TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը տարիքի պատճառով չի ստացել լավագույն խաղացողի մրցանակը

13:21 24.07.2018

Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլ»-ին՝ չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Ամերիկյան Շառլոթ քաղաքում կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դորտմունդյան ակումբի ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը: Սակայն 19-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան օրենքի պատճառով այդպես էլ չի ստացել մրցանակը: Բանն այն է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակի հովանավորը […]

̰
Ռոնալդուի ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա երիտասարդի ֆիզիկական տվյալների հետ

12:36 24.07.2018

Վերջերս «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն բժշկական հետազոտություն է անցել և բժիշկները զարմացել են հետազոտությունների արդյունքի վրա: Այս մասին տեղեկացնում է լրագրող Մատեո Բոնետին: Պորտուգալացի ֆուտբոլիստը 20-ամյա երիտասարդին վայել ֆիզիկական վիճակում է: Ռոնալդուի օրգանիզմում ճարպերը 7 տոկոս են, մինչդեռ նրա տարիքում միջին ցուցանիշը կազմում է 10-11 տոկոս: Մարմնի մկանային զանգվածը 50 տոկոս է. նրա տարիքում այն […]

̰
«Ֆորմուլա 1»-ի ժամանակ ավտոարշավորդը 360 աստիճան պտտվել է

16:14 23.07.2018

Գերմանիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի ժամանակ Շառլ Լեկլերը կատարել է 360 աստիճանի շրջադարձ: Ավտոարշավորդը տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա մի պահ կորցրել է կառավարումը, բայց հաջողվել է իրավիճակից դուրս գալ և զբաղեցրել է 15-րդ տեղը: Իսկ մրցաշարում առաջին տեղը գրավել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Artistic end to the week-end 💃 pic.twitter.com/fsGe3Os8zE — […]

̰
Մեսութ Օզիլը լքել է գերմանական ֆուտբոլը, իր խոսքով՝ ռասիզմի և անհարգալից վերաբերմունքի պատճառով

13:33 23.07.2018

Թուրքական ծագմամբ, գերմանացի 29-ամյա ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը քննադատության էր արժանացել այն բանից հետո, երբ նկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայիսին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ: Նա ստացել էր բազմաթիվ քննադատական նամակներ: Գերմանական ֆուտբոլի միությունը նույնպես Օզիլին քննադատողների շարքում էր: «Ես գերմանացի եմ, երբ հաղթում ենք, իսկ պարտվելիս՝ ներգաղթյալ»: Չնայած իր հաջողություններին, Օզիլը ասել է, […]

̰
Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր

19:20 22.07.2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» Սինգապուրում կմասնակցեն Չեմպիոնների մրցաշարին, որի համար հայտագրել են 25 ֆուտբոլիստի՝ այդ թվում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: International Champions Cup-ի մրցաշարում «Արսենալ»-ը հուլիսի 26-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ»-ի, իսկ հուլիսի 28-ին՝ ՊՍԺ-ի հետ:

̰
«Գանձասար-Կապան» ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Վանեցյանի թեկնածությունը

20:53 21.07.2018

Հայկական ֆուտբոլային ակումբներից ևս մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպաշտպանի ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է. ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի […]

̰
«Լոռի» ՖԱ հիմնադիրը սատարում է ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը

12:40 21.07.2018

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում է կատարել ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ սատարելով ՀՖՖ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել: Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ […]

̰
Հայաստանում կայացել է պարահոկեյի առաջին խաղը

20:09 20.07.2018

«Երևանը բոլորի համար» մարզական ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում այսօր կայացել է հաշմանդամների հոկեյի ցուցադրական խաղ: Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը, Ազգային Պարալիմպիկ կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը: Կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանում սա առաջին պարահոկեյի թիմն է: Վստահեցնում են՝ մարզիկները մեծ ներուժ ունեն, և եթե հովանավոր հայտնվի, կկարողանան մասնակցել 2020 թվականին Չինաստանում կայանալիք […]

̰
Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ

18:11 20.07.2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ: Այդ մասին Արշակյանը նկար է հրապարակել Instagram-ի իր էջում: «Գորիցա»-ն նախորդ մրցաշրջանում հաղթել է Խորվաթիայի երկրորդ լիգայում և նոր մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում: Դավիթ Արշակյանը հունիսին հեռացել էր դանիական «Վեյլե»-ից: Մինչ այդ նա հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի երկրորդ […]

̰
«Բանանց»-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում կսատարի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

17:05 20.07.2018

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում կսատարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային անվտանգության […]

̰
Նեյմարը մեկնաբանել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

14:57 20.07.2018

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Goal-ը: «Ես մնում եմ ՊՍԺ-ում: Այս ակումբի հետ պայմանագիր ունեմ կնքած: Ընտրել եմ ՊՍԺ-ն, որպեսզի նոր մարտահրավերներ ստանամ ու նոր հաջողությունների կարողանամ հասնել: Որոշումս չեմ փոխելու: Հույս ունեմ, որ մրցաշրջանը հաջող կանցկացնենք, ու կրկին կհաղթենք չեմպիոնական մրցաշարում»,- ասել է բրազիլացի […]

̰
«Արարատ» ֆուտբոլային ակումբը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

14:29 20.07.2018

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: «Արարատ» ՖԱ-ն դեռ օրեր առաջ բարձրաձայնել էր հայկական ֆուտբոլում և մասնավորապես ՀՖՖ-ում փոփոխությունների անհրաժեշտությունը: Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը: Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել […]

̰
«Արցախ» ակումբը պաշտպանելու է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

11:38 20.07.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը ոգևորությամբ է ընդունել Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու  ցանկության մասին լուրը։ ««Արցախ»-ը իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ […]

̰
«Բանանց»-ը դուրս մնաց Եվրոպա լիգայից

00:35 20.07.2018

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պայքարն ավարտել է Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Երևանի «Բանանց»-ը։ Հայկական ակումբը «Սարաևո»-ի հետ խաղում պարտվել է 5։1 հաշվով։ Երևանում «Բանանց»-ը զիջել էր 1։2 հաշվով, իսկ արտագնա խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել Այվազովի պաշտպանած դարպասը։  

̰
«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

21:37 19.07.2018

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարաություն է տարածել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու ցանկության վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում: «Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ-ի ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը […]

̰
Աջակցելու ենք Արթուր Վանեցյանին. «Շիրակ» ֆուտբոլային ակումբ

17:50 19.07.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն: Ակումբն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին՝ ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ […]

̰
Պյանիչը մեկնաբանել է Ռոնալդուի տեղափոխումը «Յուվենտուս»

12:58 19.07.2018

Իտալական «Յուվենտուս» ակումբի կիսաապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնել է իր կարծիքը Ռունալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու մասին, հայտնում է «Советский спорт»-ը: «Ռոնալդուն հոյակապ ձեռքբերում է, նա մեծ խաղացող է, ուրախ եմ, որ նա «Յուվենտուս»-ում է»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ից  իտալական ակումբ 112 միլիոն եվրո է արժեցել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պյանիչը հնարավոր է, […]

̰
Միայն մեկ մարդու Արթուր Վանեցյանը կզիջի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը

12:31 19.07.2018

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել: Կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ […]

̰
Աշխարհի գավաթը նվաճած ֆրանսիացի ֆուտբոլիստները Պատվո լեգեոնի շքանշան կստանան

19:09 18.07.2018

2018 թվականի Աշխարհի գավաթը նվաճած ֆրանսիացի ֆուտբոլիստները կարժանանան Պատվո լեգեոնի շքանշանի: Երկուշաբթի օրը Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում մեծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու հաղթանակած թիմին: Նշենք, որ Ֆրանսիայի հաղթանակին նվիրված շքերթ է անցկացվել Ելիսեյան դաշտերում, իսկ նախագահական նստավայրում մեծ ընդունելություն է կազմակերպվել: Արդեն մի քանի օր է, ինչ Ֆրանսիայում ֆուտբոլային տոնը շարունակվում է:

̰
Կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի վրա. ՀՖՖ-ի կոչը «Շիրակ»-ին

18:53 18.07.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է հուլիսի 16-ին արված Գյումրի «Շիրակ»-ի հայտարարությանը: «Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը (կցվում է): Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակ»-ի երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր […]

̰
Խորվաթիայի հավաքականը 2018 ԱԱ-ից ստացած ողջ հասույթը կտրամադրի բարեգործական հիմնադրամին

14:29 18.07.2018

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը «Ֆեյսբուք»-ում գրած իր հայտարարությունում նշել է, որ ազգային հավաքականը 2018 թվականի Աշխարհի առաջնությունից ստացած ողջ հասույթը կտրամադրի բարեգործական հիմնադրամին: «Ամբողջ գումարը, որը կստանա Խորվաթիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում ելույթի համար, կհատկացվի բարեգործական հիմնադրամի, որն օգնում է երեխաներին: Այս հիմնադրամը կֆինանսավորի, այն երեխաների հանգիստը, որոնք երբեք չեն տեսել Ադրիատիկ ծովը: Հավաքականի […]

̰
Մխիթարյանը կարող է լավագույններից մեկը լինել. Սոկրատիս Պապաստատոպուլոս

13:34 18.07.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Սոկրատիս Պապաստատոպուլոսն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ 2013-2016թթ. հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ում: «Նա հիանալի է խաղում գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում թիմի համար, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները, դա պարզապես հիանալի է: Այն, ինչ նա ցույց տվեց […]

̰
«Հարցը ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի». արդյո՞ք Վանեցյանը կդառնա ՀՖՖ-ի նախագահ

12:08 18.07.2018

Տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու, իսկ նրա փոխարեն նոր նախագահ է ընտրվելու ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցի առնչությամբ երեկ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Հայրապետյանը հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը, սակայն նշել, որ ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածու է համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]

̰
Ո՞վ է Դիեգո Մարադոնայի հայ նմանակը

22:10 17.07.2018

Բելառուսական  SPORT.TUT.BY առցանց հրատարակչությունը հանրահայտ Դիեգո Մարադոնայի՝ Բրեստ այցից առաջ, հետաքրքիր միջոցառում է կազմակերպել:  Բանն այն է, որ Մարադոնան ստանձնել է Բրեստի «Դինամո» ակումբի մարզչի պաշտոնը: Ու պարզվել է, որ Բրեստում ապրում է մի քաղաքացի, որը շատ նման է աշխարհահռչակ արգենտինացուն: Նա ազգությամբ հայ Սամվել Վանեսյանն է: Վերջինիս միջոցով բելառուսական հրատարակչությունը իսկական շոու է կազմակերպել […]

̰
Զիդանը կստանձնի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրենի պաշտոնը

20:30 17.07.2018

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կդառնա իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրենը: Այս մասին հայտնում է Libertad Digital պորտալը: Նշվում է, որ Զիդանը իտալական ակումբի աշխատանքային թիմին կմիանա այս տարվա հոկտեմբերին: Հիշեցնենք, որ Զիդանը իր կամքով «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է մայիսի 31-ին: Մինչ այդ նա որպես արքայական ակումբի մարզիչ հասցրել էր երեք […]

̰
ՄՅՈՒ-ն պատրաստ է Խորվաթիայի հավաքականի երկու ֆուտբոլիստի համար 100 մլն եվրո վճարել

20:02 17.07.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Խորվաթիայի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստի: The Sun պարբերականի տվյալներով՝ «կարմիր սատանաներ»-ի շարքերը կարող են համալրել «Ինտեր»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչը և «Այնտրախտ»-ի հարձակվող Անտե Ռեբիչը: Խաղացողներին ձեռք բերելու ցանկություն հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը Մունդիալի ընթացքում հեռուստատեսությունում աշխատում էր որպես փորձագետ: Երկու տրանսֆերների համար «Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ […]

̰
Բեյլը Լոպետեգիի հետ զրույցից հետո որոշել է մնալ «Ռեալ»-ում

17:45 17.07.2018

«Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը որոշել է մնալ մադրիդյան ակումբում: The Telegraph-ի տեղեկություններով` ֆուտբոլիստը երկուշաբթի խոսել է արքայական ակումբի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը հայտնել է, որ նա ուելսցու տաղանդի մեծ երկրպագու է, և նա իր թիմում մեծ դեր է խաղալու: Ավելի վաղ հայտնում էին, որ Բեյլը կարող է հեռանալ «Ռեալ»-ից […]

̰
Դենի Ուելբեքն ու Դավիդ Օսպինան կարող են լքել «Արսենալ»-ը

16:27 17.07.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին թիմը գլխավորելուց հետո մի շարք ֆուտբոլիստների է ձեռք բերել: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ լոնդոնյան ակումբից կարող են հեռանալ մի շարք ֆուտբոլիստներ: Ամենահավանական թեկնածուները, որոնք կարող են լքել «Զինագործներ»-ի կազմը, հարձակվող Դենի Ուելբեքն ու դարպասապահ Դավիդ Օսպինան են: Ուելբեքի պայմանագրի ժամկետը լրանում է մյուս տարի, այդ իսկ պատճառով լոնդոնցիները կփորձեն հիմա վաճառել […]

̰
Վրացի մեկնաբանը Մոսկվայից աշխատում է՝ «Վրաստանի 20%-ը բռնագրավված է ՌԴ-ի կողմից» գրությամբ շապիկը հագին

16:10 17.07.2018

Վրաստանի Առաջին ալիքի մարզական մեկնաբան Գիորգի Զուրաբիշվիլին Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտից մեկնաբանել է`«Վրաստանի 20 տոկոսը բռնագրավված է Ռուսաստանի կողմից» գրությամբ շապիկը հագին: «Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում օկուպանտ երկրում: Եզրափակիչը Մոսկվայում է: Այս փաստը ևս հաճելի չէ: Այս վերնաշապիկով ես դրսևորում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է Զուրաբիշվիլին: Վրացի մեկնաբանի վերնաշապիկին պատկերված է […]

̰
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է իր հարազատ գյուղի բնակիչների վարկերը

15:28 17.07.2018

Խորվաթիայի ազգային հավաքականի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է իր հարազատ գյուղի բնակիչների վարկերը: Գյուղում բնակվում է մոտ 500 մարդ: «Նա մեծացել է Սպլիտի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղում: Նա երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»: Մի անգամ Անտեն մարել է իր համագյուղացիների բոլոր վարկերը»,- ասում է ընկերը՝ […]

̰
BACK_TO_TOP