TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՍՊՈՐՏ

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

11:34 31.10.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին: Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 […]

̰
Հայ շախմատիստների ցուցանիշներն աշխարհի պատանեկան առաջնությունում

11:12 31.10.2018

Հունաստանում ավարտվեց Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն անցկացվեց տղաների և աղջիկների 3-ական տարիքային խմբերում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տղաների Մ16 տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը: Շանթից բացի՝ աշխարհի առաջնությանը մասնակցել են Հայաստանը ներկայացնող ևս 10 շախմատիստներ: Աղջիկների Մ14 խմբում Ասյա Եդիգարյանը 6 միավորով զբաղեցրել է 38-րդ տեղը 107 շախմատիստների թվում: Աղջիկների […]

̰
Շանթ Սարգսյանը դարձավ շախմատի աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոն

16:26 30.10.2018

Հունաստանում ավարտվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Վերջին տուրի պարտիաներից մի քանիսը դեռ ընթացքի մեջ են, իսկ Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանն արդեն աշխարհի չեմպիոն է: Իր վերջին պարտիան Լեհաստանը ներկայացնող Պավել Տեկլաֆի հետ Շանթն ավարտել է ոչ-ոքի և անհասանելի դարձել մյուս բոլոր մրցակիցների համար: Շանթը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նրա մոտ մրցակիցը, ով […]

̰
Շանթ Սարգսյանին մեկ քայլ է բաժանում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսից

15:56 30.10.2018

Հունաստանում ավարտվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Տղաների Մ16 խմբում 10 տուրից հետո Շանթ Սարգսյանը 8.5 միավորով միանձնյա առաջատարն է: 10-րդ տուրում Շանթը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Գոլիկովին: Այս պահին շարունակվում են ավարտական տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով մրցում է Լեհաստանը ներկայացնող Պավել Տեկլաֆի հետ: Այս խմբում հաջող է հանդես գալիս նաև […]

̰
Գլենդելում հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիա են անցկացնում․ նրանց թույլ չեն տալիս ֆուտբոլ խաղալ

13:11 30.10.2018

Գլենդելի Հուվերի դպրոցի հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ կրթական հաստատության տնօրինությունից պահանջելով պարզաբանում ներկայացնել, թե ինչու իրենց արդեն չորրորդ անգամ թույլ չեն տալիս ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ անցկացնել, հայտնում է տեղական մամուլը։ Այս կրթօջախի նկատմամբ նման սահմանափակումները, հավանաբար, մտցվել են անվտանգության նկատառումներով։ Պատճառն այն է, որ վերջերս հենց այս կրթական հաստատության՝ հիմնականում հայ և […]

̰
ՀՖՖ-ն հրավիրում է ոստիկանության ուշադրությունն Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքի վրա

21:54 29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» […]

̰
Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը ըմբշամարտի ԱԱ-ում դարձել են բրոնզե մեդալակիրներ

13:45 29.10.2018

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի  աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականը առաջնությանը մասնակցել է Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր […]

̰
ՀՖՖ մանկապատանեկան առաջնությունում ֆուտբոլիստների կեղծ փաստաթղթեր են հայտնվել

12:30 29.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» և մինչև 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է […]

̰
Ովքե՞ր են այն հայազգի ըմբիշները, որոնք ԱԱ-ում մեդալներ նվաճեցին այլ երկրների հավաքականների կազմում

10:49 29.10.2018

Բուդապեշտում ավարտված Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կային մեծ թվով հայազգի մարզիկներ, որոնք հանդես եկան այլ երկրների հավաքականներում: Եթե հաշվի առնենք այդ մարզիկների թիվը, ապա կկազմավորվեր ևս մեկ «հայկական հավաքական»: Ընդ որում, այլ երկրները ներկայացնող հայ ըմբիշները բավականին հաջող մրցելույթներ ունեցան և հանրագումարում նվաճեցին ավելի շատ մեդալներ, քան Հայաստանի հավաքականը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 63 կգ քաշայինների […]

