12:38 13.04.2018
«Բոլորը խոսում են Մադրիդի «Ատլետիկոյի» մասին: «Ատլետիկոն» ուժեղ թիմ է և թղթի վրա և մարզադաշտում, իր խաղով: Բայց ես ֆրանսիացի եմ, դրա համար «Մարսելն» էլ է շատ բան նշանակում ինձ համար: Ես չէի ուզենա ոչ մեկին ցանկանալ, որ խաղա «Մարսելի» դեմ»,- նշել է Արսեն Վենգերը:
12:06 13.04.2018
ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.AM կայքի լրագրողը հարցրել է Արսեն Վենգերին Մխիթարյանի առողջական վիճակի մասին:
11:49 13.04.2018
Այս երեք օրերի ֆուտբոլային իրադարձությունները աննախադեպ էին: «Ռոմային» հաջողվեց անհնարինն անել: «Յուվենթուսին» մի քիչ չհերիքեց, իսկ մեզ մի փոքր ավելի շատ, քան «Յուվենթուսին», – նշել է ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը:
00:01 13.04.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում ոչ-ոքի`2-2 խաղաց Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ, և երկու խաղերի ընդհանուր 6-3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ։
«Եվրոպա» լիգայի խաղարկության կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը տեղի կունենա վաղը ՈւԵՖԱ-ի շտաբբնակարանում, Երևանի ժամանակով 15:00-ին։
20:48 12.04.2018
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ»-ի հետ պատասխան խաղից առաջ, հարցազույց է վերցրել թիմի 38-ամյա պաշտպան Սերգեյ Իգնաշևիչից:
19:28 12.04.2018
Զգուշավորությունը պայմանավորված է թերևս չեմպիոնների լիգայում տեղի ունեցած վերջին սենսացիոն իրադարձություններով: «Ռոմա»-յի հաղթանակին ոչ-ոք չեր հավատում, բայց իտալական ակումբը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ «Բարսելոնա»-յին՝ 1-4 հաշվով պարտվելուց հետո: Ո՞րն է «Արսենալ»-ի երաշխիքը՝ 4-1 հաշվով հաղթելուց հետո:
17:31 12.04.2018
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մոտ է Չինաստանի առաջնություն տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդում է «La Liga News UK»-ն՝ հղում անելով «Catalunya Radio»-ին, 33-ամյա իսպանացին երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Տյանցզին Ցյուանցյան» ակումբի հետ: Չինական ակումբում Ինյեստան երեք տարում կվաստակի 37 մլն եվրո:
«Տյանցզին Ցյուանցյան» ակումբում են հանդես գալիս նաև Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտցելը և բրազիլացի Ալեշանդրե Պատոն:
16:44 12.04.2018
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4-1 հաշվով:
15:52 12.04.2018
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենթուս»-ին:
12:09 12.04.2018
Մխիթարյանը այլևս չի կարողանա խաղալ այս սեզոնում, եթե «Արսենալ»-ը դուրս չգա Եվրոպա լիգայի եզրափակիչ: Այսպիսի ոչ լավատեսական կանխատեսումներ է արել բրիտանական The Daily Mirror պարբերականը:
10:37 12.04.2018
«Չեմ կարծում, որ քաղաքական հարաբերություններն են այստեղ վճռորոշ: Թե մեր խաղի վրա, թե Մոսկվայում մեր անվտանգության վրա, ռուս-բրիտանական լարված հարաբերությունները չեն կարող ազդել»,- նշել է Վենգերը:
17:06 11.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին:
16:24 11.04.2018
Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտարարություն էր տարածել, որ Մալթայի հավաքականը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի հետ։
SHANTNEWS-ի հարցմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պատասխանեցին, որ Մալթայի հավաքականի հետ համաձայնություն կա ընկերական խաղ անցկացնելու, բայց պայմանագիր դեռևս չի ստորագրվել: ՀՖՖ-ն խաղի մասին պաշտոնապես կհայտարարի պայմանագրի ստորագրումից հետո:
12:48 11.04.2018
Իտալական «Ռոմա»-ի մամլո ծառայությունը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնա»-ին 3-0 հաշվով հաղթելուց հետո հարգանքի տուրք է մատուցել իր երկրպագուներին:
17:30 10.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել էր Մոսկվայի «ԲԿՄԱ»-ին:
17:15 10.04.2018
ՖԻՖԱ-ն կարող է փոփոխություններ կատարել ֆուտբոլիստների վարձակալության համակարգում:
Այս տարվա հոկտեմբերին գործադիր կոմիտեն կքննարկի հնարավոր փոփոփոխությունները, անգամ կարող է քննարկվել վարձակալության համակարգի ամբողջական վերացման տարբերակը: Ժամանակին վարձավճարների համակարգը ներդրվել էր որպես գործիք, որը կօգնի երիտասարդ խաղացողներին զարգանալ ավելի ցածր կարգ ունեցող ակումբներում, բայց ՖԻՖԱ-ում կարծում են, որ այժմ ակումբներն օգտագործում են այն ֆինանսական շահույթ ստանալու համար:
16:46 10.04.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող կազմակերպությունների հիմնադիրների և տնօրենների հետ (Savage of Sevan, «Յելլ Էքստրիմ պարկ», «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա», «Sky ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա):
15:57 10.04.2018
Ինչպես հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
11:56 10.04.2018
Եգիպտոսի ազգային հավաքականի երկրպագու Մոհամեդ Նուֆալը որոշել է Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը գնալ հեծանիվով: 24-ամյա եգիպտացին պետք է հաղթահարի շուրջ 5 հազար կիլոմետր: Նրա երթուղին կանցնի Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներով. հեծանվորդը մտադիր է Մոսկվա հասնել 65 օրում
09:43 10.04.2018
Գերմանիայում ավարտվել է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցել են աշխարհի մի շարք ուժեղագույն շախմատիստներ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, չեմպիոնի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մրցաշարին վատ չի հանդես եկել Լևոն Արոնյանը: 9 պարտիաներից մեկում նա հաղթել է ր 8 պարտիա ավարտել ոչ-ոքի:
15:48 09.04.2018
Միջադեպի ականատեսներն ավելի ուշ իրենց ֆեյսբուքյան գրառումներում մեղավոր էին ճանաչել իրենց հայրենակիցներին, ովքեր եղել են անսթափ վիճակում:
12:10 09.04.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ հարցազրույց է տվել ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանին:
05:30 09.04.2018
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի: Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում, մինչ այս հայ հեծանվորդը «Ontario […]