20:54 04.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն 2.5:1.5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին: Պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց։ Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակելով 15 միավոր՝ զրկվեց լավագույն եռյակում հայտնվելու հնարավորությունից: Նշենք, որ վաղը կկայանան վերջին` 11-րդ տուրի պարտիաները:
20:42 04.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ: Սպիտակներով խաղացող Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը մրցում էին Գուլնար Մամմադովայի և Զեյնաբ Մամեդյարովի հետ: Սև խաղաքարերով էին խաղում Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը, որոնք մրցում էին Խանիմ Բալաջաևայի և Գունայ Մամաձադայի հետ: Հայաստանի կանանց հավաքականը 16 միավորով […]
20:09 04.10.2018
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է մինչև տարեվերջ չխաղալ Պորտուգալիայի ազգային հավաքականում: Ըստ O Jogo-ի տեղեկությունների՝ նման որոշում է կայացվել ֆուտբոլիստի, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդո Գոմեշի և հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի միջև կայացած զրույցից հետո: Ռոնալդուն սեպտեմբերին չէր հրավիրվել Պորտուգալիայի ազգային հավաքական՝ Ազգերի լիգայի խաղերին մասնակցելու, քանի որ որոշել էր կենտրոնանալ «Յուվենտուս»-ում ադապտացվելու […]
17:29 04.10.2018
«Նապոլի»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-ի հետ հանդիպումից հետո հարձակման է ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ մոտավորապես ժամը 2-ին, Նապոլիի մերձակայքում գտնվող Ջուլիանո-ին-Կամպանյա քաղաքում, որտեղ ներկայումս բնակվում է լեհ ֆուտբոլիստը: Երկու անհայտ անձ սկուտերով մոտեցել են Միլիկի մեքենային, նրանցից մեկն ատրճանակն ուղղել է ֆուտբոլիստի դեմքին և պահանջել, որ տա 7000 […]
17:16 04.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին ճանաչվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Sports.kz կայքի կողմից անցկացված քվեարկությանը մասնակցել են ՂՊԼ-ի ակումբների գլխավոր մարզիչները և ավագները: Քվեարկության արդյունքներով Պիզզելին հավաքել է 50 միավոր, երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսլան Ստեպանյուկը՝ 11 միավոր, երրորդ տեղը զբաղեցրած Իսաելը հավաքել է 9 միավոր:
15:50 04.10.2018
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում A, B, C, D խմբերում տեղի ունեցան երկրորդ տուրի վերջին հանդիպումները: A խումբ «Ատլետիկո»-«Բրյուգե»` 3:1 «Բորուսիա»-«Մոնակո»` 3:0 B խումբ «Տոտենհեմ»-«Բարսելոնա»` 2:4 ՊՍՎ-«Ինտեր»` 1:2 C խումբ «Նապոլի»-«Լիվերպուլ»` 1:0 ՊՍԺ-«Ցրվենա Զվեզդա»` 6:1 D խումբ «Պորտու»-«Գալաթասարայ»` 1:0 «Լոկոմոտիվ»-«Շալկե 04»` 0:1
15:29 04.10.2018
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը բացատրություն է տվել ամիսներ առաջ Instagram-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հավանելու համար: «Մի անգամից ասեմ, որ ես Լևոյի հետ, որը տեղադրել է հայ քաղաքական գործչի նկարը, նույն դպրոցում եմ սովորել: Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նկարում: Նույնիսկ չհասկացա` ինչ եմ արել և ինչպես հավանեցի նկարը: Մեր դպրոցը բազմազգ էր, գերմանացիներից […]
14:28 04.10.2018
Բաթումում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որի ընթացքում տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի ղեկավար է ընտրվել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Ռուս թեկնածուի օգտին քվեարկել են 103 պատվիրակներ, այդ թվում նաև ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Դվորկովիչի մրցակցի՝ հույն Գեորգիս Մակրոպուլոսի օգտին քվեարկել է […]
14:21 04.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Էդուարդո Ռեյայի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: 72-ամյա իտալացին Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «ՍՊԱԼ», «Պալերմո», «Ալեսանդրիա» և «Բենեվենտո» իտալական թիմերում: Մարզչական կարիերան սկսել է 1979 թվականից` աշխատելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են իտալական «Վերոնան», «Բոլոնիան», «Լեչեն», «Տորինոն», «Ջենովան», «Նապոլին», «Լացիոն» և «Ատալանտան»: Վերջին […]
