23:16 12.09.2018
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում նախարար Վահրադյանը հյուրի հետ քննարկել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցմանը, ինչպես նաև աթլետիկայի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:
18:19 12.09.2018
Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո (0:0), կիսվել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալու իր տպավորություններով: «Կրիշտիանուն հրաշալի ֆուտբոլիստ է: Իմ բախտը բերել է, որ ես կարող եմ հավաքականում խաղալ Մեսսիի հետ, իսկ «Յուվենթուս»-ում՝ Ռոնալդուի: Այժմ պետք է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայում խաղալու ենք «Վալենսիա»-ի հետ, […]
17:16 12.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործներ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի և «Արսենալ»-ի անելիքների մասին: «Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի դառնամ ավելի ուժեղ: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ իմ հավակնությունները և ես միշտ ցանկացել եմ հետևել դրանց: […]
16:47 12.09.2018
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը: Այս մասին տեղեկացրին Շախմատի ֆեդերացիայից: Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» […]
16:36 12.09.2018
Եվրոպական ակումբների ասոցիացիան Մադրիդի «Ռեալ»-ին ճանաչել է «Տարվա լավագույն ակումբ»: Մադրիդյան թիմը պարգևատրվել է 2017/18 մրցաշրջանում ակնառու նվաճումների համար: Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալ»-ը երրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ը, որն անցած մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հասել են մինչև կիսաեզրափակիչ: Բելգիական «Գենտ»-ը պարգևատրվել է սոցիալական […]
15:53 12.09.2018
Amazon ընկերությունը սերիալ կնկարահանի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մասին: Արդեն անցկացվել է ֆիլմի դերակատարների ընտրություն, Մարադոնային կմարմնավորեն երեք տարբեր դերասաններ, ովքեր կներկայացնեն նրա կյանքի տարբեր ժամանակահատվածները, հայտնում է Football Italia-ն: Սերիալը Amazon-ի կայքում կհայտնվի մոտ ժամանակներս: Նախկինում լեգենդար արգենտինացու մասին արդեն երկու ֆիլմ է նկարահանվել, որոնց ռեժիսորներն էին Էմիր Կուստուրիցան […]
00:47 11.09.2018
«Լաս Վեգաս Լայթս» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի կարևորությամբ 2-րդ՝ USL լիգայում, «ԼԱ Գալաքսի»-ի երկրորդ թիմի հետ խաղի ընդմիջմանը անսովոր ձևով է զվարճացրել իր երկրպագուներին: Sports Illustrated-ի հանդիպման ընդմիջմանը դաշտի վրա ուղղաթիռ է հայտնվել, որից, նախապես ընտրված 200 երկրպագուների վրա, բաց են թողնվել 5000 դոլարի թղթադրամներ: Ակումբի սեփականատեր Բրեդ Լեշբրուկի խոսքերով` բաց են […]
20:01 10.09.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընկել է Ազգերի լիգայի Անգլիա-Իսպանիա հանդիպումից առաջ: Պորտուգալացին «Ուեմբլի» մարզադաշտի մուտքի մոտ ցանկացել է անցնել կարմիր գորգի պարանե բազրիքի վրայով, սակայն ոտքը դիպչել է պարանին և վայր է ընկել: Մոուրինյոն, ժպտալով բարձրացել է, մինչ նրան օգնության կհասներ մարզադաշտի աշխատակիցը: Estás bien @Llourinho? Pedimos el VAR? pic.twitter.com/UOhfmRTQAt — Tio Torren […]
18:03 10.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող, դանիացի Նիկլաս Բենդտները մեղադրվում է Կոպենհագենում տաքսու վարորդին հարվածելու մեջ, հաղորդում է Goal-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: DanTaxi-ի աշխատակիցը հարձակման կապակցությամբ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով 30-ամյա Բենդտների անունը: Տուժածի մոտ ախտորոշվել է ծնոտի կոտրվածք: Ոստիկանությունը գործին ֆուտբոլիստի ներգրավվածության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: «Ռոսենբորգ» ակումբի հարձակվողը մասնակցել է 70 խաղի և […]
17:20 10.09.2018
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Paytakht open շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստներ, այդ թվում՝ 3 գրոսմայստերներ և 10 միջազգային վարպետներ: Հայաստանը ներկայացնում էին 2 շախմատիստներ. Գրոսմայստեր Սամվել Տեր- Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը: Մրցաշարի հաղթող է դարձել Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը՝ […]
16:11 10.09.2018
«Սենտ-Էտիեն»-ի նախկին ֆուտբոլիստ Վիլյամ Գոմիսը գնդակահարվել է Ֆրանսիայի Լա-Սեն-սյուր-Մեր համայնքում: Այս մասին հայտնում է Le Progres թերթը: Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը, ինչպես նաև 14 տարեկան մի պատանի, սպանվել են կիրակի գիշերը: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգի 24 փամփուշտ:
14:25 10.09.2018
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 ոսկե ու 3 արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից: 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթել է բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Ոսկե մեդալակիր է դարձել նաև Սլավիկ Հայրապետյանը, ով 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Նիկոլայ Վիչևից։ 77 […]
23:24 09.09.2018
US Open թենիսի բաց մրցաշարի եզրափակիչ խաղի արդյունքներով ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսին տուգանել են 17.000 դոլարով։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ուիլիամսին 10.000 դոլարով տուգանել են դատավորին վիրավորելու համար, 4000 դոլարով` խաղի ժամանակ մարզչի հուշումների համար և 3000 դոլարով` կոտրած ռակետի համար։ Հիշեցնենք, որ Սերենա Ուիլիամսը «Reddit» սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինն է։
20:50 08.09.2018
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսի»-ից մադրիդյան ակումբ իր տեղափոխության մանրամասները: «Երևում է, որ «Չելսի»-ի երկրպագուները չգիտեն ողջ ճշմարտությունը՝ կապված իմ տեղափոխության հետ: Մարտին արդեն տեղափոխության որոշումը կայացված էր, և ես մտածում էի որ ակումբը կհամաձայնի դրա հետ: Երբ գործարքը փակված էր, ես չմասնակցեցի «Չելսի»-ի մարզմանը, քանի որ […]
18:36 08.09.2018
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Ռուսաստանի Օմսկ քաղաքում անցկացվող «Մեծ մրցանակ» վարկանիշային մրցաշարում հաջող է հանդես եկել օմնիումի (հեծանվային բազմամարտ) սկրեչ և տեմպո մրցաձևերում՝ ցուցադրելով լավագույն արդյունքը: Այժմ նա օմնիում մրցաձևում առաջատարի դիրքում է, հայտնում են Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ նախորդ ամիս Էդգար Ստեփանյանը դարձել էր Շվեյցարիայում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչև […]
18:26 08.09.2018
«Պորտու»-ի 37-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ պետք է ֆուտբոլ խաղալուց հաճույք ստանալ՝ անկախ տարիքից: «Ես, Բուֆոնը և Չեխը ֆուտբոլի վերջին ռոք աստղերն ենք, ամենատարեցները, որոնք դեռ խաղում են առնվազն Եվրոպայում: Պետք է վայելել այն ժամանակը, որ դեռ ունեք: 37 տարեկանում ավելի մոտ ես կարիերայի ավարտին, քան խաղալ շարունակելուն: Լավ դիետան և հանգստանալը շատ […]
17:25 08.09.2018
Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի ամենաշատ հարված կատարած թիմն է: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ մեր ընտրանին Լիխտենշտեյնի հետ խաղում մրցակցի դարպասին կատարել է 28 հարված, որից 13-ը՝ դիպուկ: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը լավագույնն է եվրոպական հավաքականների մեջ: Մեր ընտրանուն հաջորդում են Ուկրաինան (26 հարված), Սերբիան (23 հարված), Ուելսը (18 հարված) […]
17:07 08.09.2018
Հայտնի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը դադարեցրել է հարաբերությունները Ֆրանսիայի հավաքականի և «Մարսել»-ի պաշտպան Ադիլ Ռամիի հետ: Բաժանումը տեղի է ունեցել ֆրանսիացու արած ամուսնության առաջարկից մի քանի օր անց. 51-ամյա Պամելան մերժել էր նրան: Զույգը ծանոթացել էր 2017թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ: Հանուն Անդերսոնի՝ 32-ամյա Ռամին հեռացել էր իր քաղաքացիական կնոջից և երկու երեխաներից: Ադիլ Ռամին […]
16:00 08.09.2018
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ «Չելսի»-ի նախկին պաշտպան Ջոն Թերին մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: 37-ամյա ֆուտբոլիստը, որը հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի, հաջող բուժզննում է անցել այսօր առավոտյան: Թերին իր Instagram-ի էջում բուժզննումից լուսանկար է հրապարակել: Անգլիացին մոսկովյան ակումբի հետ պայմանագիր կկնքի «1+1» տարբերակով: Ըստ աղբյուրի՝ «Սպարտակ»-ը Թերիին […]
12:55 08.09.2018
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Նշվում է, որ խաղը կայանալու է Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ՆՀՀ Մակեդոնիա հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ […]
00:59 08.09.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը, US Open –ի եզրափակչում՝ լատվիացի Անաստասիա Սևաստովայի դեմ տարած հաղթանակից հետո կիսվել է զգացողություններով, հայտնում է «Советский Спорт»-ը: «Ես մի փոքր զգացմունքներին տրվեցի, քանի որ դեռ նախորդ տարի կյանքիս համար կռիվ էի տալիս: Նախորդ տարվա այս ժամանակահատվածում, ես, կարծեմ, 4-րդ անգամ էի վիրահատության ենթարկվում: Այսօր ի՞նչ օր է: Չէ, դա երրորդ […]
16:00 07.09.2018
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի հիմնական ավագ են նշանակում Նեյմարին: ՊՍԺ-ի ֆուտբոլիստը, մեկնաբանելով այս նորությունը, ասել է, որ այդ նշանակումը մեծ պատիվ է իր համար. «Ես շատ բան եմ հասկացել: Ինձ համար այս պատասխանատու աշխատանքը օգտակար կլինի: Ոչ մեկը երբեք չի զգացել այն, ինչ ես եմ զգացել աշխարհի […]
22:40 06.09.2018
Այսօր մեկնարկեցին ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Խաղը բավականին լարված ստացվեց. 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ Մարկոս Պիցելլիի գեղեցիկ հարվածից հետո, սակայն հյուրերն ընդամենը 3 րոպե անց հավասարեցրին հաշիվը: 69-րդ րոպեին Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց վաստակեց և […]
15:17 06.09.2018
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է հավաքականում իր թիմակից, Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի մասին: «Մոդրիչն այժմ Լա Լիգայի ծանր հրետանին է: Նա աշխարհի այս տարվա լավագույն ֆուտբոլիստն է: Եվ մենք՝ խորվաթներս, հպարտանում ենք նրանով: Հուսով եմ, նա կստանա «Ոսկե գնդակը»: Սա միակ մրցանակն է, որը նա դեռ չի ստացել: […]
01:15 06.09.2018
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Բենժամին Բուխելը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղը հեշտ չի լինելու: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բենժամին Բուխելը: «Դեռ 9 տարի առաջ խաղացել եմ Հայաստանի հավաքականի դեմ: Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցում էր, մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպում էր: Բացի դրանից` գիտեինք, որ ՀՀ հավաքականը հեշտ […]
21:40 05.09.2018
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ։ Հիշեցնենք, որ Բաքվում Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:
18:10 05.09.2018
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Նադալը մրցել է Դոմինիկ Տիմի հետ։ Աշխարհի առաջին ռակետը հաղթել է 0:6, 6:4, 7:5, 6:7 (4:7), 7;6 (7;5) հաշվով։ Հանդիպումը տևել է 4 ժամ 49 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար պայքարում իսպանացին կմրցի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։ Նշենք, որ US Open-ն ավարտվում է […]
17:33 05.09.2018
Հայաստանի հավաքականի երիտասարդ հրաձիգները մասնակցում են Հարավային Կորեայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությանն ու ներկա պահին միջին արդյունքներ են ցույց տալիս: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից: Հրաչիկ Բաբայանը հրացան մրցաձևում գրանցել է 58-րդ արդյունքը, Քրիստիան և Իրինա Լաուերները միքս թիմում 51-րդն են, իսկ Իրինան հրացան մրցաձևում 91-րդ տեղում է:
16:46 05.09.2018
«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և նշում, որ ինչ-որ խաղադրույքների հետ կապ չի ունեցել: Խոսքը վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած «Ուլիս»-«Արարատ» ֆուտբոլային հանդիպմանը, որը հետագայում, ինչպես պարզ դարձավ, գնված խաղ էր և ըստ ներկայացված փաստերի՝ մեղադրյալներից մեկն էլ հենց Գագիկ Սիմոնյանն էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
13:58 05.09.2018
Նոր մրցաշար, նոր ձևաչափ ու նոր հնարավորություններ. մեկ բառով՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա: Միլիոնավոր մարդիկ սիրված խաղից միշտ սպասելիքներ ունեն: Հենց դրա համար 2014 թվականին ՈւԵՖԱ-ի 38-րդ կոնգրեսի ժամանակ եվրոպական 54 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն համաձայնեցին անցկացնել Ազգերի լիգա մրցաշարը: Նոր մրցաշարը նոր հնարավորություն կտա պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: ՈւԵՖԱ-ում համոզված են՝ այն նաև […]