TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Ադրբեջանցի մրցավարը կսպասարկի Հայաստան-Մոլդովա հանդիպումը

18:56 20.08.2018

Ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլլաևը նշանակված է կանանց մինի-ֆուտբոլի Հայաստան-Մոլդովա հանդիպման գլխավոր մրցավար: Խաղը  տեղի կունենա Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «C» ենթախմբի շրջանակում օգոստոսի 21-ին, Քիշնևում: Նուրուլլաևին կօգնեն գերմանացի և ալբանացի մրցավարները: Նուրուլլաևը նաև երկրորդ մրցավար է նշանակված Հայաստան-Բելառուս խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին:  

̰
Մարկոս Պիզելլին հարցազրույց է տվել «Ակտոբե»-ի պաշտոնական կայքին

17:52 20.08.2018

Ղազախական «Ակտոբե»-ի պաշտոնական կայքը ծավալուն հարցազրույց է արել թիմի հարձակվող Մարկոս Պիզելլիի հետ: Հայաստանի հավաքականի հարձակվողը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Պիզելլին գլխավորում է առաջնության ռմբարկուների աղյուսակը:

̰
Հայ լեգիոներների ֆուտբոլային շաբաթը

17:31 20.08.2018

Հանգստյան օրերին մի շարք երկրներում տեղի ունեցան ազգային առաջնության հանդիպումներ: SHANTNEWS-ն առանձնացրել է այն հանդիպումները, որոնց մասնակցել են Հայաստանի հավաքականի և հավաքականի թեկնածու ֆուտբոլիստները: ԱՊԼ-ի 2-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով պարտվեց «Չելսի»-ին: «Զինագործներ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը այս խաղում դարձել է գոլի և գոլային […]

̰
Դիեգո Ռոսսի Մարշալյանը գոլի հեղինակ է դարձել «Կոլորադո»-ի հետ խաղում

15:03 20.08.2018

ՄԼՍ-ի 25-րդ տուրի շրջանակներում «Լոս Անջելես»-ը 2։0 հաշվով հաղթել է «Կոլորադո»-ին: Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը: «Լոս Անջելես»-ը 25 խաղում վաստակած 42 միավորով Արևմտյան գոտում զբաղեցնում է 3-րդ տեղը:

̰
Կոլումբիացի կիսապաշտպանը միացել է Արարատ-Արմենիային

21:30 18.08.2018

Հայաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 29-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Ջիովաննի Մարտինեսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Ֆուտբոլիստը տարբեր տարիներին հանդես է եկել կոլումբիական «Քուինդիո», «Կորտուլուա», Պերուի «Հունկայո» և մի շարք այլ անվանի ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է կոլումբիական «Դեպորտիվո Պաստո» ակումբի անդամ: «Արարատ-Արմենիա» ակումբում Մարտինեսը հանդես կգա 17 համարի ներքո:

̰
Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում նշել է նորամուտը

20:50 18.08.2018

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշել է Իտալիայի առաջնությունում: Մեկնարկային տուրում Իտալիայի չեմպիոնները հյուրընկալվել են «Կևոյին»: Ռոնալդուն կենտրոնական հարձակվողի դիրքում է, հաղորդում է eurosport.ru: «Յուվենտուսի» մեկնարկային կազմը. Շչեսնի, Կանսելու, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Դուգլաս Կոստա, Կուադրադո, Դիբալա, Ռոնալդու: Հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 20:00-ին: Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» […]

̰
Սեպտեմբերի 22-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը

19:10 18.08.2018

Նախօրեին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում են, որ գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Նշենք, որ ՀՖՖ […]

̰
Ֆեդերացիայի անդամներից բացի որևէ մեկն իրավունք չունի և չի կարող միջամտել մեր ներքին գործերին. Արթուր Գևորգյան

15:50 18.08.2018

Չեմ համարում է, որ ճիշտ է խոչընդոտել այլ մարզական կառույցների գործունեությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանը խոսել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրության արդյունքների և դրան հետևող դժգոհությունների մասին: Խնդիրն այն է, որ ընտրությունից ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարն ու ՀԱՕԿ-ը հայտարարել էին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է խախտումներով: […]

̰
Արքայական ակումբը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Միլանի «Ինտեր»-ի դեմ՝ Լուկա Մոդրիչի հետ բանակցություններ վարելու համար

21:00 17.08.2018

Մադրիդի «Ռեալ»-ը բողոք է ներկայացրել (ՖԻՖԱ) Միլանի «Ինտեր»-ի դեմ, քանի որ վերջինս, առանց ակումբի գիտության, պայմանավորվածություն է ձեռք բերել Խորվաթիայի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ: Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարկացել է, որ առանց ֆուտբոլային ակումբի ղեկավարության իմացության ուրիշ ակումբներ բանակցել են իրենց ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Պերեսը նշել է, […]

̰
ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել «Փյունիկի» և «Ալաշկերտի» հանդիպումների հետաձգման մասին

19:14 17.08.2018

«Ալաշկերտ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացել են աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» և «Ալաշկերտի» ցանկությունները, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, որը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Տեղեկացնում ենք, […]

̰
Ջրացատկ մարզաձևը Հայաստանում գոյություն ունի և ունի արժանի ներկայացուցիչներ

16:59 17.08.2018

Խորհրդային միության տարիներին ջրացատկը Հայաստանում բավականին զարգացած է եղել, և հայ ջրացատկորդները բազում հաջողություններ են գրանցել ինչպես Խորհրդային միության տարածքում, այնպես էլ համաշխարհային արենայում։ Անկախ Հայաստանում պրոֆեսիոնալ լողավազանների փակվելուց հետո ջրային մարզաձևերն անուշադրության են մատնվել, բայց այսօր վստահ կարելի է ասել, որ ջրացատկը վերադառնում է Հայաստան։ Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում […]

̰
Իսպանիայի առաջնության խաղերը կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում

20:40 16.08.2018

Իսպանական ֆուտբոլը Հյուսիսային Ամերիկայում տարածելու նպատակով Լա Լիգան անսովոր պայմանագիր է կնքել Relevent գործակալության հետ առաջիկա 15 տարիների համար, գրում է vesti.ru-ն: Իսպանական Լա Լիգայի որոշ հանդիպումներ այսուհետ կանցկացվեն Կանադայում և ԱՄՆ-ում՝ իսպանական ֆուտբոլն այդ տարածաշրջանում տարածելու համար։ Կողմերն արդեն կնքել են 15 տարվա պայմանագիր և չի բացառվում, որ հենց այս մրցաշրջանից սկսած՝ տեղի ունենան […]

̰
Ռոմելու Լուկակուն հայտարարել է Բելգիայի հավաքականից հեռանալու մտադրության մասին

19:00 16.08.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է 2020 թ. Եվրոպայի առաջնությունից հետո ազգային հավաքականից հեռանալու մտադրության մասին: «Ես կարծում եմ, որ Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանամ թիմից: Յուրաքանչյուր խոշոր մրցաշարում մեզնից ակնկալում են առնվազն հասնել կիսաեզրափակիչ: Պետք է գնանք հաղթանակի համար, բայց մենք իրավունք չունենք հասնել ավելի ցածր փուլ, քան կիսաեզրափակիչը: Ժամանակակից ֆուտբոլը […]

̰
Ռուս հայտնի մեկնաբանը ռեպորտաժ է պատրաստել «Փյունիկ»-«Մաքքաբի» հանդիպման և Հայաստան կատարած այցի մասին

18:40 16.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Մաքքաբի» առաջին խաղին ներկա է եղել նաև ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը: Նա Հայաստան էր ժամանել Նոբել Առուստամյանի հետ: Ուտկինը ռեպորտաժ է պատրաստել Հայաստան կատարած այցի մասին և տեղադրել իր յութուբյան էջում: «Մաքքաբի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 21։30-ին։ Հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

̰
«Արսենալ»-ը հրապարակել է թիմի խաղացողների վնասվածքների և վերականգնման ժամկետների մասին զեկույց

17:50 16.08.2018

Լոնդոն «Արսենալ»-ը իր կայքում հրապարակել է տեղեկատվություն թիմի խաղացողների վնասվածքների և վերականգնման ժամկետների մասին: Բժշկական հետազոտության արդյունքում «Զինագործներ»-ի կիսապաշտպան Էյնսլի Մեիտլենդ-Նայլսի մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի կոտրվածք, ինչի հետևանքով 20-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի վեցից ութ շաբաթ: Նույնքան ժամանակով շարքից դուրս է մնացել պաշտպան Կառլ Ջենկինսոնը, որը ոտնաթաթի կապանների վնասվածք ունի: Զեադ Կոլաշինացը վնասել է ձախ […]

̰
Արթուր Վանեցյանը հաստատել է իր մտադրությունը՝ գլխավորել ՀՖՖ-ն

16:06 16.08.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում հաստատել է իր մտադրությունը՝ առաջադրվելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

̰
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 100-րդն է

16:00 16.08.2018

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը: Աշխարհի նորընծա չեմպիոնները նախորդ ամսվա համեմատ առաջադիմել են 6 տեղով և 7-րդ հորիզոնականից բարձրացել են 1-ին: 2018 թվի ԱԱ արծաթե մեդալակիր խորվաթները առաջադիմել են 16 տեղով, և հիմա զբաղեցնում են […]

̰
Գաբրիել Սարգսյանը չորրորդն  է. Abu-Dhabi Masters

21:52 15.08.2018

Աբու-Դաբիում ավարտվեց Abu-Dhabi Masters մրցաշարը, որին մասնկակցում էին  նաև 4 հայ շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Էդուարդ Հակոբյանը: Մեր շախնատիստներից առավել հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը: 9  տուրում  նա վաստակեց 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Սարգսյանն ընդամենը կես միավոր զիջեց առաջատարներին՝ Անտոն Կորոբովին, Դանիիլ Դուբովին և Սալեմ Սալեհին: […]

̰
Արաս Օզբիլիսը պաշտոնապես տեղափոխվեց «Վիլլեմ II»

20:10 15.08.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պաշտոնապես «Բեշիկթաշ»-ից տեղափոխվեց հոլանդական «Վիլլեմ II»: Հայ կիսապաշտպանը մոտ 2 շաբաթ մարզվում էր հոլանդական ակումբի կազմում, սակայն տրանսֆերային փաստաթղթերի պատճառով չէր հայտավորվում թիմի կազմում: Ըստ «Վիլլեմ II»-ի պաշտոնական կայքի` Օզբիլիսը վարձավճարով մեկ տարի հանդես կգա իրենց թիմում: Արասը նոր թիմում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

̰
Սամուել Էտոոն տեղափոխվեց Կատարի առաջնություն

20:00 15.08.2018

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Սամուել Էտոոն կարիերան կշարունակի Կատարի առաջնությունում: 37-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել «Կատար ՍԿ» ակումբի հետ: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել: أعلن نادي قطر ” تعاقده مع اللاعب المحترف الكاميروني” صاموييل ايتو ” في مؤتمر صحفي حضره سعادة الشيخ/ جاسم بن حمد بن ناصر ال ثاني رئيس النادي #نادي_قطر #صامويل_ايتو pic.twitter.com/e3CFDHR22E — Qatar […]

̰
Աստիճանաբար ավելի շատ հաղթանակներ կտոնեմ. Սերենա Ուիլյամս

17:50 15.08.2018

Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում Պետրա Կվիտովայից 3:6, 6:2, 3:6 հաշվով կրած պարտությունը մեկնաբանել է. «Կարծում եմ՝ երկուսս էլ լավ հանդիպում անցկացրինք: Երկուսս էլ բարձր մակարդակով հանդես եկանք, սակայն հաղթում է միայն մեկը: Դուք գիտեք՝ ինձ երկար վերադարձ է սպասվում, և սա դեռ սկիզբն է: Միանշանակ ես վերադարձիս ճանապարհի մեկնարկում եմ: […]

̰
Բուքմեյքերական ընկերությունները շատ ցածր են գնահատում հայկական ակումբների հաղթելու հավանականությունը

15:45 15.08.2018

Վաղը կկայանան Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումները: Հայկական երկու ակումբները՝ «Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը, պատասխան հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ: Թիմերն արդեն ժամանել են մրցավայր և նախապատրաստվում են վաղը կայանալիք հանդիպումներին: Բուքմեյքերական ընկերությունները շատ ցածր են գնահատում հայկական ակումբների հաղթելու հավանականությունը: «Կլուժ»-«Ալաշկերտ» պատասխան խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում ռումինացիներին, նրանց հաղթանակի համար սահմանվել է […]

̰
Զիդանը կարող է գլխավորել  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

13:05 15.08.2018

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: L’Equipe-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը, որը նախորդ մրցաշրջանի վերջում հեռացել էր «արքայական» ակումբից, մանչեսթերյան ակումբում կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին: Աշխարհի առաջնությունից հետո խոսակցություններ կային, որ Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը, բայց ինչպես երևում է՝ Դիդիե Դեշամը չի հեռանա հավաքականից: Հիշեցնենք, որ […]

̰
«Փյունիկ» ակումբը մեկնել է Թել Ավիվ

12:30 15.08.2018

Երևանի «Փյունիկ» ակումբը մեկնել է Թել Ավիվ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Օգոստոսի 16-ին կկայանա «Փյունիկ» և տեղի «Մաքաբի» ակումբների պատասխան հանդիպումը: Հիշեցնենք` օգոստոսի 7-ին Ֆուտբոլի «Եվրոպա» լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Մաքաբի»-«Փյունիկ» պատասխան խաղը կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում օգոստոսի […]

̰
Հայ շախմատիստները մասնակցում են «Աբու Դաբի մասթերս 2018»-ին

00:41 15.08.2018

Օգոստոսի 7-ին մեկնարկած 25-րդ «Աբու Դաբի մասթերս»-ում, որին մասնակցում են նաև Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանները, կայացել է արդեն 6 տուր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Արդյունքում Գաբրիել Սարգսյանը 4,5 միավորով կիսում է 4-19-րդ, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ․Պետրոսյանը 4 միավորով՝ 20-39-րդ, իսկ Էդուարդ Հակոբյանը 1,5-ով՝ 141-149-րդ տեղերը։

̰
Ռոնալդոն դուրս է գրվել հիվանդանոցից

17:23 14.08.2018

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իսպանական Իբիցայում դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է EFE-ն: Նշենք, որ Ռոնալդոն օգոստոսի 10-ին հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով: Ավելի ուշ 41-ամյա Ռոնալդոն տեղափոխվել էր մասնավոր հիվանդանոց: «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը հիվանդանոցից դուրս է եկել պահեստային մուտքով, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպումից: Ռոնալդոն Իբիցա էր մեկնել ընտանեկան հանգստի:

̰
Հայ շախմատիստները՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության ոսկե և արծաթե մեդալակիրներ

12:08 14.08.2018

Հայ շախմատիստների փայլուն հաղթանակով ավարտվել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Հովհաննիսյանը, իսկ Պետրոսյանն […]

̰
CONIFA-ի միջազգային մրցաշարը կանցկացվի Արցախում

21:16 13.08.2018

CONIFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրել է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը: Որոշումը կայացվել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում, 2019 թվականի հունիսին: Մրցաշարի անցկացման այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ CONIFA-ի ներկայացուցիչները հուլիսի […]

̰
Էլինա Դանիելյանը լավագույնն է միջազգային բաց մրցաշարում

14:29 13.08.2018

Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսեց 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց տվեց բացարձակ լավագույն […]

̰
«Բանանց»-ը նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

16:02 12.08.2018

«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչ օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը: Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում: Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինն ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել […]

̰
BACK_TO_TOP