օգտագործումը ևս պարտադիր է:

-Ճի՞շտ է վիտամինային հավելումների ընդունումը։

-Քանի որ մենք մարզումների ժամանակ և դիետաներ պահելուց վիտամիններ չենք կարողանում ստանալ և շատ ենք կորցնում, դրա համար որոշ ժամանակ անց, երբ մարզվում կամ հատուկ սննդակարգի ենք հետևում, խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային կոմպլեքսներ, որպեսզի լրացնենք այն պակասը, որ օրգանիզմը չի ստացել սննդի միջոցով:

-Ովքե՞ր են ավելի արագ քաշ կորցնում տղամարդիկ, թե՞ կանայք

-Կարծիք կա, որ տղամարդիկ ավելի արագ են նիհարում, որովհետև այդտեղ հորմոնալ շեմի տարբերություններ կան, բայց ես դրան կողմ չեմ: Նիհարելը առաջին հերթին հոգեբանական գործընթաց է. նա, ով ավելի լավ կտրամադրվի, ավելի արագ կնիհարի: Դա կախված է մարդու կամքի ուժից, և սեռը այդքան էլ կապ չունի:

-Ինչպե՞ս է ազդում տարվա եղանակը օրգանիզմի նյութափոխանակության վրա։

-Իհարկե, փորձը  ցույց է տվել, որ աշնանը նյութափոխանակությունը դեպի ձմեռ գնալով ավելի դանդաղում է, մենք չենք կարողանում  վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել, և մարդիկ ավելի քիչ են քաշ կորցնում: Ես կարող եմ ասել նաև մյուս տեսակետը, որ դրա պատճառը նաև այն է, որ մարդիկ ավելի քիչ են սպորտով զբաղվում: Վատ եղանակին մենք չենք տրամադրվում ոչ մի բանի վրա: Հոգեբանորեն մենք մեզ տրամադրում ենք, որ եթե եղանակները վատ են, ուրեմն այս եղանակին եկենք չմարզվենք. սա ավելի շատ ներշնչանք է:

-Ի՞նչ հաճախականությամբ է պետք մարզվել և կշռվել։

-Ես կողմ եմ շաբաթական 3-4 մարզմանը, իսկ կշեռքից օգտվել հարկավոր է օրգանիզմը վերահսկելու համար: Կարելի է կշռվել շաբաթական 3-4 անգամ, հաճախակի կշռվելուն ես կողմ չեմ, որովհետև հոգեբանորեն մարդը կարող է սթրեսի մեջ ընկնել: Կշռվել պետք է վաղ առավոտյան, քաղցած վիճակում, քանի որ այդ ժամանակ է երևում մարդու իրական քաշը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP