TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Լևոն Վահրադյանը և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկու երկրների սպորտին առնչվող հարցեր

18:36 18.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը: Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն […]

̰
Վարազդատ Հարոյանը` «Ուրալ»-«Ռոստով» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

15:43 18.09.2018

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) է խաղացել «Ռոստով»-ի հետ: Հանդիպման հաշիվը բացել է եկատերինբուրգցիների պաշտպան Վարազդատ Հարոյանը:  Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը WhoScored կայքի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հարոյանի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 7.7 բալով: 7-րդ տուրից հետո, «Ուրալ»-ը վաստակած 5 միավորով գտնվում է 14-րդ տեղում:

̰
Աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

20:09 17.09.2018

Հրապարակվել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը, գրում է «Արմենպրես»-ը : Տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը, Ժորժ Եղիկյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց հավաքականի կազմում առաջնությանը նախապատրաստվում են Իզաբելա Յայլյանը […]

̰
Ռոնալդուի տեղափոխությունից հետո թիմում մթնոլորտն ավելի հանգիստ է. Գարեթ Բեյլ

17:32 17.09.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է, թե թիմում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո, որը այս ամռանը՝ «արքայական» ակումբում ինը տարի անցկացնելուց հետո, տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»: «Միանշանակ, ակումբից նման մեծ ֆուտբոլիստի հեռանալուց հետո ամեն ինչ մի փոքր այլ է: Գուցե հիմա մթնոլորտը ավելի հանգիստ է, քան նախկինում: Կարծում եմ, որ […]

̰
Կարեն Խաչանովն ATP վարկանշային աղյուսակում բարձրացել է 24-րդ տեղ

15:17 17.09.2018

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան՝ ATP-ն, սեպտեմբերի 17-ին հրապարակել է թարմացված վարկանշային աղյուսակը: Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, նախորդ ամսվա համեմատ բարձրացել է մեկ տեղով, և հիմա զբաղեցնում է 24-րդ հորիզոնական: Առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 8760. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6900. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 6445. Խուան-Մարտին […]

̰
Արթուր Աբրահամը բարեգործական նպատակով մասնակցել է բեռլինյան 45-րդ մարաթոնին

13:12 17.09.2018

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Մենք օգնում ենք երեխաներին» (“Wir helfen den Kindern”) կարգախոսի ներքո բարեգործական նպատակով մասնակցել է բեռլինյան 45-րդ մարաթոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: Նա նաև գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել:

̰
Ամենաարագավազ հայ մարզիկը Ստեփանակերտում է

19:07 16.09.2018

Ստեփանակերտում ավարտված հեռացատկի՝  լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի մրցաշարին մասնակցել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը: Տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում նա հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Դոնիկյանն ասել է, որ անչափ ուրախ է Արցախում կազմակերպված մրցաշարում իր գրանցած հաղթանակի […]

̰
Թենիսի հայտնի մրցավարը կոչ է արել Սերենա Ուիլյամսին ներողություն խնդրել

19:08 15.09.2018

Թենիսի մրցավար Բոբ Կրիստիանսոնը, որը 38 տարի անընդմեջ անցկացրել է ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը, կոչ է արել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ներողություն խնդրել եզրափակիչ մրցաշարում սկանդալի համար, հաղորդում է Tennis365-ը: «Տեղի ունեցածն իմ աշխատանքային 40 տարում ամենատհաճ իրավիճակն էր: Մենք պահանջում ենք, որպեսզի Սերենան ներողություն խնդրի կոնկրետ մրցավարից և ողջ անձնակազմից», – ասել է Կրիստիանսոնը՝ […]

̰
«Արսենալ»-ը համաձայնության չի եկել Ռեմսիի հետ նոր պայմանագրի կնքման հարցում

18:45 15.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ը նորից չի կարողացել համաձայնության գալ թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ նոր պայմանագրի կնքման հարցում: Բրիտանական The Sun պարբերականի հաղորդմամբ՝ «զինագործներ»-ը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են 5 տարվա պայմանագիր, շաբաթական 280 հազար եվրո աշխատավարձով: Մերժման պատճառը «Արսենալ»-ի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի ապագայի հետ կապված անորոշությունն է, որը կարող է տեղափոխվել «Միլան»: Լոնդոնցիների հետ Ուելսի հավաքականի […]

̰
Գաել Անդոնյանը չի միանա «Սանդերլենդ»-ին

15:24 15.09.2018

«Սանդերլենդ»-ի գլխավոր մարզիչ Ջեկ Ռոսսը նշել է, որ ակումբը պայմանագիր չի ստորագրի Գաել Անդոնյանի հետ, քանի որ պետք է առաջին հերթին լուծեն Ջիլոբոջի և Նդոնգի հետ ստեղծված իրավիճակը, որպեսի հնարավորություն ունենան մեծացնել աշխատավարձների բյուջեն: «Մենք պետք է որոշում կայացնեինք ելնելով նրանից, թե Գաելը որքանով է համապատասխանում մեր կազմին, սակայն մենք հիմա խնդիրներ ունենք Պապի և […]

̰
Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնության

14:50 15.09.2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքն է անցկացրել Երևանի «Օլիմպավանում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 […]

̰
Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլի մրցաշարի եզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկին

13:33 15.09.2018

Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթել է թուրք բռնցքամարտիկին և նվաճել ոսկե մեդալ: Քիչ անց ռինգ դուրս կգա և ոսկե մեդալի համար կպայքարի նաև Նարեկ Մանասյանը:

̰
Պոգբան երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ. Ժոզե Մոուրինյո

13:10 15.09.2018

Վերջերս մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ անգլիական ակումբից: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այս հարցին: «Ես չգիտեմ, թե ինչին պետք է հավատալ այս իրավիճակում: Եթե ես հեռուստատեսությամբ տեսնեմ Ռայոլային, ով ասում է, որ ֆուտբլիստը ցանկանում է հեռանալ և ինքը փորձում է կազմակերպել այդ […]

̰
Լևոն Արոնյանը հաղթել է Champions Showdown մրցաշարում

12:07 15.09.2018

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Ֆիշերի շախմատի Champions Showdown մրցաշարը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ընդհանուր 17,5:8,5 հաշվով հաղթեց կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի: Մրցաշարի մյուս զույգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով՝ 11,5:14,5 Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 14:12 Ուեսլի Սո -Անիշ Գիրի՝ 14,5:11,5 Նշենք, որ զույգերի հաղթողները կվաստակեն 30 հազարական դոլար, […]

̰
Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է «Չիկագո Ֆայր»

22:44 14.09.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը պայմանագիր է կնքել MLS-ում հանդես եկող «Չիկագո Ֆայր» ակումբի հետ: Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: NEWS | The Club has acquired forward @YuraMovsisyan off waivers. Welcome, Yura! More: https://t.co/rl0JNYxWvZ #cf97 pic.twitter.com/H3EK1YeHJV — Chicago Fire (@ChicagoFire) 14 сентября 2018 г. Մովսիսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին […]

̰
Թուրքիայում ընթացող մրցաշարում հայ 2 բռնցքամարտիկ անցել է եզրափակիչ փուլ

19:24 14.09.2018

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ: Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի […]

̰
Ուրուգվահայ ձյուդոյիստը պատրաստվում է մեկնել Բաքու

14:44 14.09.2018

Ուրուգվահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 20-28-ը տեղի ունենալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ես ունեմ պաշտոնական հրավեր որպես Ուրուգվայի քաղաքացի և մարզիկ: Ինձ խոստացան վիզա տրամադրել օդանավակայանում, ունեմ Ուրուգվայի և Ֆրանսիայի անձնագրեր»,- պատմել  է Աբրահամյանը՝ ավելացնելով, թե տեղյակ է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնելու Բաքու: Միքայել Աբրահամյանը […]

̰
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարի կիսաեզրափակչում են

23:46 13.09.2018

Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար: Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի […]

̰
Հարավային Կորեան Փհենյանին կառաջարկի համատեղ օլիմպիադա անցկացնել

20:40 13.09.2018

Հարավային Կորեան մտադիր է առաջարկել Հյուսիսային Կորեայի հետ  համատեղ հայտ ներկայացնել 2032թ. Օլիմպիական խաղերն անցկացնելու համար, տեղեկացնում է Yonhap-ը: Այս մասին հայտարարություն է արել Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Խվանը: «Ես մտադիր եմ անել այս առաջարկը Կորեական թերակղզում խնդրի խաղաղ կարգավորման նպատակով: Սեուլը և Փհենյանը կարող են միասին անցկացնել այս խաղերը»,- նշել է նա: Նրա […]

̰
«Ռեալ»-ը չկայացած տրանսֆերներից տնտեսել է 372 մլն եվրո

19:32 13.09.2018

Մադրիդի «Ռեալ»-ն ունի 372 մլն եվրո գումար` 190 մլն + 182 մլն վարկային միջոցներ, որոնք կարող են ծախսվել նոր խաղացողների ձեռքբերման վրա: Արքայական ակումբն այդքան գումար տնտեսել է «ՊՍԺ»-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Նեյմարի չկայացած տրանսֆերներից: Այս մասին հայտնում է As պարբերականը: Այսպիսով՝ մադրիդցիները  նոր ֆուտբոլիստներ գնելու համար մոտակա տրանսֆերային պատուհանների ժամանակ կարող են ծախսել 372 […]

̰
Մխիթարյանը և Մարկոսը ընդգրկվել են Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում

18:17 13.09.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելլին ընդգրկվել են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբի երկու տուրերի արդյունքներով Whoscored.com կայքի կողմից կազմված խորհրդանշական հավաքականում: Մեր ընտրանու ավագը՝ Մխիթարյանը, երկու խաղերի արդյունքում ստացել է 7.1 գնահատական, իսկ ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Պիզելլին, որը Լիխտենշտեյնի հետ խաղում դարձել է գոլի հեղինակ, արժանացել է 7.4 […]

̰
ՖԻՖԱ-ն կարող է սահմանափակել վարձակալությամբ տրված ֆուտբոլիստների թիվը

13:27 13.09.2018

ՖԻՖԱ-ն քննարկում է վարձակալությամբ տրված խաղացողների թվաքանակի սահմանափակումներ մտցնելու տարբերակը: Ըստ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերակի՝ ակումբները կկարողանան վարձակալության տալ ամենաշատը 8 ֆուտբոլիստի, այդ թվում՝ նույն ակումբին՝ ոչ ավելի, քան 3-4 ֆուտբոլիստ: Բացառություններ կարող է լինել միայն ակումբների մինչև 21 տարեկան տաղանդավոր սաների համար: Եթե սահմանափակումն ուժի մեջ մտնի, ապա դա ամենից շատ կազդի «Չելսի»-ի […]

̰
Սեպտեմբերի 22-ին կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները

13:11 13.09.2018

Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որոնց ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: ՀՖՖ ԻԱՄ անդամների կողմից առաջադրված ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի թեկնածուները: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է առաջադրված թեկնածուների ցանկը և կենսագրությունները: 1. Արթուր Վանեցյան – կենսագրություն 2. Արմեն Նիկողոսյան – կենսագրություն 3. Արմեն […]

̰
Կարծում եմ` Մեսսին և բոլորը հասկանում են, որ այս տարի Մոդրիչը լավագույնն է. Իվան Ռակիտիչ

00:28 13.09.2018

«Բարսելոնա»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը աջակցել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ, իր հայրենակից Լուկա Մոդրիչին: «Տարբեր մրցաշրջաններում դու կարող ես խաղալ լավ կամ վատ: Իմ համար լավագույն ֆուտբոլիստը, և, հնարավոր է, պատմության մեջ լավագույնը, դա Մեսսին է: Ամեն ինչ պարզ է` 10 երեխաներից 9-ը ձեզ կասեն նույնը: Այս տարի, իրոք, Լուկայի տարին էր: […]

̰
Լևոն Արոնյանը սկսել է մեկնարկը «Champions Showdown» մրցաշարում

23:30 12.09.2018

Աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը սկսել է մեկնարկը «Champions Showdown» մրցաշարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Արոնյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսն է: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը հաղթել է, իսկ երկրորդը՝ ավարտել ոչ-ոքի: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում նա կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ երկրորդում՝ պարտվել: Այժմ երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր: Գրոսմայստերները դեռևս մի […]

̰
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին

23:16 12.09.2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում նախարար Վահրադյանը հյուրի հետ քննարկել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցմանը, ինչպես նաև աթլետիկայի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր: 

̰
Իմ բախտը բերել է, որ կարող եմ խաղալ Մեսսիի և Ռոնալդուի հետ. Պաուլո Դիբալա

18:19 12.09.2018

Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո (0:0), կիսվել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալու իր տպավորություններով: «Կրիշտիանուն հրաշալի ֆուտբոլիստ է: Իմ բախտը բերել է, որ ես կարող եմ հավաքականում խաղալ Մեսսիի հետ, իսկ «Յուվենթուս»-ում՝ Ռոնալդուի: Այժմ պետք է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայում խաղալու ենք «Վալենսիա»-ի հետ, […]

̰
Մենք ձգտում ենք վերադարձնել «Արսենալ»-ի նախկին մակարդակը. Հենրիխ Մխիթարյան

17:16 12.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործներ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի և «Արսենալ»-ի անելիքների մասին: «Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի դառնամ ավելի ուժեղ: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ իմ հավակնությունները և ես միշտ ցանկացել եմ հետևել դրանց: […]

̰
Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը

16:47 12.09.2018

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը: Այս մասին տեղեկացրին Շախմատի ֆեդերացիայից: Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» […]

̰
«Ռեալ»-ը ճանաչել է «Տարվա լավագույն ակումբ»

16:36 12.09.2018

Եվրոպական ակումբների ասոցիացիան Մադրիդի «Ռեալ»-ին ճանաչել է «Տարվա լավագույն ակումբ»: Մադրիդյան թիմը պարգևատրվել է 2017/18 մրցաշրջանում ակնառու նվաճումների համար: Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալ»-ը երրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ը, որն անցած մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հասել են մինչև կիսաեզրափակիչ: Բելգիական «Գենտ»-ը պարգևատրվել է սոցիալական […]

̰
BACK_TO_TOP