20:29 03.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց: Մեր մարզուհիներն այսօր մրցել են Իրանի հավաքականի հետ: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: 9 տուրից հետո մեր հավաքականը ունի 15 միավոր և այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը: Տուրի ոչ բոլոր […]
19:00 03.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի թիմի հետ: Առաջինն իրենց պարտիաներն ավարտել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Նրանք կիսել են միավորը համապատասխանաբար Վիշվանաթան Անանդի և Պենթալա Հարիկրիշնայի հետ: Ավելի ուշ ոչ-ոքի է ավարտել խաղը նաև Հրանտ Մելքումյանը: Նա կիսել է միավորը Ադհիբանի հետ: Վերջինը պարտիան ավարտել է Հայկ […]
16:48 03.10.2018
«Ալաշկերտ»-ի նախկին հարձակվող Հեբեր Արաուժոն ճանաչվել է 2017/2018 մրցաշրջանի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ստացել է համապատասխան մրցանակը: «Ռիեկա»-ի կազմում հանդես եկող 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիտը 16 գոլ է խփել Խորվաթիայի նախորդ առաջնությունում: Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-ում 2015/2016 մրցաշրջանն անցկացրած Հեբերը 16 գոլի հեղինակ է դարձել Հայաստանի առաջնության 26 խաղերում` օգնելով ալաշկերտցիներին պատմության մեջ առաջին անգամ նվաճել […]
15:06 03.10.2018
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կխաղա ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական անվտանգության նկատառումներով, որոշել է չմեկնել Բաքու: Այսօր «Արսենալ»-ի ֆուտբոլիստները, առանց հայ կիսապաշտպանի, մեկնել են Բաքու: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը հոկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20։55-ին, կարող եք […]
13:37 03.10.2018
Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը: 57 կգ Միհրան Ջաբուրյան 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան 70 կգ Դավիթ Սաֆարյան 74 կգ Վալտեր Մարգարյան 79 կգ Գրիգոր Գրիգորյան 97 կգ Գեորգի Կետոև 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց: […]
13:20 03.10.2018
«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ: Ըստ Corriere della sera-ի` շվեդ ֆուտբոլիստի տարբերակը դիտարկում է «Միլան»-ը, որտեղ նա խաղացել է 2010-ից մինչև 2012 թթ.: Ռոսոներների գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է ամրապնդել հարձակման գիծը փորձառու և ինքնավստահ խաղացողով, ով կկարողանա օգնել վճռորոշ խաղերում: Միլանցիների ղեկավարությունը Գատուզոյի առջև նպատակ է դրել […]
12:23 03.10.2018
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում E, F, G, H խմբերում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները: E խումբ «Բավարիա»-«Այաքս» 1:1 ԱԵԿ-«Բենֆիկա» 2:3 F խումբ «Հոֆենհայմ»-«Մանչեսթեր Սիթի» 1:2 «Լիոն»-«Շախտյոր» 2:2 G խումբ ԲԿՄԱ-«Ռեալ» 1:0 «Ռոմա»-«Վիկտորիա» 5:0 H խումբ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վալենսիա» 0:0 «Յուվենտուս»-«Յանգ Բոյզ» 3:0
03:03 03.10.2018
Համացանցում է հայտնվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի լուսանկարը, որտեղ նա խոսում է 2012 թվականին թողարկած iPhone 5-ով: ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն, ի դեպ, վաստակում է շաբաթական 180 հազար ֆունտ սթերլինգ:
20:45 02.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
15:06 02.10.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել, հայտնում են նախարարությունից: Նախարարի համապատասխան հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել են Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը (պաուերլիֆտինգ), Նորիկ Կարապետյանը (պաուերլիֆտինգ), Կարեն […]
12:39 02.10.2018
Լաս Վեգասի ոստիկանությունը վերսկսել է «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործի հետաքննությունը, որը մեղադրվում է ամերիկուհի Քեթրին Մայորգային բռնաբարելու համար, այս մասին հայտնում է Daily Mail-ը: «2009թ. հունիսի 13-ին Լաս Վեգասի ոստիկանության բաժանմունքը հաղորդում է ստացել տեղի ունեցած հարձակման մասին: Այդ ժամանակ տուժողը քննիչներին չի հայտնել հանցագործության վայրը և կասկածյալի տվյալները: Կատարվել է բժշկական հետազոտություն: 2018թ. […]
12:34 02.10.2018
Երևանի «Փյունիկ»-ի պաշտպան Վիտալի Ստեժկոն հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու «Եվրո 2019»-ի նախընտրական փուլի Մակեդոնիայի և Ավստրիայի երիտասարդական հավաքականների հետ կայանալիք խաղերին: Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հաջողություն է մաղթել 21-ամյա ֆուտբոլիստին:
20:26 01.10.2018
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային Օլիմպիադայում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: 2.5։1.5 հաշվով Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Բելառուսի հավաքականին, իսկ կանանց թիմը՝ ամերիկուհիներին: 7-րդ տուրից հետո 13 միավորով Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարի միանձնյա առաջատարն է, իսկ տղաները 12 միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:
20:24 01.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար»,« ինձ համար»: Մնաս բարով արտիստ: Հանգչիր խաղաղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մխիթարյանը:
18:04 01.10.2018
«Արարատ-Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ ակումբի նոր գլխավոր մարզիչն է նշանակվել Վարդան Մինասյանը: Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ: Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում: 2008-2011թթ. եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա […]
16:29 01.10.2018
Երևանի «Արարատ»-ը կգլխավորի փորձառու հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, որը երկար տարիների փորձ ունի ու աշխատել է Բարձրագույն խմբի մի քանի ակումբների հետ: «Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն այսօր ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը: Ակումբի մարզչական շտաբում կընդգրկվեն Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Կիրակոսյանը: Այս […]
15:59 01.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ից սկսվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերի վաճառքը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղերի տոմսերն արևմտյան տրիբունայում արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ […]
15:25 01.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ղարաբաղ»-ի հետ կայանալիք խաղին։ Այս մասին հայտնում է ESPN-ի լրագրող Մատիաս Կարենը: Ըստ նրա՝ դա հայ ֆուտբոլիստի անձնական որոշումն է: «Ինձ ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու հինգշաբթի օրը կայանալիք խաղին: […]
12:30 01.10.2018
ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը և 2780 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի 1. Մագնուս Կարլսեն 2839 2. Ֆաբիանո Կառուանա 2827 3. Շախրիար Մամեդյարով 2820 4. Լիրեն Դինգ 2804 […]
12:06 01.10.2018
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է զբաղվել վարչական աշխատանքով: Իտալական Tuttosport-ի տվյալներով՝ «Յուվենտուս»-ը Զիդանին դիտարկում է որպես գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածու: Թուրինցիների նախկին գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտայի հեռանալուց հետո նրա տեղը կարող են նշանակվել նաև ակումբի համակարգում աշխատող Պավել Նեդվեդը կամ Ֆաբիո Պարատաչին, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան: Ավելի վաղ […]
11:34 01.10.2018
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ասել է՝ ինչ խորհուրդ կտար Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: «Ես նրան խորհուրդ կտայի չվերադառնալ ազգային հավաքական: Մ15 տարեկանների հավաքականը պարտվում է, Մեսսին է մեղավոր, առաջնությունում «Ռասինգ»-ը հանդիպում է «Բոկա Խունիրս»-ին, մեղավոր է Մեսսին: Նրան միշտ մեղադրում են ամեն ինչում: Ես կասեի Լեոյին. «Մի՛ վերադարձիր: Արի տեսնենք՝ ինչպես […]