̰
Շանթ Սարգսյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում

10:10 29.10.2018

Հունաստանում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Տղաների Մ16 խմբում 9 տուրից հետո 7.5 միավորով միանձնյա առաջատար է Շանթ Սարգսյանը: 9-րդ տուրում Շանթը սև խաղաքարերով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդիմալիկ Աբդիսալիմովին: Շանթ Սարգսյանից կես միավորով հետ է մնում Ուկրաինան ներկայացնող Վիկտոր Մատվիշենը, ևս 7 շախմատիստներ ունեն 6.5-ական միավոր: Այս խմբում հաջող են հադես գալիս […]

̰
Հրանտ Մելքումյանը գերազանցեց Լևոն Արոնյանին

09:13 29.10.2018

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ավարտվեց Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում էր 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:  Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում էին  Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, ընդ որում՝ Արոնյանն այս մրցաշարում իր վարկանիշով առաջինն էր: Ընդհանուր առմամբ, Արոնյանի ելույթն այս մրցաշարում հաջող չի կարելի համարել: 9 հնարավորից Արոնյանը վաստակեց […]

̰
«Բարսելոնա»-ն առանց Մեսսիի ջախջախեց «Ռեալ»-ին

23:46 28.10.2018

Բարսելոնի «Կամպ Նոու» մարզադաշտում Պրիմերայի 10-րդ տուրում «Բարսելոնա»-ն ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին։ Խաղի 11-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։ Հաշիվը խաղի 30-րդ րոպեին կրկնապատկեց «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը։ Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Խաղի 75-րդ և 83-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: 87-րդ րոպեին աշխարհի Արտուրո Վիդալը […]

̰
Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի ներկայացել

22:15 28.10.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցել: Նա այսօր պետք է մրցեր իրանցի ըմբիշ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ։

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելաս»-ի հետ խաղում

17:12 28.10.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Քրիսթալ Փելաս»-ին: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում և մնացել է պահեստայինների նստարանին: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Լենո, Բելյերին, Մուստաֆի, Հոլդինգ, Ջակա, Տորեյրա, Գենդուզի, Իվոբի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: «Քրիսթալ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում նպաստել սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրմանը

23:59 27.10.2018

Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, իր էջում տեսահոլովակ է տարածել՝ սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրման մասին։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

̰
Արթուր Շահինյանը ադրբեջանցի մարզիկին հաղթելով՝ բրոնզե մեդալակիր դարձավ

22:08 27.10.2018

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը 87 կգ քաշայինների կարգում բրոնզե մեդալ նվաճեց։   Նա մրցել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ՝ հաղթելով 6։1 հաշվով։ Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից արտասվում էր։ Այս մրցաշարում սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է:  

̰
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում պարտվեց

21:06 27.10.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում պարտվեց։ Նա մրցել է ռուսաստանցի Մուսա Էվլոևի հետ և 3:1 հաշվով պարտվել: Հոկտեմբերի 28-ին Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:  

̰
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

18:31 27.10.2018

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության ծանր քաշային կարգում չեմպիոն է հռչակվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հաղորդվում է, որ Մարտիրոսյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության ընթացքում մեկ մոտեցմամբ պոկել է 190 կգ, այնուհետև հրում վարժությունում բարձրացրել է 230 կգ ծանրաձողը՝ երկամարտում գրանցելով 420 կգ արդյունք: Ավելի վաղ […]

̰
Բռնցքամարտի մեծահասակների առաջնության հաղթողները հայտնի են

18:14 27.10.2018

Բռնցքամարտի՝ Հայաստանի մեծահասակների առաջնության այս տարվա հաղթողները հայտնի են դարձել, հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանի չեմպիոններ են դարձել Նորիկ Սուքիասյանը՝ 49 կգ, Արթուր Հովհաննիսյանը՝ 52 կգ, Էրիկ Պետրոսյանը՝ 56 կգ, Հրայր Շահվերդյանը՝ 60 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ, Գառնիկ Պապիկյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Արտյոմ Գալստյանը՝ 81 կգ, Հենրիկ Սարգսյանը՝91 կգ: Աղբյուրը հայտնում է, […]

̰
Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ է

17:55 27.10.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին կայացած «Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա» հանդիպման ընթացքում, Բրազիլիայում ենթարկվել է կրկնակի հետազոտության։ Մասնագիտացված կլինիկայում իրականացված հետազոտությունից հետո, ցավոք, պարզվել է, որ առկա է խաչաձև կապանի վնասվածք։ Մարկոս Պիզզելլին պետք է ենթարկվի վիրահատության, որի ժամկետները դեռ հայտնի չեն։ Կիսապաշտպանի լիարժեք վերականգնման համար, նախնական տվյալներով, կպահանջի մոտ […]

̰
Արթուր Ալեքսանյանը կամային հաղթանակ տարավ

15:58 27.10.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 1/8 եզրափակչում 0-6 հաշվով զիջելով մրցակցին, վերջին րոպեին կարողացավ հաղթել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին և 10-6 հաշվով և դուրս գալ ¼ եզրափակիչ:

̰
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց

15:33 27.10.2018

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից այսօր մրցագորգ են դուրս եկել Արթուր Շահինյանը (87 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Արթուր Շահինյանը սփոփիչ երկու գոտեմարտերում, առավելության հասնելով լիտվացի Էիվիդաս Ստանկևիչուսի (9-0) և իրանցի Հուսեին Ահմադ Նոուրիի (8-5) նկատմամբ, բրոնզե մեդալի համար կմենամարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Աբասովի հետ: Արթուր […]

̰
Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության միանձնյա առաջատարն է

13:20 27.10.2018

Հունաստանում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Տղաների (Մ16)  խմբում 7 տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանն է: Մեր շախմատիստը 7 պարտիաներից 5-ում հաղթել է,  իսկ 2-ն ավարտել  ոչ-ոքի: Տարիքային այս խմբում հաջող են հադես գալիս նաև Արթուր Դավթյանն ու Տիգրան Սարգսյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր և […]

̰
Տաթև Հակոբյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

13:05 27.10.2018

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր (Մ23) աղջիկների մինչև 90 կգ քաշայինների խմբում փայլուն ելույթ է ունեցել Տաթև Հակոբյանը: Մեր մարզուհին երկամարտի 234 կգ ընդհանուր արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Տաթևը հաղթել է նաև առանձին վարժություններում և նվաճել փոքր ոսկե մեդալներ: Պոկում վարժությունում նա սանձել է 105 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ […]

̰
Ծնկի վնասվածք ստանալուց հետո Նադալն առաջին անգամ կորտ դուրս կգա

12:21 27.10.2018

Բուժման երկարաժամկետ կուրս անցնելուց հետո աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում կայանալիք մրցաշարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ իսպանացի թենիսիստն ԱՄՆ Բաց առաջնության ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել: Նշվում է, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև Ռոջեր Ֆեդերերը, ով այս մրցաշարին […]

̰
Ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել

12:02 27.10.2018

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր: Ավելի վաղ […]

̰
Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

11:27 27.10.2018

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում, գրում է «Արմենպրես»-ը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակցին Անգլիան ներկայացնող Նաջել Շորթն էր, որին հայ գրոսմայստերը հաղթեց, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Գեկուշի հետ: Այս տուրից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատաների շարքում է և ունի 5,5 միավոր: Մելքումյանն իր […]

̰
Մաքսիմ Մանուկյանը՝ ըմբշամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

23:27 26.10.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ իրանցի մարզիկ Սաիդ Աբդվալիի նկատմամբ՝ Հայաստանի հավաքականին այս առաջնությունում բերելով առաջին մեդալը։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել:    

̰
Արսեն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

23:01 26.10.2018

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մինչև 20 տարեկանների  105 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 366 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց։ Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն, որը ցույց տվեց 386 կգ արդյունք: Արսեն Մարտիրոսյանն պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզ:  

̰
Երկրպագուհին Հենրիխ Մխիթարյանի մասին երգ է գրել

22:37 26.10.2018

Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից Սիլվի Չիլինգարյանը նրա մասին երգ է գրել՝ մեկնաբանելով․ «Հայրս Մխիթարյանի մեծ երկրպագուն էր և միշտ ասում էր, որ Հենրիխ Մխիթարյանի մասին երգ գրեմ։ Ցավոք, այժմ  հայրս չկա, սակայն երգը գրել եմ»։

̰
BACK_TO_TOP