17:48 14.07.2018
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, 2018 թվի աշխարհի առաջնության ժամանակ, հնարավոր է՝ ազդել է թիմի կազմի ընտրության որոշման վրա: Ըստ Clarin-ի հայտարարության՝ «Բարսելոնա»-յի հարձակվողը թույլ չի տվել, որ հավաքականի ֆուտբոլիստներ Ֆեդերիկո Ֆսիոն և Ջովանի Լո Չելսոն դուրս գան խաղադաշտ: Պարբերականի տվյալներով՝ Մեսսին կասկածել է այդ ֆուտբոլիստների որակների վրա և համարել, որ նրանք չեն կարող […]
17:27 14.07.2018
Իսպանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Խոսե Մարիա Մոլեինեդոն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությունը: «Յուվենթուս» տեղափոխությունը չի ազդի Իսպանիայի գանձարանի հետ Ռոնալդույի ունեցած խնդիրների վրա: Նրան կարելի է ձերբակալել նույնիսկ Իտալիայում: Կրիշտիանուի փաստաբանները շարունակում են պաշտպանել նրա շահերը իսպանական դատարաններում»,- Մոլեինեդոյի խոսքերը մեջբերել է Marca-ն: Հուլիսի 10-ին Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է 33-ամյա […]
11:49 14.07.2018
Իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդ է վերադարձել: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստը վերադարձել է, որպեսզի հավաքի այստեղ թողած իրերն ու լուծի անձնական հարցերը: Ռոնալդուն արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել է «Յուվենտուս»: Հուլիսի 16-ին նա պաշտոնապես կներկայացվի որպես արդ ակումբի անդամ: Նշենք, որ […]
16:13 13.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
15:38 13.07.2018
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի դաշտում անընդհատ ընկնելը: Նա նշել է, որ ապագայում Նեյմարը դաշտում թող ցուցադրի իր ֆուտբոլային հնարքները: «Նեյմարը մեծագույն խաղացողներից է, և դա առաջինն է, որ մենք պետք է ընդունենք: Նա անհավանական տաղանդ ունի: Երբ ես նման ֆուտբոլիստի դիմաց եմ կանգնում, ես չեմ կարողանում ինչ-որ վատ բան […]
15:13 13.07.2018
Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է, որ ակումբը դադարեցնում է համագործակցությունը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 48-ամյա իտալացի մասնագետի հետ միասին թիմից կհեռանան նաև նրա օգնականները։ Նշվում է նաև, որ լոնդոնյան ակումբը կգլխավորի «Նապոլի»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին։ Կոնտեն «Չելսի»-ն գլխավորել է 2016 թվականին: 2016/17 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ […]
18:59 12.07.2018
Ներկայացնում ենք Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանած գեղեցկուհի երկրպագուների ֆոտոշարքը:
17:48 12.07.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե որ հավաքականը կցանկանար գլխավորեր ապագայում: «Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ գոնե մեկ անգամ աշխատեմ մունդիալում: Բայց երբ եղա Ռուսաստանում և զգացի առաջնության մթնոլորտը, ցանկությունս ավելի ուժեղացավ: Աշխատել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում, դա այն է, ինչ ես կցանկանայի փորձել: Ապագայում ես ուզում եմ աշխատել Աշխարհի […]
17:20 12.07.2018
Թուրինի «Յուվենթուս»-ը ցանկանում է վաճառել Գոնսալո Իգուայինին: Ըստ Football Italia-ի՝ «Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը պատրաստ է արգենտինացուն վաճառել 60 մլն եվրոյի դիմաց: Սակայն դեռևս առաջարկ չեն ստացել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Նշենք, որ Իգուայինը 2016-ին «Յուվենթուս» է տեղափոխվել «Նապոլի»-ից 94 մլն եվրոյի դիմաց:
14:32 12.07.2018
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտափոխվել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շուրջ: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ նշվել էր, որ բրազիլացին ցանկանում է տեղափոխվել «Արքայական» ակումբ, սակայն նրա մտադրությունը փոխվել է Քրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո: Նշվում է, որ Նեյմարը ցանկանում էր խաղալ պորտուգալացու հետ մեկ ակումբում և Ռոնալդուի հեռանալուց հետո դառնար թիմի առաջատարը: Ներկա […]
13:28 12.07.2018
«Ռոմա»-ի դարպասապահ Ալիսսոնը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում: La Gazzetta dello Sport- ի տվյալներով՝ մերսիսայդյան ակումբը բրազիլացու տրանսֆերի համար պատրաստվում է առաջարկել 60 մլն եվրո, ևս 5 մլն որպես բոնուսներ: «Լիվերպուլ»-ը ցանկանում է Ալիսսոնին առաջարկել 5 տարվա պայմանագիր, տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով: Սա ավելի շատ է, քան առաջարկում է Մադրիդի «Ռեալ»-ը: Այնուամենայնիվ, «Ռոմա»-ն չի […]
16:59 11.07.2018
«Լորյան»-ի կիսապաշտպան Մատտեո Գենդուզին պայմանագիր է ստորագրել «Արսենալ»-ի հետ: 19-ամյա հենակետային կիսապաշտպանը «Զինագործներ»-ի կազմում հանդես կգա 29-րդ համարի տակ: Ֆրանսիացի կիսապաշտպանը այսօր մասնակցել է իր նոր թիմի մարզմանը: Անցյալ մրցաշրջանում Գենդուզին Ֆրանսիայի երկրորդ լիգայում մասնակցել է 18 հանդիպման, ինչպես նաև հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում:
22:54 10.07.2018
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին: Առաջին խաղակեսի ավելացված րոպեին «Ալաշկերտ»-ը գնդակ ընդունեց իր դարպասը: Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Հանդիպման ավարտի վերջին րոպեներին շոտլանդական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, արդեն Շոտլանդիայում:
20:35 10.07.2018
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը շնորհակալություն է հայտնել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին և հաջողություն մաղթել։ Ռոնալդուն «Ռեալ»-ում անցկացրած ինը տարիների ընթացքում դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։
19:10 10.07.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Իտալական «Սամպդորիա»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան: 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ նրա հավաքականը քառորդ եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է այս ձեռքբերման մասին. «Մենք, ի դեմս Տորեյրայի, ձեռք ենք բերել մի երիտասարդ խաղացողի, որը […]
18:51 10.07.2018
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է շոտլանդական «Սելթիկի» հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խաղից առաջ նշել է, որ լավ ուսումնասիրել են մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը ու նկատել, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Երևանը վերջին օրերի ընթացքում ընդունել է արդեն երկրորդ ֆուտբոլային պատվիրակությանը: […]
20:35 09.07.2018
Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, որ նախկինում մարզում էր անգլիական «Լիվերպուլ»-ը, խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, որ ժամանակին, երբ նա մարզում էր անգլիական «Լիվերպուլ» ակումբը, հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով՝ Ռոջերսը պատասխանեց. «Այո՛, ես խոսել եմ Մխիթարյանի հետ […]
17:34 09.07.2018
«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պաշտոնապես գլխավորեց Իսպանիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը: Էնրիկեի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: ? OFFICIAL | @LUISENRIQUE21, new @SeFutbol Head Coach#BienvenidoLuisEnrique pic.twitter.com/3KWNauF9WL — Selección Española de Fútbol (@SeFutbol) July 9, 2018 Հիշեցնենք, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Իսպանիայի հավաքականի […]
17:20 09.07.2018
ՊՍԺ-ի նորեկ Ջանլուիջի Բուֆոնն առաջին մարզումն է անցկացրել փարիզյան թիմի կազմում: 40-ամյա իտալացի դարպասապահը այսօր առաջին անգամ մարզվել է իր նոր թիմի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամլո ծառայությունը: ?? Premier entraînement pour @gianluigibuffon ?#OneOfUs pic.twitter.com/8LT8mPSEno — Paris Saint-Germain (@PSG_inside) July 9, 2018 Նշենք, որ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը վերջերս է պայմանագիր կնքել փարիզցիների […]
13:47 09.07.2018
Երեկ երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մարզադաշտի հանդերձարանում հանդիպել են հանդիպման մասնակից լեգենդար ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: Վարչապետը ողջունել է և լուսանկարվել ֆուտբոլի աստղերի հետ:
12:30 09.07.2018
2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 Ազգային հավաքականների ուսումնամարզական […]
23:25 08.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև վարչապետը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:
22:17 08.07.2018
Այսօր Երևանում՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ լեգենդների խաղը: Միմյանց հետ մրցում էին Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրենց մասնակցությունը խաղին ունեցան Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, […]
17:08 07.07.2018
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և երկրպագուների համար երեկ շատ ծանր օր էր, քանի որ քառորդ եզրափակչում 2:1 հաշվով պարտվեցին Բելգիայի հավաքականին ու այդքանով ԱԱ-ում վերջակետ դրեցին: Բրազիլիայի համար այս առաջնությունը նախկին պատրությունների ամոթալի էջը փակելու լավագույն շանսն էր, քանի որ պայքարից դուրս էին մնացել գրեթե բոլոր ուժեղ թիմերը: Սակայն եղավ այն, ինչ եղավ … ShantNews.am-ը ներկայացնում […]
14:50 07.07.2018
Այսօր ԱԱ-ի քառորդ եզրափակչում սպասվում է Անգլիա-Շվեդիա խաղը: Եվ այս առիթով Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գրազ են եկել: Զլատան Իբրաիմովիչը Instagram-ում, դիմելով, Բեքհեմին ասել է. «Հեյ, Դևիդ Բեքհեմ: Եթե Անգլիայի հավաքականը հաղթի Շվեդիային, ապա քեզ կհրավիրեմ ընթրիքի աշխարհի ցանկացած կետում: Իսկ եթե հաղթի Շվեդիան, ապա դու ինձ […]
13:26 07.07.2018
Հուլիսի 8-ին ժամը 19։45 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է լեգենդների խաղ՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև։ Հայտնի է Հայաստան ժամանող աստղերի վերջնական ցանկը։ Հանդիպմանը Եվրոպա թիմից մասնակցելու են. Լուիշ Ֆիգու Պաոլո Մալդինի Յուրի Ջորկաեֆ Յարի Լիտմանեն Հրիստո Ստոիչկով Կախա Կալաձե Ռայան Գիգս Լյուդովիկ Ժուլի Դեմետրիո Ալբերտինի Վենսան Կանդելա Բենիտո Կարբոնե Լևան […]
11:16 07.07.2018
Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարող է հեռանալ զբացրած պաշտոնից: Այս մասին գրում է TASS գործակալությունը: Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի Բրազիլիա-Բելգիա խաղից հետո Տիտեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ չգիտի, կմնա՞ գլխավոր մարզչի պաշտոնում: Հուլիսի 6-ին Բելգիան 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիային և դուրս թողեց հետագա պայքարից:
00:45 07.07.2018
Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելու համար Երևան կժամանի Բրազիլիայի հավաքականի լեգենդ, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռոնալդոն: Այս մասին հայտնում է fcyerevan.com-ը: Հիշեցնենք, որ այդ օրը մրցելու են Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի հավաքականները: Խաղին կմասնակցեն այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռիվալդոն, Ռոբերտո Կառլոսը, Ռայան Գիգսը, Յուրի Ջորկայֆը, Գաբրիել Բատիստուտան, Պաոլո Մալդինին […]
00:17 07.07.2018
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պայմանագիր է ստորագրել Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։ Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։ 40-ամյա ֆուտբոլիստը, որն այս մրցաշրջանի վերջում հայտարարել էր կարիերայի ավարտի մասին, նոր ակումբի հետ 1+1 ձևաչափով պայմանագիր է ստորագրել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների` Բուֆոնը «ՊՍԺ»-ում տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ կվաստակի։