15:59 25.08.2018
Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխվելուց հետո Թուրինի «Յուվենտուս»-ի բաժնետոմսերի գները ֆոնդային բորսայում բարձրացել են: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Ըստ պարբերականի՝ բաժնետոմսերի աճը կազմել է 55,15%: Ներկայումս իտալական ակումբի մեկ բաժնետոմսն արժե 1 եվրո: Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Ռոնալդուն չորս տարվա պայմանագիր է կնքել թուրինյան ակումբի հետ: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի համար «Յուվենտուս»-ը Մադրիդի «Ռեալ»-ին […]
23:16 24.08.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում։ Այսպիսով, Հայաստանի […]
19:19 24.08.2018
ՖԻՖԱ-ն Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբին արգելել է մեկ տարի այցելել ֆուտբոլային խաղերի: Նման պատժամիջոցներ նրա նկատմամբ կիրառվել է, քանի որ Ռաջուբին այս տարվա հունիսին մուսուլման երկրպագուներին կոչ էր արել այրել «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկները, եթե նա մասնակցի Իսրայելի հետ ընկերական խաղին: Ռաջուբը մասնակցել է պաղեստինյան Ռամալլահ քաղաքում գտնվող Արգենտինայի […]
17:28 24.08.2018
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը վերջերս երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Արարատ-Արմենիա»-ի հետ, տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 31-ամյա ֆուտբոլիստը ալաշկերտցիների հետ մեկամյա պայմանագիր է ստորագրել: Մկոյանը կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում»: Արտերկրում խաղալու հարուստ փորձ […]
17:09 24.08.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը նախապատրաստվում է ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: «Զինագործներ»-ը նախախաղային մարզում է անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մարզման ընթացքում հայ ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով գնդակը անցկացրել է իր թիմակցի ոտքերի արանքով: Նշենք, որ «Արսենալ»-«Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 25-ին, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
16:58 24.08.2018
Որոշ ժամանակ առաջ ԶԼՄ-ում ինֆորմացիա էր տարածվել, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքը պատրաստվում է տեղափոխվել Իսպանիա: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց: Հիմա էլ տեղեկություն է տարածվել լեգենդար ավտոարշավորդի առողջական վիճակի մասին: Գերմանացու հարազատներից մեկի խոսքերով՝ նա արդեն ինչ-ինչ զգացմունքների նշաններ է ցույց տալիս, ինչով ուրախացնում է ողջ ընտանիքին: «Երբ մենք նրան […]
12:35 24.08.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ չնայած Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում կրած պարտությանը, թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ,: «Ես իմ ամենամեծ քննադատն եմ, ուստի լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Լավ գիտեմ՝ ինչ եմ տալիս թիմին և ինչ է տալիս թիմն ինձ: Մենք նոր գլխավոր մարզիչ ունենք: Փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանը և […]
11:48 24.08.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավելենք, որ այս օրերին Բուդապեշտում է նաև Հայաստանի […]
19:00 23.08.2018
As պարբերականի հաղորդմամբ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեռևս կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Մադրիդյան ակուբում կարծում են, որ Մբապեի տրանսֆերը հնարավոր է ֆրանսիական ակումբի ֆինանսական արդար խաղի կանոնների հետ կապված խնդիրների պատճառով: Փարիզցիները պետք է հաջորդ շաբաթվա սկզբում 180 մլն եվրոյով Մբապեի տրանսֆերը պաշտոնապես գնեն «Մոնակո»-ից, ինչը «Ռեալ»-ի մասնագետների կարծիքով՝ կստիպի ՊՍԺ-ին խախտել ֆինանսական արդար […]
17:55 23.08.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող մարզիկներից իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տոնել 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Պարտություն է կրել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ռինգ դուրս կգա այսօր երեկոյան: Հիշեցնենք, […]
17:18 23.08.2018
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները պատրաստ են կատալոնացիներին առաջարկել 90 մլն եվրո 30-ամյա խորվաթի տրանսֆերի համար: Ռակիտիչի պայմանագրով փոխհատուցման գումարը 125 մլն եվրո է, բայց փարիզեցիները մտադիր են համաձայնության գալ 90 միլիոնով: «Բարսելոնան» չի վերանայի Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի պայմանները, իսկ ՊՍԺ-ն պատրաստ է նրան երկու անգամ ավելի աշխատավարձ […]
11:12 23.08.2018
Մոլդովայում ընթանում է ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը: C ենթախմբի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2-5 հաշվով պարտվել է Բելառուսի հավաքականին: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր աղջիկները 1-0 հաշվով հաղթել էին տանտերերին՝ Մոլդովայի հավաքականին: Հատկանշական է, որ այդ խաղի գլխավոր մրցավարը ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլլաևն էր: Ի դեպ, Նուրուլլաևը սպասարկել է նաև Հայաստան-Բելառուս հանդիպումը, երկրորդ […]
10:40 23.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով: Տուրի մյուս բոլոր պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են […]
21:10 22.08.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բելեկյանը հարցազրույց է տվել «Ուրական»-ի պաշտոնական կայքին: Արգենտինահայ ֆուտբոլիստը խոսել է թիմում իր նոր դիրքի և Հայաստանի ընտրանու հրավերի մասին: «Այո, ես ուզում էի հեռանալ ակումբից այս ամռանը, տարբերակներ կային, բայց գլխավոր մարզիչն ինձ համոզեց, որ մնամ ակումբում, հավատում է ինձ: Այս մրցաշրջանում կխաղամ մի փոքր այլ դիրքում՝ […]
20:40 22.08.2018
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Հակոբյանը և Բենիկ Նիկողոսյանը: 56 կգ քաշային կարգում Հակոբյանն առաջին մենամարտում գերազանցեց թուրք հակառակորդին, 64 կգ քաշում հաղթանակ տոնեց նաև Բենիկ Նիկողոսյանը: Միայն պարտություն կրեց Արթուր Բազեյանը: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից հաջորդ մենամարտերը […]
20:18 22.08.2018
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին պատրաստ է մարզչական կարիերա սկսել: «Արսենալ»-ի նախկին ֆավորիտը համաձայնել է ղեկավարել «Բորդո» ֆուտբոլային ակումբը: Այժմ նա սպասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության արձագանքին: Ավելի վաղ Գուստավո Պոյետը հեռացվել էր «Բորդո»-ի մարզչի պաշտոնից: Ակումբին դուր չէր եկել, որ մարզիչը շատ խիստ էր արտահայտվել ակումբի հարձակվողներից մեկի՝ այլ ակումբ հեռանալու մասին: Այժմ Թիերի […]
19:15 22.08.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առաջարկով և Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: 7-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին: 7-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Բանանց» […]
19:05 22.08.2018
Գանացի երիտասարդ եզրային Նանա Անտվին երեք տարվա պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռի»-ի հետ: Երկարատև բանակցություններից հետո «Լոռի»-ն կարողացել է ստանալ գանացու տրանսֆերը: 18-ամյա ֆուտբոլիստն ավելի քան մեկ ամիս գտնվում էր վանաձորցիների մարզչական շտաբի տրամադրության տակ և թիմի հետ անցել է ամբողջ նախապատրաստական շրջանը: Անտվին հանդես է եկել Գանայի Մ17 տարեկանների հավաքականի կազմում, իսկ այժմ պարբերաբար […]
15:00 22.08.2018
Մոլդովայում մեկնարկեց ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Անի Կարապետյանը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:
14:31 22.08.2018
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Ֆուտբոլիստը Թուրինի ֆոնին իր կնոջ և երեխաների հետ լուսանկարվել է «Յուվենթուս»-ի մարզաշապիկով: «Բիանկոներների ընտանիքը»,- գրել է Ռոնալդուն: La famiglia bianconera! #finoallafine Публикация от Cristiano Ronaldo (@cristiano) 21 Авг 2018 в 10:56 PDT Հիշեցնենք, որ այս ամառ պորտուգալացի ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուս»-ի […]
14:23 22.08.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Sky Sports-ին, որի ընթացքում խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի և նրա ու Վենգերի նմանության մասին: «Բոլորն իրենց կարծիքն ունեն Էմերիի փիլիսոփայության մասին: «Արսենալ»-ում շատ լավ գիտեն, թե ինչի համար են խաղում և ինչպես պետք է խաղալ: Եթե մենք պարզապես պատրաստվում ենք […]
13:57 22.08.2018
Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հետ «Փյունիկ»-ի հետ խաղի, թիմի մարզավիճակի և առաջիկա մրցակից «Գանձասար Կապան»-ի մասին: Ստորև ներկայացնենք հարցազրույցը. – Ինչպե՞ս եք գնահատում թիմի տրամադրվածությունը անհաջողությունների շարքից հետո: – Թիմի տրամադրվածությունը շատ մարտական է, ամբողջ թիմը պատրաստ է շտկելու այս իրավիճակը և […]
12:03 22.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Չորրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 24-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով: Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են միանգամից 5 շախմատիստներ՝ Արոնյանը, Կարլսենը, Մամեդյարովը, Գրիշչուկը, Կարուանան: […]
18:15 21.08.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Whoscored.com-ի ԱՊԼ-ի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստը «Չելսի»-ի հետ խաղում ստացել է 8.5 գնահատական: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը 2-րդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվել է «Չելսի»-ին, Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
17:47 21.08.2018
«Վալենսիա»-ի հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին: «Վալենսիա»-ի հետ կնքված պայմանագրով Ռոդրիգոյի փոխհատուցման գումարը կազմում է 120 մլն եվրո: Ֆուտբոլիստը չի հերքել «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը, որի սանն է:
17:39 21.08.2018
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը, ով անցած մրցաշրջանի վերջում հեռացել էր մակեդոնական «Վարդար»-ից, ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկի՝ Երևանի «Արցախ»-ի կազմում: 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երևանյան ակումբի մարզմանը: Նշենք, որ Հովհաննես Համբարձումյանը հանդես է եկել «Բանանց»-ում (2009-14) և «Վարդար»-ում (2014-18):
17:30 21.08.2018
Բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են 2018-2019 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթողի գործակիցները: Եթե մինչև Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխվելը «Յուվենթուս»-ը չէր մտնում գլխավոր հավակնորդների լավագույն ութնյակի մեջ, ապա հիմա թուրինցիները համարվում են գլխավոր ֆավորիտներից մեկը: Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթի»-ի և «Յուվենթուս»-ի հաղթանակի համար խաղադրույքները ընդունվում են 6.5 գործակցով: «Բարսելոնա»-ն բուքմեյքերների սահմանած գործակիցներով իջել է 3-րդ տեղ, կատալոնացիների հաղթանակը գնահատվում […]
14:13 21.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Երրորդ տուրում Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվել է 37-րդ քայլում ոչ-ոքի արդյունքով: Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են միանգամից 4 շախմատիստներ՝ Արոնյանը, Կարլսենը, Մամեդյարովը, Գրիշչուկը: Հիշեցնենք, որ […]
20:00 20.08.2018
Հայազգի ձյուդոիստ Արամ Գրիգորյանը, որը հանդես է գալիս ՌԴ դրոշի ներքո, հաղթել է Մինսկում ավարտված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Նախընտրական փուլում 66 կգ քաշային հայ ձյուդոիստը հերթականությամբ հաղթել է իտալացի, ադրբեջանցի և ուկրաինացի մարզիկներին: Կիսաեզրափակչում նա առավելության է հասել իսրայելցի Յարին Մենագեդի նկատմամբ, իսկ եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է ղազախստանցի Յեսետ Կուանովին: Ի դեպ, ստավրոպոլյան լրատվամիջոցները հաղորդում […]