12:21 27.10.2018
Բուժման երկարաժամկետ կուրս անցնելուց հետո աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում կայանալիք մրցաշարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ իսպանացի թենիսիստն ԱՄՆ Բաց առաջնության ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել: Նշվում է, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև Ռոջեր Ֆեդերերը, ով այս մրցաշարին […]
12:02 27.10.2018
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր: Ավելի վաղ […]
11:27 27.10.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում, գրում է «Արմենպրես»-ը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակցին Անգլիան ներկայացնող Նաջել Շորթն էր, որին հայ գրոսմայստերը հաղթեց, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Գեկուշի հետ: Այս տուրից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատաների շարքում է և ունի 5,5 միավոր: Մելքումյանն իր […]
23:27 26.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ իրանցի մարզիկ Սաիդ Աբդվալիի նկատմամբ՝ Հայաստանի հավաքականին այս առաջնությունում բերելով առաջին մեդալը։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել:
23:01 26.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մինչև 20 տարեկանների 105 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 366 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց։ Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն, որը ցույց տվեց 386 կգ արդյունք: Արսեն Մարտիրոսյանն պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզ:
17:13 26.10.2018
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում մեկնարկել է Կարճահասակ ֆուտբոլիստների համար կազմակերպված աշխարհի գավաթը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մրցանակի համար կպայքարեն 10 երկրների՝ Արգենտինայի, Կոլումբիայի, Չիլիի, Բրազիլիայի, Մարոկկոյի, Պարագվայի, Բոլիվիայի, Պերուի, Կանադայի և ԱՄՆ-ի հավաքականները:
16:56 26.10.2018
«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ջենարո Գատուզոյին: Ինչպես հայտնում է La Repubblica-ն, Իտալիայի Ա սերիայում «Ինտեր»-ից և Եվրոպա լիգայում «Բետիս»-ից կրած երկու պարտություններից հետո Գատուզոյի դիրքերը լրջորեն թուլացել են: Պարբերականի տվյալներով՝ Վենգերը Անտոնիո Կոնտեի և Ռոբերտո Դոնադոնիի հետ միասին, «ռոսոներներ»-ի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է: Արսեն Վենգերը անցած […]
16:55 26.10.2018
19-ամյա Արփինե Դալալյանը Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայ մարզուհին (Մ20) տարիքային խմբի +90 կգ քաշայինների կարգում հրում վարժությունում գրանցել է 137 կիլոգրամ արդյունք և նվաճել է փոքր ոսկե մեդալ: Իսկ ընդհանուր ցուցանիշով Դալալյանը ճանաչվել է երկրորդը:
16:31 26.10.2018
UNICEF-ը Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ հոլովակ է նկարահանել՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների: «Նոր ֆիլմ: Սահմանափակ կարողություններով երեխաները պետք է մաս կազմեն, այլ ոչ թե առանձնացվեն իրենց ընտանիքների առօրյա կյանքից, հասարակությունից»,- սոցիալական ցանցի իր էջերում գրել է Մխիթարյանը:
16:19 26.10.2018
18-ամյա Դիանա Աղաբեկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Հայ մարզուհին (Մ20) տարիքային խմբի մինչև 90 կգ քաշայինների կարգում հրում վարժությունում գրանցել է 119 կիլոգրամ արդյունք և ճանաչվել է երրորդը: Իսկ ընդհանուր ցուցանիշով Դիանա Աղաբեկյանը ճանաչվել է չորրորդը:
15:48 26.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանն (82 կգ) ու Նորայր Հախոյանը (55 կգ) սփոփիչ գոտեմարտերում հաղթանակներ տարան և կպայքարեն բրոնզե մեդալների համար: Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 4-2 հաշվով առավելության հասավ վենեսուելացի Լուիս Էդուարդո Ռոխասի նկատմամբ և բրոնզե մեդալի համար կմենամարտի Իրանի ներկայացուցիչ Սեիդ Մորադ Աբդվալիի հետ: Մինչև 55 […]
15:18 26.10.2018
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Սպորտինգ»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփել է Դեննի Ուելբեկը: Հայաստանի հավաքականի և լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Whoscored.com կայքը գնահատել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների խաղը: Հեղինակավոր կայքի կողմից հանդիպման «Լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «զինագործներ»-ի հույն պաշտպան […]
23:31 25.10.2018
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Մեկնարկային 45 րոպեներին հավասար պայքար էր ընթանում: 78-րդ րոպեին Դենի Ուելբեքն, օգտվելով պաշտպանների սխալից, գրավեց «Սպորտինգ»-ի դարպասը։ Լոնդոնյան ակումբը հաղթեց առավելությամբ՝ 1:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
21:06 25.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը պայքարն ավարտեցին մինչև 94 կգ քաշային Մ23 տարիքային խմբի մարզիկները: Փայլուն հանդես եկավ գյումրեցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը: Նա երկամարտի 368 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 21 տարեկան մարզիկը գլխավոր մրցանակից բացի նվաճել է նաև փոքր ոսկե և փոքր բրոնզե մեդալներ: Եվրոպայի առաջնությունում սա այսօր Հայաստանի հավաքականի երկրորդ […]
20:50 25.10.2018
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպման մեկնարկային կազմում է Հենրիխ Մխիթարյանը։ «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում՝ ժամը 20:55-ից:
20:19 25.10.2018
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում է 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում են Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ադհիբանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով միավորը կիսել է ռուսաստանցի Գրիշչուկի հետ: 6-րդ տուրից […]
20:04 25.10.2018
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Բանն այն է, որ այն ըմբիշները, որոնց պարտվել են մեր մարզիկները, հասել են եզրափակիչ: Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը պարտվել էր թուրք Էմրահ Կուշին, իսկ Նորայր Հախոյանը՝ Ղրղզստանը ներկայացնող Ժոլաման Շարշենբեկովին: Ավելի վաղ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը […]
19:12 25.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությանը պայքարն ավարտեցին մինչև 94 կգ քաշային (Մ20) տարիքային խմբի մարզիկները: Հայաստանը ներկայացնում էր երկու ծանրորդ՝ գյումրեցի Սամվել Բաբակյանը և սամաղարցի Կարեն Ավագյանը: Երկամարտի 361 կգ. արդյունքով Սամվել Բաբակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Գյումրեցի մարզիկը նվաճել է նաև մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ Կարեն Ավագյանը զբաղեցրել […]
17:06 25.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը: Մեր մարզիկը պոկում վարժությունում սկսել է իր ելույթը այն ժամանակ, երբ մյուս բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց մոտեցումները: Անդրանիկը երեք մոտեցումներն էլ հաջող է ավարտել և սահմանել է Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ: Անվիճելի […]
16:43 25.10.2018
Բուդապեշտում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին 1/4 եզրափակչում: Մաքսիմը 1-2 հաշվով զիջել է թուրք ըմբիշ Էմրահ Կուսին, իսկ Նորայր Հախոյանը՝ Ղրղըզստանը ներկայացնող Ժոլաման Շարշենբեկովին: Ավելի վաղ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջել էր ադրբեջանցի ըմբիշին: Մեր ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց […]
15:28 25.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթները սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր ելույթ ունեցող մեր ըմբիշներից Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հոխոյանը 1/8 եզրափակչում առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ և դուրս եկան 1/4 եզրափակիչ Մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկող աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում հաղթեց Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ցզինյեկին: Նորայր […]
14:52 25.10.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է Ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայում Ջիբրալթարի (0-1) և Մակեդոնիայի (4-0) հավաքականների հետ հանդիպումից հետո իջել է մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. Բելգիա-1733 Ֆրանսիա-1732 Բրազիլիա-1669 Խորվաթիա-1635 Անգլիա -1619 Ուրուգվայ -1617 Պորտուգալիա-1616 Շվեյցարիա-1598 Իսպանիա-1594 Դանիա-1584 Ազգերի լիգայի խմբային […]
14:20 25.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր սկսել են պայքարը հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի պատվիրակներից արդեն մրցագորգ են դուրս եկել Սլավիկ Գալստյանը (63 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ): Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 5-1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմիլ Շարաֆետդինովին, իսկ Սլավիկ Գալստյանը 5-0 հաշվով առավելության է հասել հարավկորեացի Յունգ Յոնգրոկի նկատմամբ: Դեռ […]
13:40 25.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր ելույթները սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի հավաքականից 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց: 1/16 եզրափակչում հայ ըմբիշը 9-0 հաշվով առավելության հասավ կորեացի Յունի նկատմամբ: Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Նորայր Հախոյանը (55 կգ):
13:08 25.10.2018
ՈւԵՖԱ «Եվրոպա» լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպումից առաջ հրապարակվել է «զինագործներ»-ի հայտացուցակը: Լոնդոնյան ակումբի կազմում, վնասվածքների պատճառով, Լիսաբոն չեն մեկնել Նաչո Մոնրեալը, Սեադ Կոլաշինացը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Պետեր Չեխը: «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում՝ ժամը 20:55-ից:
12:58 25.10.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով 2018-ի ԱԱ-ից հետո հեռացել էր Գերմանիայի հավաքականից, սոցիալական ցանցում ասել է, որ առաջվա նման շարունակում է աջակցել ազգային հավաքականին: «Ես Գերմանիայի հավաքականին երկրպագել եմ մանկուց, իմ ընկերներից շատերը դեռ խաղում են թիմում: Բնականաբար, ես շարունակում եմ երկրպագել հավաքականին»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Օզիլը: I’ve always been supporting the […]
12:18 25.10.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ արտագնա հանդիպումից առաջ երեկ վերջին մարզումն է անցկացրել «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել թիմի մարզումից: «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում ժամը 20:55-ից:
20:10 24.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 25-ին պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ ինքը նույնպես կժամանի Բուդապեշտ։ Ջուլֆալակյանը մրցաշարին ներկա է լինելու փորձագետի կարգավիճակով և հատուկ հրավեր է ստացել ըմբշամարտի համաշխարհային միավորման (UWW) կողմից։ […]
19:34 24.10.2018
Հունաստանում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում ընթանում են 6-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն առաջին կես միավորն է կորցրել՝ ոչ-ոքի խաղալով Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևի հետ: Նախորդ բոլոր 5 պարտիաներում Շանթը հաղթանակներ էր տարել: Այժմ էլ Շանթը 5.5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս ենթախմբում հաջող են հանդես գալիս […]