19:00 03.05.2018
Այսօր արդեն Գյումրիի Վարդանանց հրապարակում մեծ հանդիսավորությամբ և դափնիներով են դիմավորել քառակի չեմպիոնին:
21:27 02.05.2018
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր Եվրոպայի առաջնությունում հիանալի արդյունքներ է արձանագրել:
Գորգ դուրս եկած երեք հայ մարզիկներ դարձել են մեդալակիրներ:
13:56 01.05.2018
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մեդալի համար պայքարից դուրս է մնացել 87 կգ քաշային Արթուր Շահինյանը:
16:51 30.04.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կայանալիք խաղը:
13:12 30.04.2018
Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների մեկնարկային օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
20:10 29.04.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: «Արսենալ»- «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների հնդիպման հաշիվը բացվել էր խաղի 16-րդ րոպեին՝ Պոլ Պոգբայի գոլային հարվածով: երկրորդ խաղակեսին արդեն հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը հավասարեցրել է հաշիվը: Նշենք, որ ծնկի վնասվածքից հետո Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն է անցկացրել այսօր՝ ապրիլի 29-ին:
16:30 29.04.2018
Ազգությամբ հայ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է վաստակել՝ 73 կգ քաշային կարգում:
20:41 27.04.2018
Ազգությամբ հայ ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, ոսկե մեդալ է վաստակել՝ 73 կգ քաշային կարգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
13:54 27.04.2018
Վենգերի կարծիքով՝ իրենք կորցրել են Եվրոպա լիգայի եզրափակչում հայտնվելու հնարավորությունը:
19:28 26.04.2018
Այսօր երեկոյան մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալելու է Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ ֆրանսիական «Մարսելը» տանը կընդունի ավստրիական «Զալցբուրգին»:
13:47 23.04.2018
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկո»-ի դեմ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղին: «Մխիթարյանը պատրաստ չի լինի հինգշաբթի օրը, իսկ Մեսութ Օզիլի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա»,- նշել է Վենգերը:
18:18 21.04.2018
Յուրա Մովսիսյանը Շվեդական «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի կազմում, իր նորամուտի խաղում որակազրկվել է, հայտնում է «Expressen»-ը: Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը գլխով հարված է հասցրել մրցակից թիմի խաղացողին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի՝ ԱԿԻ-«Յուրգորդեն» խաղի ավելացված ժամանակի ընթացքում:
13:57 21.04.2018
Ցուցադրության նպատակով Մեքսիկա տարվա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը կարճ ժամանակով անհետացել է, իսկ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել այդ երկրի Գուանահուատո գաղաքում, հայտնում է The Guardian -ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գավաթը գողացվել էր այն ավտոմեքենայից, որով ցուցադրությունից հետո գավաթը նախատեսվում էր տեղափոխել Լեոն քաղաք:
13:22 20.04.2018
22 տարի «Արսենալում» աշխատելուց հետո գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից,այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» պաշտոնական կայքը
13:17 17.04.2018
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությանը կներկայանա հետևյալ կազմով։
18:14 15.04.2018
Անգլիայի Պրեմյեր լիգայի հերթական խաղում Լոնդոնի «Արսենալը» պարտություն կրեց «Նյուքասլից»: Խաղի 14-րդ րոպեին հաշիվը բացեց զինագործների թիմից Ալեքսանդր Լակազետը: Սակայն դաշտի տերերն այնուհետև կարողացան երկու գոլ խփել: Հիշեցնենք, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի ԲԿՄԱ-ի հետ խաղում վնասվածք էր ստացել և մոտակա մի քանի շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:
13:21 14.04.2018
Հիշեցնենք, որ խաղավերջում թուրինցիների դարպասային հրապարակում մադրիդցիների կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ընկնելուց հետո հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերը նշանակել է 11-մետրանոց հարված:
12:25 14.04.2018
Հայաստանի ծանրամարտի հավաքականին՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում, կտրամադրվի ընդամենը երկու ուղեգիր: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
Ըստ աղբյուրի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նման քայլի գնացել է մեր հավաքականի կաղմից հակադոպինգային կանոնների խախտման պատճառով: Հայաստանի հավաքականից բացի Տոկիոյի օլիմպիական խաղերում երկու մարզիկով կներկայանան նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ադրբեջանի հավաքականները:
13:07 13.04.2018
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը:
13:00 13.04.2018
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը Մոսկվայում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց տեղի ԲԿՄԱ-ի հետ և երկու խաղերի ընդհանուր 6-3 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ: