Ֆեդերացիայի անդամներից բացի որևէ մեկն իրավունք չունի և չի կարող միջամտել մեր ներքին գործերին. Արթուր Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Ֆեդերացիայի անդամներից բացի որևէ մեկն իրավունք չունի և չի կարող միջամտել մեր ներքին գործերին. Արթուր Գևորգյան

15:50 18.08.2018

Չեմ համարում է, որ ճիշտ է խոչընդոտել այլ մարզական կառույցների գործունեությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանը խոսել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրության արդյունքների և դրան հետևող դժգոհությունների մասին:

Խնդիրն այն է, որ ընտրությունից ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարն ու ՀԱՕԿ-ը հայտարարել էին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է խախտումներով:

«Հայտարարություններ հնչեցին՝ մենք կմիջամտենք, կլուծենք այդ հարցերը: Ցանկանում եմ հայտարարել, որ բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի և չի կարող միջամտել մեր ներքին գործերին: Ընտրությունների ընթացակարգի հետ կապված՝  ֆեդերացիայի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընտրությունների և նշանակումների ընթացքը հաստատվում է ֆեդերացիայի կողմից՝ խուսափելով արտաքին միջամտությունից, բացի այդ, ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) կողմից: Այս ընտրությունների ընթացակարգը ճանաչվել ու հաստատվել է ԱԻԲԱ-ի կողմից, ստացվել են բազմակի շնորհավորանքներ:  Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը, այսինքն՝ այստեղ որևէ խնդիր կամ խախտում չի եղել, հակառակ դեպքում ԱԻԲԱ-ն չէր ճանաչի արդյունքները»,-ասաց Գևորգյանը:

Որպես պատասխան, Գևորգյանի խոսքով, ինքը կդիմի Միջազգային օլիմպիական կոմիտեին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի ու թույլ չտա ՀԱՕԿ-ի միջամտությունը իրենց ներքին գործերին:

«Եթե կա խնդիր, կասկածներ, դժգոհություններ, այս ամենը լուծվում է դատական կարգով: Ընտրություններից հետո ոչ ՀԱՕԿ-ից, ոչ սպորտի նախարարությունից ոչ մի դիմում-բողոք չենք ստացել, ոչ մի կասկած չի եղել, որ ընտրություններն անցել են խախտումներով: Էթիկայի կանոները ենթադրում են, որ առաջին հերթին մեզ պետք է տեղեկացնեին, որ իրենք դժգոհ են կամ կասկածներ ունեն, այլ ոչ թե դիմեին ԱԻԲԱ-ին»,-ասաց նա:

Դեռևս նախորդ ամսվա ընթացքում Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերականգնվեց պաշտոնում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP