13:58 05.09.2018
Նոր մրցաշար, նոր ձևաչափ ու նոր հնարավորություններ. մեկ բառով՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա: Միլիոնավոր մարդիկ սիրված խաղից միշտ սպասելիքներ ունեն: Հենց դրա համար 2014 թվականին ՈւԵՖԱ-ի 38-րդ կոնգրեսի ժամանակ եվրոպական 54 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն համաձայնեցին անցկացնել Ազգերի լիգա մրցաշարը: Նոր մրցաշարը նոր հնարավորություն կտա պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: ՈւԵՖԱ-ում համոզված են՝ այն նաև […]
11:34 05.09.2018
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Աշխարհի ուսանողական առաջնության եզրափակչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էլիստայում ընթացող Աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության է հասել ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել և բավարարվել բրոնզե […]
23:41 04.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն ընտրել է օգոստոս ամսվա լավագույն գոլի հեղինակին: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Չելսի»-ի դարպասը խփած առաջին գոլը։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալ» խաղն ավարտվել է «զինագործների» պարտությամբ` 3։2 հաշվով:
23:02 04.09.2018
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ներկայացրել է այս մրցաշրջանում թիմի համազգեստի երրորդ տարբերակը։Այս մասին տեղեկանում ենք «Մանչեսթեր Սիթի»-ի թվիթերյան պաշտոնական էջից։ Ակումբի տեխնիկական հովանավորն է Nike-ը: They had no idea! 💙 Order now ▶ https://t.co/37ApHXAlMB #mancity pic.twitter.com/S8ATtmbV30 — Manchester City (@ManCity) September 4, 2018
14:50 04.09.2018
Ղազախստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն գոլ է ճանաչվել «Ակտոբե»-ի հարձակվողական կիսապաշտպան Մարկոս Պիզզելիի տուգանային հարվածով «Ժետիսու»-ի դարպասի գրավումը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գոլի համար քվեարկել է հարցման մասնակիցների 65․11%-ը: Քվեարկության արդյունքները. Մարկոս Պիզզելլի («Ակտոբե» – «Ժետիսու») 2․284 ձայն Բրատիսլավ Պունոշևաց («Կայսար» – «Օրդաբասի») 621 ձայն Ժամբիլա Կուկեև («Ակտոբե» – « Կայսար») 482 ձայն Ալեքսանդր Սիմչևիչ […]
12:22 04.09.2018
ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց` առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հարցին` արդյո՞ք հնարավոր կլինի համատեղել աշխատանքը ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում, նա պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը: Ծրագրերն ընտրությունների օրը` սեպտեմբերի 22-ին կներկայացնեմ: Նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթ եմ համարում […]
12:22 04.09.2018
ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր խոսել է առաջիկա անելիքների մասին` շեշտելով, որ իրենք ձգտում են սպորտի և երիտասարդության դերը ամբողջ ՀՀ տարածքում օրենքի տեսքով իրականացնել, որպեսզի նախարարությունը կարողանա դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հետ ավելի արդյունավետ աշխատել: Հարցին, թե ինչ կցանկանար նախարարը փոխել այս ոլորտում, Լևոն Վահրադյանը պատասխանել […]
12:17 04.09.2018
ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ այս շրջանում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ, որից 37-ը՝ ոսկե, 22-ը՝ արծաթե և 34-ը՝ բրոնզե: Նախարարի խոսքով՝ անցկացվել է ՀՀ 38 առաջնություն, մարզաձևերի հավաքական թիմերը մասնակցել են 45 ուսումնամարզական հավաքի և 73 միջազգային մրցաշարի, այդ թվում` Եվրոպայի և աշխարհի […]
23:58 03.09.2018
«Պետք է պատրաստ լինենք, կարևոր խաղ է»,- անդրադառնալով Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանն` ասել է ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նա նշել է, որ հավաքականի հաղթանակի շանսերը մեծ են: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում անցկացրել է փակ մարզում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
23:40 03.09.2018
Մենք ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից, ուղղակի դա պետք է ապացուցել խաղադաշտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ֆուտոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը: Մարզիկն անդրադարձել է նաև այսօր անցկացված մարզումներին: «Մարզումները շատ բարձր տրամադրությամբ անցան, բոլորս կարոտել էինք միմիյանց, սակայն միևնույն ժամանակ մարզիչը նշեց, որ շատ կարճ ժամանակ ունենք, ժամանակ չկա կորցնելու՝ թեթև […]
19:56 03.09.2018
Պոլտավայի «Վորսկլա»-ի ավագ Վլադիմիր Չեսնակովը խոսել է Եվրոպա լիգայում Լոնդոնի «Արսենալ»-ի հետ հանդիպումների և Հենրիխ Մխիթարյանի մասին: «Անգլիայի առաջնությունում ես առանձնապես ոչ մի թիմի չեմ երկրպագում, բայց «Արսենալ»-ը միշտ դուր է եկել իր խաղաոճով: Այնտեղ է խաղում մեզ լավ ծանոթ Հենրիխ Մխիթարյանը, մենք նրա հետ մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք Ուկրաինայի առաջնության հանդիպումներում: Լոնդոնում […]
19:14 03.09.2018
Անգլիական կիսապրոֆեսիոնալ «Սոլֆորդ Սիթի» ակումբը հայտարարել է, որ ակումբից տրակտոր են գողացել, տեղեկացնում է Советский спорт-ը: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ ակումբը դրսում խաղ է ունեցել (0:0) «Ռեբրիդջ» թիմի հետ: Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի համասեփականատերերն են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Գարի և Ֆիլ Նևիլները, ինչպես նաև Նիկի Բաթը, Փոլ […]
18:40 03.09.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի վախենում իր պաշտոնը կորցնելուց, քանի որ փոխհատուցումը շատ մեծ կլինի: «Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե որքան գումար կարժենա «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ինձ աշխատանքից հեռացնելը: Մարդիկ ասում են, որ ես վտանգի մեջ եմ, բայց ես այդպես չեմ կարծում»,- ասել է Մոուրինյոն La Repubblica-ին տված հարցազրույցում:
18:12 03.09.2018
Ռիգայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության է հասել Աստղիկ Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունն արդեն 3-րդն է Աստղիկի […]
17:50 03.09.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները: Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվում է տարվա լավագույն գոլի հեղինակին: Հավակնորդներն են՝ Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելսի հավաքական) Լազարոս Խրիստոդուլոպուլոս («ԱԵԿ», Հունաստանի հավաքական) Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», Պորտուգալիայի հավաքական) Ջորջիանո դե Արրասկաետա («Կրուզեիրո» Ուրուգվայի հավաքական) Ռայլի Մակ-Գրի («Նյուքասլ Յունայթեդ Ջեթս», Ավստրալիայի հավաքական) Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական) Բենջամին Պավար («Շտուտգարտ», […]
16:48 03.09.2018
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին 4 գոլ է խփել «Յուվենթուս Մ9» թիմում: «Լուցենտոյի» հասակակիցների հետ հանդիպման ժամանակ ութամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը պոկեր է ձևակերպել, իսկ նրա թիմը հաղթել է 5-1 հաշվով: Խաղին տրիբունայից հետևել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը: Նախկինում Ռոնալդուն բարձր էր գնահատել իր որդու ֆուտբոլային ընդունակությունները և ցանկություն հայտնել, որ […]
14:57 03.09.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն գնահատել է ԱՊԼ-ի չորրորդ տուրի «Բարնլի»-ի (2-0) հետ հանդիպման ժամանակ թիմի ելույթը, որի ժամանակ նրան հաջողվել է դառնալ երկու գոլի հեղինակ: «Մենք ունենք անհրաժեշտ տրամադրվածություն, բայց պետք է ավելին ցուցադրել: Դա այն է, ինչ ցանկանում է մարզիչը, և ինչը պետք է անել մեզ: Մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք […]
11:11 03.09.2018
ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի ֆավորիտներից պայքարը շարունակում է Սերենա Ուիլյամսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենախաղի 4-րդ շրջանում Ուիլյամսը մրցում էր Էստոնիան ներկայացնող Կայա Կանեպիի հետ: 1 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երեք սեթերից հետո՝ 6:0, 4:6, 6:3: ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:
21:58 01.09.2018
Յուվենթուսի հարձակվող Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է Թուրինում իր և ընտանիքի անվտանգության համար և 3 թիկնապահ վարձել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: Նշվում է, որ Ռոնալդուն անհանգստանում է Գրան Մադրեում գտնվող իր առանձնատան անվտանգության համար: Թիկնապահներից մեկը կհսկի տունը, մյուսը ընտանիքին, իսկ երրորդը՝ ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել այս տարվա ամռանը «Ռեալից» […]
21:45 01.09.2018
