05:30 09.04.2018
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի: Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում, մինչ այս հայ հեծանվորդը «Ontario […]
19:37 07.04.2018
«Շիրակը», «Գանձասարն» ու «Փյունիկը» բարելավել են իրենց դիրքերը, և բոլորն էլ հավակնում են Հայաստանի չեմպիոնի կոչմանը:
15:01 07.04.2018
Լիսաբոնի «Սպորտինգ» ֆուտբոլային թիմի նախագահ Բրունո Դե Կարվալյուն 19 ֆուտբոլիստի հեռացրել է թիմից՝ իր հասցեին ուղղված քննադատություններին համակարծիք չլինելու համար, երբ պարտվեցին Մադրիդի «Ատլետիկոնի» հետ խաղում Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչում:
19:59 06.04.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթաղնի մրցաշրջանի մնացած հատվածը, որը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում:
16:16 06.04.2018
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ծննդյան օրվա առիթով հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:
13:15 06.04.2018
Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:
10:12 06.04.2018
Հայաստանցիները Գինեսի ռեկորդների գրքում գրանցել են 31 ռեկորդ, իսկ հայկական Դյուցազնագրքում գրանցված է մոտ 500 ռեկորդ:
09:00 06.04.2018
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի Պրեմյեր լիգայի կիրակի օրը կայանալիք խաղը «Սաութհենթոնի» հետ: Նա վնասվածք է ստացել Ռուսաստանի Բանակի կենտրոնական մարզական ակումբի հետ խաղի երկրորդ խաղակեսում եւ փոխարինվել է: Ըստ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` Մխիթարյանը խնդիր ունի ծնկի հետ կապված, որի լրջությունը պարզ կդառնա բժշկական ստուգումից հետո: Հիշեցնենք, որ «Արսենալը» երեկվա […]
20:54 05.04.2018
Երևանի ժամանակով 23.05-ին կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ»-«ԲԿՄԱ» հանդիպումը:
20:24 05.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակիչ «Արսենալ» – «ԲԿՄԱ» հանդիպումը ուղիղ եթերով կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով այսօր, Երևանի ժամանակով 23.00-ին:
17:02 05.04.2018
2006թ.-ին մենք տանը հավասար խաղում 1։0 հաշվով հաղթեցինք «Արսենալ»-ին, իսկ արտագնա խաղում ամեն ինչ ավելի բարդ էր՝ հատկապես ընդմիջումից առաջ: Բայց մենք հասանք դրական արդյունքի՝ 0:0:
14:40 05.04.2018
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր FourFourTwo ամսագրին տված հարցազրույցի ընթացքում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխության մասին:
00:09 04.04.2018
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջի խաղում Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 0-3 հաշվով առավելության հասավ Թուրինի «Յուվենտուս»-ի նկատմամբ:
Արքայական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Մարսելոն:
20:19 03.04.2018
SHANTNEWS-ն այսօր զրուցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Արտաշես Ներսիսյանի հետ: Մարզիչը նշել է, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ Սոնա Պողոսյանն արգելված նյութեր է օգտագործել: Ավելին՝ նա համոզված է եղել, որ հավաքականում ոչ մեկը նման քայլի չէր գնա, քանի որ ինքը անընդհատ պայքարել է արգելված դեղամիջոցների օգտագործման դեմ և մշտապես տեղեկացրել է մարզուհիներին դրա մարզական ու ոչ մարզական վտանգների մասին:
19:17 03.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կպայքարի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ:
Բուքմեյքերական ընկերությունները այս զույգի ֆավորիտ համարում են անգլիական ակումբին: Երկու խաղերի արդյունքով կիսաեզրափակիչ անցնելու համար «Արսենալ»-ի գործակիցը 1.2 է, ԲԿՄԱ-ինը 4.2:
15:59 03.04.2018
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ТАСС գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ» – ԲԿՄԱ հանդիպմանը և Լոնդոնում կայանալիք խաղին մեկնող ռուս երկրպագուների պահվածքին:
13:40 03.04.2018
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի դոպինգ թեսթերից մեկը դրական արդյունք է տվել:
18:41 02.04.2018
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին հանդիպումը։ «Զինագործների» դարպասապահը վնասվածքի պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սթոք սիթիի» հետ հանդիպումը։ Ըստ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` Չեխը դժվար կարողանա մասնակցել ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը։