23:59 30.09.2018
Հոկեյի ազգային լիգայի խաղին Հոկեյի օլիմպիական չեմպիոն Բոգդան Կիսելյովիչը տափողակի հարվածից դեմքի հատվածում վնասվածք է ստացել ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Ջեյմս Օլիվը։ Հոկեիստին տեղափոխել են հիվանդանոց։ Դեմքի շրջանում Կիսելյովիչը 40 կար է ստացել։
23:34 30.09.2018
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ Օլիմպիադայում շարունակում է հրաշալի ելույթները։ 6-րդ տուրում հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան խաղն ավարտվեց 3։1 հաշվով: 6-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ […]
21:40 30.09.2018
Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Մակեդոնիայի հավաքականի հետ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հիանալի խաղացել են՝ հաղթելով 3.5:0.5 հաշվով: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կիրիլ Գեորգիևի հետ։ Այս տուրից հետո մեր հավաքականը 10 միավորով 8-րդ տեղում է:
21:15 30.09.2018
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրից հետո առաջատարը Երևանի «Փյունիկ»-ն է: Այն մրցեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Ռուսլան Կորյանի և Մասիմ Ժեստոկովի գոլերի շնորհիվ հաղթեց 1:2 հաշվով: 10-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը 18 միավորով դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար։ «Գանձասար-Կապանը» 6 միավորով 7-րդն է:
17:34 29.09.2018
Բաթումում անցկացվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում այսօր հանգստյան օր է, իսկ վաղը՝ սեպտեմբերի 30-ին, կայանալու են 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ տուրում ուժերը կչափի Մակեդոնիայի թիմի հետ: Մեր ընտրանին անցած 5 տուրերից հետո վաստակած 8 թիմային միավորով կիսում է 8-24-րդ հորիզոնականները: Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը կլինի մրցաշարում ամենաբարձր գործակիցն ունեցող Ռուսաստանի ընտրանին: Հայաստանի […]
17:18 29.09.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի «Ուոտֆորդ»-ի հետ: Հանդիպումից առաջ «զինագործներ»-ը հրապարակել են թիմի մեկնարկային կազմը. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէ մեկնարկային կազմում և մնացել է պահեստայինների նստարանին: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը՝ Չեխ, Բելերին, Մուստաֆի, Հոլդինգ, Մոնրեալ, Տոռեիրա, Ջակա, Օզիլ, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ: «Արսենալ»-«Ուոտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
16:25 29.09.2018
«Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ ինքն իրեն համարում է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: «Այո՛, ես պատմության մեջ լավագույնն եմ: Ես միշտ ցանկանում եմ լինել առաջինը և հաղթել»,- երկրպագուի հարցին պատասխանել է Ռոնալդուն: Հեռարձակման ընթացքում պորտուգալացին շնորհավորել է «Ռեալ»-ում իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչին […]
13:43 29.09.2018
«Գլազգո Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլ»-ում, իր կարծրքն է հայտնել մերսիսայդցիների հարձակվող Ռոբերտո Ֆիրմինիոյի մասին, ինչպես նաև «Լիվերպուլ»-ի ներկա կազմը վերջին տարիների լավագույն կազմն է անվանել: «Ֆիրմինյոն բացառիկ հանճար է: «Լիվերպուլ»-ում կան նաև ուրիշ լավ ֆուտբոլիստներ, որոց մեջ են Սալահը և Մանեն, բայց առանցքայինը Ֆիրմինյոն է: Հիմա նայում եմ […]
13:08 29.09.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ: «Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից […]
19:44 28.09.2018
«Արսենալ»-ի և կիսապաշտպան Աարոն Ռեմսիի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են: Ըստ The Guardian-ի՝ ուելսցին ակումբից պահանջել է աշխատավարձի զգալի բարձրացում այն բանից հետո, երբ իր թիմակից Մեսութ Օզիլը կարողացավ բարձրացնել իր շաբաթական աշխատավարձը մինչև 350 հազար ֆունտ սթեռլինգի: Ներկա դրությամբ Ռեմսին շաբաթական վաստակում է 100 հազար ֆունտ սթեռլինգ, բայց դեռևս նոր՝ չորս տարվա […]
17:57 28.09.2018
Իտալիայի նախկին վարչապետ, ֆուտբոլային «Միլան» ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել: Այս մասին հայտնում է Sport express պարբերականը: Հաղորդվում է, որ վերջերս նա ձեռք է բերել Իտալիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնցա» ակումբը: Հաղորդվում էր, որ գործարքը 2.5-3 մլն եվրո է արժեցել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Բեռլուսկոնին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության […]
15:05 28.09.2018
Բաթումում անցկացվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում ընթանում է 5-րդ տուրը. Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն է: Լևոն Արոնյան-Շախրիյար Մամեդյարով Գաբրիել Սարգսյան-Թեյմուր Ռաջաբով Հրանտ Մելքումյան-Արկադի Նայդիչ Հայկ Մարտիրոսյան-Ռաուֆ Մամեդով
14:43 28.09.2018
Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամներն ու բռնցքամարտի ներկայացուցիչներն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Սամվել Գասպարյանը հայտնել է, որ պետք է լինի մրցակցություն, ու ֆեդերացիայի նախագահը պետք է ընտրվի այդ տրամաբանությամբ: «Եթե այսօր կա պայքար, ո՞վ է ասել, որ այդ տեղում մշտական մեկը պետք է նստի: Պետք է անպայման պայքար ու […]
13:08 28.09.2018
Բաթումում ընթացող շախմատի 43-րդ Համաշխարհային օլիմպիադայում այսօր տղամարդկանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Չորս տուրերից հետո Հայաստանի ընտրանին կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը Իսրայելի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Չինաստանի ընտրանու հետ:
12:30 28.09.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում քննարկում են Ժոզե Մոուրինյոյի հեռանալու դեպքում նոր գլխավոր մարզչի հնարավոր տարբերակները: Ըստ Le 10 Sport-ի՝ «մանկունիացիները» դիտարկում են երկու տարբերակ՝ Զինեդին Զիդան և Մաուրիսիո Պոչետինո: Արգենտինացու դեպքում ավելի հավանական է թիմը ամռանը գլխավորելու տարբերակը, քանի որ պայմանագրով կապված է «Տոտենհեմ»-ի հետ: Զիդանը, ի տարբերություն Պոչետինոյի, հիմա ազատ է: ԱՊԼ-ի 6 տուրերից հետո «Մանչեսթեր […]
12:16 28.09.2018
Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրում «Շավիշ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2։2 խաղաց առաջատար «Բենֆիկա»-ի հետ: Տանտերերի կազմում երկու գոլերն էլ խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 75-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով բացել է իր գոլերի հաշիվն այս խաղում: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին՝ 1։2 հաշվի ժամանակ, Ղազարյանը դուբլ է ձևակերպել` փրկելով […]
00:32 28.09.2018
Տեսակրկնությունների համակարգը կներդրվի նաև Եվրոպայի Չեմպիոնների լիգայում: Տեղեկատվությունը հաստատել են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից: Մրցավարական սխալները բացառելու համար նախատեսված համակարգը մրցաշարում կներդրվի հաջորդ մրցաշրջանից սկսած, 2020/21 մրցաշրջանից այն կսկսեն օգտագործել Եվրոպա լիգայում, իսկ 2021 թվականից՝ Ազգերի լիգայում: VAR-ը իր առաջին լուրջ ստուգատեսը անցավ աշխարհի 2018թ. առաջնությանը և ներկայումս հաջողությամբ օգտագործվում է շատ առաջնություններում, այդ թվում՝ իսպանական […]
00:20 28.09.2018
Շախմատի 43-րդ Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ տուրում հաղթել է Հունաստանին 3:1 հաշվով: Սա տղամարդկանց հավաքականի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր: Կանանց հավաքականն էլ առավելության է հասել Իտալիայի ընտրանու նկատմամբ ՝2.5-1․5 հաշվով: Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը պարտվել է, իսկ Մարիա Կուրսովան կիսել է միավորը մրցակցի […]
23:01 27.09.2018
Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը կընդունի Գերմանիան: Այս մասին հայտնի է դարձել այսօր ՈւԵՖԱ-ի գրասենյակում գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ կայացած քվեարկության արդյունքներով: Գերմանիան ստացել է պատվիրակների 12 ձայն, իսկ մյուս հավակնորդ երկիրը՝ Թուրքիան՝ 4 ձայն: Հայտնի է, որ «Եվրո-2024»-ի խաղերը նաև կանցկացվեն Բեռլինում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Շտուտգարտում: Նշենք, որ Գերմանիայում […]
21:00 27.09.2018
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թիվը: Բուսկետսը «Բարսելոնա»-ի սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2008 թվականից: Ակումբի հետ նա երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում, վեց անգամ՝ Իսպանիայի գավաթում, երեք անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթում և երեք անգամ՝ աշխարհի […]
18:29 27.09.2018
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հերքել է այն տեղեկատվությունը, որ ինքն արգելել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին ակումբի մարզաբազայում հանդիպել կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ: «Դա սուտ է, որ ես թույլ չեմ տվել Մեսութին հանդիպել Լյովի հետ: Մեր բազայում նման բան չի եղել: Դա սուտ է»,- Էմերիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: Հիշեցնենք, […]
18:09 27.09.2018
ՈւԵՖԱ-ն լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում՝ «Վալենսիա»-ի հետ խաղում, հեռացման պատճառով: 33-ամյա պորտուգալացին ավտոմատ կերպով բաց կթողնի թուրինցիների ՉԼ-ի հաջորդ հանդիպումը շվեցարական «Յանգ Բոյս»-ի հետ, և կկարողանա մասնակցել 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպմանը: Նշենք, որ ՉԼ-ի խմբային փուլի 1-ին տուրի «Վալենսիա»-ի հետ հանդիպման 29-րդ […]
16:25 27.09.2018
Բաթումում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս պահին մրցում է Հունաստանի ընտրանու հետ: Բանիկաս Խրիստոս-Լևոն Արոնյան Գաբրիել Սարգսյան-Մաստրովասիլիս Դիմիտրիոս Նիկոլաիդիս Լոանիս-Հրանտ Մելքումյան Հայկ Մարտիրոսյան-Պավլիդիս Անտոնիոս
15:56 27.09.2018
«Չիկագո բուլս»-ի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը ներկա է եղել ՊՍԺ-ի՝ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի «Ռեյմս»-ի հետ հանդիպմանը: Սեպտեմբերին ՊՍԺ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայում կխաղա «Ջորդան» բրենդի մարզահագուստով: Լեգենդար բասկետբոլիստը հանդիպել է նաև փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ: Նշենք, որ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության է հասել «Ռեյմս»-ի նկատմամբ: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ […]
15:41 27.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը կարճաժամկետ աշխատանքային այցով Բաքվում է, ներկա է գտնվել Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին, որոնք անցկացվում են Ադրբեջանի մայրաքաղաքի Ազգային մարմնամարզության արենայում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մարմնամարզության արենայում, բացի ՌԴ նախագահից, պատվավոր հյուրերի թվում էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգանը: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Բաքվում անցկացվում […]
15:27 27.09.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի «Բրենտֆորդ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է հանդիպումը: «Ամենակարևորը, որ մենք հաղթեցինք և անցանք հաջորդ փուլ: Առաջին կեսն ավելի հեշտ ստացվեց, քան երկրորդը, բայց մենք պայքարեցինք և խաղավարտին կարողացանք խփել երրորդ գոլը: Գիտեինք, որ «Բրենտֆորդ»-ը հեշտ մրցակից չէ: Նրանք լավ […]
12:24 27.09.2018
«Արսենալ»-ը դուրս է եկել Անգլիայի Լիգայի գավաթի հաջորդ փուլ: Լոնդոնցիները «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էին «Բրենթֆորդ»-ին: Առաջին խաղակեսում «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Դենի Ուելբեքը: Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում հանդես եկող Ալան Ջաջը տուգանային հարվածից կրճատել է հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Ալեքսանդր Լակազետը հաշիվը դարձրել է 3:1: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է […]
22:43 26.09.2018
Մարինա Թաշչյանն ասել է, որ Հենրիխ Մխիթարյանը արտոնյալ լինելու կարիք չունի, պարզապես ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը ֆուտբոլիստի և նրա ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում, իսկ ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու պահանջից։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին լրագրողնրեի հետ հանդիպմանը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան […]
22:32 26.09.2018
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ը կունենա նաև կանանց թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։ «Այս առիթով, մեր ակումբն ընդունելություն է հայտարարում` համապատասխան կազմ հավաքագրելու համար: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում, որպեսզի հայկական մյուս ակումբներն էլ միանան այս նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: