18:14 13.10.2018
Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ը Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից առաջ երթ է կազմակերպել: Երկրպագուները հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակի տարածքում՝ Օպերայի առջև, իսկ այժմ արդեն երթով շարժվում են դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ: https://www.youtube.com/watch?v=nNi65BOUBg4
14:10 13.10.2018
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին պաշտոնապես դարձավ «Մոնակո»-ի նոր գլխավոր մարզիչ: 41-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել մինչև 2021 թ. հունիս: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մոնակո»-ին՝ ինձ համար առանձնահատուկ ակումբում գլխավոր մարզիչ դառնալու հնարավորության համար: Շատ ուրախ եմ վերադառնալ «Մոնակո»: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարտահրավերներին, ֆուտբոլիստների հետ ծանոթությանը և համատեղ աշխատանքին»,-Անրիի խոսքերը մեջբերել է […]
13:15 13.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղի համար թիմի հայտացուցակը: Արսեն Բեգլարյան Արտյոմ Խաչատուրով Վարազդատ Հարոյան Տարոն Ոսկանյան Արտակ Գրիգորյան Կառլեն Մկրտչյան Էդգար Մալաքյան Մարկոս Պիզզելլի Գոռ Մալաքյան Գևորգ Ղազարյան Արթուր Սարկիսով Անատոլի Այվազով Կամո Հովհանիսյան Յուրա Մովսիսյան Հրայր Մկոյան Արամ Հայրապետյան Գագիկ […]
12:25 13.10.2018
ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջում քիչ առաջ տեղեկացրին, որ Հայաստան-Ջիբրալթար խաղում հայ ֆուտբոլիստները կրելու են ամբողջությամբ կարմիր խաղաշապիկներ: «Քիչ առաջ ավարտված կազմակերպչական հանդիպման ընթացքում հաստատվեցին այսօր կայանալիք հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստան՝ ամբողջությամբ կարմիր Ջիբրալթար՝ ամբողջությամբ սպիտակ»: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/photos/a.10154409171675247/10161055743965247/?type=3&theater
11:15 13.10.2018
Հայաստանի պատանեկան թիմը 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալն է նվաճել: Բուենոս Այրեսում ընթացող Օլիմիպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով գերազանցել է Մեքսիկայի ներկայացուցչին: Նախօրեին պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
18:12 12.10.2018
Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի խաղն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ անդրադանալով Հայաստան-Ջիբրալթար հանդիպմանը, մասնավորապես այդ խաղում երկրպագուների աջակցության կարևորությանը: «Նայե՛ք, Փյունիկի հաջողությունները, Ալաշկերտի հաջողությունները, որ եղան, իրոք, մեր համակիրների, հանդիստատեսի մեծ օգնությամբ եղավ: Վստահ եմ՝ վաղը կգան, կաջակցեն, և մենք կհասնենք լավ […]
17:51 12.10.2018
Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինտեգրվելու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Նա շատ մեծ ցանկությամբ է եկել: Վստահ եմ, որ դուք կզգաք թիմի հզորությունը, ուժեղացումը Յուրա Մովսիսյանի խաղից»,- նշել է գլխավոր մարզիչը:
16:59 12.10.2018
Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում ծանրորդ Կարեն Մարգարյանը 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Հաղթանակից հետո պատանիների օլիմպիական չեմպիոնը ասել է, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին և իր մայրիկին:
16:18 12.10.2018
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մոտ ժամանակներս կգլխավորի «Մոնակո»-ն, հայտնում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, նախկին ֆուտբոլիստը կհեռանա Բելգիայի հավաքականի մարզչական շտաբից, որտեղ ներկա դրությամբ աշխատում է որպես գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական: Սպասվում է, որ Անրին հոկտեմբերի 15-ին պաշտոնապես կներկայացվի «մոնեգասկներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Հոկտեմբերի 11-ին «Մոնակո»-ն պաշտոնապես հայտարարել է գլխավոր […]
16:00 12.10.2018
ՀՖՖ պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կոչ է անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը hոկտեմբերի 13-ին և 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Ջիբրալթարի և Մակեդոնիայի ընտրանիներին:
15:50 12.10.2018
Թեթև աթլետիկայի 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը, որը վերջերս սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան, ավստրալական «Ցենտրալս Կոստ Մարիներս»-ի կազմում աչքի է ընկել առաջին խփած գոլով: Թիմի վերջին խաղում մարզիկին հաջողվել է դառնալ դուբլի հեղինակ: Here it is, @usainbolt, the footballer, scores his maiden Mariners goal. What a moment! Don’t think limits! ⚡️ #SWSvCCM #CCMFC ?@FOXFOOTBALL […]
15:04 12.10.2018
Բուքմեյքերական ընկերությունները գործակիցներ են սահմանել «Ոսկե գնդակ»-ի հաղթողի համար: France Football-ի կողմից սահմանված մրցանակին տիրելու համար ամենաբարձր գործակիցն ունի Լուկա Մոդրիչը՝ 1.5 գործակից, որն ավելի վաղ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»: Հիշեցնենք, որ Մոդրիչը այս տարի Մադրիդի «Ռեալ»-ի կազմում հաղթել էր Չեմպիոնների լիգայում, իսկ Խորվաթիայի հավաքականի հետ դարձել էր ԱԱ 2018-ի արծաթե մեդալակիր: […]
14:50 12.10.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կընդունի Ջիբրալթարի ընտրանուն: Այսօր Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասն հանդիպումից առաջ հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել է վաղվա խաղում իր թիմի մարտավարության, Ազգերի լիգայի և Հայաստանի հավաքականի մասին: «Չգիտեմ՝ մարզչի փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական կազդի, բայց կարող […]
12:59 12.10.2018
Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության է եկել թիմի հարձակվող Պակո Ալկասերի հետ նոր պայմանագրի հարցում: Իսպանացին գերմանական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, բայց մրցաշրջանի վերջում «Բորուսիա»-ն «Բարսելոնա»-ից 23 մլն եվրոյով կարող է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Նոր պայմանագրով, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը, Ալկասերի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 4 մլն-ից դառնալով 8 մլն եվրո: Ալկասերը կդառնա «Բորուսիա»-ի ամենաբարձր վարձատրվող […]
12:12 12.10.2018
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Իսլանդիայի ընտրանու հետ ընկերական խաղի 90-րդ րոպեին հավասարեցրել է հանդիպման հաշիվը (2:2): 19-ամյա հարձակվողի համար սա 10-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում, այս ցուցանիշով նա «եռագույններ»-ի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մինչև 20 տարին լրանալը դարձել է 10 գոլի հեղինակ:
10:55 12.10.2018
Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: 77 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գրանցել է 141, իսկ հրում վարժությունում՝ 168 կգ արդյունք: Երկամարտի 309 կգ արդյունքով նա դարձել է պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն: Կարեն Մարգարյանի մարզիչը հայ անվանի ծանրորդ, ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ […]
10:45 12.10.2018
Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարն ասել է, թե աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: «Այո՜, ես հիմա լավագույնն եմ աշխարհում (ծիծաղում է), բայց միշտ կարելի է ավելի լավը դառնալ: Օրինակ, կարելի է ավելի շատ գոլ խփել: Ես հիմա լավ մարզավիճակում եմ և կարծում եմ՝ դեռ երկար կմնամ այս մարզավիճակում»,- Բելգիայի հավաքականի թվիթերյան պաշտոնական էջը մեջբերել […]
23:40 11.10.2018
Հայաստանի մեծահասակների սամբոյի հավաքականը պատրաստվում է նոյեմբերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Միջազգային կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն ինը սամբիստներ, նրանցից չորսը գյումրեցի մարզիկներն են, ովքեր Հայաստանի առաջնության չեմպիոններ են։ Մինչ մեծահասակների աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 11-ից 15-ն էլ Թբիլիսիում կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը։ Այս ստուգատեսում էլ Գյումրին կներկայացնի 20 ամյա Արտյոմ Ավետիսյանը։ Արտյոմ Ավետիսյանը մի քանի […]
23:10 11.10.2018
Հայտնի է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը․ 55 կգ՝ Նորայր Հախոյան 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան 63 կգ՝ Սլավիկ Գալստյան 67 կգ Կարեն Ասլանյան 77 կգ՝ Կարապետ Չալյան 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան 87 կգ՝ Արթուր Շահինյան 97 կգ՝ […]
22:25 11.10.2018
Այսօր կկայանան Ազգերի լիգայի խաղերն ու ընկերական հանդիպումները, որը կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Լեհաստան-Պորտուգալիա խաղը կցուցադրվի այսօր՝ ժամը 22:45-ին, «Շանթ»-ի եթերում, Ֆրանսիա-Իսլանդիա խաղը՝ ժամը 23:00-ին «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Այժմ «Շանթ Պրեմիում»-ի եթերում ընթանում է Թուրքիա-Բոսնիա և Հերցոգովինա խաղը։
19:47 11.10.2018
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչով դիմել է ֆուտբոլի հայ երկրպագուներին՝ խնդրելով առաջիկա երկու խաղերում աջակցել Հայաստանի հավաքականին: «Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին՝ գալ «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել մեր հավաքականին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի […]
14:02 11.10.2018
Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: «Երկուշաբթի օրը սկսեցի Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի հետ Մանչեսթերում կայացած խաղով, և ավարտեցի Համբուրգում` գերմանացի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ խաղով»,- տեսանյութը այսպես է մեկնաբանել Կարլսենը:
13:30 11.10.2018
Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն […]
11:40 11.10.2018
Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի Լիխտենշտեյնի և Հայաստանի ընտրանիների հետ խաղերից առաջ, հրապարակել է հավաքականի հայտացուցակը: Դարպասապահներ Ստոլե Դիմիտրիևսկի «Ռայո Վալյեկանո», Իսպանիա Դավիդ Միտով «Նորկոպինգ», Շվեդիա Դամյան Սիսկովսկի «Լահտի», Ֆինլանդիա Պաշտպաններ Ստեֆան Ռիստովսկի «Սպորտինգ», Պորտուգալիա Վիսար Մուսլիու «Շկենդիա», Մակեդոնիա Կիրե Ռիստևսկի «Ույպեստ», Հունգարիա Դարկո Վելկովսկի «Ռիեկա», Խորվաթիա Էգզոն […]
11:23 11.10.2018
Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Նա այստեղ է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Նա թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ ժամանել է Հայաստան: Arrivé en Arménie 🇦🇲 @SommetEVN18 @Elysee pic.twitter.com/DrYxHzu2TF — Youri Djorkaeff (@youridjorkaeff) October 10, 2018
22:03 10.10.2018
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ մեր թիմը հոկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Միայն այս խաղի համար Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, ով այս խաղից հետո կշարունակի գլխավորել Հայաստանի Մ-17 […]
18:06 10.10.2018
Կարեն Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Ավելի վաղ Բարսեղյանը գլխավորել էր նաև Մ17 տարեկանների հավաքականը: Երկու հավաքականների մարզչական շտաբում է ընդգրկվել Երևանի «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը. այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: «Մեծ պատիվ է Հայաստանի հավաքականներում աշխատելը: Դա հիանալի փորձ կլինի ինձ համար: Ժամանակին բազմիցս ներկայացրել եմ Հայաստանի […]
17:50 10.10.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի որոշ ֆուտբոլիստներ սպառնում են հեռանալ ակումբից, եթե Ժոզե Մոուրինյոն մնա ակումբում: Ըստ Daily Mail-ի՝ «կարմիր սատանաներ»-ի վեց խաղացողներ Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով ցանկություն են հայտնել հեռանալ ակումբից: Պարբերականի տվյալներով՝ նման ցանկություն են հայտնել դարպասապահ Դավիդ դե Խեան, պաշտպաններ Էրիկ Բային, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպան Պոլ Պոգբան և հարձակվող Անտոնիո Մարսիալը: «Մանչեսթեր […]
17:08 10.10.2018
Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիան՝ ConIFA-ն, 2019թ. Եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, առաջնության պատշաճ կազմակերպման համար, այսօր՝ հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Գրիգորի Մարտիրոսյանը […]
16:57 10.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում խոսել է Ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցությունների, հավաքականում տիրող իրավիճակի և բարձրագույն խմբի թիմերի հետ կապված նպատակների մասին: «Ազգային հավաքականը գլխավորելու համար ոչ թե երկու, այլ շատ ավելի մարզիչների հետ ենք բանակցություններ վարել, բայց ինչ-ինչ պատճառներով, հաշվի առնելով, որ մրցաշրջանը սկսվել է, այդ մարզիչները, […]