Եվրոպական մի շարք երկրներում երեկ փակվեց ամառային տրանսֆերային պատւհանը: Այս պատուհանի ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր տրանսֆերներ, որոնցից ամենանշանակալիցը Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն էր: SHANTNEWS.AM-ը կազմել է այս ամառվա տրանսֆերային պատուհանի ընթացքում գրանցված 20 ամենաթանկ տրանսֆերները. 1. Կիլիան Մբապե «Մոնակո» – «ՊՍԺ» 135 մլն եվրո («ՊՍԺ»-ն պաշտոնապես այս ամառ գնեց Մբապեի տրանսֆերը) 2. Կրիշտիանու Ռոնալդու […]
12:20 01.09.2018
Երեկ ՀՖՖ-ն ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տեխնիկական հովանավոր Macron ընկերությունը իր կայքում արդեն սկսել է Հայաստանի ընտրանու նոր մարզաշապիկների վաճառքը: Իտալական ընկերությունը դրանց համար սահմանել է բավականին բարձր գին՝ 75.90 դոլար:
20:45 31.08.2018
ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը […]
20:33 31.08.2018
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Գուրամ Կաշիան դարձել է ՈՒԵՖԱ-ի Equal Game-ի մրցանակակիր: Չնայած վրացի ազգայնամոլների սպառնալիքներին` ֆուտբոլիստը չի հրաժարվել մրցանակից: Վերջին մրցաշրջանում հանդես գալով Vitesse ֆուտբոլային թիմի կազմում՝ Կաշիան մասնակցել էր Հոլանդիայի ակումբների ակցիային և ազգային առաջնության խաղին դուրս եկել ծիածանագույն թևկապով՝ դրանով իր աջակցությունը հայտնելով ԼԳԲՏ հանրույթին: Վրաստանում նրա այդ քայլը բացասական […]
18:33 31.08.2018
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը Մոսկվայի «Սպարտակ»-ից տեղափոխվեց «Սևիլիա»: Ըստ որոշ աղբյուրների՝ հոլանդացու տրանսֆերի համար իսպանական ակումբը կվճարի 21 մլն եվրո: Պրոմեսը «Սպարտակ» էր տեղափոխվել 2014թ. հոլանդական «Տվենտե»-ից: Ռուսական ակումբի կազմում անցկացրած 135 խաղում նա դարձել է 66 գոլի ու 34 գոլային փոխանցման հեղինակ: 2017 թվականին մոսկովյան ակումբի կազմում հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն։ […]
17:34 31.08.2018
Մոնակոյում այսօր կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Սպորտինգ»-ը, ադրբեջանական «Ղարաբաղ»-ը և ուկրաինական «Վորսկլա»-ն: ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկության խմբային փուլի խմբերը հետևյալ տեսքն ունեն. A խումբ Բայեր Լյուդոգորեց Ցյուրիխ ԱԷԿ B խումբ Զալցբուրգ Սելթիկ Լեյպցիգ Ռոսենբուրգ C […]
17:28 31.08.2018
Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրեց «Լիոն»-ից վերադարձած հարձակվող Մարիանո Դիասին: Դիասը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել 2017 թվականին «արքայական» ակումբից, որի սանն է: Մադրիդցիներն օգտվել են պայմանագրով նախատեսված ֆուտբոլիստին վերադարձնելու իրավունքից: 25-ամյա Դիասը «Ռեալ»-ի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և ստացել 7 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն: ? @marianodiaz9 | #WelcomeMariano […]
17:11 31.08.2018
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արտագնա՝ Ավստրիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներից առաջ, սեպտեմբերի 3-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը սեպտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք հանդիպումների համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Սևակ Ասլանյան, «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» […]
16:50 31.08.2018
Շվեդական Ուդևալա քաղաքում ընթանում է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2018/19թթ. մրցաշրջանի նախնական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն առաջին խաղում 8:2 հաշվով հաղթել էր իսլանդական «Վենգիր Յուպիտերս»-ին, իսկ երկրորդ խաղում առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկ»-ի նկատմամբ 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լուկասը, Էդվարդ Մկրտչյանը, Սարո Գալստյանը և Սարո Մարդանյանը: Վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը […]
14:22 31.08.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրեց հավաքականի նոր մարզաշապիկները: Հավաքականի նոր տեխնիկական հովանավորն է իտալական Macron ընկերությունը: Մեր ընտրանու նոր մարզաշապիկները կլինեն ավանդական կարմիր և սպիտակ գույների, նրանց վրա առկա կլինի «Հավաքական իմ պատիվ» գրությունը:
21:46 30.08.2018
Օգոստոսի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Իրանի 50-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը: Իրանի համահայկական 50-րդ խաղերին մասնակցում են ինչպես իրանահայ համայնքի, այնպես էլ Հայաստանից, Արցախից և Ջավախքից Թեհրան ժամանած պատանիներ: Խաղերի բացման արարողությունը մեկնարկել է խորհրդանշական […]