16:24 10.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իտալիայի հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ: Ռոբերտո Մանչինիի սաները, սեփական հանդիսատեսի աջակցությամբ, կփորձեն եզրափակել անհաջողությունների շարքը Անդրեյ Շևչենկոյի թիմի հետ խաղում: Իտալիա-Ուկրաինա ընկերական հանդիպումը այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին, կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:
23:37 09.10.2018
«Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեք տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներին: Հայաստանի հավաքականի հարձակվողը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին և հանդիպել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: «Հայաստանում ամեն ինչ կարոտել եմ, վերջին անգամ երկու տարի […]
22:33 09.10.2018
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստական հավաքը: Հավաքականը նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել, որին մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ հավաքական է հրավիրվել նաև «Լոռի»-ի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը: Մարզումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը հարցազրույց է տվել […]
22:02 09.10.2018
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևը ձերբակալվել են, այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Երեկ ֆուտբոլիստները Մոսկվայի սրճարաններից մեկում ծեծել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակից Դենիս Պակին և «ՆԱՄԻ» Պետական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գայիսինին: Футболисты Кокорин и Мамаев избивают чиновника Минпромторга в московской “Кофемании”. Кокорин подбегает […]
17:21 09.10.2018
«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ երգչուհի Կատյա Ավեիրուն Instagram-ում արշավ է սկսել` հաջակցություն եղբոր: Ավեիրուն սոցիալական կայքի իր էջում հրապարակել է Սուպերմենի հագուստով եղբոր նկարը և ավելացրել երկու հեշթեգ. «Ռոնալդու, մենք քո հետ ենք մինչև վերջ» և «Արդարադատություն CR7»-ին: Ֆուտբոլիստի քույրը խնդրել է իր հետևորդներին տեղադրել Ռոնալդուի նկարն իրենց էջերում՝ աջակցություն արտահայտելու համար: View this […]
15:15 09.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեք տարվա ընդմիջումից հրավիրվել է ազգային հավաքական: 31-ամյա ֆուտբոլիստն այսօր ժամանել է Հայաստան և միացել ազգային ընտրանու իր թիմակիցներին: Մովսիսյանը կոչ է արել երկրպագուներին Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերին գալ մարզադաշտ ու աջակցել մեր ընտրանուն:
13:37 09.10.2018
Մադրիդի «Ռեալ»-ը չի դադարում փորձեր ձեռնարկել «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու համար: Ըստ Cadena Ser կայքի տեղեկությունների` մադրիդցիները ծրագրում են բելգիացուն ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուի պայմանագիրն «ազնվականներ»-ի հետ ավարտվում է 2020 թվականին, ինչից ցանկանում են օգտվել մադրիդցիները և խելամիտ գնով ձեռք բերել ֆուտբոլիստին: Ամռանը «Չելսի»-ն Ազարի համար […]
13:32 09.10.2018
Օրերս հայազգի ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը, որը հանդես է գալիս Կազանի Ազգային տեխնոլոգիական համալսարանի ֆուտբոլային թիմի կազմում, զարմացրել է հանդիսատեսին իր կատարած 11-մետրանոց սալտո հարվածով խփած գոլով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Խաղը տեղի է ունեցել կիրակի՝ Ռուսաստանի Ազգային ուսանողական ֆուտբոլային լիգայի շրջանակներում: Իրար հետ էին մրցում Կազանի տեխնոլոգիական համալսարանի և Չուվաշիայի մանկավարժական համալսարանի ֆուտբոլային […]
23:17 08.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Հայաստանի ազգային հավաքական վերադառնալու մասին․ «3 տարի Ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ և խաղալ նորից։ Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ, բայց մենք նոր, ազատ Հայաստան ունենք հիմա և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնի, քան միանալ իմ թիմին։ […]
19:09 08.10.2018
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված «Սևծովյան գավաթ 2018» թեքվոնդոյի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկ Անդրեյ Բեգլարյանը 45 կգ քաշային կարգում գրավել է առաջին մրցանակային տեղը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Հանրապետական մարզադպրոցի թեքվոնդոյի մարզիչ Արա Մկրտչյանը այս կապակցությամբ ասել է, որ թիմի արցախցի այլ սաներ 37 կգ քաշային կարգում Գրիշա […]
12:52 08.10.2018
Թաիլանդական պատանեկան թիմը հունիս-հուլիս ամիսներին հայտնվել էր աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
00:23 08.10.2018
Ամերիկուհի Քեթրին Մայորգայի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միակը չէ, որ «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Ինձ մի կին է զանգահարել, որը պնդում էր, որ Ռոնալդուն իրեն բռնաբարել է»,- ասել է դատապաշտպանը՝ չհայտնելով երկրորդ զոհի անունը։ Դատապաշտպանը նշել է, որ Ռոնալդուի կողմից բռնության ենթարկվելու […]
23:35 07.10.2018
ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Արմեն Գյուլբուդաղյանցի՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը և դրան նախորդած բանակցությունները․ «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, և, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաոճին, ես ցանկանում […]
22:56 07.10.2018
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հոկտեմբերի 9-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» […]
21:01 07.10.2018
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման […]
14:32 07.10.2018
Լաս Վեգասում կայացավ խառը մենամարտերի UFC 229 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը և աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մակգրեգորը: Մենամարտի 4-րդ ռաունդում Նուրմագոմեդովը խեղդող հնարքով ստիպեց Մակգրեգորին հանձնվել և պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտի: Մրցամարտից անմիջապես հետո ծեծկռտուք սկսվեց Նուրմագոմեդովի և Մակգրեգորի մարզիչ Դիլոն Դենիսի միջև, […]
16:51 06.10.2018
Ըստ AFG-ի տեղեկությունների՝ Հայաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել Արմեն Գյուլբուդաղյանցը: Shantnews.am-ը կապ հաստատեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի հետ, որը տեղեկացրեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ դեռևս նշանակված չէ, դրանք ընդամենը խոսակցություններ են, իսկ ֆուտբոլիստներին հրավեր ուղարկվում է ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ազգային հավաքականների բաժնից:
16:34 06.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հոկտեմբերի 13-ին և 16-ին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Ջիբրալթարի և Մակեդոնիայի ընտրանիներին: Հոլանդական «Վիլլեմ II»-ի ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ` թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ազգային հավաքական է հրավիրվել բելգիական «Էյպեն»-ի կիսապաշտպան Իվան Յագանը:
15:08 06.10.2018
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածում է, որ «Ռեալ»-ի միջամտությամբ է հայտնվել ներկայիս իրավիճակում, հայտնում է La Reppublica-ն: Պորտուգալացին կարծում է, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է կանգնած այն ամենի հետևում, ինչ իր հետ կատարվում է՝ բռնաբարության մեղադրանքի, «Լավագույն ֆուտբոլիստի» մրցանակի համար պայքարի անհաջողության, հովանավորների հետ հարաբերությունների վատացման և նույնիսկ «Վալենսիա»-ի հետ խաղում հեռացման: Ռոնալդուի հարաբերությունները […]
13:06 06.10.2018
Հայաստանի հավաքականի և հոլանդական «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել հոկտեմբերի 7-ին Հոլանդիայի Էրեդիվիզիայի 8-րդ տուրի «Ֆեյենորդ»-ի հետ կայանալիք խաղին: Այս մասին հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնել է «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը: «Վիլլեմ II»-ը Հոլանդիայի Էրեդիվիզիայում անցկացրած 7 տուրերից հետո վաստակած 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային […]
12:42 06.10.2018
Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան Փհենչանի օլիմպիական խաղերում սահմանած իր ռեկորդը թարմացրել է Ճապոնիայում տեղի ունեցած առաջնության ժամանակ: Անհատական ծրագրում 16-ամյա գեղասահորդուհին վաստակել է 159,18 միավոր: Նշենք, որ նրա նախկին ռեկորդը 158.50 միավորն էր: Այժմ գեղասահորդուհին համարվում է բացարձակ ռեկորդակիր անհատական ծրագրում:
12:22 06.10.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Նյուքասլ»-ի հետ հանդիպումից հետո կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, այս մասին հայտնում է Mirror-ը: Պարբերականի տեղեկություններով՝ մանչեսթերցիների ղեկավարության որոշումը կախված չի լինի խաղի արդյունքից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մոուրինյոյի հեռացման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են գլխավորել Մոուրիսիո Պոչետինոն կամ Զինեդին Զիդանը: Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը […]
17:52 05.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Շախմատի միջազգային ֆեդերացիայի`ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Սա շախմատի ազգային ֆեդերացիաների կողմից Ձեր անձի և շախմատի հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է, վերաբերմունք, որում ես համոզվեցի նաև վերջերս Երեւանում կայացած մեր հանդիպման ժամանակ: Շախմատը […]
16:52 05.10.2018
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիայի հավաքական, հայտնում է AS-ը: Ըստ պարբերականի՝ մի քանի օր առաջ 37-ամյա ֆուտբոլիստը կապ է հաստատել հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ և հայտնել նրան իր ցանկության մասին: Մարզիչը հայտնել է, որ Կասիլյասը գտնվում է մոտ 70 թեկնածուներից կազմված ցուցակում, որոնք կարող են հրավիրվել հավաքական, սակայն նշել […]
16:06 05.10.2018
«Բավարիա»-ում դժգոհություններ են հասունանում գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի դեմ: SportBild-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներին դուր չեն գալիս խորվաթ մասնագետի մեթոդները: Մասնավորապես, թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, մարզչի բացակայության ժամանակ, թիմակիցներին ասել է. «Այստեղ իր համար Ֆրանկֆուրտը չէ»: Բացի դրանից՝ թիմում դժգոհ են, որ Կովաչն իր օգնականներ Ռոբերտ Կովաչի և Տոնի Տոպալովիչի և սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի […]
16:05 05.10.2018
«CONIFA»-ն Արցախի Հանրապետության սպորտի նախարարության հետ միասին ներկայացրել է 2019 թ. չճանաչված պետությունների միջև Եվրոպայի առաջնության պաշտոնական լոգոտիպ: Առաջնությունը տեղի կունենա Արցախում:
15:51 05.10.2018
Բաթումում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Վերջին տուրում մեր երկու հավաքականներն էլ հանդես են եկել անհաջող: Տղաների հավաքականը ոչ ոքի է խաղացել գերմանացիների հետ, իսկ աղջիկների հավաքականը 1-3 հաշվով զիջել է Վրաստանի հավաքականին: Այսպիսով, մեր հավաքականները բավականին հաջող ելույթներից հետո ձախողեցին մրցաշարի վերջնամասը և անկախ մյուս թիմերի հանդիպումների արդյունքներից՝ դուրս մնացին մեդալի համար պայքարից:
15:36 05.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի կանաց հավաքականը մրցում է տանտերերի՝ Վրաստանի շախմատիստուհիների հետ: Հայաստանի ընտրանու առաջատար երկու շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, պարտվեցին Նանա Ձագնիձեին և Լելա Ջավակիշվիլուն: Մեր ընտրանու մյուս երկու շախմատիստուհիները՝ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, դեռևս շարունակում են իրենց պարտիաները:
14:44 05.10.2018
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին և 16-ին Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ կընդունի Ջիբրալթարի և Մակեդոնիայի ընտրանիներին: Այդ հանդիպումներից առաջ հավաքական է հրավիրվել բելգիական «Էյպեն»-ի կիսապաշտպան Իվան Յագանը: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ դեռևս չի նշանակվել:
14:16 05.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցում է Գերմանիայի հետ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքիով ավարտեց իր պարտիան Նիսիպեանուի հետ: Գաբրիել Սարգսյան-Ջորջ Մայեր, Հրանտ Մելքումյան-Մատիաս Բլուեբաում, Հայկ Մարտիրոսյան-Սվեն Ռասմուս պարտիաները շարունակվում են: