15:14 17.07.2018
«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: «Իդեալական ֆուտբոլիստներ չկան: Յուրաքանչյուրն ունի իր թերությունները: Օրինակ՝ Մեսսին ամենամոտն է կատարելությանը: Նա օգնում է խաղալ ուրիշներին, ինքն է գոլեր խփում, բայց նա էլ ունի թույլ կողմեր, չնայած ոմանք այդպես չեն կարծում: Եթե վերլուծեք Մեսսիի խաղը, կտեսնեք, որ նա այդքան էլ լավ […]
15:00 17.07.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական ներկայացներ: Ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ գործադիր մարմնի նիստ եղել է, սակայն Հայրապետյանի […]
14:52 17.07.2018
Հուլիսի 11-ին Ջերմուկ-2018 պատանեկան 13-րդ միջազգային մրցաշարից Գյումրիի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցի սան Սոնա Քոչարյանը հաղթանակով է վերադարձել: 8-ամյա շախմատիստուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Իր տարիքային խմբում Սոնան ուժերն է չափել տարբեր երկրների մասնակիցների հետ: Վաստակելով առավելագույն միավորներ՝ երկրորդ կարգի շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցել Շախմատի աշխարհի առաջնությանը, որը կկայանա աշնանը՝ Իսպանիայում: Այս մասին […]
14:45 17.07.2018
Ղազախական Prosports.kz կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: Ըստ աղբյուրի` 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանի առաջնության երեք ակումբներ, որոնցից մեկը հանդես է գալիս Եվրոպա լիգայում: Հիշեցնենք, որ Մանուչարյանի վերջին ակումբը ռուսական «Ուրալ»-ն էր, որտեղից հեռացել է այս տարվա մայիսին:
14:30 17.07.2018
Հուլիսի 9-16-ը Բրազիլիա քաղաքում անցկացվել է պատանիների և երիտասարդների ուշուի աշխարհի առաջնություն՝ մասնակցությամբ 45 պետության 400 մարզիկների: Մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներից Արսեն Բաղրյանը 48 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Վարդան Աբրահամյանը 65 կգ քաշային կարգում` բրոնզե մեդալակիր: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=490627668053683&id=100013193612367
14:22 17.07.2018
Pussy Riot պանկ խմբի չորս անդամներ 15 օրով կալանավորվել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Նրանց մեղավոր են ճանաչել պաշտոնական սպորտային մրցումներում հանդիսատեսի վարքագծի կանոնների կոպիտ խախտման համար: Ազատազրկումից բացի, նրանց երեք տարով արգելվել է ֆուտբոլային հանդիպումների այցելել: Պանկ խմբի ակտիվիստները մեղադրվում են նաև ապօրինաբար ոստիկանական համազգեստ կրելու համար, սակայն այս […]
12:36 17.07.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմը հերթական մարզումն է անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
12:32 17.07.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի թիմի՝ ԱՄՆ-ում կայանալիք շրջագայությունը: Ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է չիլիացի հարձակվողին մուտքի վիզա տրամադրել: Արգելքը, հավանաբար, կապված է Իսպանիայում հարկերից խուսափելու դեպքի հետ: Սանչեսը դատապարտվել էր 16 ամսվա ազատազրկման, սակայն իսպանական օրենքներով՝ մինչև երկու տարին համարվում է պայմանական: The Telegraph-ի հաղորդմամբ, խաղացողի իրավաբանները փորձում են Միացյալ Նահանգներ մուտքի թույլտվություն […]
11:54 17.07.2018
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ից Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Իսպանիայի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը կնվազի, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: : «Հիմա մարդիկ Իտալիայի առաջնությունը կդիտեն հանուն Ռոնալդուի, Անգլիայի Պրեմիեր լիգա դիտում են, քանի որ աշխարհի լավագույն լիգան է, իսկ իսպանական Պրիմերան դիտում են հանուն Մեսսիի»,- ասել է նա: Պորտուգալացի […]
21:54 16.07.2018
Երեկ ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ինչի կապակցությամբ AdMe.ru-ն առանձնացրել է այս առաջնության լավագույն դրվագները պատկերող լուսանկարները: Հույսի բեղեր Այսպիսի ֆլեշմոբ էր սկսել հաղորդավար Իվան Ուրգանտը: Ակցիան միտված էր աջակցելու Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչին և ողջ հավաքականին: Ֆլեշմոբը լայն տարածում էր գտել ողջ համացանցում Էմոցիոնալ Ռոնալդուն վիճում է մրցավարի հետ Ֆուտբոլիստը դարձել էր ֆեյսբուքյան բազմաթիվ մեմերի […]
21:22 16.07.2018
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները այսօր՝ հուլիսի 16-ին, տուն են վերադարձեկ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվել են Խորվաթիայի ազգային թիմի թվիթերյան էջում: Այսպես, Զագրեբի գլխավոր հրապարակում հավաքվել էր բազմահազարանոց ամբոխը, որը եկել էր՝ ողջունելու ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան խորվաթների նկատմամբ։ Ֆրանսիայի […]
21:10 16.07.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Շիրակ»-ը ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ-ի նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակ»-ին անդամությունից, իսկ որպես […]
20:29 16.07.2018
Այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման հիման վրա, գրված է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Արձագանքելով «Փյունիկ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբների հայտարարություններին՝ ՀՖՖ-ն տվել է հետևյալ պատասխանը. «1. ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկ»-ի՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը և, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը […]
20:10 16.07.2018
Թուրինյան «Յուվենտուս» ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի շապիկների վաճառքի միայն առաջին օրն ստացել է շուրջ 54 մլն եվրո եկամուտ: Այս մասին հայտնում Yahoo Sport-ը: Հայտնի է, որ «Յուվենտուս»-ի պաշտոնական էջում 500 հազար շապիկի պատվեր է գրանցվել: Ֆուտբոլային ակումբի խանութներում և հովանավոր «Adidas»-ի խանութներում վաճառվել է 20 հազար շապիկ: Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ Թուրին է ժամանել կիրակի երեկոյան`անձնական […]
20:04 16.07.2018
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ծայրահեղ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ասվում է ակումբի տարածած հայտարարությունում, որում, մասնավորապես, գրված է. «2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երեւան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի […]
19:18 16.07.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Բարսելոնա» ակումբ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Հաղորդվում է, որ Պոուլինյոյի ու Ինիեստայի՝ «Բարսելոնա»-ից հեռանալուց հետո ակումբն առաջարկ է ստացել գնել Պոգբային 150 միլիոն եվրոյով: Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն՝ խփելով հաղթական գոլերից 3-րդը: Հայտնի է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խնդիրներ ուներ […]
19:00 16.07.2018
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից։ «Հարգելի՛ երկրպագուներ արդեն մի քանի տարի է ՀՖՖ-ն մշտապես խնդիրներ է առաջացնում «Արարատ» ակումբի համար՝ տարբեր անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից։ Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ» – «Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով […]
18:18 16.07.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելու համար և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել այս լուսանկարը: «Ճանաչեցի՞ք ինձ: Վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնին»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:
16:50 16.07.2018
L’Équipe պարբերականի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ վաստակած պարգևավճարներից: Երիտասարդ ֆուտբոլիստը կարծում է, որ խաղացողներին գումար պետք չէ, որպեսզի մունդիալում ներկայացնեն իրենց հավաքականը: ՊՍԺ-ի հարձակվողն ամբողջ գումարը կփոխանցի ֆոնդերից մեկին, որի հոգաբարձուն ինքն է: Աշխարհի առաջնության ժամանակ 19-ամյա ֆուտբոլիստի վաստակած ընդհանուր գումարը կազմել է 550 հազար […]
16:31 16.07.2018
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը օրեր առաջ Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել էր «Յուվենթուս», ժամանել է Թուրին: Պորտուգալացին բուժզննում է անցել և մի քանի ժամից պայմանագիր կկնքի «Ծեր սինյորա»-ի հետ:
15:10 16.07.2018
Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած եզրափակիչ` Ֆրանսիա-Խորվաթիա խաղից հետո զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել։ Մրցանակների շնորհման արարողության ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դուրս էին եկել մարզադաշտ։ Հանկարծ հորդառատ անձրև սկսվեց, և, ի զարմանս բոլորի, միակ հովանոցը բաժին հասավ հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր […]
22:52 15.07.2018
2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան հաղթող ճանաչվեց` այդպիսով դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Գոլերի հեղինակներ դարձան Մարիո Մանջուկիչը (ինքնագոլ խաղի 8-րդ րոպեին), Իվան Պերիշիչը (հավասարեցրեց հաշիվը 28-րդ րոպեին), Անտուան Գրիզմանը (11 մետրանոց իրացրեց` հաշիվը դարձնելով 2-1), Պոլ Պոգբան (հաշիվը դարձրեց 3-1), Կիլիան Մբապպեն (65-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-1) և Մարիո Մանջուկիչը (վերջին գոլի հեղինակ)։ «Ոսկե գնդակ»-ը […]
22:12 15.07.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։ Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական և առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել […]
21:48 15.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հուլիսի 15-ին մասնակցել են 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման լիազորությունները Կատարին փոխանցելու խորհրդանշական արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Կրեմլում։ Ռուսաստանի նախագահը հաջորդ մունդիալի տիրոջն է նվիրել ԱԱ-2018-ի խորհրդանշանով կարմիր-սպիտակ գնդակ։ Հենց այդ գնդակով են այսօր եզրափակչում խաղացել […]
21:04 15.07.2018
Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]
20:07 15.07.2018
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ է բերվել Louis Vuitton նորաձևության տան հատուկ արկղով: Այս մասին հայտնում է Life-ը։ Դրա վրա նկատվում են LV տառերը, իսկ անկյունային հատվածները զարդարված են բնական կաշվով: Արկղի կողպեքների վրա առկա են RU տառերը՝ ի պատիվ առաջնությունը հյուրընկալող երկրի: 6․2 կգ քաշով գավաթը ձուլվել է 18-կարատանոց ոսկուց և պատված […]
15:34 15.07.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վերջերս էր հեռացել պորտուգալական «Մարիտիմու»-ից, կարիերան կշարունակի Պորտուգալիայի Պրեմիերա լիգան ներկայացնող մեկ այլ ակումբում՝ «Շավիշ»-ում: 30-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: «Շավիշ»-ը Պորտուգալիայի Պրեմիերա լիգայի 2017/18 մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
09:17 15.07.2018
Իտալիայում բնակվող հայ մարտիկը հաղթանակ է գրանցել։ Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը (88-2-2, 38)Հռոմում կայացած Bellator Kickboxing 10 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել ադրբեջանցի Չինգիզ Ալազարովի (54-3-0, 34) նկատմամբ: Այդ մենամարտում վիճարկվել է Bellator Kickboxing թափուր գոտին թեթև քաշային կարգում: https://www.instagram.com/p/BlOVoz7lYyd/?taken-by=giorgiopetrosyan
00:09 15.07.2018
Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճում Բելգիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: Երկրորդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Քևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների […]
18:51 14.07.2018
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիցիո Սարրին: Իտալացի մասնագետը ակումբի հետ պայմանագիր է կնքել երեք տարի ժամկետով: Լոնդոնյան ակումբում Սարրիի աշխատավարձը տարեկան կկազմի մոտ 6 մլն եվրո: 59-ամյա մասնագետի օգնականը կլինի «արիստոկրատների» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան: Maurizio Sarri is the new Chelsea head coach! Full story: https://t.co/qQwb5xZT3f#WelcomeSarri pic.twitter.com/DCNfoVCoz6 — Chelsea FC (@ChelseaFC) 14 июля […]