TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Բանանցի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

23:09 11.08.2018

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Արցախի» դեմ հանդիպումից հետո հայտնել է պաշտոնը լքելու մասին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: «Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումն էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել, և […]

̰
«Արցախ»-ի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ երիտասարդական հավաքական

21:22 09.08.2018

Երևանի «Արցախ»-ի ֆուտբոլիստներ Էմիլ Եղիազարյանը, Գրիգոր Աղեկյանը, Հովհաննես Պողոսյանը և Հովհաննես Նազարյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է «Արցախ»  ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 15-ին Քիշնևում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ21 հավաքականի հետ:

̰
Աննախադեպ արդյունք. հայ ջրացատկորդները դարձել են Եվրոպայի առաջնության մրցանակակիր

19:11 09.08.2018

Գլազգոյում ընթացող  ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը տեղի ունեցածն աննախադեպ է Հայաստանի համար: Ջրացատկի՝  10մ աշտարակից զուգացատկի մրցումներում գերազանց է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: 6 ցատկերի համար տղաներն ստացել են  396,84 միավոր և զբաղեցրել են 3-րդ տեղը՝  նվաճելով բրոնզե մեդալ: Սա Անկախ Հայաստանի առաջին մեդալն է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում:

̰
«Փյունիկ»-«Մաքաբի» խաղն ավարտվեց ոչ-ոքի

23:55 07.08.2018

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Նեթանյա քաղաքում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 10:30-ին:

̰
Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկների ելույթները ֆեդերացիան գերազանց է գնահատում

21:21 07.08.2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի  երիտասարդական առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միասին նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հայ մարզիկների ելույթները, նշեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Հիշեցնենք, որ մրցումները կայացել են հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը: Բաղդադյանը հայ ըմբիշների գրանցած արդյունքներն աննախադեպ է […]

̰
Ադրբեջանցի մարզիկները շատ ծանր են տանում հայերից կրած պարտությունները. Արայիկ Բաղդադյան

15:31 07.08.2018

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 5-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած՝ երիտասարդների Եվրոպայի  առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Պարգևատրման արարողության ժամանակ շատերի ուշադրությունից չվրիպեց ադրբեջանցի մարզիկի պահվածքը: Երբ հնչում էր ՀՀ հիմնը, ադրբեջանցին լացում էր և կարծես անընդհատ հարվածում դեմքին: Նախապես կռահելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ […]

̰
Հայ շախմատիստները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում

14:57 07.08.2018

Հայ գրոսմայստերները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Հեղինակավոր մրցաշարում իրենց ուժերը կչափեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Էդուարդ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը: Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 15-ին: Մրցաշարի հաղթողը կստանա 13 հազար ԱՄՆ դոլար:  

̰
Այս տարի հայ պատանի մարզիկները 86 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում. փոխնախարար

14:48 07.08.2018

2018 թվականը բարեհաջող է հայկական սպորտի համար։ Այս կարծիքին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար (նախկինում՝ նախարար) Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ թեև տարին դեռ չի ավարտվել, բայց հայ մարզիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ «2018 թվականին մինչ օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24 արծաթե […]

̰
Հայաստանը հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի շատ մարզիկներ կունենա . փոխնախարար

14:25 07.08.2018

«Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյում էին: Հայաստանը կներկայանա նաև նոր մարզաձևերով, որոնցով հանդես չէինք գալիս նախորդ խաղերին: Կընդլայնենք մարզաձևերի աշխարհագրությունը»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել են պատրաստվել նախորդի ավարտից հետո։ Հաջորդ օլիմպիադան նախատեսվում է անցկացնել […]

̰
«Փյունիկ» -«Մաքաբի» հանդիպումը կցուցադրի «Շանթ»-ը

12:16 07.08.2018

Այսօր՝ ժամը 20։00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը կմրցի իսրայելական «Մաքաբի»-ի հետ: Հանդիպումը կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի ուղիղ եթերում: Պատասխան խաղը օգոստոսի 16-ին է՝ Իսրայելում: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդար»-ին, իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլ»-ին: Ո՞վ է հայկական ակումբի իսրայելական մրցակիցը «Մաքաբի»-ն […]

̰
ՖԻՖԱ-ի նախկին նախագահը համոզված է, որ ֆուտբոլի ԱԱ-2022 չպետք է անցկացվի Քաթարում

14:51 06.08.2018

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը համոզված է, որ 2022թ. Աշխարհի առաջնության անցկացման վայրն оբյեկտիվ չի ընտրվել: Ըստ Բլատերի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստացել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի կողմից գործադիր կոմիտեի անդամներ վրա քաղաքական ճնշման շնորհիվ, այսինքն՝ ոչ օրինական ճանապարհով: ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը կասկած չունի, որ եթե մանրակրկիտ ուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, ապա  […]

̰
Հովհաննես Մաղաքյանը երրորդ ոսկե մեդալը բերեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմին

23:00 05.08.2018

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նա երրորդ ոսկե մեդալն է բերել Հայաստանի թիմին: Գերծանր քաշայինների պայքարի եզրափակչում Հովհաննես Մաղաքյանը 4:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Յուրի Իդզինսկուն: Մաղաքյանը պայքարը սկսել էր օգոստոսի 4-ին, երբ վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում 8:2 հաշվով ուժեղ […]

̰
Ըմբիշ Վազգեն Թևանյանն ադրբեջանցի մարզիկին հաղթելով դարձավ Եվրոպայի չեմպիոն

21:20 05.08.2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցել է ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 5:2 հաշվով: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավելի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը […]

̰
Մելանյա Թրամփը գովաբանել է ամուսնուն քննադատած բասկետբոլիստին

14:58 05.08.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը NBA-ի աստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոց այցելելու ցանկություն է հայտնել և գովաբանել մարզիկի այդ քայլը՝ չնայած այն բանին, որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփն ու բասկետբոլիստը կոշտ խոսքեր են փոխանակել։ Օրեր առաջ մարզիկը հարցազրույց էր տվել CNN-ին, որի ժամանակ, խոսելով Թրամփի որդեգրած քաղաքականության մասին, ասել էր, որ Թրամփը պառակտում […]

̰
Ստոկհոլմում խաղից հետո Մխիթարյանը մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

12:48 05.08.2018

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին։ Դա տեղի է ունեցել Շվեդիայում «Լացիոյի» հետ ընկերական հանդիպումից հետո Նշենք, որ «Արսենալը» 2 գոլ է խփել Հռոմի «Լացիոյի» դարպասին։

̰
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

22:25 04.08.2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ և հաղթեց 11:6 հաշվով: Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և […]

̰
Ֆրանսիական ՊՍԺ-ն կրկին բարձունքում է

21:59 04.08.2018

Փարիզի ՊՍԺ-ն ֆուտբոլի Ֆրանսիայի 8-ակի սուպերգավաթակիր դարձավ, հայտվում է sport.news.am-ը: Չինաստանի Շենչժեն քաղաքի Shenzhen Universiade Sports Centre ստադիոնում կայացած սուպերգավաթի խաղում Ֆրանսիական ակումբը 4:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, իսկ բրազիլացի հարձակվող Նեյմարը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: ՊՍԺ-ի դարպասը պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված իտալացի 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի […]

̰
Ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

21:01 04.08.2018

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի հետ: 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանն էլ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի լեհ Յակուբ Բրլևսկիի հետ:

̰
Հայաստանը ներկայացնող ըմբիշները կպայքարեն մեդալների համար

17:37 04.08.2018

Իտալիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող՝ առնվազն 3 ըմբշամարտիկ, կպայքարի մեդալի համար, հայտնում է tert.am-ը: Առաջնությունում՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Արսեն Հարությունյանն իր մրցակիցների հանդեպ գրանցած բացարձակ առավելությամբ հասել է եզրափակիչ փուլ: Այսօր երեկոյան նա կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ժելեպի հետ: Առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու են ազատ ոճային […]

̰
Հայտնի է, թե որ համար ներքո կխաղա Պոգբան «Բարսելոնա»-ում

15:44 04.08.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ընտրել է խաղային համարը «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է  Tuttosport-ը: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից հետո ակտիվորեն լուրեր շրջանառվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը  կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում է: Նշվում էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է կատալոնական ակումբի  ներկայացուցիչների հետ և նշել է, որ ֆրանսիացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը: Եվ հիմա Tuttosport-ի […]

̰
Կասիլյասը նշել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել կարիերան

14:36 04.08.2018

Աշխարհահռչակ դարպասապահ Իկեր Կասիլյասը ասել է, որ կցանկանար իր կարիերան ավարտել «Պորտուում»: 37-ամյա իսպանացին այս պահին էլ հանդես է գալիս այդ ակումբում, իսկ պայմանագիրը կավարտվի 2019 թվականին: «Կարծում եմ` լավ է, երբ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է գալիս մի քանի ակումբում: Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Մադրիդի «Ռեալում» և վստահ եմ, որ այն պատմության լավագույն […]

̰
Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

13:50 04.08.2018

Այսօր մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությունը: Առաջին տուրում «Լոռի ՖԱ»-ն ընդունելու է «Արարատ-Արմենիա»-ին «Շիրակ»-ը հյուրընկալվելու է «Բանանց»-ին, «Արարատ»-ը մրցելու է «Ալաշկերտ»-ի հետ: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է: «Ալաշկերտ» – Երևան, «Նաիրի» մարզադաշտ «Արցախ ՖԱ» – Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտ «Արարատ-Արմենիա» – Երևան, «Հանրապետական» մարզադաշտ «Արարատ» – Երևան, «Նաիրի» մարզադաշտ «Բանանց» – Երևան, Բանանց-1 մարզադաշտ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ճաշել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ

18:54 03.08.2018

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեն հանդիպել է անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի 4 ֆուտբոլիստների հետ: Հարձակվողը ընթրել է Հենրիխ Մխիթարյանի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգի, Ալեքսանդր Լակազետի և Գանդուզիի հետ: Լուսանկարը իր Instagram-ի էջում հրապարակել է Օբամեյանգը: Նշենք, որ Դեմբելեն և Օբամեյանգը մտերիմ ընկերներ են:

̰
Ըմբշամարտի Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը կանանց պայքարում պարտվել է

16:30 03.08.2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը ներկայացրել է մեկ մարզիկ: Ժենյա Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով պարտվել է հունգարացի Էրիկա Բոգնարին: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը:

̰
Ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ ըմբիշը Արթուր Ալեքսանյանն է

16:05 03.08.2018

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշները: Հայաստանի ըմբիշներից ամենաբարձր վարկանիշն ունի 2016թ. օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից վարկանիշային ցուցակում տեղ են գտել 3 մարզիկներ՝ Միհրան Ջաբուրյանը, Վարուժան Խոջոյանը և Շամիր Աթյանը:

̰
«Ռեալի» նոր մարզիչը հեռացրել է սոցցանցերում իր օգտահաշիվներն առաջին իսկ պարտությունից հետո

17:31 02.08.2018

Մադրիդի «Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացրել է իր օգտահաշիվները սոցիալական կայքերից այն բանից հետո, երբ թիմն իր գլխավորությամբ հենց առաջին իսկ խաղից հետո պարտություն է կրել: Բանն այն է, որ միջազգային հեղինակավոր մրցաշարի շրջանակում թագավորական ակումբը պարտվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդին»: 51 ամյա մարզիչը հեռացրել է իր օգտահաշիվները Twitter-ից և Instagram-ից: Ի դեպ, […]

̰
Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ

14:41 02.08.2018

Հայաստանում է WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մարդասպան թագուհին» հայտարարել է, որ վերադառնում է մեծ բռնցքամարտ: Սյուզի Կենտիկյանն ասել է, որ մեկ տարի դադարի ընթացքում ինքը հանգստացել է, զբաղվել տարբեր նախագծերով ու մասնակցել շոուների: «Ես այս տարի ուզում եմ մենամարտ ունենալ: Շատ ուրախ եմ: Այս մեկ տարին, որ […]

̰
Արթուր Գևորգյանը վերընտրվել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

13:06 02.08.2018

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Արթուր Գևորգյանը: Նշենք, որ Արթուր Գևորգյանը առաջադրված միակ թեկնածուն է եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 5-ին տեղի է ունեցել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, սակայն այլ թեկնածուների բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բռնցքամարտի ֆեդերացիայի […]

̰
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել

21:46 01.08.2018

Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն այսօր հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել:  72  կգ  քաշայինների կարգում Մալխաս Ամոյանը,  երրորդ տեղի համար մրցապայքարում,  9-1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Նիկոլոս Չիկաիձեին: Իսկ 60 կգ քաշայինների կարգում, դարձյալ երրորդ տեղի համար մրցապայքարում, Արարատ Մանուչարյանը 6-0 հաշվով հաղթել է նույնպես Վրաստանը ներկայացնող Իրակլի Ձիմիստարիշվիլիին: Մանուչարյանը և Ամոյանը […]

̰
Իտալիան ներկայացրել է 2026թ. Օլիմպիական խաղերն ընդունելու երեք քաղաքների համատեղ հայտը

21:23 01.08.2018

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Միլանի, Թուրինի և Կորտինա դ՝Ամպեցցո քաղաքների՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընդունման  համատեղ հայտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Այդ որոշումն ընդունվել է Իտալիայի ԱՕԿ-ի 261-րդ ազգային խորհրդի նիստում: Վերջին անգամ Օլիմպիական խաղերն Իտալիայում անցկացվել են 2006 թվականին: Այդ ժամանակ ձմեռային […]

̰
BACK_TO_TOP