13:22 20.04.2018
«Ակումբի հետ մանրամասն քննարկելուց հետո, կարծում եմ, որ մրցաշրջանի ավարտին ճիշտ ժամանակն է հեռանալու: Շնորհակալ եմ, որ այսքան ուշագրավ տարիներ պատիվ եմ ունեցել ծառայելու ակումբին: Աշխատել եմ ողջ պատասխանատվությամբ ու ազնվությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին, տնօրինությանն ու երկրպագուներին, որոնք ակումբն այսքան հատուկ են դարձնում: Երկրպագուներին կոչ եմ անում կանգնել ակումբի թիկունքում ու օգնել մրցաշրջանը լավ ավարտել»,-ասել է մարզիչը:
«Արսենալի» բոլոր սիրահարներին նա կոչ է արել հավատարիմ մնալ ակումբի արժեքներին. «Իմ սերն ու աջակցությունն ընդմիշտ է»:
«Արսենալի» բաժնետեր Ստեն Կրոնկեն էլ խոստովանել է, որ ծանր օրեր են անցկացրել որոշումը կայացնելու ընթացքում:
«Հիմնական պատճառներից մեկը, որ կապվել ենք ակումբի հետ, եղել է Վենգերը: Նա անգերազանցելի մակարդակ ունի, ու մենք միշտ շնորհակալ կլինենք: Յուրաքանչյուրն, ով սիրում է «Արսենալն» ու ֆուտբոլը, պարտական է նրան: Պրեմիեր Լիգայում 3 գավաթ, Անգլիայի գավաթում 7 մրցանակ ու 20 տարի անընդմեջ ելույթ Չեմպիոնների Լիգայում, բացառիկ ռեկորդ է: Վենգերը փոխել է անգլիական ֆուտբոլը»,- նշել է Կրոնկեն:
Ավելի վաղ՝ Վենգերն ասել էր, որ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է իր համերկրացի և նախկին սան Պատրիկ Վիերին:
Ակումբը գլխավոր մարզչին ճանապարհել է#MerciArsène (ֆր. «ՇնորհակալությունԱրսեն») հեշտեգով:
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...